ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 17, 2016 15:13 - չքննարկված

Կանթեղ գրական: ԶԱՐՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Զարուհի Հարությունի (7)

Ես ուրախ եմ…
Իմ աչքերը հրաժարվել են տեսնել …
Հրաժարվել են պորտ կտրած պահից
Ու չեն փոշմանել, որ ծաղիկները
Միայն բույրով են իմ քիմքը շոյել…
Իրոք եմ ասում…
Հապա ձեռքդ տուր.
Ձեռքդ տուր ճախրենք գանգափոսերիս կապույտ երկնքում,
Ու կհամոզվես, որ ծաղիկները
Ինձնից են հարցնում հագուստի գույնը,
Ինձնից են հարցնում երիցուկները,
Որոնք կարմիր են ծնվելու պահին,
Որոնք ծնվում հենց շապիկի մեջ,
Ու ոչ թե մեկ-մեկ, այլ հենց բույլերով…
Որոնք վարդեր են, շուշան են ջրում…
Բայց որոշողը միմիայն ես եմ.
( Երիցուկներ են, ու պիտի լինեն…)

Զարուհի Հարությունի

**
«ԺԱՄԱՆԱԿ»

Տունվերադարձին լավաշի հոտից
աչքերս լցվեց…
Ժամանկն ինչ է,
_ մի ծանր ապտակ,
Որ ապտակում է
անպայման թթվածնի հրամանով
ու հոշոտում է ներսդ,
դրսին ուշադրություն չդարձնելով…
Դեռ երեկ չէի մտածում
նրա զորության,
անզորության մասին,
անկուշտի նման
ընկնում էի լավաշի վրա
ու պանրախառը ուղարկում էն աշխարհ…
Իսկ այսօր հոգու սով եմ ապրում,
հիշում եմ ինչպես էր տատիկս
թոնրի հետ պահմտոցի խաղում…
Ինչպես էր փոքրիկ մարմնով
տեղավորվում նրա մեջ
ու ինչպես էր հաղթահարում
ծանրության ուժը…
Անգամ հիշում եմ, նրա ձեռքի ագիշը…
_Իր երկու հասակն ուներ…
Բայց…
Բայց թթվածինի դեմ անզոր ենք մենք,
Անզոր ենք մեր էությամբ,
Ցնդելու ու գոլորշանալու հատկությամբ,
Մեր կարողությամբ,
որ երբևէ կարողանալու ենք վազել
Ժամսլաքների հակառակ ուղղությամբ
ու չենք օքսիդանալու…

Զարուհի

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ