ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 3, 2014 4:15 - 1 քննարկում

Մեկ հարց, որի պատասխանը բացեց շատ գաղտնիքներ:

Արձանագրում եմ հարցս ուղղված Հասան Ջեմալին ՝ հայկական ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ ՝Ջեմալ Փաշայի թոռանը : Փարիզ, հոկեմբերի քսանյոթին,Հասան Ջեմալը հայտնի է որպես թուրք մտավորական և դիսիդենտ գրող : Նա վերջերս հանրությանն է ներկայացրել հայկական ցեղասպանությանը վերաբերվող գիրք :

Հարց. Պարոն Ջեմալ , դուք ասացիք ,որ երկու հազար և երկուհազարյոթ թվականների միջև Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին խոսքի ազատության նկատելի տարբերություն կա : Մենք հետադարձ հայացքով տեսնում ենք ,որ երկուհազար չորսից սկսած հայտնվել են մի խումբ մտավորականներ, որոնք բարձրաձայնում են հայկական ցեղասպանության մասին : Մենք, իհարկե, գիտենք ,որ Թուրքիան երբևիցէ ոչինչ չի զիջում, ոչ միջազգային դիվանագիտութայն մեջ, ոչ տնտեսության և ոչ էլ ներքին քաղաքական հարցերում, ինչպես օրինակ, ազգային փոքրամասնությունների հարցում : Ուրեմն ինչ պատահեց, ինչու հանկարծ Թուրքիան զիջեց հայոց ցեղասպանության մասին, < <շատախոսության տարածքը>> թուրք մտավորականներին :

Հասան Ջեմալի պատասխանը. Ինձ մի հարց տվեցին Նյու Ջերսիում ….. և ես պատասխանեցի, որ ես թուրքիայի գործակալ չեմ : Ահա հենց այսպես կպատասխանեմ ես ձեզ, ձեր հարցին հակառակ :Ես դեմ եմ բռնությանը և չեմ կարծում, որ բռնություն գործադրելը պայքարի ձև է . Առաջին թուրք դիվանագետ զոհերից մեկը իմ ընկերն էր, ինչպես ասեցի. Նա ուներ չորս երեխա : Յոթանասուչորսին նրան սպանողը մի ծերունի էր , դեռ Ասալան չէր : Ճշմարտության համար պայքարի ձևը այն է, ինչ անում ենք մենք՝ մտավորականներս ՝ մարդիկ, որ ձերբակալվում են դրա համար : Սա տարիների դժվար աշխատանքի արդյունք է :

Եզրակացության համար նշեմ, որ Հասան Ջեմալը , ամբողջ կյանքում եղել է քեմալիստական կուսակցության անդամ և հարել է ազգայնական կուսակցությունների ճյուղին, նա նույնիսկ չի թաքցնում : Վերջին տարիներին հայտնաբերել է ճշմարտությունը և անմիջապես դարձել հայերի բարեկամը :
Ջեմալի փարիզյան կոնֆերանսը օգնեց հասկանալ ,թե ինչպիսի մարտավարական մանյովրների տարափի տակ է Հայաստանը :Թե ինչ է մտածված հայոց ցեղասպանության հարցի դեմն առնելու և Հայաստանին ենթարկեցնելու դիվանագիտական հարաբերություններում : Թե ինչու են վերջին տարիներին հայտնվել հայ թուրքական հարաբերեությունների զարմացնող և անբացատրելի եզրեր :

Թուրքիայում արդեն վաղուց ունեն իրենց ոսկե օրենքը միջազգային դիվանագիտության մեջ : Երբ փոխվում է աշխարհակարգը , Թուրքիան փոխում է նաև իր պետական շահերի դեմ գնացող հարցերին վերաբերվող դիմակայության մեթոդը և մոտեցումը : Եթե ընդդիմանալը խնդիրներ է առաջացնում, ուրեմն պետք գնալ հոսքի հետ : Սա հենց քեմալիստական մոտեցում է : Դրա վառ օրինակը հենց Թուրքիայի դրոշի գույնն է : Այն կարմիր է, քանի որ թուրքերի հայր Քեմալ Աթաթուրքը կամ թուրքական Լենինը նոր հեղափոխված Ռուսաստանի հոսքի հետ էր տևական ժամանակ :
Բացի այս ամենից, Թուրքիան ունի նաև իր տնտեսական մարտավարությունը գաղտնի և ոչ գաղտնի դիվանագիտության գործիքի օգնությամբ իր բոլոր մոտիկ և հեռու հարևանների նկատմամբ : Եթե ուշադրություն դարձնեք Թուրքիան բոլոր իր հարևան երկներին համարում է փոքր կամ մեծ թշնամիներ և դաշնակիցներ փնտրում սահմաններից շատ հեռու : Սա իհարկե թուրքական պետության գենետիկ տնտեսաքաղաքական գործոնն է, որ գալիս է օսմանյան կայսրությունից, սակայն ժամանակակից Թուրքիայի ամբողջ տնտեսությունը հենված է ոչ թուրքական կապիտալով աշխատող հզոր արտադրության վրա ,որի շրջանառության դաշտի կորուստը շուտով կարող է հանգեցնել Թուրքիայի մասնատմանը,հետևաբար տարածաշրջանում տնտեսական իշխանության կորստին : Այն երկրները ,որոնք տնտեսական հզոր մրցակիցներ են Թուրքիային կամ քաղաքացիական վայրի պատերազմների մեջ են հիմա կամ եթե միատարր պետություններ են միջազգային տնտեսական էմբարգոյի տակ :(Սիրիա Իրան Իրաք) : Այն երկրները ,որոնք համեմատաբար թույլ պաշտպանական և տնտեսական համակարգ ունեն, շատ արագ զիջում են արտադրական իրենց ներուժը և հայտնվում տնտեսական կախյալ վիճակում, հատկապես Թուրքիայի ներկրումներից : Դրա վառ օրինակը Բուլղարիան և Ռումինիան են ՝ մինչ եվրոպական միություն մտնելը :Երբեմնի ամենահզոր գյուղատնտեսական ցուցանիշներ ցույց տվող , ՍՍՀՄ ի դաշնակից Բուլղարիան , զիջել էր իր բոլոր արտադրական դիրքերը թուրքական ներկրմանը և իր միակ փրկությունը տեսնում էր եվրոպական միության շուկայի փոքրիկ խողովակները ,իսկ Թուրքիայի մարտավարությունը շատ պարզ տնետսական կոռուպցիոն լոբբինգ էր :
Իսկ ինչու է Թուրքիան որոշել մանևրել հենց հիմա ? Երկու պատճառով, առաջինը ,որ ցանկացած տնտեսական միություն խուսափում է Թուրքիայից և արդյունքում Թուրքիան կանգնում է այն վտանգի առաջ, որի մասին վերևում գրել եմ , այսինքն պետք է ներքաշվի նոր աշխարհաքաղաքական պրոցեսների մեջ, որպեսզի հրահրի ի օգուտ իրեն մի ուրիշ աշխարհակարգ : Այս դեպքում նա խաղում է բոլոր ճակատներով ,իսկ երկրորդ պատճառը պարզ է, ՍՍՀՄի հետախուզությունից թրծված թուրքական կոնտրհետախուզությունը գիտի ,որ Հայաստանում լավ ժամանակներ են , որ Հայաստանում սիրում են խաղալ շախմատ, լոտո,պոկեր կամ տատալիզատոր և որ պարտության դեպքում մեղավորը թարս բուսնած խիարն է և սկսել են թարս բուսնած խիարի պլանտացիաներ սարքել այն տհասների համար, որոնք տոնածաոի փայփլող խաղալիքներից ուրախանում են :

Աստվածային պատահականություն էր ,որ Հասան Ջեմալը չգիտես թե ինչու, հիշեց իր ընկերոջը ,որը զոհվել էր ծերունի Յանիկյանի ձեռքով, առանց իմանալու, որ իր դեմ նստած է մարդ, որը մանրամասն գիտի այդ դեպքը ուսումնասիրված բոլոր իր դետալներով և պատրաստվում է տպագրել Յանիկյանի գիրքը :Սա բացեց ամբողջ պատկերը ,և իմ պարտքն է հիմա այն վերարտադրելու.
Ուղիղ քառասուն տարի առաջ Յանիկյանը կարողացել էր իր հյուրանոցի սենյակ բերել երեք թուրք պետական ծառայողների՝ հանձնելու համար մի շատ պատմական արժեք ունեցող գեղանկար, որն արդեն գտնվում էր Երևանում , որի համար թուրքական կառավարությունը օֆիցիալ ուղարկել էր երեք հոգու ՝ երկու դեսպանատան աշխատողի և մեկ երիտասարդ գործակալի Թուրքիայից, որոնք պետք է ուղեկցեին նկարը : Հենց այդ երիտասարդը Հասան Ջեմալի ընկերն էր, ավելի շուտ գործընկերը հավանաբար :

Սա թող լինի միայն կարճ նախաբան :Տեսնելով ,որ Գորշ գայլերը արդեն եղբայրաբար ազատ մուտք ունեն Ամենայն Կաթողիկոսի մոտ և նկարվում են նրա հետ , կառավարության անդամների հետ ազատ ծրարներ են իրար փոխանցում , ապա պետք է ենթադրել, որ այս խմորի համար ցիստեռներով ջուր է պետք :
Հովհաննես Մարգարյան
Հ,Գ. Փարիզ , EHESS, Amphithéâtre François Furet Կոնֆերանսը ձայնագրվում էր



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գեիմ
Dec 12, 2014 11:49


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30567') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xB8\xD5\xBE\xD5\xB0\xD5\xA1\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xB8\xD5\xBE\xD5\xB0\xD5\xA1\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xB8\xD5\xBE\xD5\xB0\xD5\xA1\xD5\xB6\xD5\xB6\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219