ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 22, 2015 15:04 - չքննարկված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀՀԿ) ՀԱՎԱՏԱՄՔԸ՚՚՚… ՍԵՐԺԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ

Մարտի 1-ի, Աստանայի և ֆուտբոլային դիվանագիտությունից հետո, անասանելիորեն ոգևորված, հպարտության դափնիների մեջ, իր խորքի մեջ շողացող օլիգարխիայի ծնունդ է դա: Այո՛, այլևս այսպես ապրել չի կարելի, ապրել սեփական օլիգարխիայի, սրիկաների ու պոռնիկների արժեքների գիտակցության հպարտությամբ – ապրել սեփական խամաճիկներով- այո՛, այսպես է ուզում ապրել Հանրապետական Կուսակցությունը:
Անսերժաճանաչ՝ անզոր ու նվաստ է հինը. Լևոն ու Ռոբերտ, մեզ պետք է նոր ստրուկը, որին սպասում ենք սերժակրոնությունից: Մեզ պետք է ստրկամիտը, որ կարողանա դիմանալ քաղաքական աշխարհին:
Սերժակրոնություն – Սերժի ճանաչումն է դա, ճանաչումը մի վիժվածքի, նրա էության: Երկրորդ՝ այդ վիժվածք – էությունից ծնված տականքի գիտակցությունն է դա։ Ապա՝ այդ վիժվածք- էությանը ցմահ հավատարիմ մնալու ուխտն է դա:
*****
Ա. Ես սերժակրոն եմ – և ահա երդվում եմ սերժովս, երբեք չմեղանչել ուխտիս դեմ, ապրել, գործել ու գռփել որպես սերժամարդ: Բ. Բ՚՚. Ինձ համար, անհատականության և պոռնիկության ամենաբարձր արարքը – դա հնազանդվելն է սերժիս:
Գ՚՚. Ես սերժաճանաչ եմ, և ահա գիտեմ, թե մեծ է իմ սերժը, թե իմ սերժը ավելին է տվել հայաստանին, քան ստացել նրանից, գիտեմ, որ նոր սահմանադրությունը վերջին դավաճանությունը չէ. Գիտեմ թե դեռ ինչ ստորությունների է ընդունակ իմ սերժը:
Դ. ես սերժահավատ եմ, և ահա պաշտում եմ մի այլ աստվածություն` սաշիկիս, որի 50 տոկոսի մեջ է իմ ապագան:
Ե. ես սերժահաղորդ եմ, եւ ահա՜ զգում եմ, որ իմ անձը աւելի՜ իմ գերագույն ծնողին` իմ սերժին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:
Զ. հայ ժողովրդի ստրկական քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա’ պայքարում եմ մի նոր ՞այո՞-ի համար, որին արժանի է իմ սերժը:
է. սերժակրոն եմ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառորեն կմնամ հպատակն ու ստրուկը իմ սերժի:
Ը. Հայաստանից դուրս, սփյուռքի մէջ, (ինչ վիճակով էլ թալանած լինեմ հայաստանը), էլի կթալանեմ… Այո, դեռ ժամանակ կա:
Թ. Կդավանեմ, որ իմ սերունդը ավելի՜ մեծ թալան ունենա, քան ուներ անցնող նախագահների սերունդը: Ստորության մէջ’ սերժակրոնի իմ բաժինը` առյուծի բաժինն է, ամենամեծը:
Ժ. Սերժակրոնը, որի նշանաբանն է – ավելի, էլ ավելի թալան, ստորություն, քծնանք – պաշտամունք ունի իր ստոր ուժի, իմա՜ ներքին գործերի նախարարության:
ԺԱ. մեռելապաշտ եմ ես, եւ ահա՜ հպարտորեն կ՛ոգեկոչեմ նրանց, (միկոյան, աթարբեկյան, նուրիջանյան) որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց սեփական ժողովրդի դեմ, անաստվածացան իրենց հոյակապ ՊԱԿ – ի նվիրումի մէջ – որոնք իրենց ատելությունը շռայլեցին հայի ու Հայաստանի գոյությանը…
ԺԲ. Սերժակրոնը ձգտում է դավաճանության – տեսնել թե ինչպէ՜ս է կործանվում Հայաստանը:
ԺԳ. սերժով է ապրում, թալանում եւ հավերժանում օլիգարխիան: Մարդկային մշակույթի կործանման գործում ստորության ուժ է սերժայնությունը: Արդ, թե ինչու սրիկաներն ու պոռնիկները’ սերժակրոնը համարում են միակն ու անփոխարինելին:
ԺԴ. սերժակրոնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը մոտիկ պահել ցեղի կազդուրիչ ստինքին – կաթին: Նա խորշում է հայ իրականութեան մէջ եռացող այն բոլոր ուժերից, որոնք ( հասարակական, քաղաքական) դիրքով հակոտնյա, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ են կազմում մեր լուսավոր ազգայնականությանը: Աւելի’ պարզ: սերժակրոնության ձևերից է՝- եսապաշտություն – սերժակրոնը ողջունում է եսապաշտությունը, որն այլ բան չէ, եթէ ոչ ստորի ձգտումը’ հավատարիմ մնալ իր հայակործան քաղաքականությանը, կատարելագործել իր պատմական պոռնիկ տիպը, և պաշտպանել իր անձի անօրինականությունը (սերժի): սերժակրոնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է բոզական բարձր սկզբունքներին:
ԺԵ. Մեծ է սերժակրոնի իմ պաշտամունքը: սերժիս թշնամիներ են – հայը, հայրենասերն ու հայրենապաշտը …: -Ինձ համար գոյություն ունի հարցերի հարցը’ հապա իմ ռուսաստա՞նը, ադրբեջա՞նը, թուրքիան: -ես խորշում եմ հայից ու հայաստանցուց, որովհետև մարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետև հայ է’… պաշտում եմ ռուսին թուրքի չափ… որովհետև ռուսն ու թուրքը զինակցած մտան Հայաստան, ու ավերեցին այն: վերջին բոլշևիկը իր շնական հրճվանքն ունի. Նա իր թղթե անզոր սահմանադրությունը ունի. և պոռնիկ աշխատանքը սերժիս համար: Զզվելիօրէն բացասական է հայը, եւ դիմազուրկ’ հոգեպէս: սերժակրոնը մարդկությանը ներկայանում է սերժադրոշմ խարանով: (բոզական):
ԺԶ. Պարտվողականություն, տառապանք, սարսափի հոգեբանություն, լալկանությունն, մտքի անիշխանականությունն, կրոնական սրիկայությունը, -այդ ամենը ողջունելով ողջունում է սերժակրոնը:
Ժէ. սերժակրոն եմ, ասել է’ պարտիմ, կարող եմ գերազանցել, եւ պէտք է գերազանցեմ թշնամիներիս – նախ հային ու հայաստանցուն:
ԺԸ. Ուժապաշտ’ սեփական ժողովրդին կեղեքելով է ճանաչվում սերժակրոնը: Նրա մոտ կենդանի է ծարավը’ ուժի, ժողովրդին’ զոհաբերության, և ճիգը’ հայ առղջ ուժերի վերացման: սուլթանության իր նախնիքների ստորության հետամուտ’ նա պառակտում է հային, և հայաստանցուն աշխատում ամենուրեք արժեզրկել դա:
ԺԹ. Նրա համար նվիրական է նորագույն քաղաքական գոյառության օրը – Մարտի 1-ը – եւ այն խորհրդանշող սրբազան դրոշը՝կիսալուսին, դավթի աստղով, որ է’ սրբություն, քաղաքական հաշվեհարդար, միաժամանակ:
Ի. Հայ մարդու հետ սերժակրոնը խոսում է ուժի լեզվով:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ