ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, July 28, 2015 10:31 - չքննարկված

Գրում են Սիրիո հայրենակիցները:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Ամէն դէմքերու մէջ դարձեալ քեզ կը տեսնեմ iöÍÇi½i¢i+i½iÂií iÅiºÍÇ iìi+iÑÍâiíiÂiÁiíiÂ

Մեղավոր ես դու, որ ցերեկն ամբողջ
Ուրիշների հետ է իմ կյանքը անցնում:
Բայց երբ փակում եմ աչքերս հոգնած՝
Դու ես երազում ինձ այցի գալիս:
Պ.Սեւակ

Հակառակ որ սովորական Կատուի մը մլաւումն էր՝ լսածս , այնուհանդերձ իր այդ մլաւումը իմ մէջ ներշնչեց անսովոր տագնապ
մը, փոթորիկ մը անհասկնալի :

Կարծես տարապանքի մը արդիւնքը ցոյց կուտար այդ մլաւումը, ծանր աղերսանքի եւ թախիծի մը որ նոյնպէս կը տարապէր հոգիս եւ կը թափանցէր անոր խորունկ ծալքերը, իմ մէջի տխուր սէրը միմիայն այս անգամ կատուի մը աղաչանքով լեցուն մլաւումին մէջ էր որ կ’արտացալուէր :

-Ամէն անգամ երբ աչքերս գոց քնացած եմ մահճակալիս մէջ, երբ կը քալեմ ճամբան, երբ սիրոյ կարիքը կը զգամ կամ՝ ամէն անգամ երբ սիրոյ պատմութիւն մը կը լսեմ, ամէն տե՛ղ եւ ամէն ժա’մ, միայն քեզ կը տեսնեմ դէմքերու մէջ , հարազատ կամ ծանօթ, անծանօթ կամ օտար, քու պատկերդ է դարձեալ որ կը գծագրուի :

Հիմա հեռու ենք իրարմէ, բայց քու դէմքիդ գծագրումը ձգած ես ուղեղիս մէջ դրոշմուած, ինչպէ՜ս կը վայելես դուն՝ ո՜վ իմ տարապանք, ո՜վ իմ անծանօթ, բայց շատ ծանօթ խանդավառ հոգիս համբոյրով մը օծող սիրելի΄ս :

Գիտեմ արժանի չես ու յաճախ կը խաբեմ ինքզինքս, որ քեզ չեմ սիրեր ու դարձեալ աչքերուս մէջ միմիայն քո դէմքը կը տեսնեմ, որ մերթ կ’անիծեմ ու մերթ ալ այնպէս խանդաղատանքով կը նայիմ որ քեզ իմ երազանքի մէջ հպելն իսկ չեմ կրնար միայն երկար շատ երկա՜ր քեզ դիտել կ’ուզեմ ու գուցէ դիտելով միայն հեռուէն հեռու սիրեմ՝միայն քեզ դիտելով սիրե՜լ ու հիմա կը զգամ թէ այնքան վսեմ բարձրացած է հոգիս, զոր իրեն չեմ ճանչնար ու հեռացած է ան օտարի մը պէս մերթ ուրիշներուն հոգւոյն մէջ բնակելով ու մերթ ալ ՝ այս խորունկ ջրհորը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ

**
Մինակութի՜ւնն էր ինձ հսկողը այդ գիշեր
Հոգիս իր տագնապով լեցուն ՝
Անուն չէր կրնար տալ իր զգացումներուն դարձեալ
Աչքերս անքնութեան պատճարը փնտրելով
Սեւերեցին տանս դուրը եւ յանկարծ
Զանգը մը զարկաւ եւ անքուն աչքերս գոցուելով
խուսափեցան տեսնել է ամէն բան
Բայց չէր լռէր ան
Եւ չէր լռէր փոթորիկի ձայնը
զոր իմ մէջ կար
վերջապէս բացի ճակատագրական դուռը
քանզի գիտէի՝ պիտի չի լռէր ան
պիտի կանչէր ինձ յաւիտեան
ափս՜ոս ախ ափսոս սէ՛րն էր
զոր աստիճանին վրայ կը հեւար …….

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ
iöÍÇi½i¢i+i½iÂií iÅiºÍÇ iìi+iÑÍâiíiÂiÁiíiÂ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ