ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 17, 2016 15:25 - չքննարկված

Կանթեղ գրական: ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համլետ ՀակոբյանՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ

**

Ինչ չքնաղ են աչքերը քո ու որքան են հմայիչ,
Ես քեզ համար հանցավոր եմ , դու ինձ համար սև դահիճ,
Չկա թանաք,ուրիշ այլ խոսք,ոչ մի տեսակ այլ գրիչ,
Որ աչքերիդ գովքը ասի ,տենչա աչքերդ դյութիչ…

Ես նայեցի քո աչքերին, քո աչքերին սև ու ջինջ,
Տեսա այնտեղ սիրո մի հույս՝ կյանքիս հույզերը անբիծ…
դու կանգնեցիր մի օր կողքիս, ես քո կողքին, բայց հեռու..
Եվ ինձ թվաց ինձ չտեսար, ինչու այդպես, ախ ինչու:

Ես ցանկացա ձեռքդ բռնել դողաց ձեռերս ու մարմին,
դա մի հույս է, այն մի լույս է, որ այրեցիր իմ հոգին…
կա մի կարոտ, անհուն մի կայծ, որ բոցկլտաց իմ սրտում,
Ես ինձ այսօր հարց եմ տալիս, ինչու եմ ես քեզ տենչում,
Քո աչքերում ունեմ հարցիս անհերքելի պատասխան,
քո աչքերը այն ինձ կասեն թե չթողնեն հեռանան…

Ինչ չքնաղ են աչքերը քո ախ որքան են հմայիչ…
խնդրում եմ քեզ ասա դու ինձ, իմ խոսք,գրիչ ու դահիճ…

Համլետ Հակոբյան
**
Ես քո էությամբ այրվեցի այսօր,
Ցրեցի իմ հին շղարշները մութ,
Լուսանում է լուռ մի նոր առավոտ,
Մի նոր սիրո էջ՝անբիծ ու մաքուր:

հույսով հեղեղված արեգակը բարգ,
Ժպտում է զվարթ՝ հեզությամբ ուժգին,
Ու ջերմանում եմ նրանով անհագ,
Անդունդը կապող կյանքի ճամփեքին:

Դու մի աշխատիր փակվել զնդանում,
Բացիր դռներդ մոռացված ու փակ..
Ես քո էությամբ անհուն խավարում,
Լուսեղ առավոտ կդառնամ արձակ:

Ես քո էությամբ այրված եմ այսօր,
Այրվում եմ , սակայն չունեմ մոխրացում,
Իմ մոխիրներն էլ շատ են կրակոտ,
Սիրո աստղեր են նրանցից ծնվում:

Եվ հիմա երբ ես հիշում եմ նորից,
Հոգիս է լցվում արբեցնող հույսով,
ԵՎ ես արբում եմ գեթ մեկ բաժակից,
Բաժակ , որ լի է սիրավառ գինով:

Սրտիս խորքերում լարերն իմ թմրած,
Ուզում են խմել հեղուկն այդ կյանքի,
Իմ սիրո լարն է կարոտից շիկնած,
Ջերմում է կարոտ, մի կարոտ վայրի:

Ու իմ կարոտի փոթորիկը հեզ,
Իմ սիրակարոտ երգն է հույսում,
բարի առավոտ ասում է այն քեզ,
Եվ քո մթապատ դռները բացում:

Վարդերի բույրից այրված մի գարուն,
ես քեզ եմ գալիս ծաղկանց պարտեզից,
Քո խենթ տնակի դռները թակում,
Մի վարդ եմ թողնում անխոս ու գնում…

Համլետ Հակոբյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ