ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, September 11, 2015 22:31 - չքննարկված

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ . ՍԷՐՆ Է ՈՐ ԿԸ ՓՆՏՌԵՄ ՅԱՃԱԽ …

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ

ՍԷՐՆ Է ՈՐ ԿԸ ՓՆՏՌԵՄ ՅԱՃԱԽ …

Շարժակները մեղուի նման կը բզզան դարձեալ ականջիս մէջ երբ կը քալեմ Հալէպի ճամբաներէն: Խռովքով լեցուած հոգիս կարծես կաթիլ մը արցունքով կ՛ուզէ դատարկել իր ամբողջ թախիծն ու տրտումը:

Անհամար անթիւ դէմքեր , որոնք կը քալեն անգիտակցաբար, կորսուածներու նման: Սակայն անոնք ո’չ ուրուականներու ստուերներ են, ոչ իսկ դիմակներ խաբկանքի եւ ծաղրանքի առարկայ :

Իւրաքանչիւր հայուն աչքերուն մէջ խանդավառութեան եւ հրճուանքի մը պակաս կայ:

Սէ՛րն է: սէրն է որ պակաս բոլորին սրտերուն մէջ, սէրը՝ որ պէտք էր ցոլանար բոլորին դէմքերուն վրայ, սէրը մարդկային, որ պէտք էր գծագրուեր իրենց դիմագիծերուն վրայ ու պէտք էր դառնային սիրուն մանկան նման՝ ժպտուն եւ ուրախ, պէտք էր սիրոյ տենչանքն ու փափաքը իրենց աչքերուն մէջէն շողշղային եւ փայլէին արեւուն նման:

Սէ՛րն է, սէրն է որ ներկայիս չկայ իրենց հայեացքին , նայուածքին , հոգիներուն եւ սրտերուն մէջ: Թախիծն է որ պատած է բոլորին սրտերն ու հոգիները: Կը տեսնեմ դէմքեր այլայլած վիճակի մէջ, յաճախ հարց կուտամ ես ինծի՝ արդեօք անոնց սրտերուն մէջ մարա՞ծ է սիրոյ կրակը, ինչպէս քաղաքս իմ՝ վսեմ :

Աստղերէն այսօր կ′աղաչեմ
Այս գիշեր թող ինձ համոզեն
Թէ կայ սէր յաւիտեան ,
Թէ չկայ միշտ շահ ստուերի նման ՝
Թէ կայ աղբիւր մը
Որ թաղեմ սիրտս տենդավառ .
Ես այս գիշեր ալ պիտի մնամ այսպէս՝
Խնդրեմ ու աղաչեմ աստղերէն ՝
Որ ինձ համոզեն :

ՔՐԻՍՏԻՆԱ iöÍÇi½i¢i+i½iÂií iÅiºÍÇ iìi+iÑÍâiíiÂiÁiíiÂ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ