ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 17, 2014 18:10 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 31

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ

Մաս 31

Հարգելի ընթերցող,ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել,որ այն ժամանակ,երբ ջոկատի 32 մարտիկներից 30-ը մարտեր էին մղում Վայքի Բարձրունի գյուղում,ճիշտ այդ ժամանակ՝ 1990 թվականի Մարտի 25-ին,երեք օր շարունակվող մարտի 3-րդ օրվա կեսօրին,Արտաշատի երկաթգծից,ջոկատի ընդհամենը երկու մարտիկների և շտաբի պետ Հակոբջան Թադևոսյանի մասնակցությամբ ու միաժամանակ ՀՀՇ կազմակերպության 5 անդամների և երբևէ ոչ մի կազմակերպության չպատկանող մեկ մարտիկի մասնակցությամբ նաև, «թալանվեց» (ինչպես ՀՀ իրավապահ մարմիններն էին սիրում կրկնել անվերջ) Ադրբեջանին պատկանող մեկ վագոն:Ապրանքն ամբողջությամբ տեղափոխվեց ոչ մի կազմակերպության չպատկանող Խաչիկ Վասիլյանի հորեղբոր տուն՝ Ազատավան գյուղ ,վաճառվեց,հետագայում նաև գումարն ամբողջությամբ տնօրինվեց Խաչիկ Վասիլյանի,մեր ջոկատի անդամ հանդիսացող Զավեն Պողոսյանի,ՀՀՇ-ի անդամ Վարուժան Մելքոնյանի կողմից,իսկ սրանց օգնեցին ՀՀՇ-ի մյուս 4 անդամներն ու մորաքրոջս աղջիկ Անուշ Մարգարյանը:Այս մասին ավելի մանրամասն կպատմեմ հետագայում,սակայն հիմա պիտի ասեմ,որ այս փաստն,ինչն ապացուցված էր անգամ քննության ընթացքում,խոչնդոտ չհանդիսացավ,որպեսզի ՀՀ իրավապահ մարմինները վագոնի այս գործը ևս համարեն հանցանք՝ Պետական գույքի խոշոր չափի հափշտակում (ո՞ր պետության) և ՀՀՇ-ի 4 մասնակցին ու նաև մորաքրոջս աղջկան,(ով ի դեպ քննիչներին բավարարող բավականին հետաքրքիր զրարտությունների հեղինակ էր դարձել,սեփական արարքները վերագրելով ինձ և այդպիսով փրկելով սեփական կաշին) դարձնելով վկա ընդհամենը,այս գործը ջարդեն ամբողջ ջոկատի վրա,պետական մեղադրող Պ.Մարուխյանի բերանով ցինիկաբար հայտարարելով,թե .«1990 թ. մարտի սկզբներին սխալմամբ Արտաշատի կայարան եկած,համար 3402 բեռնատար գնացքը,որը հասցեագրված է եղել Ադրբեջանի Խիրդազան կայարանին,որի բեռնարկղներում բարձված են եղել 852 171 ռուբլի արժողության արտասահմանյան արտադրության հագուստեղեն,Սամվել Մարգարյանի ղեկավարած խմբի անդամների կողմից 25.03.1990թ. հափշտակվել է, ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ պատճառելով նյութական մեծ վնաս …»:
Կոմունիստի իր ամբողջ ատելությունը գործադրելով մեր դեմ,ծերունի այս դատախազը 91-92 թվականներին՝ երբ արդեն պատերազմ էր մղվում սահմաններում, ՀՀ Գերագույն Դատարանում այսպես ջանասիրաբար պաշտպանում էր ԻՐ եղբայրական Ադրբեջանի շահերը,«մոռանալով» անգամ,որ այդպիսի արժողության գնացքի կնիքն ու փականները նախ կոտրել ու այնտեղից եղած ապրանքի համարյա կեսը «հափշտակել» ու վաճառել են հենց Արտաշատի իր կոմունիստ ղեկավար ընկերները,որոնք դրանից հետո, ճիշտ 13 օր շարունակ , չեն էլ մտածել,որ «սխալմամբ» Արտաշատ հասած իրենց «եղբայրների» այդ գնացքը հարկավոր է ուղարկել ետ՝ Ադրբեջան:Եվ այդքանից հետո, հատկանշականն այն էր,որ նրանց փոխարեն դատապարտվում էին մարդիկ,որոնք ներկա չէին գտնվել ու տեղյակ չէին եղել այդ «թալանից» անգամ…
Որպեսզի պարզ լինի այն օրերի պատկերը,հարկ եմ համարում այստեղ մեջ բերել ՀՀ Գերագույն դատարանում, 1992 թ.-ի փետրվարի 26-ին ասված իմ վերջին խոսքից մի հատված և այնտեղ տեղ գտած փաստերը. «…Սուտ է,ժամանակները չեն փոխում մարդկանց համոզմունքները:Այսօր էլ նույն կերպ աշխատում է կոմունիզմի սին գաղափարներով սնվող խայտառակ մեքենան:Այսօր էլ չեղած մեղքի համար պատժում են հայրենասերին և արդարացնում դավաճանին,որը անձնական կարիերայի համար պատրաստ էր զոհել ողջ ազգը:Այսօր էլ հաղթականորեն շրջում է կոմունիզմի ուրվականը և կշրջի այնքան ժամանակ,քանի դեռ անպատիժ են ամիսներ շարունակ Արտաշատի շրջանը արյունոտ մարտերի թատերաբեմ դարձրած ՆԳ նախարարի նախկին տեղակալ Կառլեն Թորոսյանը,Արտաշատի Գործադիր կոմիտեի նախկին նախագահ,այսօր արդեն՝ Արտաշատի գինու գործարանի փոխտնօրենի բազկաթոռին բազմած Սեդրակ Սեդրակյանը,Արտաշատի ՆԳ բաժնի պետի նախկին տեղակալ Էդիկ Ալխասյանն ու սրանց նմանները,որոնց ձեռքերն ու խիղճը շաղախված են երկու տասնյակի հասնող անմեղ մարդկանց արյունով:Սրանք իրենց ժամանակի հարազատ ծնունդն են,որոնք հանգիստ խղճով զոհեցին այնքան կյանք սեփական ազգից,որքան այդ նույն ժամանակ չէին զոհվել սահմաններում՝ թշնամու ձեռքով:Այսօր ազատ շրջում են սրանք,մինչդեռ բանտերում ենք մենք և իր ողջ գիտակցական կյանքը ազգի ազատագրմանը նվիրաբերած Հակոբջան Թադևոսյանը՝ թշնամուն պատկանող մեկ վագոնի բռնագրավմանը մասնակցելու համար:Երկու ծայրահեղություններ,որոնք ոչ մի կերպ արդարացվել չեն կարող:Այսօր այդ վագոնի համար պատասխանատվության ենք ենթարկվում մենք,բոլորս էլ ազգային-ազատագրական պայքարի մարտիկներ:Դատապարտելով մեզ,ու՞մ ջրաղացին են ջուր լցնում օրենքի հայ պաշտպանները,ի՞նչ են պահ տալիս արխիվներին և ու՞մ համար:Ապագա պատմաբան Բունիաթովների՞,Ալիևաների՞ և Ազիզբեկովաների՞ համար:(Հ.Գ.-Սրանք Ադրբեջանցի պատմաբաններ էին,որ այն ժամանակ գրել էին գրքեր ղաչաղ Նաբու մասին,որպես ազգային հերոսի և գրել էին գիրք «ղաչաղ Անդրանիկ» վերնագրով,խեղաթյուրելով ազգային հերոս Անդրանիկի կերպարը):
Դուք դատապարտում եք մեզ թշնամուն պատկանող մեկ վագոն բռնագրավվելու համար,իսկ ո՞վ պետք է պատասխան տա մեր կորստի չափի համար:«Հայաստան» թերթի 1991 թվականի հունվար ամսվա համարներից մեկում գրված էր,որ միայն 1990 թ. Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից թալանվել է Հայաստանին պատկանող 240 վագոն, զանազան ապրանքներով:Իսկ 1990 թվին ընդհանրապես՝ 700 վագոն:Այսինքն՝ 700 վագոնի դիմաց պետք է դրվի մեր կողմից բռնագրավված այդ խեղճ ու կրակ մեկ վագոնը,որի համար չգիտես ինչու՞,այդքան մեծ աղմուկ է բարձրացել ՀՀ-ում:«Հայաստանի Հանրապետություն» թերթ 1991 թ. հոկտեմբերի 31-ի համարում,թերթի քաղաքական մեկնաբան Ֆելիքս Թոխյանը իր «Լույս փլատակների վերջում» հոդվածում տեղեկացնում է.«Այս տարվա 9 ամիսների ընթացքում,երկաթգծի շրջափակման հետևանքով,Ադրբեջանի կողմից ՀՀ մուտք չի գործել 665 գնացք,կամ՝ 255 000 վագոն:Իրական տնտեսական արժեքների հաշվարկով դա կազմում է 1,5 միլիոն տոննա տնտեսական ապրանքներ»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթի 1991թ. հուլիսի 27-ի համարում,Պաշտպանության կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանի «Ինքնապաշտպանությունը միշտ արդարացված է» հոդվածում ասվում է.«վերջին 3 ամիսների ընթացքում,միայն անասնագողությունների հետևանքով Հանրապետության վնասը կազմել է մոտ 20 միլիոն ռուբլի»:
Ահա խնդրեմ:Էլ չեմ խոսում բոլորիս հայտնի ավերածությունների,հայկական բնակավայրերի թալանի,գազի,Արցախին տրվող էներգիայի,ջրի մատակարարման դադարեցումների մասին:
Այսքանից հետո ինձ մնում է պարզել,թվարկածս այս բոլոր դեպքերի համար,առ այսօր Ադրբեջանում պատասխանատվության ենթարկվե՞լ է գոնե մեկ ադրբեջանցի:Հաստատ համոզված եմ,որ՝ ոչ…Ադրբեջանի ամենահետին շրջանային դատարանում անգամ,հայկական գույքի հափշտակման համար չէին դատապարտի և ո´չ մի ադրբեջանցու:Ես այսօր ամաչում եմ իմ ազգի,նրա պատմության համար,որ ՀՀ Գերագույն Դատարանում,բանդիտիզմի հոդվածով դատապարտում են մեզ, դրբեջանական կես վագոն բռնագրավելու համար նաև:Ակամայից ինձ մոտ հարց է առաջանում՝ Սովետական օրենքով մեզ մեղադրանք առաջադրած ՀՀ Գլխավոր դատախազությունը այդ ո՞ր պետության շահերն է պաշտպանում տվյալ դեպքում,Ադրբեջանի՞…Միաժամանակ ինձ շատ է հատաքրքրում,թե այդ նույն դատախազությունը,այդպես եռանդագին պաշտպանելով իր թշնամու շահերը,քանի՞ գործ է հարուցել այսօրվա ՀՀՇ այն չինովնիկների դեմ,որոնք տարիներ շարունակ թալանել և սեփական գրպաններն են տռզեցրել աղետի գոտուն օգնություն ուղարկված ապրանքներով:Մեզ մեղադրող այրերը երբևիցէ իրենց մտքով գոնե անցկացրե՞լ են թեկուզ մի քանի ռուբլով օգնել սահմանները պաշտպանող մեր նմաններին,որ ստիպված չլինեին զանազան ճանապարհներով գումար հայթայթել զենք ու զինամթերք գնելու համար:Երբևէ մտածե՞լ են,թե ամիսներով լեռներում գտնվող մարտիկի երեխան ու ընտանիքը կարող են սոված ու տկլոր լինել,ինչո՞վ են օգնել,որ լի ու լի զենք ու զինամթերք ունեցող ,նաև գրպանում տասնյակ հազարների գումար պարունակող խնայդրամարկղի գրքույկ դրած ադրբեջանցի զինվորի նման ապահովված գնայնք ռազմի դաշտ և չմտածեյնք,թե ի՞նչ միջոցով զենք ու զինամթերք հայթայթենք:Մենք առանց փոխհատուցում ակնկալելու ենք գնացել պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները և եթե ինչ որ օրենքի ինչ որ պաշտպանների չի հետաքրքրել թե ինչ միջոցներով ենք ձեռք բերում զենք ու սնունդ,ապա ուղղակի բարոյական չէ նստել Երևանի տաքուկ հիմնարկությունների առանձնասենյակներում և մեղադրանք հարուցել թշնամուց բռնագրավված ապրանքի համար:Այդ մասին թող հոգա Ադրբեջանն ինքը:ՈՒ նաև,եթե այդ նույն արարքը մեղադրելի չի համարվել ՀՀՇ կոչվող կազմակերպության համար, մեղադրելի չի կարող լինել նաև մեզ համար:Մինչդեռ,նաև այստեղից է երևում,որ ամեն կերպ ցանկացել են այս մարտիկներին դատապարտել ոչ թե կատարված դեպքերի համար,այլ ընդհամենը՝ այս ջոկատի անդամ լինելու համար…»:
Մեջբերված այս հատվածն էր,որը ես հնչեցրել էի դատարանում,իմ վերջին խոսքի ժամանակ,կապված Ադրբեջանական այդ վագոնի «թալանի» հետ,ինչն այն ժամանակ դատարանի լեփ-լեցուն դահլիճի կողմից ընդունվեց ծափողջուններով,չնայած եղան մարդիկ և այսօր էլ կան,որոնք ներկայանալով որպես հայրենասերներ և այդ անվան տակ թաքցնելով ծախու արարածի իրենց իսկական դեմքը,ծառայել ու ծառայում են օրգաններին և շարունակում են իրենց հին ու ստոր «արհեստին» հավատարիմ՝ այս ամենը ներկայացնել ծուռ հայելու մեջ և ոչ միայն այս դեպքը…
Այն տարիներին, իշխանության անցած ՀՀՇ-ի ոհմակի հայտնի դեմքերի ուղղակի հովանավորությամբ ,ակտիվ աշխատանքի էին անցել ԿԳԲ-ին և ՆԳ-ին կցված շատ ստորաքարշ մարդիկ,ովքեր ջանասիրաբար իրենց սև գործն էին կատարում՝ մեր նմանների հանդեպ սուտ ու հորինովի ամեն տեսակ լուրեր տարածելով հանրապետությունով մեկ և ստեղծելով բացասական հասարակական կարծիք,նաև բարոյապես էին փորձում ոչնչացնել մեզ:Իսկ նմանների «աշխատանքը» վերջանում է սովորաբար իրենց կյանքի հետ միասին և ուրեմն նրանք այսօր էլ դեռ շարունակում են իրենց ստոր գործը,սարսափելով ճշմարտության ի հայտ գալուց և բացահայտվելու հնարավորությունից …
Արդարներն են ճշարտության ջատագովը,մինչդեռ ստորները բոլոր ժամանակներում արել և անում են կարելին՝ լռեցնելու այդ ճշմարտության ձայնը…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ