ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 31, 2015 23:48 - չքննարկված

Տեկորում գտնվող Խծկոնք վանական համալիրի 5 հայկական եկեղեցիներից վերջինը ևս անհետ կորչելու վտանգի տակ է

Տեկորում գտնվող Խծկոնք վանական համալիրի 5 հայկական եկեղեցիներից վերջինը ևս անհետ կորչելու վտանգի տակ է

Digor’daki-Tarihi-Beş-Kiliseler-300x150Կարս նահանգի Տեկոր գավառում գտնվող Խծկոնք վանական համալիրի 5 հայկական եկեղեցիները թողնվել են ճակատագրի քմահաճույքին: Տեկորից 5 կմ հեռավորության վրա գտնվող սույն 5 եկեղեցիներից միակ կանգուն մնացածը` Սուրբ Սարգիս եկեղեցին, ևս անհետ կորչելու վտանգի տակ է:

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը: Աղբյուրի համաձայն` հիշյալ Սուրբ Սարգիս եկեղեցին, միջոցներ չձեռնակվելու պարագայում, կարճ ժամանակ անց վերջնականապես կվերանա` մյուս 4 եկեղեցիների նման: Գրեթե ախոռի վերածված այս եկեղեցու պատերը փլված են, իսկ քարերը` քանդված ու տարված տեղի բնակիչների կողմից, որոշ հատվածներն էլ` ավիրված գանձ որոնողների կողմից:

Տեկորում գտնվող այդ 5 եկեղեցիները հետևյալն են` Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս: Այս 5 եկեղեցիներն ընդգրկող վանական համալիրը լքվել էր 13-րդ դարում` մոնղոլների արշավանքներից հետո:

1878 թ., երբ Կարսի մարզն անցել էր ռուսական տիրապետության տակ, վանական համալիրը վերանորոգվել էր և վերաբացվել:

Akunq.net



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ