ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 17, 2016 14:35 - չքննարկված

Կանթեղ գրական: ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Գայանե Բաբայան (1) ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

**

ԵՐևԱՆիս…..

Դարեր ի վեր դու կիսել ես
Քո տերերի մոլությունը,
Իսկ ես քեզ հետ
Կրկնությունը տարիներիս,
Դասալիքը զգացմունքներիս,
Աշունները ներսիս, դրսի,
Ժամերը, կիրակին, շաբթիներս ծույլ…

Երևու՛յթս, երևելի՛ս, խենթերի խե՛նթը,
Մի ունկդ աղմուկին է`
Հողասարսուռ դղիրդներին,
Մյուսն ունկնդիր
Այգիների լաց ու պաչին…..

Մեր թևանցուկ զբոսանքներին,
Ես կիսել եմ անբռնազբոս իմ մտքերը,
Ամենախոր թախծիս պահին,
Մտաբերել ցավդ ահեղ,
Թե երբևէ ոմանք ինձնից հեռացել են,
Քեզ միշտ լքել….

Բայց սիրառատ նվագները ակարդիոնե,
Աղջկական շփոթքները,
Ժպիտները սիրահարի ,
Սավառնանքը թռչունների
Քո հոր լանջին`
Նույն թևանցուկ զբոսանքներն են
Սերունդներիդ….

Հավերժական փռոմենադը
Հենց քաղաքիս հաշտությունն է`
Գողտուկ դաշինք Հավերժի հետ…

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

**
Իմ գիշերները կոնյակի համ ունեն
Կամ գուցե ալ բոսորագույն գինու,
Երբ հռչակում եմ քոշաբթիները քեզանից հեռու….
Կեցցե՛ զգոնությունս,
Որ չեմ զգացել բարձրությունը կամուրջների,
Առաստաղի ամրությունը չեմ չափել քուղերով,
Չգիտեմ ածելիի մահաբեր թուլությունը,
Ու ամենքին կարոտում եմ թոքերի սևով…..
Մինչդեռ ամենախոր անդունդը մեր մեջ է…….
Քեզ հասնելն անկում է,
Չհասնելը` նույնպես…
Դառնաքա՜ղցր է կոնյակը,
Որի հնությունը չի չափվել դեռ
Իմ երջանկությամբ…..
Մի քիչ դառը քան սե՜րը,
Կյանքից էլ քա՜ղցր…..
Կեցցե՛ այն կարոտը,
Որ բորբ արևի նման տաքով է բուրում…
Ու չգիտե սևը թոքերի,
Երբ շամպայնի կրքով փրփուր է ծորում`
Հռչակելով բոլոր օրերը անհագ քոշաբթի……

Հեղինակ՝ Գայանե Բաբայան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ