ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, March 23, 2015 14:48 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 49

Սովետական Կարմիր Բանակի զինվորները,զինված ծանր զրահատեխնիկայով,Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում դուրս էին եկել խաղաղ բնակչության դեմ…
Սեփական երկրում աջ ու ձախ գնդակոծում և սպանում էին խաղաղ բնակչությանը նույն այն զինվորները,որոնք իրականում կոչված էին պաշտպանելու նրանց թշնամու հարձակումներից…
Էրեբունին դարձել էր իսկական մարտադաշտ,որտեղ ռուս զինվորների կրակոցներից զոհվում էին նաև պատահական անցորդներ,կանայք ու երեխաներ…
Արյունոտ կիրակիից օրեր անց,ինչպես հանրապետության բոլոր թերթերում եղան դեպքի մանրամասները պատմող հոդվածներ,այնպես էլ «Ավանգարդ» թերթի 1990 թվականի հունիսի 1-ի համարում տպագրվեց Սամվել Մուրադյանի «Հարկավոր է մանրազնին հետաքննել» հոդվածը,որտեղ հեղինակը մանրամասն նկարագրում էր դեպքի օրը վիրավորված ականատես վկաների պատմածները…
«Մայիսի 27-ին երկաթգծի հիվանդանոց են բերել 8 վիրավոր և 3 դիակ…Նրանցից մեկը՝ երեսնամյա ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ,ծանր վիրահատություն էր տարել:Այնուհանդերձ նա պատասխանեց իմ հարցերին:Ահա թե ինչ պատմեց նա.
-Դիմիտրովի փողոցի վրա գտնվող մեր տանը կենցաղային գործերով էի զբաղված:Երեկոյան ժամը 7-ի կողմերը Էրեբունի հրապարակի կողմից կրակոցներ լսվեցին:Անմիջապես մեքենա նստեցի և շտապեցի հրապարակ:Ժողովուրդը սարսափահար այս ու այն կողմ էր վազում:Էրեբունի-Նուբարաշեն ճանապարհը փակել էին «ԿԱՄ-ազ» ավտոմեքենաները:Տաքսուց չէի հասցրել իջնել,երբ հրապարակում հայտնվեցին զրահապատ մեքենաները,որոնք անմիջապես սկսեցին կրակել:Փամփուշտներից մեկն ինձ գետին տապալեց:10-15 րոպե պառկած մնացի հրապարակում:Արնաքամ էի լինում:Հետո ինձ տեղափոխեցին հիվանդանոց»:
Ռոբերտ անունով մի վիրավոր էին բերել:Նրա վրա կրակել էին արդիական փամփուշտով,որը 8 տեղից լրիվ հատել էր տղայի բարակ աղիքները:Ծանր վիճակում նրան տեղափոխեցին վիրաբուժության ինստիտուտ:Քիչ առաջ իմացա,որ մահացել է:Ընդհանրապես արդիական հրազենների փամփուշտները մահացու վերքեր են հասցնում:Երևի հարկ կա մտածել,ինչու՞ են դրանք կիրառվում,և ու՞մ հրամանով…
Հիվանդանոցից հետո եղա զոհվածներից մեկի՝ Արսեն Հարությունյանենց տանը:Հուզիչ տեսարան էր:Գրիչս ի վիճակի չէ վերարտադրել այն:
Արյունահեղության կազմակերպիչները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:-Իր հոդվածն այս խոսքերով է վերջացնում հեղինակը…
ԱՐՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ ՕՐԵՆՔԻ ՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ…
Եվ այդպես էլ մինչ օրս՝ Երևանյան ԱՐՅՈՒՆՈՏ ԿԻՐԱԿԻԻՑ 24 տարի անց,«չհայտնաբերվեց» ու չպատժվեց ոչ ոք և ՀՀ Գլխավոր Դատախազությունում հարուցված գործը այդպես էլ կոծկվեց ու մնաց նրանց գզրոցներում…
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՆՉԱՓ ԶԲԱՂՎԱԾ ԷՐ ԵՎ «ՉՈՒՆԵՐ ԺԱՄԱՆԱԿ» ՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ…
ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՆՐԱՆՑ ՈՂՋ ԵՌԱՆԴՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՍՊԱՐԵԶԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ…
ՀՀ Գլխավոր դատախազությունը դարձել էր նորընտիր ԼՏՊ-ի ու նրա ազգակործան ոհմակի խամաճիկը և դա չէր էլ փորձում թաքցնել…
Ժողովրդի ճնշման տակ իշխանությանը բռնի տիրանալը լրիվությամբ ազատ էր արձակել ՀՀՇ բորենիների ձեռքերն ու նրանք անցել էին բացահայտ «պատերազմի» սեփական երկիրը կյանքով պաշտպանած,բազմաթիվ մարտերի բովով անցած ամենաաչքի ընկնող մարդկանց ու ջոկատների դեմ:Պատերազմող երկրում ամենակեղտոտ սադրանքների ու բռնության զոհ էին դառնում այն բոլոր ազատամարտիկներն ու հերոսական կամավոր ջոկատները,ովքեր չէին ուզում գլուխ խոնարհել ի սկզբանե շեն ու հարուստ երկրի թալանով ու կործանմամբ զբաղվող ԼՏՊ-ի,Վազգեն Սարգսյանի,Վանո Սիրադեղյանի,Բաբկեն Արարքցյանի,Խաչիկ Ստամբոլցյանի,Տեր Հուսիկի և մյուս ազգակործանիչների առաջ,ովքեր էլ հենց դրեցին երկրում բոլոր տեսակի հանցագործությունների և դրանք անպատիժ թողնելու հիմքերը,որը շարունակվում է մինչ օրս…
Դատախազությունում,և ոչ միայն այնտեղ,դեռևս աթոռներին մնացած կոմունիստները ժրաջանորեն կատաղի հաշվեհարդար էին տեսնում ազգայնական ուժերի հետ,օգտվելով ՀՀՇ պարագլուխների ունեցած ատելությունից ազգի իրական նվիրյալների հանդեպ,որոնց դարձրել էին քավության նոխազ իրենց իսկ կատարած բազմաթիվ հանցագործությունների և իրենց ձեռքով կազմակերպված բազմաթիվ արյունոտ սադրանքների…
Թեև հունիսի 1-ին,երբ դեպքից անցել էր արդեն 4-5 օր և հայտնի էին ինչպես անմեղ զոհերի անունները,այնպես էլ զինվորներից զենքերը տանելու համար կայարան գնացած և սադրանքի զոհ դարձած ՀՀՇ-ի 6 ազատամարտիկների անունները,սակայն հենց հունիսի 1-ի «Գրական Թերթ»-ի համարում Իգնատ Մամյանը իր «Եվ Եղավ Արյուն…» հոդվածում գրեց այսպիսի տողեր.՝ «Դժվար է գուշակել,թե ու՞մ ճակատին է իջնելու մեղադրանքի խարազանը:Դատախազը,որի անունն է Սառը Տրամաբանություն,ո՜րերորդ անգամ կրկնել է իր հարցերը և սպասում է պատասխանի:ՆԱ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԵՍ ԿԱՊ ՏԵՍՆԵՄ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՓՈՐՁԻ ԵՎ, ԱՍԵՆՔ, ԱՐՏԱՇԱՏԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԻՋԵՎ»:(Ընդգծումն իմն է-Ս.Մ.):
Խնդրեմ:Ահա:Ոչ ավել,ոչ պակաս…
Այսպես,շատ «օրինապահ մարդիկ» էին երազում,որ սադրանքն անպայման մե´ր կողմից հրահրված լիներ,իսկ երբ դեպքից մեկ տարի անց ջանում էինք բացել այս արյունոտ կծիկի ծայրը,հանրապետության դատախազությունը պինդ փակել էր ականջները…
ՈՉ ՄԻԱՅՆ ԱԶԳԻ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՄԵՐ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ ՄԵՐ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ, ԱՅԼ ՆԱԵՎ ԱՅՆ ԱՀՌԵԼԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ՝ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՀԱՆՑԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ՈՒ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ՝ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՏԵՂՅԱԿ ԷԻՆՔ ՄԵՆՔ…
Եվ Իգնատ Մամյանը միակ մարդը չէր,որ այդպես էր լսել,կամ՝ ինքն էլ դառնալով դերակատարներից մեկը,փորձել էր ուղղակի մեր անունը մտցնել շրջանառության մեջ…
Այս արնահեղությունը կազմակերպած և իրականացրած ծառայությունները հոգ էին տարել իրենց գործակալների միջոցով արագորեն տարածելու Երևանում, թե իբր մենք ենք եղել ռուսական զորքի դեմ գնացածներն ու զոհվածները:Կամ էլ,մտածել էին,որ այնուամենայնիվ առաջարկած խայծը կուլ ենք տվել ու գնացել ենք կայարան և ըստ այդմ էլ դեպքը արագորեն կապել էին մեր անվան հետ…
Սակայն, իմ կարծիքով,առաջին վարկածն ավելի հավանական է,քանի որ ներքին օրգաններին դժվար թե հայտնի չլիներ կայարան գնացածների ինքնությունը…
Հայ ժողովրդի դեմ կատարված այս սպանդից անցել է 25 տարի և ահա այս տողերը գրելուց օրեր առաջ,կարդալով գրածս հիշողությունները,այն տարիների սադրիչը,ով եկել ու մեզ էր առաջարկում գնալ կայարան՝ բացահայտեց ինքն իրեն…
Ասում են՝ ճշմարտությունը յոթը քարի տակ էլ մնա,մի օր անպայման դուրս է գալու…
«ԱԶԱՏ ՀԱՅՔ» կազմակերպության նախագահ Ռուբեն Մնացականյանն էր այն տարիներին մեզ մոտ եկած սադրիչը,ով փորձում էր մեր ձեռքով իրականացնել 1990 թվականի Մայիսի 27-ի արնահեղությունը,հավատացնելով մեզ,թե իբր ամեն բան խոսացված և պայմանավորված է,մնում է միայն գնալ կայարան ու զենքերը բերել…
Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ և ասածիս վկա են 28 մարդ…
Թեև նա այն ժամանակ արդարանում էր,որ ինքը ջոկատ չունի,ինչը հենց այդպես էլ կար,բայց այսօր իրեն հայտարարում է ազատամարտիկ և որ ամենավտանգավորն է,մուտք է գործում անարդարությունների դեմ պայքարող զանազան խմբեր…
Հայ ազգը պետք է լավ ճանաչի բացահայտված այս գործակալ սադրիչին և պայքարի ելած ամեն խումբ ու կուսակցություն, իր սահմաններից պետք է հեռու վանի սրան ու սրա նմաններին…
Ինչպես արդեն ասացի՝ սեփական ազգի այս արյունոտ սպանդը,չէր կարող երբեք անտարբեր թողնել հայրենիքի համար զենք վերցարած ոչ մի հայորդու և ահասարսուռ այս լուրերը վերջնականապես ի չիք դարձրեցին սովետական զինվորի հանդեպ ունեցած մեր վերջին հավատի ու հարգանքի փշրանքները…
Նավասարդյանից ստացված նոր լուրերն առնելով,մենք հանկարծ մեկ վարկյանում հասկացանք,որ կանգնած ենք մի նոր թշնամու առաջ,ով դավադրաբար մտել է մեր տուն և կոտորում է մեզ…
Ավելի զգաստացանք ու կենտրոնացանք մեր դիրքերում,յուրաքանչյուրս հոգեպես,առանց որևիցէ պայմանավորվածության, վճռականություն ձեռք բերելով՝ մինչև վերջ և բոլոր միջոցներով պայքարելու ռուսական բանակ կոչվածի դեմ,որին ՄԵՐ-ը համարել չէինք կարող այլևս և որի օր առաջ Հայաստանից դուրս բերելն արդեն օրվա խնդիր պետք է համարվեր…
Դիրքավորված ՏԵՑ-ի խաչմերուկում,վարկյան իսկ չկորցնելով զգոնություններս,հսկում էինք ու սպասում…
Երեկոյան ժամը 7-ն էր մոտավորապես:Հանկարծ նկատեցինք խաչմերուկ մտնող ջոկատի հրամանատարի մեքենան:Սամվելը պարզապես դուրս թռավ մեքենայից և ամբողջ ուժով գոռաց.«պատրաաաաաա՜՜ստ,զենքերոոո՜վ,չկրակեք,մինչև հրաման չտամ»:Հետո վազքով,շնչակտուր մոտեցավ խաչմերուկի բոլոր չորս անկյուններում դիրքավորված մարտիկներին ու տեղեկացնելով,որ զինվորական մեքենա է գալիս դեպի խաչմերուկ,հրահանգեց,որ դեղին հրթիռն արձակելուց հետո, պետք է չորս կողմից զինված արագ հարձակում գործել և հնարավորության դեպքում՝ գերի վերցնել եկողներին,որը լավագույն տարբերակը կլիներ,իսկ կարմիր հրթիռի դեպքում,պետք էր գործել բենզինի շշերով:
Լարված վարկյաններ էին…
Հանկարծ երևաց զինվորական բեռնատարը,որը չպատկերացնելով,որ խաչմերուկում դիրքավորված մարտիկներ կարող են լինել,առանց շտապելու,նորմալ ընթացքով մտավ խաչմերուկ…
Դեղին հրթիռը օդ բարձրացավ…
Չորս կողմից, գոռալով զինված մարտիկները խաչմերուկի կենտրոնում շրջապատեցին բեռնատարը:Այնքան արագ կատարվեց այս ամենը,որ զինվորները չհասցրեցին ուշքի գալ:Սամվելը ռուսերենով գոռաց,որ որևիցէ շարժումի դեպքում կգնդակահարվեն բոլորը:
Րոպեներ անց,բեռնատարի թափքում եղած բոլոր 24 ռուս զինվորներն ու նրանց հրամանատարը և խցիկում գտնվող վարորդն ու նրա կողքին նստած զինվորը զինաթափվել էին և գտնվում էին մարտիկների հսկողության տակ:Ընդհանուր թվով 27-ն էին,որոնց բոլորին նստեցրինք թափքում և մի քանի զինված Ջրաշենցի մարտիկների ուղեկցությամբ նրանց ուղարկեցինք Ջրաշեն գյուղ,որտեղ այդ զինվորներին տեղավորել էին գյուղի ակումբի դահլիճ ու թեև զինված հսկողության տակ,նրանց կերակրել էին գյուղացիների բերած ուտելիքներով,առանց որևիցէ մեկին չնչին վնաս պատճառելու…
Սամվելը գնաց հանդիպելու Նավասարդյանին…
Նա տեղեկացրել էր վերջինիս,որ գերևարված 27 ռուս զինվոր կա մեզ մոտ և կարող է հաղորդել որտեղ որ հարկն է ու պահանջել դադարեցնել արնահեղությունը, սպառնալով,որ հակառակ դեպքում կգնդակահարեն բոլորին…
Չգիտեմ,ասել,կամ՝ պնդել չեմ կարող,թե մեր կողմից իրականացված այս գործողությունը որքանո՞վ օգնեց,որ դադարի արյունահեղությունը,կամ՝ օգնե՞ց առհասարակ,թե՞՝ ոչ,բայց 1-2 ժամ անց լուր ստացանք Նավասարդյանից,որ բանակցություններ են ընթանում:Գիշեր էր արդեն,մութ,երբ տեղեկացանք,որ դադարել են կրակոցները քաղաքում և զորքը ետ է քաշվել:Հրաման եկավ,թողնել դիրքերն ու հեռանալ քաղաքից և ազատ արձակել գերի զինվորներին:Բոլորս միասին գնացինք Ջրաշեն գյուղ:Գիշերվա ժամը 1-2ը կլիներ արդեն,երբ ազատ արձակեցինք գերիներին…
Հաջորդ օրը,մայիսի 28-ին,անկախության տարեդարձի օրը երեկոյան,երբ Արատաշատի ծննդատանը կազմակերպած մեր միջոցառումից հետո գնացինք Երևանի շտաբ,բոլորի ներկայությամբ Աշոտ Նավասարդյանը հանեց «Մակարով» տիպի իր ատրճանակը և այն նվիրեց Սամվելին,փաթաթվելով,ողջագուրվելով նրա հետ և շնորհակալություն հայտնելով…
Այսպես ավարտվեց 1990 թվականի մայիսի 27-ի ԱՐՅՈՒՆՈՏ ԿԻՐԱԿԻՆ…
Հաջորդ օրը բոլորի շուրթերին մեկ անուն էր,որպես արնահեղությունը դադարեցնողի,որպես օրվա հերոսի անուն…
Դա Երևանի քաղաքապետն էր՝ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ…
Ժողովուրդը,մարտիկները հիացմունքով ու հպարտությամբ էին խոսում Գեղամյանի մասին,թեև շատերը չէին էլ ճանաչում նրան:Չէին ճանաչում,բայց նրա անունն արդեն դարձել էր սիրելի:Ականատեսները պատմում էին,թե ինչ համարձակությամբ էր նա եկել ու կյանքը վտանգելով կանգնել ռուսական զրահամեքենաների առաջ ու սկսել բանակցությունները…
Դեպքից հետո անցած այս տարիներին,ինչպես համարյա բոլոր հերոսական գործերի դեպքում,այնպես էլ այս դեպքի հետ կապված,աղավաղվեց իրականությունն ու Արտաշես Գեղամյանի անունը ետին պալնում թողնելով,ի հայտ եկան նոր «հերոսներ»,որոնց վերագրվեց արնահեղությունը դադարեցնելու քայլը…
Գեղամյանի անունը մոռացության տալուն օգնեց նաև հենց ինքը՝ Գեղամյանը,խաբված,ճնշված ու հարստահարված ժողովրդից երես թեքելով և հավատն իր հանդեպ ի դերև հանելով…
Ողջ հանրապետությունը սարսափի մեջ էր:Փնտրում էին մեղավորներ,կասկածներ էին պտտվում:ՀՀՇ-ն շտապ կերպով հրաժարվեց,որ զենքի ետևից կայարան գնացած մարտիկներն իրենց ջոկատներից են,հայտարարելով,որ նրանք վաղուց էին հեռացվել ՀՀՇ-ի շարքերից:Զոհված մարտիկների հարազատները պնդում էին,որ հեռախոսազանգերով են տղաներին տանից դուրս տարել…
Իսկ մենք,ավելի քան ցնցված էինք կատարվածից և սադրանքը մեր միջոցով իրականություն դարձնելու ՀԱՅ ՏԱԿԱՆՔԻ ջանքերից…
Թերթերում անվերջ հոդվածներ էին լույս տեսնում,որտեղ կոչ էին անում զինաթափել կամավորական ջոկատներին:Սակայն զինված բոլոր ջոկատներն համարյա, ավելի համոզվեցին,որ արտաքին թշնամու դեմ կռիվ տալուց բացի,հարկավոր է նաև ապահովել հանրապետության ներքին անվտանգությունը:Իսկ դրա համար մի ելք կար միայն՝ զինաթափել,անհնազանդություն ցուցաբերել,չծառայել և կամք ու կորով ցույց տալ երկրում տեղակայված սովետական բանակին:
Պայքարը մտնում էր պատմական նոր փուլ…

(Շարունակելի)

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ