Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ - Հեղինակ՝ Admin. Wednesday, June 24, 2009 12:38 - 5 քննարկում
Մոռացության քողի տակից
ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՅՆԱԿ ԽԱՉԱԿԻՐԸ
—————————————-
2009թ. հունիսի 11-ին լրանում է հայոց նորագույն պատմության քաղաքական մեծագույն դեմքերից մեկի՝ Վահան Քարտաշյանի մահվան 75-ամյա տարելիցը: Մարդ, որի անունն այսօր քչերին է հայտնի, սակայն որի նվիրումը հայրենատիրության գաղափարին և որի վաստակը հայոց պահանջատիրության գործում անգերազանցելի է առ այսօր:
Վահան Քարտաշյանն այն մարդն է, որին մենք մեծապես պարտական ենք Միացյալ Նահանգների Սենատում հայության՝ առ այսօր տարած մեծագույն, թերևս միակ, հաղթանակի համար: Վահան Քարտաշյանն այն մարդն է, որին հաջողվել է համախմբել ամերիկյան հանրային կարծիքն ու քաղաքական կամքն ընդդեմ ամերիկա-թուրքական՝ 1924թ. օգոստոսի 6-ին Լոզանում կնքված պայմանագրի և դրանով անխաթար պահել, ավելին՝ վերահաստատել հայոց պահանջատիրության հիմքը հանդիսացող՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:
Վահան Քարտաշյանը ծնվել է Կեսարիայում 1883թ. դեկտեմբերի 1-ին: Հայրը հաջի Նազար աղա Քարտաշյանն էր, մայրը՝ Մարիամ Գալայճյանը: Քարտաշյան ընտանիքն ուներ երկու որդի՝ Կարապետ և Վահան, և մեկ դուստր՝ Հրանուշ: Հայկական դպրոցում նախնական կրթությունը ստանալուց հետո Վահանը մեկ տասնամյակ ուսանում է սբ Բարսեղ Կեսարացու անունը կրող ֆրանսիական ճեմարանում (L’Université de St. Basil), ապա երկու տարի՝ տեղի ամերիկյան վարժարանում (Talas American College):
Վահան Քարտաշյանը 1902թ. տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, ուր 1904-1908 թթ. իրավագիտություն է ուսանում Յելի (Yale) համալսարանում: Այդ ընթացքում նա խորամուխ է լինում ամերիկյան հասարակական կյանքին, գրում է հարյուրավոր հոդվածներ, հրապարակում երկու գիրք՝ «XX դարի Օսմանյան կայսրությունը» (The Ottoman Empire of the Twentieth Century) և «Թրքական հարեմի իրական կյանքը» (Actual life in Turkish Harem):
1907թ. մայիսի 15-ին ամուսնանում է կանանց իրավունքների առաջամարտիկ Քորնելյա Ալեքսանդր-Հոլաբի (Cornelia Alexander Holub) հետ: Ուսումն ավարտելուց հետո 1909թ. նա ընդգրկվում է Նյու Յորքի իրավաբանների ընկերակցության մեջ և սկսում մասնավոր իրավաբանական գործունեություն: Դրանք հենց այն տարիներն էին, երբ Օսմանյան կայսրության մեջ տեղի էին ունեցել հեղաբեկիչ իրադարձություններ:
Ազատության, հավասարության և եղբայրության բարձրագոչ և խիստ գայթակղիչ կարգախոսով իշխանության էին եկել «Երիտասարդ թուրքերը»: Սա այն ժամանակահատվածն էր, երբ հայերը հերթական անգամ հավատում էին, որ թուրքերը փոխվել են, և նրանք այլևս «այն թուրքերը» չեն, ուստի Քարտաշյանը 1911թ. ընդունում է թուրքական դեսպանորդի առաջարկը՝ ստանձնել դեսպանության խորհրդականի և Նյու Յորքի թուրքական հյուպատոսության իրավախորհրդատուի պաշտոնը:
Սակայն երբ 1915թ. կեսերին Ամերիկա են հասնում հայոց ջարդերի և աքսորների մասին առաջին լուրերը, նա թուրքական պետության ներկայացուցչի երեսին է շպրտում Օսմանյան կայսրության կողմից իր ստացած բոլոր շքանշաններն ու ամբողջությամբ զինվորագրվում տարաբախտ հայրենիքին օգնելու սուրբ գործին: Այդ պահից ի վեր Քարտաշյանն այլևս նոր մարդ էր՝ հայրենատիրության մարտիկ և ազգի նվիրյալ:
1915թ. հայերը Միհրան Սվազլիի (Սվազլյան) գլխավորությամբ ստեղծում են Հայոց ազգային միությունը (Armenian National Union): Միությունը Նյու Յորքում հաստատում է մամուլի հայկական գրասենյակ (Armenian Press Bureau), որի գործադիր տնօրենն ու թողարկվող հիմնական նյութերի հեղինակն է դառնում Վահան Քարտաշյանը: Նա նաև ամեն շաբաթ մեկնում էր Վաշինգտոն, ուր բազմաթիվ հանդիպումներ էր ունենում ազդեցիկ անձանց հետ:
Երբ 1918թ. մայիսի 28-ին հայոց ընդարձակ հայրենիքի մի փոքր հատվածի վրա հռչակվում է հայոց նորանկախ պետականությունը, Քարտաշյանն իր ողջ ջանքերը նպատակաուղղում է ԱՄՆ կողմից հայոց պետության ճանաչմանը և իր բազմաչարչար երկրին ամերիկյան օգնության հատկացմանը:
1918թ. դեկտեմբերին նա հիմնում է Հայաստանի անկախության ամերիկյան հանձնախումբը (American Committee for the Independence of Armenia – ACIA), որն ուներ 72 հոգիանոց ընդհանուր խորհուրդ և առաջնորդվում էր 9 հոգիանոց գործադիր մարմնի կողմից, որի ղեկավարն էր Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջերարը (James Gerard): Ընդհանուր խորհրդի պատվո նախագահն էր ԱՄՆ Գերագույն դատարանի նախկին անդամ և ապագա պետքարտուղար Չարլզ Էվանս Հյուզը (Charles Evans Hughes): Սա մի աննախադեպ հզոր կազմակերպություն էր, որի բոլոր անդամները, բացի Քարտաշյանից, ամերիկացիներ էին: Կազմակերպությունն իր շարքերում ուներ նախկին և գործող օրենսդիրներ, նախարարներ, դեսպաններ, ռեկտորներ և 21 նահանգապետ: Կազմակերպությունը 13 նահանգում ուներ 23 մասնաճյուղ:
Այդ ժամանակահատվածում Վահան Քարտաշյանի և նրա գործընկերների գործունեության ամենամեծ արդյունքը, անտարակույս, 1920թ. ապրիլի 23-ին ԱՄՆ կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումն էր (համեմատենք 2009թ. ապրիլի 23-ի հայտնի «իրադարձության» հետ): Սա առանձնապես հիշատակելի է, քանի որ ԱՄՆ-ը այդպես էլ երբեք չճանաչեց Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունը:
Շոշափելի արդյունք պետք է համարել նաև ամերիկյան տարբեր գործակալությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը 17 միլիոն 202 հազար դոլարի մարդասիրական օգնության հատկացմանն ու ավելի քան 11 միլիոն դոլար արտոնյալ վարկի տրամադրմանը էապես նպաստելը:
1920-23 թթ. հայոց նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումների և ամենամեծ կորուստների տարիներն են:
Սրանք այն տարիներն էին, երբ մի կողմից՝ միջազգային հանրությունը Վիլսոնի իրավարար վճռով ճանաչեց ու ամրագրեց հայերի՝ իրենց բնօրրան-հայրենիքի հյուսիսարևելյան հատվածում պետություն ունենալու իրավունքը, մյուս կողմից՝ երկու անօրեն և միջազգային ճանաչում չունեցող վարչախմբերի (թուրքական և խորհրդային) գրկախառնումը խեղդեց հայոց անկախ պետականությունը:
Մի կողմից հնչում էին հայերին տված խոստումներին և իրավական պարտավորություններին հավատարիմ մնալու հավաստիացումները, մյուս կողմից տեղի էր ունենում դրանց սքողված և անսքող ուրացումը: Այդ ծանր քաղաքական զարգացումները վհատության շեմին էին հասցրել շատերին, շատերն էին հրաժարվել իրենց գաղափարներից, շատերն էին անցել հակառակ ճամբարը:
Եվ ահա, այս դժվարագույն պայմաններում Վահան Քարտաշյանի երկարամյա հայրենանվեր գործունեությունն արձանագրում է մեծագույն արդյունքը: Նրան հաջողվում է կանխել Լոզանում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև 1923թ. օգոստոսի 6-ին կնքած երկկողմ պայմանագրի ընդունումն ԱՄՆ Սենատում:
Քայլ, որը վերահաստատելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանին վերաբերող վճռի վավերականությունը, հետագա սերունդներին՝ այսինքն՝ մեզ, հնարավորություն է ընձեռել հայրենիքի համար մեր իրավունքների պայքարի զինանոցում ունենալ միջազգային իրավունքի վրա խարսխված անբեկանելի մի կռվան:
Ըստ ամերիկյան Սահմանադրության՝ ցանկացած պայմանագիր ուժի մեջ մտնելու համար պետք է արժանանա Սենատի հավանությանը: Երբ 1924թ. մայիսի 3-ին վերոհիշյալ թուրք-ամերիկյան պայմանագիրը մուտք է գործում Սենատ, Քարտաշյանը ձևավորում է «Ընդդեմ Լոզանի պայմանագրի ամերիկյան հանձնախումբը» (American Committee Opposed to the Lausanne Treaty – ACOLT), որի նպատակն էր Սենատում պայմանագրի ընդունումը կանխելով՝ գոնե իրավական դաշտում կենդանի պահել Հայաստանի Հանրապետության իրավունքները: Քանի որ Միացյալ Նահանգներում դեռ թարմ էին թուրքերի կողմից հայերի ջարդերի պատմությունների հիշողությունները, պայմանագրի քննարկումն ու քվեարկումը հետաձգվում է գրեթե երեք տարի:
Այդ ժամանակահատվածում Քարտաշյանը գրեթե միայնակ, սեփական միջոցներով անում է անկարելին՝ հարյուրավոր նամակներով, գրություններով, ելույթներով, հրապարակումներով ամերիկյան քաղաքական շրջանակներում վառ է պահում հայոց իրավունքները:
1926թ. հրատարակում է «Լոզանի պայմանագիրը, Թուրքիան և Հայաստանը» (The Lausanne Treaty, Turkey and Armenia) ժողովածուն: Այդ գրքում փայլուն կերպով ի մի են բերված բոլոր իրավական հիմնավորումները, քաղաքական պարտավորություններն ու բարոյական հանձնառություններն ընդդեմ Լոզանի թուրք-ամերիկյան պայմանագրի: Արդյունքը կատարյալ էր: 1927թ. հունվարի 18-ին Սենատը մերժում է հավանությունը տալ հիշյալ պայմանագրին: Ավելին, որպես մերժման հիմնական պատճառ նշվում է Թուրքիայի Հանրապետության կողմից Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի չկատարումը:
Պայմանագիրը Սենատում ևս մի քանի տարի առկախ մնալուց հետո՝ 1934 թ. հունվարի 16-ին, ետ է ուղարկվում նախագահական: Վահան Քարտաշյանն իրականացրել էր իր կյանքի մեծագույն առաքելությունը՝ իր հայրենիքի համար ապահովել էր հայրենատիրության պայքարի իրավական խարիսխը: Նա այլևս կարող էր ավարտել երկրային ուղին:
Մի քանի ամիս հետո՝ 1934թ. հունիսի 11-ին, 51 տարեկանում դադարում է բաբախել մեծ հայրենասեր, գործընկերների բնութագրմամբ՝ «միայնակ խաչակիր» (lone crusader) Վահան Քարտաշյանի սիրտը: Մահանում է հայրենատիրության գաղափարի առաջամարտիկը, որի գործունեության արդյունքն անժամանցելի ու անգերազանցելի է, իսկ նվիրումը հայրենիքին՝ անմնացորդ:
Իր քաղաքական գործունեության սկզբում լինելով ժամանակի ամենահարուստ հայերից մեկը՝ գրեթե երկու տասնամյակ տևած պայքարից հետո նա անգամ թաղման փող չուներ: Նյու Յորքի հայերի հանգանակած գումարով նրան համեստորեն հողին են հանձնում Լոնգ Այլընդի «Սիդը գրոուվ» գերեզմանատանը (Cedar Grove Cemetery, Long Island): Այսպես է ավարտվում մեր ժողովրդի նորագույն պատմության մեծագույն գործիչներից մեկի կյանքը:
Հ.Գ. Անցյալ տարվա (2008թ.) մայիսին լինելով Նյու-Յորքում ուզում էի այցելել մեծ հայրենասեր Վահան Քարտաշյանի գերեզմանին, սակայն ապարդյուն: Պարզվեց, որ նրա գերեզմանն անգամ չի պահպանվել, քանի որ տասնամյակներ շարունակ այցելու չի ունեցել: Այսօրվա մեր համընդգրկուն և խորացող ճգնաժամն ունի բազմաթիվ մեծ ու փոքր պատճառներ: Վստահաբար, պատճառներից մեկը հայրենիքի նվիրյալների ուրացումն է ու կեղծ հերոսների կռապաշտությունը: Երևանի երկու մեծագույն փողոցներն անվանակոչել ենք ուրիշի բանակի մարշալի ու ծովակալի անուններով, կանգնեցրել ենք նրանց ամպագոռգոռ արձանները և դեռ սպասում ենք, որ մատաղ սերունդը հավատարմորեն ծառայի մայր հայրենիքին ու չընտրի օտարին ծառայելու միջոցով սեփական հայրենիքում փառքի արժանանալու ճամփան:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ - ԲՐՅՈՒՍԵԼ
5 քննարկումներ
Ռոբերտ
Ռոբերտ
Ուղղում՝
Ես զարմանում եմ, որ իմ հետեվյալ նամակը քննարկության առարկա չԴառավ՝
Կարդացողի Հավանություն՝
0
0
galust
Izur mi zarmatsi, mankamit baner es grum.
Կարդացողի Հավանություն՝
0
0
Ռոբերտ
Ես չեմ իջնի մինչեվ ձեր մակարդակը, միայն խորհուրդ կտամ հայերեն գրել-կարդալ սովորել, որից հետո կարդալ «Երկիր» թերթում տպագրված Արա Պապյանի «Հայրենատիրության միայնակ խաչակիրը» հոդվածի վերջին, ահա այս պարբերականը՝
«Հ.Գ. – 2008թ. մայիսին լինելով Նյու-Յորքում ուզում էի այցելել մեծ հայրենասեր Վահան Քարտաշյանի գերեզմանին, սակայն ապարդյուն: Պարզվեց, որ նրա գերեզմանն անգամ չի պահպանվել, քանի որ տասնամյակներ շարունակ այցելու չի ունեցել: Այսօրվա մեր համընդգրկուն եւ խորացող ճգնաժամն ունի բազմաթիվ մեծ ու փոքր պատճառներ: Վստահաբար, պատճառներից մեկը հայրենիքի նվիրյալների ուրացումն է ու կեղծ հերոսների կռապաշտությունը: Երեւանի երկու մեծագույն փողոցներն անվանակոչել ենք ուրիշի բանակի մարշալի ու ծովակալի անուններով, կանգնեցրել ենք նրանց ամպագոռգոռ արձանները եւ դեռ սպասում ենք, որ մատաղ սերունդը հավատարմորեն ծառայի մայր հայրենիքին ու չփնտրի օտարին ծառայելու միջոցով սեփական հայրենիքում փառքի արժանանալու ճամփան»:
Եվ եթե իմ խորհուրդները կատարելուց հետո կմնաք նույն համոզմունքներին հավատարիմ եվ կպնդեք,որ եթե ՍՍՀՄ-ը պարտվեր Ստալինգրադի տակ, թուրքը իր 20 դիվիզիաները չեր մտցնի Հայաստան եվ հայ ժողովրդին իսպառ չէր ոչնչացնի, չմոռանալով մինչեվ 7-8 տարեկան տղաներին թլպատել եվ մուսուլմանացնել, իսկ աղջիկներին բռնաբարել եվ թուրքերին կնության տալ, ուրեմն դուք ԾՊՏՎԱԾ ԹՈՒՐՔ ԵՔ:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Ռոբերտ
Արմեն, իհարկ է՝ «ափսոս այն հայերը որ իրենց զոհաբերեցին այդ չարաբաստիկ պատերազմում»:
Իմ հայրն էլ է զոհվել Սեվաստոպոլի մատույցներում (на Сапун Горе), բայց եթե իմ հայրը եվ 600 հազար հեայորդիները (որոնցից 300 հազարը զոհվեցին) եվ մյուս ազգերի միլիոնավոր ներկայացուցիչները չկռվեին, հայ ազգը կվերանար բուն Հայաստանում:
1941-1945 թ.թ. պատերազմը հայ ժողովրդի համար ԿԵՆԱՑ եվ ՄԱՀՈՒ պատերազմ էր:
Ի՞նչ էր սպասում ազգերին ՍՍՀՄ-ի պարտության դեպքում՝
- գերմանացիները իսպառ կոչնչացնեին հրեաներին, գնչուներին, կոմունիստներին, հաշմանդամներին, մտագարներին;
- մերձբալթյան երկրները կծաղկեին, կբարգավաճեին;
- Բեսարաբիան կմիանար իր ավագ եղբոր՝ Գերմանիայի զինակից Ռումինիային;
- Կարելիան կմիանար իրեն հարազատ Ֆինլանդիաին;
- հնարավոր է, Տաջիկստանին կվերադարձվեին Սամարղանդի եվ Բուխարաի մարզերը;
- ՈՒկրաինան վերջապես կանկախանար այքան ատելի (ուկրանացիների համար) Ռուսաստանից:
- Վրաստանը իր թավադներով (իշխանիկներով) կծլեր, կծաղկեր;
- այսպես կոչված «ադրբեջանցիները» , իսկ իրականում «կարակոյունլուցիները» (սեվ ոչխարները), կիրագործեին իրենց դարավոր երազանքները՝ կմիանաին իրենց պապերի՝ «աղկոյունլուցիների» (սպիտակ ոչխարների) հետ;
Քանի որ Գերմանիային աշխատող ձեռք էր պետք, կոմունիստների ատելի լծից ազատագրված (շնորհիվ Գերմանիայի) Ռուսաստանի եվ Բելոռուսիայի ժողովուրդները նունպես գոհ կլինեին իրենց վիճակից:
Միջին Ասիայի թրքալեզու ժողովրդների մասին քիչ հետո:
Իսկ ի՞նչ էր սպասում Հայաստանին եվ հայ ժողովրդին:
Ահա թե ինչ:
Հայաստանի սահմանին 1942 թվի դրությամբ Թուրքիան կենտրոնացրել էր 20-ից ավելի դիվիզիա (մոտ մեկ միլիոն մինչեվ ատամները զինված ասկյարներ) եվ անհամբեր սպասում էր Գերմանիայի հաղթանակին Ստալինգրադի տակ, որի դեպքում Թուրքիան կներխուժեր Հայաստան, կոչնչացներ մինչեվ վերջին հայը, չմոռանալով բռնաբարել նորածին աղջիկներին եվ կանանց եվ նրանց թուրքերին կնության տալ, չմոռանալով նաեվ մինչեվ 5-6 տարեկան տղաներին թլպատել եվ մուսուլմանացնել, եվ կիրագործեր իր դարավոր պլանը, կհասներ մինչեվ Խաղաղ օվկեանոս, ճանապարհին ոտնատակ անելով Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եվ Ղրղզստանը, որոնց ժողովրդները անհամբեր սպասում էին իրենց մեծ եղբայր թուրքին, կստեղծեր Մ Ե Ծ Թ ՈՒ Ր Ա Ն պետությունը:
Սփյուռքի հայությունը զրկվելով Հայաստան երկիր ստիմուլից (խթան), կմիաձուլվեր ուրիշ ժողովրդների հետ եվ պատմության մեջ Հայաստանը կգրավեր Ասորեստանի նման մի տեղ:
Շատ հարգելի ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ իր «Հայրենատիրության միայնակ խաչակիրը» ճշմարիտ հոդվածի «հետգրությունում» (Հ.Գ.) գրել է հետեվյալը՝
«Հ.Գ. – 2008թ. մայիսին լինելով Նյու-Յորքում ուզում էի այցելել մեծ հայրենասեր Վահան Քարտաշյանի գերեզմանին, սակայն ապարդյուն: Պարզվեց, որ նրա գերեզմանն անգամ չի պահպանվել, քանի որ տասնամյակներ շարունակ այցելու չի ունեցել: Այսօրվա մեր համընդգրկուն եւ խորացող ճգնաժամն ունի բազմաթիվ մեծ ու փոքր պատճառներ: Վստահաբար, պատճառներից մեկը հայրենիքի նվիրյալների ուրացումն է ու կեղծ հերոսների կռապաշտությունը: Երեւանի երկու մեծագույն փողոցներն անվանակոչել ենք ուրիշի բանակի մարշալի ու ծովակալի անուններով, կանգնեցրել ենք նրանց ամպագոռգոռ արձանները եւ դեռ սպասում ենք, որ մատաղ սերունդը հավատարմորեն ծառայի մայր հայրենիքին ու չփնտրի օտարին ծառայելու միջոցով սեփական հայրենիքում փառքի արժանանալու ճամփան»:
Քանի դեռ գոյություն ունի Հայաստանը, Բաղրամյան, Իսակով, Խամփերյանց, Բաբաջանյան, Նվեր Սաֆարյան փողոցների անունները փոփոխության ենթակա չեն:
Ես մի քանի անգամ այս նույն բանը ուղարկել եմ Լույս Աշխարհ եվ ցավոք սրտի միայն մի անձնավորություն է պատասխանել իմ գրությանը՝
galust
Sep 5, 2009 10:59
Izur mi zarmatsi, mankamit baner es grum.
http://www.louysworld.com/2009/06/24/%d5%b4%d5%b8%d5%bc%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%84%d5%b8%d5%b2%d5%ab-%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab%d6%81/
Մեկնաբանությունները ավելորդ են:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-1)
- Հարություն Առաքելյան. «Բաց ֆաքս» Սամվել Բաբայանի նյութական միջոցներով ստեղծված «Հրապարակ» օրաթերթի հրապարակումների շուրջ
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- Minimalist and Incompetent Officials or the Gambler’s Ruin
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 17)
- ԲՈՅԿՈՏԵԼ…
- Քահանաներ… Սատանաներ…Բիզնեսմեններ…
- Հայաստանը մոտեցել է աղետի եզրին. Տիգրան Թորոսյան
- Ով կհամբերի, ով չի հոգնի սպասելուց, ով չի զայրանա մարդկային պատմության միապաղաղ ու բուռն զարգացումներից կարող է լսել Ավետ ՏերՏերյան:
- «ԿՐՈՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԵՂԾԱՎՈՐ , ՑՈՒՑԱՄՈԼ, ՍՆԱՓԱՌ, ՊԱՏՎԱՄՈԼ ՔԱՆ ԹԵ ԱՍՏՎԱԾԱՍԵՐ».
- Մանսուրյանի փառապանծ-ողբաձայն Ռեքվիե՞մ, թե փառահեղ-որբացած աղբանոցային Հայ Թագավոր…
- Նզովյալները (Մաս 4)
- «ՊԵՏԵՐՍԻ ՔԱՐՏԵԶԸ»
- ԳՈՒՑԵ՞ «ՍԱՐԿՈԶԻԻ ՕՐԵՆՔԸ» ԹԱՐՄ ՎԻՃԱԿՈՒՄ ՆԵՐԿՐՎԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՌԱՎԱՐՉՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ…
- ՎԵՐՋԱՊԵՍ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՄԱՀԱԿՆ ԻՋԵՑՎԵՑ ԹՈՒՐՔԵՐԻ ԳԼԽԻՆ …
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 2, 2012 11:00 - 2 քննարկում
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- Minimalist and Incompetent Officials or the Gambler’s Ruin
- ԲՈՅԿՈՏԵԼ…
- Քահանաներ… Սատանաներ…Բիզնեսմեններ…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Ես զարմանում եմ, որ իմ հետեվյալ նամակը քննարկության առարկա չառավ՝
Ռոբերտ
Jun 29, 2009 13:57
Հարգելի Ստեփան, ընդհանրապես համաձայն լինելով փողոցների Ձեր առաջարկած անվանակոչության սկզբունքների հետ, թույլ տվեք չհամաձայնվել Բաղրամյանի եվ Իսակովի մասին Ձեր խոսքերի հետ:
1941-1945 թ.թ. պատերազմը հայ ժողովրդի համր ԿԵՆԱՑ եվ ՄԱՀՈՒ պատերազմ էր:
Ի՞նչ էր սպասում ազգերին ՍՍՀՄ-ի պարտության դեպքում՝
- գերմանացիները իսպառ կոչնչացնեին հրեաներին, գնչուներին, կոմունիստներին, հաշմանդամներին, մտագարներին;
- մերձբալթյան երկրները կծաղկեին, կբարգավաճեին;
- Բեսարաբիան կմիանար իր ավագ եղբոր՝ Գերմանիայի զինակից Ռումինիային;
- Կարելիան կմիանար իրեն հարազատ Ֆինլանդիաին;
- հնարավոր է, Տաջիկստանին կվերադարձվեին Սամարղանդի եվ Բուխարաի խանությունները (էմիրատները);
- ՈՒկրաինան վերջապես կանկախանար այքան ատելի (ուկրանացիների համար) Ռուսաստանից:
- Վրաստանը իր թավադներով (իշխանիկներով) կծլեր, կծաղկեր;
- այսպես կոչված «ադրբեջանցիները» , իսկ իրականում «կարակոյունլուցիները» (սեվ ոչխարները), կիրագործեին իրենց դարավոր երազանքները՝ կմիանաին իրենց պապերի՝ «աղկոյունլուցիների» (սպիտակ ոչխարների) հետ;
Քանի որ Գերմանիային աշխատող ձեռք էր պետք, կոմունիստների ատելի լծից ազատագրված (շնորհիվ Գերմանիայի) Ռուսաստանի եվ Բելոռուսիայի ժողովուրդները նունպես գոհ կլինեին իրենց վիճակից:
Միջին Ասիայի թրքալեզու ժողովրդների մասին քիչ հետո:
Իսկ ի՞նչ էր սպասում Հայաստանին եվ հայ ժողովրդին: Ահա թե ինչ:
Հայաստանի սահմանին 1942 թվի դրությամբ Թուրքիան կենտրոնացրել էր 20-ից ավելի դիվիզիա (մոտ կես միլիոն մինչեվ ատամները զինված ասկյարներ) եվ անհամբեր սպասում էր Գերմանիայի հաղթանակին Ստալինգրադի տակ, որի դեպքում Թուրքիան կներխուժեր Հայաստան, կոչնչացներ մինչեվ վերջին հայը, եվ կիրագործեր իր դարավոր պլանը, կհասներ մինչեվ Խաղաղ օվկեանոս, ճանապարհին ոտնատակ անելով Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եվ Ղրղզստանը, որոնց ժողովրդները անհամբեր սպասում էին իրենց մեծ եղբայր թուրքին, կստեղծեր Մ Ե Ծ Թ ՈՒ Ր Ա Ն պետությունը:
Սփյուռքի հայությունը զրկվելով Հայաստան երկիր ստիմուլից (խթան), կմիաձուլվեր ուրիշ ժողովրդների հետ եվ պատմության մեջ Հայաստանը կգրավեր Ասորեստանի նման մի տեղ:
Քանի դեռ գոյություն ունի Հայաստանը, Բաղրամյան, Իսակով, Խամփերյանց, Բաբաջանյան, Նվեր Սաֆարյան փողոցների անունները փոփոխության ենթակա չեն:
Կարդացողի Հավանություն՝
1
0