ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 2, 2015 1:04 - 1 քննարկում

ԵՀՄՖ պատվիրակությունը մասնակցեց Վերոնայում կայացած IV Եվրասիական ֆորումին

Հոկտեմբերի 21-23 Իտալիայի Վերոնա քաղաքում տեղի ունեցավ IV Եվրասիական ֆորումը, որը Վերոնայի քաղաքային իշխանությունների հովանավորությամբ կազմակերպել էր «Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը» և «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիան:
Այս ֆորումը համախմբում էր Եվրոմիության և Եվրասիական միության նախարարություններին, խոշորագույն բանկերին և ընկերություններին՝ նպատակն ունենալով խիստ ակտիվացնել նրանց միջև համագործակցությունը: Որպես տեղեկատվություն նշենք, որ տարիներ առաջ Ֆորումը իր գոյությունը սկսելով 100 մասնակիցներով, այսօր իր մեջ ներառում է շուրջ 700-ից առավել եվրոպական կազմակերպություններ, հետևաբար արդեն այդ աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում «Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը» և «Քաղաքական և տնտեսական վերլուծությունների համաեվրոպական կենտրոնը» (PANAP), որոնց ղեկավարն է դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Հայկական պատվիրակության մաս էին կազմում Հասմիկ Գաբրիելյանը(Սլովակիա), փոխնախագահ Հարություն Առաքելյանը (Չեխիա), Գուրգեն Հակոբյանը և Աշոտ Գևորգյանը (ՌԴ):
20151022_123659
Ֆորումը կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում և արդեն համարվում է եվրոպական արևելքի և արևմուտքի երկխոսության ազատ հարթակ, որտեղ բացեիբաց ներկայացվում են կարծիքներ Եվրոպայի անվտանգ ապագային նպաստող քաղաքական երկոսության, տնտեսական փոխշահավետ խոշորամասշտաբ նախագծերի և գնահատականների մասին:
Պատկերավոր լինելու համար ներկայացնում ենք Ֆորումի բանախոսների ոչ լրիվ ցանկը.
-ԻՆՏԵՍԱ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆալլիկո,
-Իտալիայի սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Մարիա Էլենա Բոսկի,
-Եվրոպական հանձնաժողովի էքս-նախագահ Ռոմանո Պրոդի,
-Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆեդերիկա Գուիդի,
-Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայա,
-Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկով,
-Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Մինկևիչ,
-իտալական “Finmeccanica Group” ընկերության գլխավոր տնօրեն Մաուրո Մորետտի,
-«Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչին,
-Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյան,
-Իտալիայի կառավարության պետքարտուղար Սանդրո Գոցցի,
ինչպես նաև նախարարներ, նահանգապետեր, եվրոպական և Եվրասիական տնտեսական միության քաղաքական, հասարակական, գործարար շրջանակների բարձրաստիճան բազմաթիվ այլ ներկայացուցիչներ:
20151023_090612 (1)
Բազմաթիվ էին ԵՀՄՖ պատվիրակության հանդիպումները և պայմանվորվածությունները հետագա համագործակցության տեսանկյունից: Առանձնակի հիշարժան էին դոկոր Աշոտ Գրիգորյանի հանդիպումները Եվրոպական հանձնաժողովի էքս-նախագահ Ռոմանո Պրոդիի, դեսպան և հասարակական գործիչ Սերգեյ Յաստրժեմբսկու, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի և այլ անձանց հետ: Ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ PANAP-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի, ինչպես նաև Սվերդլովսկի, Մուռմանսկի, Խանտի-Մանսիսկ նահանգապետերի միջև՝ Եվրոպական ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

A,Askojan
Nov 4, 2015 5:20


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('31137') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xC2\xAB\xD4\xB5\xD5\x80\xD5\x84\xD5\x96 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xC2\xAB\xD4\xB5\xD5\x80\xD5\x84\xD5\x96 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xC2\xAB\xD4\xB5\xD5\x80\xD5\x84\xD5\x96 \xD5\xBA\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219