ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 17, 2016 15:28 - 1 քննարկում

Կանթեղ գրական: ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

Հասմիկ ԱջամյանՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

**
Աշուն է եկել,
Մտել մեր այգին,
Որ մրգին հպվել`
Հասել է կարգին:
Տանձը քաղցրացել`
Ծառին չի մնում,
Խաղողը հասել`
Աչքով է անում:
Խնձոր,դեղձ,սալոր,
Կախ են ճյուղերին,
Քաղցր ու գունավոր,
Աչքները հողին:
Ճկվել է բերքից
Տունկն էլ լոլիկի,
Պղպեղը կծվից
Թեքվել է կողքի:
Ճաքել է նուռը`
Ներսն է երևում,
Պահել է ճյուղը
Ընկույզը բռում:
Աշուն է եկել,
Ներկերով անգին,
Ինչ լավ է գտել,
Մեր դուռն ու այգին:

Հասմիկ Աջամյան
**
Հայրի իմ,որ երկինս ես ու մտքիս ես,
Բարձրում պահիր աթոռը քո,
Քո պատկերը չնվիրես,
Գազաններ կան լույսիդ ներքո:
Այս աշխարհի հզորները
Կշեռք ունեն իրենց ձեռքին,
Իրենց նման նժարները
Մեկ են կշռում խիղճն ու ոսկին:
Իշխանության,շահի համար
Օրենքներ են նոր սահմանում,
Նրանց միտքը շատ է երկար
Ինչ խաղ ասես չեն հորինում:
Սրբությունից շատ են հեռու,
Բայց տես թե ինչ մեծ են նրանք,
Ինչ վարպետ են աչք կապելու`
Հարազատ ես մնում միշտ թանկ:
Թե որ մեկը ըմբոստանա,
Հազար անմեղ կյանք կլափեն,
Հոգեհացը չի ուշանա,
Գիտեն ում և որտեղ կապեն:
Համախոհներ ունեն նրանք
Ստվերի տակ փոփոխական,
Չեն խնայում գոռ ճիգ ու ջանք
Լինել կպած պոչի նման:
Հայր, դու հանկարծ ներքև չիջնես,
Քո պատկերով շատերը կան,
Երբ որ ուզեմ,մտքիս մեջ ես,
Գահիդ տեղը թող չիմանան:

Հասմիկ Աջամյան
**
Հայկական Կանթեղ, անմար կրակով,
Որ երկինք տանող ճամփա ես հարթել,
Ասում են վառ ես սրբի արցունքով,
Պահում ես նրա հուշից քո մեջ թել:
Նրա հաստատած խորանի վրա`
Արագած լեռան թևերին խաչված ,
Սրբասես լույսի խորհուրդն ես անմահ,
Պահում ես նրա լույսն ի սեր Աստված:
Դու մեր հավատքի պատմության վկա,
Սուրբ Գրիգորի աջով օրհնված,
Հայկական Կանթեղ, հոգու լուսնկա,
Հայ ազգիս համար` աշխարով փռված:
Հասմիկ Աջամյան
**



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Հասմիկ Աջամյան
Jan 27, 2016 1:16


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('31285') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'www.hasmik-ajam...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219