ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 17, 2016 15:19 - չքննարկված

Կանթեղ գրական: ԶԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ

ԶԵՆՆԻ ԲԱԼՅԱՆԶեննի Բալյան

«ՉԷ~, ՉՍԻՐԵՑԻ…»
Ձեր ծառն հենց արմատից էր փտած , նեխած,
Ուստի չէր կարող կանաչել , ծաղկել,
Ձեր արմատները վաղուց էին փտել,
Որդերը վաղուց ապրուստ էին ճարել…
Հոգին է մեռել, թևերն ի•նչ պետք են,
Սև է այդ հոգին.
Գոնե մոխրագույն,
Գոնե մի քիչ սեր,
փոքր բարություն`
լուցկու տուփի չափ…
Ձեր ծառը արդեն պտուղ չի տալիս,
Նրա արմատը նեխել է արդեն,
Որդերը վաղուց ապրուստ են ճարել.
Աչքերում ավա~ղ ոչ մի նպատակ,
Արևներ չկան,
հոգեհանգիստ են նրանք հիշեցնում,
դատարկություն է,
ափսոսանք, խոր ցավ`
արդար լաց չկա…
Շուտ եք մոռանում, ափսո~ս,
Ինչևէ…
Արծիվ չե’ք դուք, ինձ մի~ ժպտեցրեք,
Եվ ոչ էլ անգղ`
համարձակություն դուք այդքան չունեք,
Բայց ձեզ չեմ ատում իմ օտարացած նախկին մոտիկներ.
Ատելությունն էլ զգացմունք է դա,
Ու ես ժլատ եմ, ձեզ չե~մ նվիրի…
Երբեմն` ուշ _ուշ, ժպտում եմ շա~տ թույլ,
Ժպտում անցնում եմ`
Դուք դեռ կանգնած եք…
Ձեր ծառը դեռ էն գլխից էր անհամ , դավաճան, գծուծ, փոքրոգի.
Ո•ւմ այդքան ջուր տաս, որ չկանաչի…
Ես հողի վրա ամուր եմ կանգնած,
Այնինչ դուք երբեք հողին չեք փարվել,
Չենք շնչել հողը.
Իզո~ւր, մի օր հողին ենք ձուլվելու ախր.
Ձեր ծառն հենց արմատից էր փտած ու նեխած,
և դրա համար այն չկանաչեց,
Ես էլ պոկեցի` վերջնականապես,
Առանց ինձ ծաղկեք.
Ես ձեր դավաճան հոգուն կարոտ չեմ…
Չէ~, չսիրեցի, չսիրեցի ես`
Այս համատարած անտեր քծնանքը…
ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
**
ԱՅՍՕՐ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԽԵԼԱՄԻՏ ԴԱՌՆԱԼ
Հա ‘, ես գիժ էի,
Բայց խելոք, համեստ.
Ճերմակ աղավնի~…
Հա’, ես գիժ էի.
Կարմիր շուրթերով,
Ցանցառ վարսերով…
Բայց , երբ դու հոգիս ճեղքեցիր սոված`
Ես դարձա խելառ, ցնդած, ցնցված.
Սարդերի նման ճաքեր սիրեցի,
Ու մարդ տեսնելիս
Իմ գժանոցի մի պատի վրա`
Անշունչ կանգնեցի…
Հա’, ես գիժ էի ,
Բայց խելառ դարձա,
Բայց ես ցնդեցի.
Ու ձմռան դողով,
Քամու ծաղրանքով`
Հողմերի նման դուռդ թակեցի…
Հա’, ես գիժ էի.
Խոշոր աչքերով`
Գիշերի նման միստիկ աչքերով.
Բայց խելառվեցի,
Ցնդեցի հանկարծ,
Կարկուտի նման գլխիդ թափվեցի,
Ու գժանոցիս պատերի վրա`
Դալուկ մատներով սիրտդ փորեցի…
Հա’, ես գիժ էի,
Ու դժգոհ չէի,
Բայց արի ու տե’ս,
Որ գժերի մեջ
Ես խելառ էի.
Ցնդված մի ուրու,
Մի ցնդած կկու…
Օ~, խոնավություն,
Չորացիր մի պահ,
Այսօր ուզում եմ խելամիտ դառնալ…
ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ