ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, March 3, 2015 23:12 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 47

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 47

Այդ ամբողջ եղածի մեջ ամենաստոր քայլը,որը շտապեց կատարել ՀՀՇ-ն մեր հանդեպ,այն էր,որ նկարագրածս սպանություններից անմիջապես հետո,90 թվականի մայիսի 13-14-ին,դեպքերից 4-5 օր անց,իր օրգանը հանդիսացող «Հայք» թերթում,նույն թերթի խմբագիր հանդիսացող Սամվել Գևորգյանի հեղինակությամբ տպեց մի «տեղեկություն»,ըստ որի իբր, «Մայիսի 9-ին,Արտաշատում,Գործկոմի նախագահի և շրջկոմի առաջին քարտուղարի զինված խմբերի միջև տեղի ունեցավ խոշոր ընդհարում:Մոտ 400 զինված մարդիկ կրակում էին իրար վրա:Զոհվել են 5 մարդ,որոնք ոչ մի կապ չունեն այդ ընդհարման հետ (այլ տվյալներով,կան նաև շատ վիրավորներ»:Այս նույն ստահոդ,մտացածին լուրը շտապեց տպել նաև ՀԱԱԿ-ի օրգան «Հայաստան» թերթը,իր 90թ. մայիսի 15-ի համարում:
Դեռ նոր-նոր, չճշտված լուրեր տարածելու մեջ վարպետանում էին լրագրողներն ու թերթերը,իսկ գուցէ և՝ վարձատրվու՞մ…
Այս հարցով, հենց հաջորդ օրը Սամվելը մեկնեց Երևան՝ ՀՀՇ-ի շտաբ,պատասխան պահանջելու:Նա շտաբում հանդիպել էր ԼՏՊ-ին ու Սամվել Գևորգյանին:Վերջինս արդարացել էր,որ իրեն այդպես են լուրը հաղորդել Արտաշատից:Ո՞վ՝ անհայտ էր:Վիճաբանություն էր տեղի ունեցել Սամվելի և Սամվել Գևորգյանի ու ԼՏՊ-ի միջև:Սամվելը պահանջել էր,որ անմիջապես հերքում տպագրեն:Սամվել Գևորգյանը խոստացել էր,բայց այդպես էլ այդ հերքումը չտպագրվեց:Այսպես էին սկսել ուռճացնել կատարվածը հենց սկզբից,անտեսելով Խաչիկ Վասիլյանի,նաև նրա եղբոր երեխայի հետ կատարված դեպքերը և հավասարեցնելով Անկախական ազատամարտիկներին շրջանի հին հանցագործների բանդայի հետ,ներկայացնելով ջոկատը իբր շրջանի առաջին քարտուղարին սատարող զինված խումբ:
Այս ստահոդ լուրը՝ Արտաշատի Անկախության Բանակը առաջին քարտուղարին սատարող խումբ համարելը,կայծակնային արագությամբ տարածվեց ողջ հանրապետությունով մեկ,ինչն ահավոր խայտառակություն էր կոմունիստական կարգերը չնդունող,անկախության գաղափարներով տոգորված ջոկատի մարտիկների համար:
Եվ տղաներն ընդունելով որոշում՝ գործի անցան…
Առանց որևէ ֆիզիկական բռնության,սկզբում գնացին հենց շրջանի առաջին քարտուղար Գևորգյանի աշխատասենյակ և պահանջեցին անմիջապես հեռանալ շրջանից:Երկու օր անց,արդեն շրջանը լքած քարտուղարը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ և հայտնեց,որ իր վրա երբեք ֆիզիկական բռնություն չեն գործադրել ջոկատի մարտիկները,ուղղակի պահանջել են հեռանալ ,ինքն էլ հեռացել է:2 օրվա ընթացքում շրջանից հեռացվեցին նաև Գլխավոր դատախազը,Գործկոմի նախագան և Միլիցիայի պետը:Փաստորեն ամբողջ շրջանի կոմունիստական ղեկավարությունը տապալվեց…
Հանրապետությունը և նրա կոմունիստական ղեկավարությունը կանգնեց կատարված փաստի առաջ՝ ԱՐՏԱՇԱՏՆ ԱՆԿԱԽԱՑԵԼ ԷՐ…
Արարատից Արտաշատի շրջան մտնելիս,գլխավոր մայրուղու վերևից անցող կամրջից ու նաև Երևանից Արտաշատ եկող մայրուղու վերևով պտտվող ջրի խողովակներից կախ էինք տվել ահռելի մեծության ցուցապաստառներ,որոնք ազդարարում էին՝. «Կեցցե Ազատ Անկախ Արտաշատը»:ԱԻՄ-ի օրգան «Անկախություն» թերթն այն օրերին հայտարարեց,որ Արտաշատն անկախացել է…
Կոմունիստները խառնվել էին իրար:
Միմյանց ետևից Արտաշատ բանակցությունների էին գալիս Կենտկոմի աշխատողներ և ներկայանալով այն ժամանակվա Հայսատանի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի անունից,խնդրում էին հայտնել,թե ջոկատի մարտիկներն ու՞մ կուզեն տեսնել շրջանի թափուր պաշտոններում:Նաև զանգերով էին փորձում բանակցել:
Սկզբնական շրջանում Սամվելը կտրուկ հրաժարվում էր որևիցէ բանակցությունից,ասելով,որ ոչ մի կոմունիստի ոտք այլևս շրջան չի մտնելու:Եվ քանի որ շրջանն արդեն անկախ էր,ջոկատի մարտիկներն սկսեցին իրենց օրենքները թելադրել մնացած պաշտոնյաներին:Նախ, շրջանի ամբողջ տարածքով մեկ թռուցիկներ տարածեցինք,որտեղ ասվում էր,որ Անկախության Բանակի մարտիկները պատրաստ են պաշտպան կանգնելու և լուծելու անօրինականության զոհ դարձած յուրաքանչյուր բնակչի հարց:Հետո անմիջապես, խիստ պահանջ դրվեց մնացած բոլոր ղեկավարների առաջ,որ կաշառակերության դեպքում խիստ կպատժվեն ու պետք է բացառվի կաշառակերությունը շրջանում:Արտաշատն ուներ 2-3 կաթի գործարան,բայց այնտեղ արտադրվող ամբողջ մթերքը տարիներ շարունակ տեղափոխվում էր Երևան:Կաթնամթերք արտադրող արտաշատցին, 14 տարի շրջանի խանութներում պանիր անգամ չէր տեսել և պետք է հասներ Երևան,որ այնտեղից անհրաժեշտ գնումները կատարեր:Նաև ներքին կարգով յուրացվում,չէր գրանցվում արտադրանքի մեծ մասը:Գործարանների ղեկավարներն անօրինական վաճառում էին այդ չգրանցված արտադրանքն ու գրպանում բանվորի քրտինքը:Իսկ բանվորի աշխատավարձը պայմանավորված էր արտադրանքի չափով,ով ղեկավարության այդպիսի գողության պայմաններում, իր իրական աշխատածի դիմաց վաստակում էր շատ ավելի քիչ գումար:Այսպիսին էր սովետական իրականությունը,իսկ Արտաշատը մի յուրահատուկ շրջան,որտեղ համատարած էր այս գործելակերպը:Բանվորների հնարավոր բողոքը զերոյացնելու համար,ամեն մի գործարանի ղեկավար աչք էր փակում և թույլ տալիս,որ բանվորները ևս ամեն օր գողանան արտադրանքի մի չնչին մասը,իրենց ընտանիքների սնունդը ապահովելու համար,ինչը արժույթով շատ ավելի քիչ էր,քան այն գումարը,որը պետք է նրանք ստանային,եթե արդարացի հաշվարկվեր նրանց աշխատանքը:Եվ այսպես,ստացվում էր,որ սովետական կարգերի օրոք, վերից վար գողանում էին:Ահա թե ինչու՞ նաև տնտեսապես ներքին քայքայում ապրեց Սովետական հզոր Միությունը:
Շրջանն,այսպես ասած՝ անգլուխ մնալուց հետո,առաջին բանը որ արեցին ջոկատի մարտիկները, դա այն էր,որ իրենց անմիջական հսկողությամբ գործարաններից ամբողջ կաթնամթերքը տեղափոխվեց ուղիղ Արտաշատի խանութներ:Շրջանն ամենամեծ ծիրանի բերք արտադրողն էր,սակայն Արտաշատցին օրեր շարունակ պետք է ուշադիր լիներ,առավոտից երեկո հերթ կանգներ,որ կարողանար իր ընտանիքի համար մի քանի կիլո անորակ ծիրան գնել:Արտադրված ամբողջ ընտիր միրգը, գնացքներով տեղափոխվում էր Ռուսաստան:Հենց այդ պատճառով էլ շուկաներում հանդիպող լավորակ ծիրանը շատ թանկ արժեր և մատչելի չէր բոլորի համար:
Ջոկատի մարտիկներն այդ տարի հունիսին, դատարկել տվեցին ամբողջ գնացքների բերքն ու ուղարկեցին խանութներ վաճառքի:Ժողովուրդն օրհնում էր մարտիկներին,նորից սկսել էին հիանալ ու հպարտանալ նրանցով:Ամեն օր առավոտյան ժամը 9-ից մինչև 12-ը, Սամվելն շտաբի իր աշխատասենյակում ընդունելություն էր անցկացնում:Գալիս էին շրջանի բոլոր ծայրամասերից բնակիչներ,ամենատարբեր հարցերով,ընդհուպ մինչև գողացված անասունը գտնելու,ամուսնական ապահարզանների,եղած գույքը ամուսինների միջև բաժանելու,աշխատանքի տեղավորման հարցերով:Կարծես ամեն բան խաղաղվել ու հանգի՜ստ իր հունով էր ընթանում…
Այդ ժամանակ էր հենց,որ նորից սարսափելի լուրը ցնցեց բոլորիս:Միշայի մարդիկ զինված հարձակվել էին հիվանդանոցի վրա,զենքի ուժով ահաբեկել բժիշկներին,միջանցքներում գտնվող հիվանդներին ու նրանց հարազատներին և հիվնդասենյակից գողացել ու տարել էին ոտքը կոտրված հրամանատարի տեղակալ Վահրամ Արամյանին:Մի քանիսն էլ գնացել էին դպրոց,փորձելով այնտեղից գողանալ Սամվելի 8-ամյա որդուն և Սամվելի կնոջը,բայց չէր հաջողվել՝ ուշացել էին:Տղաները նորից ընկան ահավոր վիճակի մեջ:Սամվելն այդ բարկության պահին,միայնակ,բայց զինված, մտել էր դպրոց,այնտեղից բերելու մեզ հարևան եղող Գործկոմի նախագահ Սեդրակ Սեդրակյանի կնոջը,որն աշխատում էր այդ նույն դպրոցում որպես ուսուցիչ:Ամբողջ շրջանը գիտեր,որ տարիներ շարունակ Սեդրակ Սեդրակյանը ղեկավարում էր Միշայի բանդան և առհասարակ շրջանում գոյություն ունեցող մաֆիան:Բնականաբար ուսուցիչներն ու աշակերտները վախեցել էին:ՈՒսուցիչներից շատերը,որ դասավանդել էին նաև մեզ,հորդորել էին Սամվելին հեռանալ, ասելով,որ Սեդրակյանի կինը դպրոցում չէ:Սեդրակյանի կնոջը բերելու իմաստն այն էր,որ կարողանայինք շտապ փոխանակել Վահրամի հետ և նրան չվնասեին,ու նաև՝ ստիպեինք Սեդրակյանին զսպելու Միշային ու Ռուբիկին՝ կանանց ու երեխաների դեմ նրանց հատագա ոտնձգությունները կանխելու համար:
Այս դեպքի առիթով ևս,ինչպես մնացած բոլորի,իսկույն սարսափազդու լուրեր տարածվեցին շրջանով մեկ,ամբողջովին ստվերում թողնելով,հայտնի չդարձնելով իրական պատճառը,թե ինչու՞,ինչի՞ց ելնելով էր Սամվելը զինված դպրոց մտել և դրան նախորդած հանցագործների արարքը…
Դպրոցից ետ վերադառնալուց անմիջապես հետո,Վահրամին գողանալու լուրն հաղորդեցինք Աշոտ Նավասարդյանին:Նա անմիջապես եկավ ու նորից սկսվեցին բանակցությունները:Հաջորդ օրն երեկոյան,Վահրամ Արամյանին անվնաս վերադարձրին:Նա երեք երեխաների հայր էր,քաջ կռվող մարտիկ,հրամանատարի տեղակալն էր նաև և բավականին հայտնի էր ու հարգված:Սակայն ձերբակալությունից հետո,բանտում հոգեկան խանգարում ստացավ Վահրամը և մինչ օրս էլ գտնվում է հոգեբուժների հսկողության տակ ու դեղեր ընդունում…
Վահրամին ետ վերադարձնելուց հետո,Սամվելն ինքն անձամբ զանգահարեց Կծան Միշային և առաջարկեց հանդիպել ու հաշտվել:Բանակցությունները հեռախոսով տևեցին երկու-երեք օր,բայց Միշան մերժեց հաշտության առաջարկը:Դրանից հետո, Սամվելն ստիպված եղավ ինձ,իր կնոջն ու կրտսեր եղբորս՝ Վարդանի կնոջը ատրճանակներ բաժանել ինքնապաշտպանության համար:Նույնն արեցին նաև մնացած բոլոր տղաները:
Զգուշություն պահպանելով,նորից լծվեցինք մեր գործին:1990 թվականի մայիսի երկրորդ կեսն էր արդեն: Մոտենում էր Անկախության օրը՝ Մայիսի 28-ը:Իսկ մենք, մեզ ու շրջանն համարում էինք անկախացած և պարտավորություն էինք զգում ինչ որ հատուկ ձևով նշելու այն ժամանակ դեռևս արգելված Անկախության տոնը:Խաչիկի հետ պայմանավորվելով ֆինանսի հատկացման հարցով,ես «Արտաշատ» թերթում մի հայտարարություն տպագրել տվեցի,ուր ասվում էր,որ Արտաշատի Անկախության Բանակը պարտավորվում է Մայիսի 28-ի օրը ,Արատաշատի ծննդատանը ծնված բոլոր երեխաներին նվերներ բաժանել:Այսպես,մինչ մենք պատրաստվում էինք Մայիսի 28-ին,տեղի ունեցավ հաջորդ սադրանքը՝ Համազգային մի ողբերգություն,որին զոհ գնացին բազմաթիվ մարդիկ…
Օղակը հետզհետե ավելի էր սեղմվում մեր շուրջ…
Ամեն օր ժամը 12-ից հետո,երբ Սամվելը վերջացնում էր մարդկանց ընդունելությունը,մենք հավաքվում էինք Ազատավանում,որտեղ ետ վերադարձնելուց հետո, տեղավորել և ուժեղացված հսկողության տակ խնամում էինք Վահրամին:Նավասարդյանն այդ ժամանակ հաճախ էր լինում մեզ մոտ և մտածում ու ծրագրեր էինք կազմում,թե ինչպե՞ս ազատվենք այդ վիճակից:Նա համոզված կրկնում էր,,որ այդ ամենը կազմակերպված և ուղղված է իր դեմ:Չնայած, ամիսներ անց,մեր ձերբակալությունից հետո կարծես թե պետք է «մոռանար» ինչ որ, իր այդ համոզված հայտարարությունները և մեզ ոչ միայն թողներ մենակ «իր դեմ կազմակերպված» այդ ամբողջ դեպքերի ծանր բեռը շալակած,այլ նույնիսկ շտապեր դառնալ մեր գլխավոր մեղադրողն ու առաջին ծանր վճիռ կայացնողը…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ