ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, January 8, 2016 6:51 - 1 քննարկում

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ : Հրաչ Հովսեփյան, Նախկին Մերգելյանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բաժանմունքի վարիչ : «Նաիրի» հաշվիչ մեքենաների շարքի գլխավոր կոնստրուկտոր :Սովետական Միության Պետական մրցանակի դափնեկիր:

Հրաչ Հովսեփյան
Նախկին Մերգելյանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական
ինստիտուտի բաժանմունքի վարիչ
«Նաիրի» հաշվիչ մեքենաների շարքի գլխավոր կոնստրուկտոր
Սովետական Միության Պետական մրցանակի դափնեկիր

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ով հայ ժողովուրդ, այսօր ես չափազանց մտահոգ և հուզված եմ՝ տեսնելով Հայաստանում ապրող ժողովրդի անտանելի վիճակը և Հայաստանը կործանման եզրին գտնվելը:
Ելնելով այս դրությունից , ես իմ կոչն եմ հղում բոլոր այն մտահոգ հայերին, հայի այն յուրահատուկ տեսակին, որը տառապում է տեսնելով այս բոլորը, հանգիստը կորցրած , մտահոգ, ելք է փնտրում այս վիճակից և չգիտի ինչպես օգտակար լինել հայ ժողովրդին և Հայաստանին:
Դեկտեմբերի 1-ից սկսվել է Հայաստանոմ խաղաղ անհնազանդության համազգային պայքար ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև ի պահանջ իշխանությունների հեռացման: Այս շարժման հաջողությունը հիմնականում կախված է Հայաստանի և հատկապես 8 միլիոնանոց սփյուռքի հայության ակտիվ մասնակցությունից:
Կասկածից վեր է, որ Հայաստանի այս անմխիթար վիճակը հետևանք է պետությունը անօրեն զավթած հանցավոր ռեժիմին, նրա ստեղծած և նրան ծառայող օլիգարխիկ համակարգին :
Որպեսզի ճիշտ պատկերացում ունենանք և գնահատական կարողանանք տալ ներկա իշխաննությանը և իր համկարգին , պետք է հետադարձ հայաց նետենք , թէ որտեղից են առաջացել նրանք և որ սերունդների ավանդություններն են շարունակում: Բոլշեվիկյան և ապա Ստալինյան բռնակալ ռեժիմների հիմնավորման օրերից սկսած , մի նոր հակամարդկային , վտանգավոր և անբարոյական համակարգ ստեղծվեց , որի գոյատևման ընթացքում, աստիճանաբար գնդակահարվեցին և աքսորվեցին հասարակության լավագույն մասը և մտավորականությունը , որոնք ըստ ռեժիմի կասկածանքների կարող էին վտանգ հանդիսանալ իր հետագա շարունակությանը : Դժբախտաբար 70 տարի շարունակ այս համակարգը իր մեջ ներգրավեց հասարակության այն ստոր և ոճրագործ տարրերին որոնք օժտված էին քծնելու , ստելու , ստրկանալու , հանուն իըենց էգոիստական և կարերիստական շահերին :
Սովետական Միության փլուզումից հետո , օգտվելով նորաստեղծ կառավարության անփորձ և ծայրահեղ թույլ վիճակից , ամիջապես գործի անցան նախկինում գոյություն ունեցող գող , հանցագործ և թալանչի խավի պարագլուխները , ռրոնք, մորացության մատնելով իրենց կատարած բոլոր հանցանքները, հափշտակեցին 70 տարվա ժողովրդի ստեղծած ունեցվածքը և ձևավորվեց այսօրվա հանցագործ օլիգարխիկ իշխանությունը , որը երկիրը հասցրեց այն վիճակի , ինչ որ ունենք այսօր: Ծայրահեղ անհավասարություն , անօրինականություն , անգռրծռւթյուն , իսկ աշխատող ժողովրդին ծայր աստիճանի աղքատություն , ոստիկանության կողմից բռնություն և անարդար վերաբերմունք , արդյունքում՝ զանգվածային արտագաղթ:
Այսօրվա Հայաստանը նորից հայտնվել է ճակատագրական իրավիճակում :
Որն է ելքը այս աղետալի վիճակից : Համախմբված ուժերով Ազգովի ոտքի կանգնել և մասնակցել այսօրվա ճակատագրական պայքարին՝ հիմնովին ազատվելու համար այս անօրեն և հանցագործ ռեժիմից ;
Հայ ժողովուրդը իր գոյության ընթացքում ունեցել է նման ճակատագրական պահեր և, երբ եղել է միասնական, միշտ հաղթել է:
Ուզում եմ հատկապես կոչ անել իմ սփյուռքահայ եղբայրներին և քույրերին. ճիշտ գնահատե°ք վիճակի կարևորությունը, բարձր պահե°ք հայի արժանապատվությունը, նեցուկ կանգնեն°ք այսօր պայքարող անձնազոհ հերոսներին, որպեսզի չկրկնվի մարտի 1-ը: Օգնե°ք ինչով որ կարող եք, ֆիզիկապես, նյութապես, բարոյապես: Օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաների տված հնարավորություններից, հեղեղե°ք ֆեյսբուքը և համացանցը հարյուր հազարավոր կոչերով, որպեսզի իշխանությունը հասկանա, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել և չի նահանջելու, մինչև իր հրաժարականը:
Անցյալում ևս սփյուռքահայությունը անգնահատելի օգնություն է ցուցաբերել հայ ժողովուրդին իր բոլոր ճակատագրական պահերին, նաև եղեռնի ժամանակ: Հիշենք տասնյակ հազարավոր կամավորների շուտափույթ օգնությունը աշխարհի տարբեր երկրներից, որոնք հրաժարվելով իրենց ապահով և հանգիստ կյանքից, անձնազոհաբար կռվեցին թուրքերի դեմ՝ փրկելով hարյուր հազարավոր հայերի ի գին իրենց կյանքի:
8 միլիոն սփյուռքահայեր, ոտքի ելե°ք անկախ ձեր կարգավիճակից, ցույց տվե°ք ձեր ուժը, ձեր նվիրումը , հանուն ձեր զավակների և թոռների , նեցուկ կանկնեք պայքարի դուրս եկած ձեր քույրերին և եղբայրներին , հայրենիքի ապագա գոյատևման համար
Ես հատկապես կոչ եմ անում գիտության և արվեստի ասպարեզում հանրաճանաչ հայորդիներին , որ դուրս գան լռության և անտարբերության շղարշով պատված վիճակից , գիտակցելով իրենց քաղաքացիական պարտականուիությունը իրենց ազգի նկատմամբ , հանդես գան իրենց անաչառ խորհուրդներով և ակտիվ աջակցեն այս համաժողովրդական շարժմանը , օգտագործելով նաև ֆեյսբուքը և համացանցը :
և վերջապես կոչ եմ անում սփյուրքում կայացած բոլոր հայ ազգային կառույցներին նախաձերնեն գործունեություն , որի շնորհիվ սփյուրքահայերը տեղեկացվեն (ֆեյսբուքի կամ այլ տեղեկատվությունների միջոցով) , թե ինչպես և ինչ միջոցներով իրենք իրենց նյութական և բարոյական օգնությունը վստահաբար կարող են հասցնել իր նպատակին:
Կոչս ուզում եմ ավարտել մեր հանճարեղ և Աստվածատուր Դանիել Վարուժանից ներշնչված խոսքերով ;
Նավասարդյան այս օրերուն
Գինիով լի բաժակդ նուռ
Հանուն ցեղին, հանուն սերմին
Անահիտին ստինքներուն զայն բարձրացուր
Հետո զոհվող հերոսներու սրտին վրա լեցուր, լեցուր
Զի մենք որդիքդ հերոսաբար պիտի կերտենք նոր արշալույս



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Վեհարի
Jan 9, 2016 8:23


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('31201') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xB8, \xD5\x80\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xB8, \xD5\x80\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xB8, \xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219