ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, March 3, 2015 23:11 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 46

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 46

Խաչիկ Վասիլյանի եղբոր որդու՝ 9-ամյա Արթուրիկի սպանության և դրան հաջորդած՝ Կծան Միշայի որդու՝ Ստեփանի վիրավորվելու ու նաև՝ եղբոր և եղբոր որդու սապանությունների հաջորդ օրը երեկոյան, ուշ ժամին,երբ դեռ տեղի չէին ունեցել սպանվածների հուղարկավորության արարողությունները,Ազատավան եկավ մի մարդ և ներկայացավ որպես Միշայի բարեկամ:Այդ մարդու գալն ու նրա կատարած հայտարարությունն իսկական հայտնություն եղան բոլորիս համար…
Մարդն հայտնեց,որ նախ ցանկանում է տեսնել Խաչիկին,քանի որ նրան ասելու բան ունի: Եվ երբ Խաչիկն եկավ ու հենց փողոցում կանգնեց նրա դիմաց,բոլորիս համար անսպասելի,այդ տղամարդն հանկարծ հայտարարեց թե ով է ինքը և ասաց,որ՝. «երեկ դու եկել ու սպանել ես նաև իմ կնոջը Միշայենց բակում ու հիմի եկել եմ ասելու,որ փող պիտի տաս,կնոջս թաղումը անեմ:Ես փող չունեմ թաղման համար»:Բոլորս շատ զարմացանք այս հայտարարությունից:Մի պահ Խաչիկը կարծես չհասկացավ տղամարդու ասածը:Հարցրեց,թե՝. «ի՞նչ կին,ի՞նչ սպանություն,ո՞րտեղ է սպանվել»:Երբ տղամարդը մանրամասնեց,որ Միշայենց դարպասների մոտ Խաչիկի կրակոցից սպանվել է նաև իր կինը,որը Միշայի եղբոր քենին էր և պատահաբար հյուր էր եղել այնտեղ սպանության պահին,Խաչիկը զայրացավ և ասաց,որ դարպասների մոտ եղել է միայն Միշայի ավագ որդին՝ Ստեփանը,որի վրա էլ նա կրակել է և այնտեղ ոչ մի կին չի եղել:Տղամարդը պնդեց,որ ոչ թե առաջին անգամ,այլ երբ երկրորդ անգամ է Խաչիկը վերադարձել Միշայենց տուն,այդ ժամանակ է ավտոմատի կրակոցով սպանել իր կնոջը:Խաչիկն ասաց՝.«Ես ինչ որ արել եմ,իմ արածից երբեք չեմ հրաժարվում ու երեկ էլ կամովին գնացել հանձնվել եմ միլիցիայություն:Ես իմ վրաժը լուծել եմ ու գիտեմ,որ ինձ գնդակահարություն է հասնում օրենքով:Մի հոգի ավել,կամ՝ պակաս,ի՞նչ նշանակություն պիտի ունենա իմ գործի համար,որ ես հրաժարվեմ:Բայց ես քեզ ասում եմ,երկրորդ անգամ ես ընդհանրապես չեմ կրակել Միշայենց տան մոտ ու ոչ մի կին չեմ սպանել,մենակ ռումբեր եմ գցել ակուշկեքից ներս:Կարողա կինդ ռումբերի՞ցա սպանվել»:Տղամարդը պնդեց,թե՝. «Չէ:Կինս դրսի դարպասների մոտ կանգնածա եղել ու ավտոմատով գոտկատեղի երկարությամբ կրակել ես ու սպանել,հիմի էլ փող չունեմ,որ թաղումն անեմ»:
Զարմանքը տիրել էր բոլորիս:Խաչիկն ասում էր,որ իր ամենամեծ ապացույցն այն է,որ նա երկրորդ անգամ այնտեղ ավտոմատով ընդհանրապես չի կրակել:Հարցեր էին առաջանում՝ արդյո՞ք այնտեղ իրոք կին է սպանվել և ու՞մ կողմից:Եթե իրոք Խաչիկի,ապա ինչպե՞ս չի վախեցել այդ մարդն ու եկել է հենց Խաչիկին հանդիպելու և գումար պահանջելու…
Խաչիկը նորից հավաստիացնելով մարդուն,որ ինքը հաստատ ոչ մի կնոջ վրա չի կրակել,խնդրեց նրան՝ հաջորդ օրը երեկոյան նորից գալ իրեն հանդիպելու:
Առավոտյան տղաների մի մասն սկսեց լուրեր հավաքել,թե ինչ է կատարվել Միշայի
տան մոտ:Պետք է ասեմ,որ մեր քեռու կինը,Միշայի կնոջ հարազատ մորաքույրն է:Շատ արագ և հավաստի տեղեկություններ տրվեցին հենց Միշայի հարազատների ու հարևանների կողմից:Ըստ լուրերի,երբ Միշան դեպքից հետո գալիս ու տեսնում է հարազատներն սպանված,տունն այրված,ծանր վիրավոր որդին հիվանդանոց տարված և ամբողջ բազմությունն հավաքված իր տան դիմաց,ահավոր բարկությունից ձեռքին եղած ավտոմատ զենքից անկանոն կրակահերթ է արձակում,որի արդյունքում սպանվում է դարպասների մոտ կանգնած բարեկամի մի կին և ոտքից վիրավորվում է հարևաններից մեկի երեխան…
Արդեն իսկ ունեինք Միշայի վախեցած հարևան-բարեկամներից մեզ գաղտնի տրամադրած այս լուրը,երբ երեկոյան այդ կնոջ ամուսինը նորից հայտնվեց Ազատավանում:
Խաչիկը այդ մարդուն հայտնեց կատարվածը:Մարդը կարծես խեղճացավ ու միայն կարողացավ արտաբերել,թե գումար չունի թաղման ծախսերի համար:Խաչիկը նրան ասաց,որ՝.«Տես գիտեմ,դու էլ գիտես շատ լավ,որ ես չեմ սպանել կնոջդ,բայց որպես մարդ,որ եկել օգնություն ես խնդրում ինձանից, ես քեզ կօգնեմ էտ թաղման ծախսերի հարցով»:Ասաց,հետո գրպանից հանեց բավականին գումար ու տվեց այդ մարդուն:Վերջինս հեռացավ,ոչինչ չասելով:Օրգանները թեև չձերբակալեցին Միշային և Խաչիկին,թեև բացահայտ ոչ մի քննություն չէին անցկացնում կատարված դեպքերի վերաբերյալ,բայց կատարում էին տեղազննություն,փորձագիտական զննություններ՝ կատարված դեպքերի վայրում:Հետագայում,երբ ես բանտում արդեն ծանոթանում էի գործի հատորներին,տեսա,որ Միշայենց տանը կատարված սպանությունների վերաբերյալ,կային հատակին,պատերին ու առաստաղին կրակված հետքերի նկարներ և փորձագետների եզրակացություն,որտեղ գրված էր,որ Միշայենց տանը կատարված ավտոմատային բոլոր կրակոցները եղել են այսինչ տիպի ավտոմատ զենքից,իսկ այդ կնոջ վրա կատարված կրակոցները եղել են…մեկ ուրիշ տիպի ավտոմատ զենքից,որն ընդհանրապես չէր ունեցել Խաչիկը…
Բայց դա,ինչպես Միշայի խմբին վերաբերվող մնացած բոլոր փաստերը, չէին էլ հետաքրքրում ոչ այդ հանցագործների քննիչ հանդիսացող Աղվան Հովսեփյանին,ոչ դատարանին,ոչ էլ առհասարակ որևիցէ «իրավունքի պաշտպանի»…
Դատախազության իրավունքի «պաշտպաններին» հետաքրքրողը, միայն մի քանի սուտ ու անհիմն ցուցմունքներ հավաքելն էր՝ ի պաշտպանություն իրենց տարիների գործիքն հանդիսացող հանցագործների ու ամմեն կերպ նրանց արդարացումը՝ հակառակ եղած բազմաթիվ սարսափազդու հանցագործությունների փաստերի…
Դեռ ավելին,այն ժամանակ,այս կատարված դեպքերի վերաբերյալ «Անդրադարձ» թերթի 1990 թվականի հունիսի 7-ի համարում «Ձգանը սեղմված է.ո՞վ է հաջորդ զոհը» վերատառությամբ եղած հարցազրույցում, մարդկային խիղճն ու նկարագիրը բոլորովին կորցրած այդ վարձու ճիվաղը՝ Ռուբիկ Հակոբջանյանը,աշխատելով ամենակեղտոտ հերյուրանքները տարածելու միջոցով վարկաբեկել ջոկատին,այսպիսի մտքեր էր արտահայտել.«Մեր հակամարտությունը սկսվեց այն օրվանից,երբ Սամվելն ու իր ընկերները սկսեցին շրջանում զենքով շրջել»…
Ահա,ոչ ավել,ոչ պակաս՝ ստվերում թողնելով իրենց կողմից ջոկատի մարտիկներին առևանգելու,անմարդկային կտտանքների ենթարկելու,նաև Խաչիկ Վասիլյանի եղբոր որդուն սպանելու դեպպքերը,ինչն էլ իրականում սկիզբ դրեց այդ ամենին…
ԸՆԿԵՐՆԵՐՈՎ ՍԿՍԵՑԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԶԵՆՔՈՎ ՇՐՋԵԼ…
Սա ասվում էր մի ջոկատի մասին,այն մտածված ներկայացնելով որպես «ընկերների խումբ»,որն իր ստեղծման օրից ի վեր ամիսներով սահմաններում էր լինում և եթե մի քանի օր իջնում էր շրջան,ապա բոլոր զենքերը հավաքվում և պահվում էին…
Մի ջոկատի մասին,որի փառքն արդեն տարածվել էր ողջ հանրապետությունով մեկ և այսպիսի ապազգային ուժերի դեմ դիմակայելու համար,ջոկատին էին միացել այն ժամանակ հանրապետությունում հայտնի բոլոր ռազմական միավորումները՝ ՀԱԲ-ը իր բոլոր ջոկատներով,Տիգրան Մեծը,Աշտարակի ջոկատը,ողջ Անկախության Բանակը և այլն…
Միայն հետո,երբ 91-ին ձերբակալեցին Ռուբիկ Հակոբջանյանին,նա գրեց ու բացահայտեց,որ.«Ես ոչ մի անձնական թշնամանք չեմ ունեցել Սամվել Մարգարյանի ու նրա ջոկատի դեմ:Ինձ մեկ շաբաթում 50 հատ ավտոմատ է տվել ու զինել ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանը ու հրաման է տվել վերացնել Սամվելի ջոկատը,ասելով,որ մեծ քանակությամբ զենք է անցել անկախականների ձեռքը,ինչը վտանգ է ներկայացնում կոմունիստների համար:Ես կատարել եմ Կառլեն Թորոսյանի հրամանը»…
Իսկ երեխայի սպանության մասին,ահա թե ինչ էր ասել նույն հարցազրույցում.«Ես հաստատ համոզված եմ,որ երեխան իրենց ձեռքով,կամ պատահաբար է սպանվել:Պարզ է,դիտավորյալ չի եղել,բայց ինչ-որ հանելուկային բան կա:Խաչիկը, իր ասելով իբր տանը չի եղել,բայց փաստեր կան,որ ինքն է երեխային գրկած հիվանդանոց տերել»…
Ահա…Եվ այսպիսի հերյուրանքներն ու ստահոդ լուրերն սկսվեցին շատ արագ տարածվել հանրապետությունով մեկ:Յուրաքանչյուր հանցագործությունից հետո,ահա այսպես,հորինվում էր իրականությանը բոլորովին չհամապատասխանող մի բացարձակ սուտ,որպես կանոն՝ կատարվածը կապելով ջոկատի տղաներից որևէ մեկի անվան հետ:Իսկ հետագայում,հանրապետության գլխավոր Դատախազության քննիչներն էին ջանում արդեն շրջանառության մեջ եղող այդ նույն ստահոդ պատմությունների շրջանակում տանելու քննությունը,ինչը գալիս էր հաստատելու,ջոկատի հանդեպ ի սկզբանե այդ արյունոտ դեպքերի ծրագրված ու կազմակերպված լինելը վերևներից…
Պատահական չէր կարող լինել դատախազության քննիչների անսահման կատաղությունը, հանրահավաքներից արտահայտած ու նաև իմ կազմած թռուցիկներում գրածս «կոմունիստական մաֆիա»բառերիս հանդեպ:Այս քննիչներն ու ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանը,նույն շղթայի օղակներն էին…
Եվ հետագայում,երբ արդեն ԹՎԱՑՅԱԼ ՏԱՊԱԼՎԵԼ ԷՐ կոմունիստական կառավարությունը և իշխանության էր եկել ՀՀՇ-ն,որի «հայրենասիրական գործունեության» շնորհիվ բանտերում էինք հայտնվել մենք ու նաև շատ ջոկատների մարտիկներ,դատախազության քննիչը կատաղությամբ գոռում էր երեսիս,թե.«Դու դեռ պատասխան ես տալու հակակոմունիստական պրոպագանդայիդ և «կոմունիստական մաֆիա» բառերիդ համար:Սրանց կառավարությունը մինչև մայիս կդիմանա,նրանից հետո մենք քեզ ցույց կտանք»…
Իսկ գործի հատորներից մեկում,քննիչ Պողոսյանը հորս գրավոր հարց էր ուղղել,թե ինչու՞ եմ ես հակակոմունիստական պրոպագանդա տարել…
Ահա այսպես,իր ողջ հնարավորություններով,օգտագործելով բոլոր միջոցներն ու մեթոդները,մեր դեմ էր ելել ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ…
Կատարվող այս դեպքերի սկզբից էլ,ամեն ինչ արվում էր մեզ և շրջանի հին հանցագործների այդ բանդան հավասարեցնելու,ներկայացնելու որպես երկու հակամարտող ջոկատներ և նույնիսկ,իշխանությունների կողմից տարիներ շարունակ օգտագործող այդ «գործիքը»՝ Ռուբիկ-Միշա տանդեմի այդ բանդան, ջրից չոր դուրս բերելու…
Սպանվածներն հուղարկավորվեցին,ջոկատի տղաներից շատերի ընտանիքները իրենց տներից տեղափոխվեցին բարեկամների մոտ՝ անվտանգության նկատառումներով,իրենց տներից հեռացան նաև Զովաշենցի Ռուբիկի և Միշայի ընտանիքների անդամները:
Այդ լարված օրերին էր հենց,որ Արտաշատի կենտրոնում, ջոկատին տրամադրվեց երկհարկանի նոր շտաբ,որը էլեկտրոցանցի գրասենյակի հին շենքն էր:Ջոկատն Ազատավանից տեղափոխվեց այնտեղ:Սակայն,քանի որ դեռ շարունակվում էր Ադրբեջանից բռնագաղթվածների հոսքը Հայաստան,ջոկատի խորհուրդը որոշում ընդունեց, շտաբի երկրորդ հարկը կիսով չափ և երրորդ հարկն ամբողջությամբ տրամադրել փախստական ընտանիքներին:Երեք փախստական ընտանիք տեղավորվեց շտաբի շենքում:
Ինչ վերաբերվում է հանցագործներին,հավաստի լուրեր էին հասել մեզ,որ Միշան ընտանիքով թաքնվում է Չարենցավանում,իսկ Զովաշենցի Ռուբիկը՝ Սպիտակում:Սամվելը խստիվ զգուշացրել էր ամբողջ ջոկատին,որ երբեք չհետապնդեն նրանց,պահպանեն հանգստություն և սառեցնեն լարվածությունը:Սակայն այստեղ հատկանշական է հետագայում կատարված շատ հետաքրքիր երկու դեպք,որը ապացուցում է ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից հրահանգավորվող այդ բանդայի և կոմունիստական մաֆիայի մեր դեմ ձեռնարկված համատեղ գործունեության մասին,մեր ձերբակալվելուց հետո անգամ:
1991 թվականին ,երբ մենք, ինչպես ասացի՝ արդեն մոտ մեկ տարի էր,որ գտնվում էինք բանտերում,Աշոտ Նավասարդյանը մի օր հորս պատմում է,որ՝.«Երկու օր առաջ գնացել էի Չարենցավան:Չարենցավանի ՀԱԲ-ի տղաները զանգեցին ինձ ու շուտ կանչեցին էնտեղ:Ասին քո ջոկատներից մեկի հրամանատարին ենք բռնել,Արտաշատցի Սամվելին:Եկել մտել է Չարենցավան,կենտրոոնում ավտոմատով անկանոն կրակել է,վիրավորել փողոցով անցնող մանկապարտեզի մի երեխայի,հետո մտել է քաղաքի միլիցիայություն,էնտեղ է սկսել կրակել,որի պատճառով միլիցիայությունում գտնվող Ալափարսեցի մի հղի կին վիժել է վախից,հետո զինաթափել ու չոքացրել է միլիցիայի կազմին,հայտարարելով,որ «հեսա տեսեք թե ձեզ ինչա անելու Արտաշատցի Սամոն»:Մենք էլ լսելով էտ մասին,խմբով եկանք,սրան զինաթափեցինք,բռնինք:Հիմի էստեղ ,միլիցիայությունում մեզ մոտա:Արի տեսնենք ինչ ենք անում:Ես էլ իրենց ասացի,որ դա հնարավոր չի,Սամվելն արդեն մի տարի կլինի բանտումա:Տղաներն էլ ասին՝ մեր մոտա,մենք հարցրել ենք,ասելա ինքն ովա ու ասելա,որ քո ջոկատիցա:Ես վեր կացա գնացի,մտածեցի,երևի ճիշտ են ասում,երևի Սամվելը բանտից փախելա:Գնացի ի՞նչ տեսնեմ,Կծան Միշային են բռնել,գնացել ու ներկայացելա Սամվելի անունով:Էնտեղ պարզեցի տղաների հետ դրա ով լինելն ու ետ եկա»:Այսպես մանրամասն պատմել էր Աշոտ Նավասարդյանը այդ կատարված դեպքի մասին:Հայրս խնդրել էր Աշոտին,որ նա դատարանին հայտնի այս մասին,երբ կգա ցուցմունք տալու:Բայց նա չարեց դա:Եվ մեկ տարի առաջ,երբ գրում էի այս մասին,շատ պատահականորեն արձագանք ստացա իրավաբան Մարատ Կոստանյանից,ով այս դեպքի կատարման ժամանակ աշխատելիս է եղել Չարենցավանի գործարաններից մեկում և օգնել ազատամարտիկներին զենքերի վերանորոգման հարցով:Նա հաստատեց կատարված դեպքը և ուղղումներ մտցրեց տեղի ունեցածի մեջ,որպես ականատես-մասնակից:Մարատ Կոստանյանը պատմեց կատարված դեպքն այսպես.« Չարենցավանի միլպետն այն ժամանակ Դավիթ Ավետիսյանն էր /ազգանվան մեջ գուցե սխալվեմ/, բավականին պարկեշտ անձնավորություն: էդ դեպքին միլիցիան չի առնչվել, նախ՝ միլպետ Դավթի հետ մենք կարելի է ասել համագործակցում էինք Չարենցավանում վիճակը կայուն պահելու համար, մասնավորապես՝ մեր ջոկատի տաքգլուխները Երևանի հրահրմամբ ուզում էին գրոհել միլ. բաժինը, ես էլ կատաղած ասացի, որ իմ պատրաստած զենքերով ինքս կգնդակահարեմ այդ պրովոկատորներին, հետո՝ քաղաքում որևէ խնդիր առաջանալու դեպքում միշտ հանդիպում էինք միլպետի հետ և լուծում գտնում … Բացի այդ՝ միլիցիայի մասին Ա. Նավասարդյանի ասածը լիովին ապատեղեկատվություն է, քանի որ նա և մյուսները եկել են մեր գործարան, այդ հրաձիգին ես եմ նրանց հանձնել, ոչ թե միլիցիան: Ինչ վերաբերում է երեխայի վիրավորվելուն ու կնոջ վիժմանը՝ այդ մասին ինձ ասացին այդ տղային բերած ջոկատայինները, որոնք էլ հենց դրանով էին պատճառաբանում նրան դաժան ծեծի ենթարկելը, ինչի համար նրանց դիտողություն էի արել: Կարող եք Ազատից հարցնել (խոսքը Ազատ Արշակյանի մասին է-Ս.Մ.), թե այդ տղային ո՞րտեղ են տեսել՝ գործարանի նկուղում խողովակներին գամվա՞ծ, թե՞միլիցիայում, ո՞վ է իրենց հանձնել՝ ե՞ս, թե՞ միլիցիան»:Այս պատմության մեջ կարևորն այն չէ,թե Նավասարդյանը ո՞րտեղ է հանդիպել հանցագործին,այլ այն,որ ինչպես հաստատում է ականատես Մարատ Կոստանյանը ևս,ով բավականին գրագետ ու պատկառելի անձնավորություն է, իրոք տեղի է ունեցել նման դեպք,որը ևս մնացել է անպատիժ…Նույն ժամանակ՝ 91-ին կատարված երկրորդ դեպքը սա էր.այն տարիներին Դաշնակցության օրգան հանդիսացող «Մունետիկ» թերթի համարներից մեկում լույս տեսավ մի հարցազրույց, Սպիտակի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Նորայր Մուրադյանի հետ:Այդ հարցազրույցից մեծ զարմանքով տեղեկացանք,որ Նորայր Մուրադյանը,մի մարդ,որի ամբողջ ընտանիքը մնացել էր երկրաշարժի փլատակների տակ,ում մասին հանրապետության թերթերում գրվել էին բազմաթիվ հոդվածներ,պատմում էր,թե ինչպես ընտրությունների օրերին, հանկարծ իր աշխատասենյակի պատուհանի տակ է կանգնում ճերմակ գույնի մի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա,որի միջից դուրս են գալիս երկու տղամարդ,որոնցից մեկը հարբած,ավտոմատը ձեռքին,մյուսն էլ,որին Մուրադյանը ճանաչում է՝ ԼՏՊ-ի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն է լինում:Այդ երկուսը ներխուժում են իր աշխատասենյակ,հարբած ավտոմատավորը ներկայանում է,որ ինքը Արտաշատի Անկախության Բանակի հրամանատար Սամվելն է և իր 200 հոգանոց ջոկատը կբերի ու ամբողջ Սպիտակը կջնջի,եթե «մեր քույրը չդառնա Սպիտակի դեպուտատ»:Իսկ այդ «մեր քույր» կոչվածն էլ, իբր Սպիտակի բնակչուհի եղող, ՀՀՇ-ի թեկնածու մի կին էր:Հարցազրույցում շարունակում է պատմել Նորայր Մուրադյանը,որ՝. «Սամվելն սկսեց կրակել իմ աշխատասենյակի առաստաղին ու ահաբեկել ինձ,իսկ Սուրիկը աշխատում էր զսպել նրան ու հեռացնել:Ես դարձա Սամվելին ու ասացի «տղա ջան,Աստված արդեն ջնջել է Սպիտակը,բայց եթե դու քո 200 հոգանոց ջոկատը բերես,ես էլ ամբողջ Սպիտակը կհանեմ քո դեմ ու չեմ թողնի,որ մեկդ կենդանի անցնեք այս ոլորաններից:Հետո Սուրիկը նրան մի կերպ դուրս հանեց,նստեցին Մերսեդեսն ու հեռացան:Այդ դեպքի հաջորդ օրը ես գնացի Հանրապետության Գլխավոր Դատախազություն:Միջանցքում պատահաբար հանդիպեցի ԼՏՊ-ին և ամեն բան պատմեցի նրան:ԼՏՊ-ն ինձ հավաստիացրեց,որ անպայման կզբաղվի այդ հարցով:Ես հիմա հիսթափվել եմ,թողնում եմ Հանրապետությունն ու հեռանում Ռուսաստան,քանի որ այստեղ ապրում են Սամվել Մարգարյանի նման մարդիկ»:Ահա Նորայր Մուրադյանի, «Մունետիկ»-ի լրագրող Դավոյանին տված հարցազրույցը:
Դատավարության գնալու ժամանակ, Սամվելը թերթի այս համարը տվեց ինձ կարդալու:Նա շատ բարկացած էր և այս հարցազրույցի մասին հայտարարություն արեց նաև դատարանում:Մի քանի օր անց, դեպքը հերքող մի նամակ գրեց «Մունետիկ»-ի խմբագրությանը,որին կցվեց նաև իր լուսանկարն ու այն հորս միջոցով ուղարկվեց թերթ խմբագրություն:Սակայն այդպես էլ «Մունետիկի» խմբագրությունը պաշտոնապես չհերքեց ամբողջովին սուտ եղող այդ հոդվածը:Այն ժամանակ գոյություն չուներ տարրական արդարություն երկրում,որին ապավինած, մենք կարող էինք բողոք ներկայացնել և պարզել իրողությունը:«Մունետիկի» լրագրողից հայրս պահանջել էր Սամվելի նկարը ցույց տալ Նորայր Մուրադյանին,ճանաչել տալու համար,որ սա է Սամվել Մարգարյանը և հայտնել,որ իր ողջ կյանքում գոնե մեկ անգամ Սպիտակում չեղած Սամվել Մարգարյանն արդեն մեկ տարի է,որ գտնվում է բանտում:Որ Սամվել Մարգարյանը երբեք ու երբեք ոչ համագործակցել է ՀՀՇ-ի հետ,ոչ նրա շահերի պաշտպան է եղել երբևիցէ,ոչ էլ որևէ անգամ ընտրությունների հարցով է զբաղվել:Դավոյանը խոստացել էր դա անել,բայց պատճառաբանել էր,որ եթե Սամվելի նամակը տպի թերթում,կնկնի թերթի վարկանիշը՝ որպես անճշտություններ տպող թերթ,այդ իսկ պատճառով էլ,այն տպել չի կարող:
Հայտնի կոմունիստ Նորայր Մուրադյանը ու՞մ պտվերն էր կատարել նման ժամանակավրեպ պատմություն հորինելով ու հրապարակելով,ու՞մ գործիքն էր դարձել՝ դժվար է ասել…Կամ գուցէ իրո՞ք կազմակերպվել էր նման հանցագործություն մեր անվան տակ,որից այնքան էր սարսափել ու հիասթափվել հանրաճանաչ Մուրադյանը,որի համար զարմանալիորեն աննկատ ու չհիասթափեցնող մնալով երկրում մոլեգնող ահավոր անօրինականությունները,իրականացվող բացահայտ տեռորի բազմաթիվ դեպքերը,հանրապետության սարսափազդու վիճակն առհասարակ,հանկարծ այդ բոլորից առավել, հիասթափվել էր ինչ որ «Սամվել Մարգարյանի կատարած հարձակման ու կրակոցների պատճառով » և այդ մասին ջանացել հայտարարել հանրապետությունով մեկ ու հեռանալ իբր երկրից…
Մենք ձերբակալված էինք,բայց մեր անունով դեռ գործում էին և´զանազան հանցագործ խմբեր,և ՀՀՇ-ն,որն օգտագործելով մաֆիայի կողմից միտումնավոր տարածված մեր սարսափազդու անունը,զանազան վայրերում իր նպատակներն էր ցանկանում իրագործել,և´ Արտաշատի հանցագործները:Ի՞նչ գործ ուներ ՀՀՇ-ում ոչ անհայտ դեմք եղող Սուրեն Սիրունյանը շրջանի հանցագործների հետ,այդպես էլ մինչ օրս անհայտ մնաց…
Պատահականությու՞ն էին այս դեպքերը,երկու դեպք,երկուսն էլ կատարված միաժամանակ,երկուսն էլ կատարված այն վայրերում,որտեղ միշտ թաքնվում էին հանցագործները՝ ասել է թե՝ այդ վայրերում ունեին հովանավորներ…
Բայց որ ՀՀՇ-ի հայտնի դեմքերը ձեռք-ձեռքի տված Կոմունիստական Մաֆիայի անդամների և հին հանցագործ շրջանակների հետ գործում էին մեր ու մեր նմանների դեմ,դա կասկածից վեր էր…
Ֆիզիկապես ոչնչացնելով մեզ ու մեր նմաններին,բոլոր ժամանակներում ոտքի վրա ամուր մնացած կոմունիստական նոմենկլատուրայի աշխատողներն ու այսօր արդեն «հերոսի» կոչում ունեցող նախկին հայրենադավ սրիկաները,ամեն բան անում էին, նաև բարոյապես ոչնչացնելու մեզ,խայտառակելով մեր ու մեր նմանների երբեմնի բարի անունն ու ժողովրդին այսպես հեռացնելով մեզնից, առանց խոչնդոտների,հեշտությամբ փորձում իրականացնել մեր հանդեպ ծրագրված հաշվեհարդարը…
Մեր անվան հետ կապված այսպիսի բազմաթիվ խայտառակ դեպքերի մասին,դեռ կպատմեմ իրենց տեղում…
Իրենց ազգայնական կոչող,բայց իրականում արցախյան շարժման անվան տակ իշխանության հասած ու այդ շարժումը աթոռակռվի նենգափոխած ՀՀՇ-ի հայտնի դեմքերը,իրենց իշխանության հենց սկզբից բռնեցին ազգակործան այնպիսի մի ճանապարհ,որը կարող էր ձեռնտու լինել միայն մեր թշնամիներին…
Եվ բոլորովին էլ՝ ո´չ պատահական…
ՀՀՇ հանցագործ իշխանությունը դրեց երկիրը իր վեհապանծ զավակներից,իրական հայրենասերներից ու իրական ազգայնականներից «մաքրելու» ազգակործան ծրագրի իրականացման սկիզբը…
Մի ծրագիր,որը ամենայն հավնականեությամբ կազմվել էր Սովետմիության ԿԳԲ-ի մահահոտ պատերից ներս և իրագործման հանձնվել նրա գործակալները հանդիսացող նախկին Կոմիտեական տղերքին…
Պատահական չէր և լինել էլ չէր կարող իշխանության հասած ՀՀՇ-ի վերնախավի և նախկին կոմունիստական նոմենկլատուրային աշխատողների,մանավանդ ուժային,իրավապահ կառույցների աշխատակիցների այսքան մերձեցումն ու ձեռք-ձեռքի տված գործելը, հատկապես ազգայնական ուժերի դեմ…
Ասածիս ապացույց որպես, ուշագրավ է այն,որ այդ կոմունիստական մաֆիայի արդեն հայտնի շատ դեմքեր,կարմիր Մոսկվային երկար տարիներ իրենց հավատարմությունը ապացուցած,նրան անմնացորդ ծառայած շատ մարդիկ, ՀՀՇ-ի օրոք էլ և մինչ օրս էլ ստացան ավելի բարձր պաշտոններ,իսկ նրանց կողմից երկար տարիներ հովանավորվող ու նրանց գործիքն հանդիսացող քրեական հանցագործները՝ պատասխանատվության չենթարկվեցին ո´չ ՀՀՇ-ի օրոք,ո´չ էլ դրանից հետո,թեև նրանց կատարած հանցագործությունները անպատիժ կերպով շարունակվեցին մեզանից հետո անգամ և հասան մինչ այս օրերը…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ