ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 2, 2015 16:45 - չքննարկված

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ PANAP ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՒՄԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Բրատիսլավայի «Ռեդուտա» ֆիլհարմոնիայի անտիկ կոնֆերանս-սրահում, ս.թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ PANAP համաեվրոպական վերլուծական կենտրոնի հիմնադիրների առաջին հավաքը, որին նախորդել էին եվրոպական քաղաքական պետական գործիչների հետ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ նմանատիպ կենտրոնի ստեղծման կարևորության շուրջ:

Որպես տեղեկատվություն նշենք, որ Կենտրոնի ստեղծմանը իրենց նպաստն են բերել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը և փոխնախագահ Հարություն Առաքելյանը, Սլովակիայի նախկին վարչապետ դոկ. Յան Չառնոգուրսկին, Ավստրիայի նախկին վարչապետ Վոլֆգանգ Շուսսելը և իր ներկայացուցիչ Մարտին Վուկովիչը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի ներկայացուցիչ Լորդ Պետեր Հայնը, իտալական “Ինտեսա” բանկի նախագահ Անտոնիո Ֆալլիկոն, Չեխիայի նախկին փոխվարչապետ, ներկայումս Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Ցիրիլ Սվոբոդան, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Յաստրժեմբսկին, գերմանացի ճանաչված քաղաքագետ Ալեքսանդեր Ռարհը, անգլիական “Դը Գարդիեն” պարբերականի խմբագիր Ջոնաթան Սթիլը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Արշալույս Ճգնավորյանը, աշխարհահռչակ ֆիզիկոս Սերգեյ Զիլիտինկևիչը (Հելսինկի), չեխական “Մոլորակ” պարբերականի խմբագիր Միլուշե Ժակովան, Սլովակիայի պառլամենտի անդամ Մառոշ Կոնդրոտը, Սլովակիայի պառլամենտի նախկին նախագահներ Ֆրատիշեկ Միկլոշկոն և Պավոլ Հրուշովսկին, սլովակ դեսպան Դուշան Պոդհորսկին, Սլովակիայի հեռուստատեսության նախկին ղեկավար Շտեֆան Դլուգոլինսկին, սլովակ քաղաքական գործիչ Յոզեֆ Բաչան:

Նիստին ներկա էր նաև Սլովակիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ավագ խորհրդական Դմիտրի Կովալկովը, ով փոխանցեց Սլովակիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովի ողջույնի խոսքը:

Որպես փորձագետ-մասնագետներ կենտրոնի ստեղծմանն իրենց աջակցությունն են բերել Սլովակիայի Գերագույն Դատարանի նախկին նախագահ դոկ. Շտեֆան Հարաբինը, իրավաբաններ Մայքլ Սուքիասը, Անի և Տաթևիկ Գրիգորյանները (Անգլիա), քաղաքագետ-փորձագետ Պետեր Գոգան, Ֆրանսիայից “Լույսաշխարհ” պարբերականի խմբագիր Հովհաննես Մարգարյանը, Լեհաստանից ԵՀՄՖ ներկայացուցիչ Տիգրան Բալաբեկյանը, սլովակ երիտասարդ քաղաքագետ Յակուբ Վաշը:

Կենտրոնի համանախագահ-տնօրեն դոկ. Աշոտ Գրիգորյանը, բացելով նիստը, ընթերցեց ստացված շնորհավորանքները և բարեմաղթանքները՝ Կենտրոնի ստեղծման առիթով, իսկ Սլովակիայի պառլամենտի անդամ Մառոշ Կոնդրոտը Սլովակիայի պառլամենտի նախագահ Պետեր Պելլեգրինիի անունից ընթերցեց շնորհավորական ուղերձը:
Պարոն Գրիգորյանը նաև շնորհակալություն հայտնեց արդեն հսկայածավալ աշխատանքներ կատարած գաղափարակից գործիչներին և ներկայացրեց հետագա քայլերն ուղղված Եվրոպայի անվտանգությանը բոլոր ոլորտներում:

Նիստի ընթացքում հիմնական թեման եվրոպական պետություների միջև խաղաղ գոյակցության և փոխօգնության նոր պայմանագրի ստեղծման գաղափարն էր, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ երաշխավորված անվտանգության և այդ նպատակների կյանքի կոչմանն ուղղված՝ կենտրոնի հետագա աշխատանքային գրաֆիկի համաձայնեցման հարցերը:

Նիստի նախագահող դոկ. Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց նիստի մասնակիցների միակարծությունն այն մասին, որ Եվրոպայի ներկայիս բաժանումը արևմուտքի և արևելքի միջև կրում է արհեստական բնույթ՝ ծառայելով երրորդ ուժի շահերին, բայց ոչ Եվրոպային՝ թե′ տնտեսական, թե′ քաղաքական և թե′ անվտանգության տեսանկյունից, և մոտ ապագայում բանականությունը ստիպելու է նստել մեկ սեղանի շուրջ՝ մի կողմից Եվրոմիության, մյուս կողմից՝ Եվրասիական միության մասնակից պետությունների ղեկավարներին և մշակել բոլոր եվրոպական երկրների համար «ընդհանուր խաղի կանոններ»: Իր խոսքի մեջ, որպես օրինակ, պարոն Գրիգորյանը բերեց 1975 թվականին ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ միաժամանակ նշելով, որ կյանքն առաջ է գնացել 40 տարիների ընթացքում` Եվրոպային կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև, հետևաբար, հաշվի առնելով ներկայիս Եվրոպայի անվտանգությանը սպառնացող խնդիրները, խիստ անհրաժեշտ է նոր պայմանագրի ստեղծումը` հիմնված ՄԱԿ-ի դրույթների վրա:

Շատ հետաքրքրական էր գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարհի կողմից Եվրոպայի ներկայիս Էներգետիկ կացությունը մանրամասն ներկայացնելը, ինչպես նաև Վլադիվոստոկից մինչև Լիսսաբոն ընկած տիրույթում փոխշահավետ համագործակցությանն ուղղված ծրագրերի արդիականության մասին ելույթը:

Նիստի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին ակադեմիկ, Ֆինլանդիայի Օդերևութաբանական ինստիտուտի (FMI) պրոֆեսոր, Եվրոպայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նանսենի անվան բնապահպանական կենտրոնի պրոֆեսոր, Հելսինկիի համալսարանի Մարի Կյուրի ամբիոնի վարիչ Սերգեյ Զիլիտինկևիչի ելույթը, որի հիմնական թեման էր քաոսից դեպի ինքնակարգավորման տուրբոլենտ անցումը, և նա առաջարկեց քաղաքական գործիչներին, հաշվի առնելով ներկայիս համընդհանուր քաղաքական ճգնաժամային վիճակը, ուշադրություն դարձնել դրա ինքնակարգավորման գործընթացներին և նշեց, որ նորաստեղծ Կենտրոնի գործունեության նպատակներն էլ հենց համահունչ են այդ գործընթացներին:

PANAP վերլուծական կենտրոնի հետագա ծրագրերի իրականացման առաջարկներով ելույթներ ունեցան նաև դոկ. Յան Չառնոգուրսկին, Հարություն Առաքելյանը, Ջոնաթան Սթիլը, Ցիրիլ Սվոբոդան, Լորդ Պետեր Հայնը, Դուշան Պոդհորսկին և ուրիշներ:

PANAP տեղեկատվական կենտրոն
Բրատիսլավա
02.12.2015



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ