ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 4, 2015 3:07 - 1 քննարկում

Սփյուռքահայերը այսօրվա ձեր իմացած հարիֆ ախպարները չեն… :ակտիվիստներից մեկի մասին ես տեղեկություն ստացա հենց «Լույս Աշխարհ » կայքից՝

Ara Hovhannisyan
Միանշանակ դատապարտում եմ ավտոերթի վրա կատարած հարձակումը, բռնությունը երթի մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև ցանկացած բռնություն:
Բոլորս գերազանց գիտենք թե ովքեր էին իրականացնում այդ նկարագրվող բռնությունը, լավ ճանաչում ենք նաև մեր այդ իշխանություններին, որոնցով ես բոլորովին հիացած չեմ: Միայն ուզում եմ այստեղ մի փոքրիկ անդրադարձ կատարել, թե իսկ ովքեր են բռնության ենթարկվածները և ինչ էին անում նրանք այդտեղ: «Նախախորհրդարան», իսկ այժմ կարծես թե «հիմնադիր խորհրդարան», ինչքան հիշում եմ այս անունների հետ են կապված վերջին մեկ տարում բազմաթիվ սադրիչ գործողություններ, վերջինը եթե չեմ սխալվում կապված էր այդ կազմակերպությանը պատկանող (կամ անդամներին պատկանող) ավտոմեքենաների վառվելու հետ, այստեղ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ դա կարծես թե ավելի շատ ինքնառեկլամ էր: Չնայած վառվեցին բազմաթիվ մեքենաներ, բայց դա կարծես թե չխանգարեց այս կազմակերպությանը 100-ից ավելի մեքենաների մասնակցությամբ ավտոերթ կազմակերպել դեպի Արցախ, որտեղ իրականում պատերազմական ու ծայրահեղ լարված իրավիճակ է, իսկ այդ կազմակերպիչները գերազանց գիտեին, որ իրենց ոչ մի դեպքոմ թույլ չէր տրվի մտնել Արցախ: Այստեղ հարց է ծագում, գուցե՞ այս բռնությունը ավելի շուտ այս կազմակերպությանն էր անհրաժեշտ, եթե դա այդպես է, ապա կարելի է ասել, որ նրանք հարյուր տոկոսով հասան իրենց նպատակին:
Իսկ ովքե՞ր են այս կազմակերպության ղեկավարները, նախորոք ասեմ, որ պետք չէ ուշադրություն դարձնել մի քանի ազատամարտիկների ներկայությանը այստեղ, նրանք կարծես թե դրոշի դեր են կատարում կազմակերպության համար, իսկ ակտիվիստներից մեկի մասին ես տեղեկություն ստացա հենց «Լույս Աշխարհ » կայքից՝

Կարո Եղնուկյան. – Սփյուռքահայերը այսօրվա ձեր իմացած հարիֆ ախպարները չեն…
Ակտիվիստ Կարո Եղնուկյանը պատմում է իր ընտանիքի պատմությունը 6:16-ից ասում է որ անդամ է Ռոտարի ակումբի որ մասոնական մասնաճյուղ է:
Ոնց պատահեց որ նա ընդգրկվում է Սարդարապատ շարժման և նախախորհրդարանում որոնք ի սկզբանե դեմ էին ընտրություններին : Ինչ կապ ունի ընտրություններին մասնակից Հայրիկյանի “մտերիմ ընկեր”ն ու խոսնակը այդ շարժումների մեջ: Ինչ գործ ունեն այնտեղ Հրանուշ Խարաթյանը ու Գարեգին Չուկասզյանը որ Հայրիկյանին համարում է անկախության խորհրդանիշ:

Ըստ երեվույթին օգտագործում են Ժիրայր Սեֆիլյանի և Ալեք Ենիքոմշյանի բարի համբավը հետին նպատակների համար:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ժասմենա
Feb 5, 2015 2:35


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30717') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xA5\xD5\xBD \xD5\xB4\xD5\xAB\xD5\xA1\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xA5\xD5\xBD \xD5\xB4\xD5\xAB\xD5\xA1\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xA5\xD5\xBD \xD5\xB4\xD5\xAB\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA3...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219