ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, March 28, 2015 1:49 - 1 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 51

Կատարված դեպքերի և ժամանակի պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար,պետք է թռիչք կատարեմ մի փոքր առաջ,ձերբակալության տարիներին բացահայտված,նաև տեղի ունեցած դեպքեր,որպեսզի ընթերցողին ավելի պարզ ու հասկանալի լինի,թե որքան հետևողական,որքան կազմակերպված և որքան լայնածավալ գործողություններ էին իրականացնում Արտաշատի Անկախության Բանակի դեմ ներքին տականքներն ու նրանց հովանավորող-հրահանգավորող «իրավապահները» ու իշխանության եկած ՀՀՇ-ի պարագլուխները…
Արդեն բանտերում էին ՀԱԲ-ի մարտիկներն ու հրամանատարները,բանտերում էին ուրիշ այլ ջոկատների մարտիկներ,նաև երկու եղբայրներս ու մեր ջոկատի տղաներից երեքը,երբ 1990 թվականի հոկտեմբերի 31-ին, միտինգից հետո,ՀԱԲ-ի «Արամո» ջոկատի հրամանատար Արամոյի մատնությամբ և անմիջական օգնությամբ ինձ ձերբակալեցին…
Մինչ այդ,Արամոն բազմաթիվ անգամներ մեր ջոկատի հետ միասին մասնակցել էր տարբեր գործողությունների,սերտ կապերի մեջ էր եղբորս՝ Սամվելի հետ և նրան իրեն «եղբայր» էր համարում,բայց դա չխանգարեց,որ սեփական կաշին փրկելու համար հասնի ստորության և մատնելով թաքստոցս,կանչի ինձ իբր հանդիպման ու հանձնի ՆԳ-ի նախարարության աշխատակիցների ձեռքը…
Մի օր երևի կգրեմ նաև բանտային հուշերս և այս դեպքը ևս կպատմեմ մանրամասնությամբ…
Որքան էլ Սովետական Միությունում գոյություն ունեին անօրինականություններ,բայց լսված բան չէր,որ ձերբակալվածին պահեին բանտում երեք օրից ավել,առանց մեղադրանք առաջադրելու…
Ըստ օրենքի, երեք օրվա ընթացքում կամ մեղադրանք էին առաջադրում կալանավորված անձին,կամ բավարար փաստեր չունենալու դեպքում՝ ազատ արձակում,կամ էլ՝ Սովետմիությունում որպես ընդունված կանոն,երեք օրում արագ կերպով սարքում էին կեղծ «փաստեր»՝ մեղադրանք առաջադրելու համար…
Սակայն ՀՀՇ իշխանավորներն իշխանության անցնելու առաջին իսկ օրից այնքան ինքնավստահ էին,այնքան լկտիացած,որ թքած ունեին օրենքի ամեն բառի ու տառի վրա և ամեն հարցի մոտենում էին իրենց հայեցողությամբ…
Այո,լսված բան չէր խիստ կոռումպացված Սովետմիությունում անգամ,որ որևէ մեկին առանց մեղադրանք առաջադրելու պահեին բանտում երեք օրից ավելի…
Բայց ՀՀՇ կառավարության օրոք՝ ինձ պահեցին…
Պատմության մեջ երևի միակն էի,որ գտնվում էի բանտում շուրջ երկուս ու կես ամիս,առանց որևէ մեղադրանքի և մեկը այն միլիոնավորներից,ում դեմ չունենալով որևէ ցուցմունք,ձերբակալել էին առանց որևէ հիմքի…
Եվ հենց այդ ընթացքում՝ ձերբակալությանս մեկ ամիսը լրանալուց երեք օր հետո՝ 1990 թվականի դեկտեմբերի 3-ին քննչական խմբի ղեկավար Սերգեյ Պողոսյանը եկավ ինձ մոտ: Ի զարմանս ինձ,նա հայտարարեց,որ չի եկել քննության,այլ Վազգեն Սարգսյանի կողմից առաջարկություն է բերել ինձ:
Վազգենը, քննիչի բերանով երեք բան էր առաջարկում:1-որ ես գրավոր ներողություն խնդրեմ ԼՏՊ-ից,սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում Արմեն Զատիկյանի կազմակերպած միտինգից ԼՏՊ-ի դեմ ունեցած իմ ելույթի համար:2-գրավոր դիմում գրեմ և մտնեմ ՀՀՇ: 3-քննիչի միջոցով նամակ ուղարկեմ Նուբարաշենի բանտում գտնվող եղբորս՝ Սամվելին և համոզեմ նրան գրելու, որ սխալ է եղել իր կուսակցական ընտրության մեջ և դիմում ու միանում է ՀՀՇ-ին: ‘
Այս ամենի համար Վազգեն Սարգսյանը խոստանում էր ինձ հինգ օր չանցած ազատ արձակել…
Ես քննիչից խնդրեցի 3 օր ժամանակ:Քննիչ Պողոսյանը իրեն լավ զգաց իր առաքելությունը նպատակին հասցնելու համար:Բայց ո՞րտեղից իմանար այդ կամակատարը,որ ես այդ աստիճան սկզբունքային կարող էի լինել և չկոտրվել անգամ հանուն իմ ազատության…
Դեկտեմբերի 5-ին Պողոսյանը նորից այցելեց ինձ,իր նոր տիրոջը տանելու նրա պահանջածը…
Կատաղությունից շառագունեց քննիչի դեմքը,կարդալով իրեն հանձնածս «Բաց նամակ Վազգեն Սարգսյանին» գրությունս…
-Էս ի՞նչ ես գրել,հասկանում ե՞ս ինչ ես գրել:Զոյա Կասմանդեմյանսկայան ե՞ս դառել-թափահարելով նամակս, կատաղած նետեց նա:
-Ես իրեն միայն սա կարող եմ գրել- անհոգ ասացի ես:
-Դե լավ,դու կտեսնես սրա պատասխանը-նետեց քննիչն ու վեր կացավ հեռանալու:
Այսպիսին էր այդ նամակիս բովանդակությունը,որի մասին տարիներ հետո դեռ Վազգենը պիտի ասեր.«Ինչքան սեյֆս բացում եմ,աչքս առնում է Սվետայի նամակին,ոսկորներս իրարից բաժանվում են:Արժե՞ր,որ գրեց էդ նամակը»…
ԱՐԺԵ´Ր, Վազգեն, ԱՐԺԵՐ…Թեև երկու տարվա բանտային կյանք արժեցավ այն ինձ…բայց արժեր,քանի որ այդ նամակս, քո կատարած հանցագործությունները բացահայտ երեսիդ շպրտող մի պատմական փաստաթուղթ էր հանդիսանալու հետմահու սարքված քո կեղծ «հերոսի» կերպարի ֆոնի վրա…
Հակառակ այն տարիների բազմաթիվ լրագրողների խնդրանքի՝ հրապարակել նամակս մամուլի էջերից,այն առաջին անգամ տպագրվեց միայն «ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ» օրաթերթի 2009 թվականի փետրվարի 25-ի համարում:
Մեջ եմ բերում նամակս ամբողջությամբ.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Նախ ասեմ,որ այս նամակը գրում եմ ձեզ Երևանի ՊԱԿ-ի բանտից,ուր գտնվում եմ ճիշտ մեկ ամիս:Հավատացած եմ,որ տեղյակ եք և դեռ ավելին…
Միայն կցանկանայի՝ նամակս ընթերցեյիք մինչև վերջ,որը ձեզ գուցե խորհելու առիթ տար:
Մեր ծանոթությունը կայացավ 1989թ.-ի II կեսին:Ինչպես ինձ թվաց,դուք ուրախությամբ իմացաք,որ ես Սամվելի քույրն եմ:Եվ ընդհամենը 2-3 ամիս հետո,դուք մեր հանդեպ դրսևորում Էիք ոչ հարգալից վերաբերմունք:Պատճառն այն Էր,որ մենք՝ լինելով ԱԻՄ-ի անդամ,«հանդգնել » Էինք միտինգում պատմել Արտաշատի ՀՀՇ-ի անդամների կողմից կատարված խայտառակությունների մասին:Խոսքս՝ Գորիսում գտնվող մեր ջոկատին կրկնակի գներով զինվորական կոշիկ,տափաշիշ և նույնիսկ փամփուշտներ վաճառելու մասին Է:Այդ մասին ես հայտնեցի ձեր վարչությանը:Եվ դուք,անձամբ ինքներդ,սկսեցիք իմ դեմ ձեռնարկել մի գործողություն,որը վայել Էր միայն ստախոս,բամբասկոտ ու խառնակիչ կնոջ,(խոսքս Լաերթին ձեր հաղորդածների մասին Է ):Հետո ես տեսա,որ «Անկախության Բանակ»-ի անվան տակ անձնուրացաբար կռվող տղաների փառքն ու պատիվը ձեզ այնքան Էլ դուր չեն գալիս:Բազմաթիվ անգամներ,ի սկզբանե,առաջարկվել Էր մեր ջոկատին մտնել ՀՀՇ-ի ենթակայության տակ և միշտ Էլ մերժվել Էր տղաների կողմից…Իսկ ովքե՞ր Էին նրանք,սկսած Սամվելից,վերջացրած ամենավերջին մարտիկով:Դրանք այն տղաներն Էին,որ եռագույն փոքրիկ դրոշները գլխարկնարին ամրացրած,իրենց կյանքն Էին նվիրաբերում ազգին Կոռնիձորում,մինչդեռ դու´ք,այդ ժամանակ Անկախության Հրապարակում ոտքերի տակ գցած պատառոտում Էիք Մովսեսի բարձրացրած այդ նույն եռագույնը:Նրանք մարտիկներ Էին,որոնք հենց անձամբ ձե´ր օգնության կանչին առաջինը նետվեցին թշնամու դեմ Երասխավանում:Ես Էլ՝ թողած տանը 7-ամյա դստերս,2-րդ անգամ մայրանալու վիճակիս մեջ,մահացու գնդակների տակ զինամթերք Էի հասցնում նրանց մինչև լուսաբաց:Մինչդեռ դու ինքդ և քո ընկերները անցել Էիք «կաբինետային» հրամանատարության:Այո,հպարտությամբ եմ գրում այդ բոլորը,որովհետև մենք ոչինչ չխնայեցինք ազգի պաշտպանության համար:Մեր ընտանիքից մասնակցում Էինք չորսս,որովհետև այդ ոգով Էր մեզ դաստիարակել ու մեծացրել վանեցի պապս,որի հոր՝Օսմանյան Բանկի գրավման մասնակից դաշնակցական Խաչատուր Մարգարյանի և Վանի ինքնապաշտպանական կռիվների մարտիկ պապիս արյունն Էր հոսում մեր երակներում:
Վերջապես,Վայքի կռվից հետո,սկսվեցին Արտաշատում մինչև օրս շարունակվող դեպքերը:ՈՒ՞ր Էիք դուք այդ ժամանակ,ինչու՞ չեկաք հաշտեցնելու «թշնամացած երկու խմբավորումներին» ՝ինչպես դուք եք հիմա որակում,հավասարում դնելով մե´ր և նրանց միջև,մանավանդ որ ինչպես լսել եմ,բավականին մտերիմ Էիք Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի հետ:Թե՞ այդ ժամանակ ձեզ ձեռնտու Էր այդ վիճակը:Մեր զենքը,որ միշտ գործել Էր թշնամու դեմ,այժմ ուղղվել Էր հայի դեմ,և ոչ թե սպանելու դիմացինին,այլ՝ դիմացինից պաշտպանվելու համար:Եվ այդ բոլորը հրաշալի առիթ Էր տապալելու ու վարկաբեկելու մեզ,որովհետև մենք չԷինք ընդունում պաշտոնների ձգտող ձեր մոլուցքը:
Անվիճելի ճշմարտություն Է.՝ երբ մի կառավարություն իր գործունեության սկիզբը դնում Է բանտերում նորանոր մարդիկ ավելացնելով,դա իսկական բռնակալություն Է:Իսկ դուք սկսեցիք այդպե´ս:Այսօր բանտերում են բազմաթիվ մարտիկներ և կավելանան դեռ շատերը:Խեղկատակություն Է թվում ամնիստիայի անցկացումը,որովհետև ազատվածների փոխարեն լի ու լի կհամալրվեն բանտարկյալների շարքերը:Եթե դատելու լինենք մե´ր,կամ ՀԱԲ-ի ու մյուսների կատարած «հանցագործություններով»,ուրեմն հանցագործների այդ շարքը պետք Է գլխավորեն հենց ձե´ր կազմակերպության անդամները,որոնք 1988-ից սկսած,մեծ ջանասիրությամբ հավաքեցին ու վատնեցին ժողովրդի գումարները,ովքեր հավատալով ձեր կոչերին,կոպեկ-կոպեկ հավաքել ու նվիրաբերել Էին Ադրբեջանից փախած իրենց հայ եղբայրներին ու քույրերին,հենց քո´ ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի տղաները ,քո´ իսկ գլխավորությամբ յուրացրեցին Խալիսայի ադրբեջանցիներից թալանած մեծ քանակությամբ ոսկեղենն ու փողերը,մինչև այսօր Էլ «Երկրապահ» կոչվող քո ջոկատները մորթում և վաճառում են հակառակորդից ու նաև սեփական ժողովրդից խլած անասունները և´մեզ մոտ,և´Արցախում,ավտոմեքենաների մեծ մասը գողացվել,վաճառվել և օրինականացվել Է ձեր կազմակերպության անդամների կողմից,օդանավակայանի զենքերը,որոնք մի քանի օր շարունակ հեռուստացույցով խնդրում Էին վերադարձնել,գտնվեցին Արտաշատի ՀՀՇ-ի տղաների մոտից,Գորիսի գյուղերում մի քանի ամիս առաջ վաճառված պարկերով ալյուրը,կատարվել Էր նորի´ց ձեր դրոշի տակ կռվող տղաների կողմից …և այսպես կարելի Է երկար թվարկել սեփական ազգին թալանելու ձեր պատմությունները,իսկ ամենամեծ ու սարսափելի պատմության մասին գերեդասում եմ առայժմ լռել,անսալով անձամբ քո բազմաթիվ խնդրանքներին ու հորդորներին…Հիշեցնու´մ եմ՝ԱՌԱՅԺՄ…
Իսկ այդ բոլորի առաջ այսօր աչք եք փակում՝ հարվածն ուղղելով միայն մի կողմ,«ով մեզ հետ չԷ՝ մեր դեմ Է» սկզբունքով:Դուք որդեգրել եք բոլշևիկների 1921թ.-ի գործը և «բանդա» եք համարում նրանց,ովքեր ունեն ուրիշ համոզմունքներ,ճիշտ այնպես՝ ինչպես կարմիրները՝ սպիտակներին:Ձեր շարքերում կան խելացի մարդիկ,որոնք առաջնորդվում են իրոք ազգային մտածելակերպով:Սակայն դու´ և քո նման մի քանիսը պատահականություն եք ձեր գրաված դիրքերում:Ամբողջ իրավաբանների հսկա «բանակը»,թեկուզ նրանցից շատերը կոմունիստական տոմս ունեն գրպաններում,այսօր հաշվետու են ձեզ:Սա շատ զավեշտական Է ու միաժամանակ ողբերգական և հենց այստեղից Է բխում չարիքը:
Դուք չունեք հոգու մեծություն և ծանրակշիռ մարդ չե´ք:Այս իրողությանը հանգեցի վերջնականապես,երբ լսեցի,որ Գերագույն Խորհրդի վրա կատարված կրակոցները դու բարդում ես ինձ վրա և կապում Սամվելին ձերբակալելու հետ:Կարող եմ տեղեկացնել ձեզ,եթե չգիտեք մինչև այժմ,որ դու´ք բռնություններով ու սխալներով ձեր դեմ եք հանել բավականին մարդկանց:Սակայն նման մի քայլ կատարողը,ով Էլ որ լինի նա և ինչի համար Էլ որ կատարած լինի,արժանի Է ծանր պատժի,քանզի կույր գնդակը չի տարբերում շենքում գտնվող ազնիվ կամ անազնիվ մարդկանց…Դուք շատ լավ գիտեք,որ Սամվելից հետո տղաները կլսեյին ինձ,ուրեմն պետք Է քաջ գիտենայիք,որ ես համենայնդեպս թույլ չԷի տա,որ նույն օրը առավոտյան Մոսկվայից «120 րոպե» հաղորդման ժամանակ մեզ «բանդա» որակելը հաստատվեր այդպիսի անմիտ քայլով:Եթե տրամաբանորեն դատելու լինենք,այդ կրակոցները ավելի շուտ պետք Է լինեյին այն տան ու մարդկանց վրա,որոնք Հոկտեմբերի 16 -ին առևանգել Էին հորս:Սակայն ես դեմ Էի նույնիսկ դրան,Էլ ուր մնաց ԳԽ շենքի պատերին կրակելու անմիտ քայլին:Այդ օրերին մեզ մոտ նույնիսկ ատրճանակ չի եղել,բոլոր զենքերը վաղուց հավաքված Էին:Ես այդ մասին ասել եմ Դատախազությանը:Իսկ ձեզ կասեմ հետևյալը՝ դեպքը, պարզապես վատ կազմակերպված կեղտոտ պրովոկացիա Է:Կազմակերպողները չեն մտածել,որ այդ նույն ժամանակ ես Արտաշատում միտինգ Էի անցկացնում,քանի որ միտինգի հայտարարությունը ես գրել և փակցնել Էի տվել նույն օրը ժամը 13-ին:Ես կասեյի,որ դա նույն ձեռքի գործն Է,որը Երասխում գնդակահարեց Մովսեսին,հետո Կիրովի Սովխոզցի Պարգևին,ՀԱԲ-ի շտաբի դեմ եղած դեպուտատներին և Նոյեմբերյանում կռվող Գդլյանին ու նրա նմաններին:Կարծեմ հասկացար…Ներիր,բայց ինչ որ մե՜ծ ջանքեր եմ տեսնում քո կողմից,հա´տկապես այդ դեպքը մեզ վերագրելու համար…Ինձ թվում Է,որ դու շա՜տ կցանկանայիր,որ դա իրոք մե´ր կողմից կատարված լիներ:Հատուկ միտում եմ տեսնում նաև այն բանում,որ ձերբակալվում են միայն մե´ր ջոկատի անդամները,անկախ կատարած,կամ ՝ չկատարած հանցանքից,որովհետև ձերբակալվածների մեջ կան մարդիկ,որոնք ոչ մի հանցանք չեն կատարել:Եթե Ադրբեջանական այդ վագոնի «թալանման», վաճառքի և գումարը ծախսելու հետ շատերս ոչ մի կապ չունենք,չնայած մեղադրվում ենք նաև դրա համար,ապա ինչու՞ մեր կողքին չեն ՀՀՇ-ի այն անդամներն ու ջոկատի տղաները,որոնք գործարաններ ու գյուղեր են տարել վաճառելու ապրանքը:Նրանք երևի հանդես կգան որպես վկաներ,քանի որ Սամվելի ջոկատից չեն:Չմտածեք,որ ես ցանկանում եմ նրանց ևս տեսնել մեղադրյալի աթոռին:ՈՉ:Պարզապես դիտավորությունն Է հարցը…
Հորս մեկ ու կես ամիս պահելուց ու տանջելուց հետո,բաց են թողել,այնքան մեծ չարիքների,սպանությունների պատճառ հանդիսացող մարդիկ՝Լանջազատցի սրիկաները,որոնք այս դժվարին օրերին թիկունքից հարվածեցին շարժմանը ու նրա նվիրյալ մարտիկներին,ներքաշելով նրանց այս սարսափելի պատմության մեջ:
«ՈՒժն Է ծնում իրավունք»-ասել Է Նժդեհը և ես չեմ ցանկանում մտածել,որ այս սկզբունքով եք դուք մոտենում նրանց:Սակայն առ այսօր,դա է իրականությունը,քանզի շրջանում ամիսներ շարունակ տիրող վիճակի,նաև հորս հարցով ձեզ ուղղված բոլոր դիմումները մնացին որպես՝«ձայն բառբառո հանապատի»:
Եվ հենց այս բոլորն Է,Վազգե´ն,որ վաղ թե ուշ,մի մեծ հարցական դարձած դրվելու Է հա´տկապես քո,քո զավակների և թոռների առջև:Մի օր,եթե ո´չ ես՝ քե´զ,ապա իմ դուստրը գուցե քո զավակներին հարց կտա,թե ի՞նչն Էր պատճառը,որ ինքը զրկվեց մայրական խնամքից ու գուրգուրանքից:Եվ ինչ Էլ լինի պատասխանը,արդարացում չի գտնի,քանի որ նա ևս կիմանա վերը թվարկած դեպքերի մասին և կիմանա դեռ ավելին…
Այսօր դուք կգնաք տուն,կվայելեք ձեր զավակների սերն ու քնքշանքը:Իսկ մեր զավակները,իմ դուստրը ,գուցե շա՜տ երկար սպասեն այդ օրվան:Եվ այստեղ լավ կլիներ ձեզ մեկ անգամ ևս հիշելու Անդրանիկի խոսքերը՝.«Երբ գիշերը գլուխդ կդնես բարձին քնանալու,մի փոքր հիշիր ու մտածիր հարևանիդ մասին,ով Էլ որ լինի նա՝թուրք,քուրդ,թե՝ հայ…»:
Ես կյանքում եղա շա՜տ,չափազանց ազնիվ,պայքարեցի անազնվության յուրաքանչյուր դրսևորման դեմ և ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք,ինձ տեսավ հենց այդպիսին:Այսօրվա կատարած մեր յուրաքանչյուր քայլը,ճակատագիր ու պատմություն Է մեր սերունդների համար:Ա´յս առումով,ես շատ հպա´րտ եմ ու հանգի´ստ,մինչդեռ դու´ք,ձեզ դատապարտում եք գլխիկոր կանգնելու պատմության դատաստանի առաջ:Դուք մեզ դարձրեցիք ձե´ր իսկ կողմից ստեղծված իրավիճակի քավության նոխազ:
Մե´նք,ազգային ողբերգության հերթական զոհերն ենք,ձե´ր ստեղծած ողբերգության և ապագայի համար ես խղճում եմ ձեզ ու ձեր սերունդներին,որովհետև դու´ք,մեր ժամանակի ավիսներն ու աթարբեկյաններն եք…

Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ
Սվետլանա Մարգարյան
04/12/1990թ.
ՊԱԿ-ի բանտախուց

Վազգեն Սարգսյանին ուղարկածս այս նամակից հետո,այդ «հերոս հայրենասերի» վրեժխնդրությունն հասավ այն աստիճանի,որ ինձ վրա դրվեցին բազմաթիվ ծանր մեղադրանքներ,որոնցից երկուսով նախատեսվում էր պատժի առավելագույն չափ՝ գնդակահարություն…
Եվ դա այն դեպքում,երբ ջոկատի մարտիկների վրա շատ ավելի մեղմ մեղադրանքներ էին դրված՝ անօրինական զենքի կրում,զենքերի հափշտակում,Ադրբեջանական վագոնի ազգայնացման համար մեղադրանքներ…
Ինչպես այն ժամանակ դատարանում ասացի՝. «Վազգեն Սարգսյանը եթե մի փոքր էլ հեռու գնար իր հիվանդագին երևակայության մեջ,գուցե մոռանար իմ կին լինելու հանգամանքը և վերջին մի մեղադրանք էլ բարդեր ինձ վրա՝ բռնաբարության մեղադրանք»…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Арутюн
Mar 30, 2015 6:17


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30850') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xB6\xD5\xB8\xD6\x80\xD5\xB0\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xB6\xD5\xB8\xD6\x80\xD5\xB0\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xB6\xD5\xB8\xD6\x80\xD5\xB0\xD5\xA1\xD5\xAF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219