ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, October 17, 2014 1:08 - չքննարկված

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր են նկարահանվում, այդ թվում՝ չեխերեն

AnInconvinientGenocide-coverՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 2015 թվականին պատրաստ կլինեն համատեղ արտադրությամբ նկարահանվող 11 ֆիլմ: Ներկայումս, «Կինոաշխարհի» տեղեկացմամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ՝ նկարահանվում են Հայոց ցեղասպանության թեմայով հետևյալ գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն ֆիլմերը.

«Հիշատակի պատը»
Արտադրող կազմակերպությունն է «Ման փիքչերս ստուդիո»-ն: Սցենարի հեղինակներն են Գնել Նալբանյանը, Համբարձում Համբարձումյանը, Արծվի Բախչինյանը: Բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը: Ֆիլմը մահվան ու կյանքի, ոչնչացման ու փրկության, բռնության ու մարդասիրության պայքարի, կյանքի ու հաղթանակի մասին է: Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ միսիոներ կանայք են: Այդ կանանց հայտնվելն Արևելյան Անատոլիայի պատմական Հայաստանում փրկության շրջադարձ է եղել հայության մի ստվար հատվածի համար: Ֆիլմը վարելու է դանիացի հանրահայտ պատմաբան Մատթեաս Բյորնլանդը: Ֆիլմի խորհրդատուներից է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Բանտարկված հոգիներ»
Արտադրող կազմակերպությունն է «Բարս մեդիա ստուդիան»: Սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վարդան Հովհաննիսյանն է:
Տարեց մարդը. դատարկ սենյակում նստած, խոսում է իր մանկության մասին: Ալեհեր մարդու հայացքում կարծես մի փոքրիկ տղա է արթնանում: Ծերունին վերափոխվում է մի տղայի, որը վազում է Օսմանյան Թուրքիայում գտնվող իր հայրենի գյուղի արահետներով: Ալեհեր ծերունին և փոքրիկ տղան պատմում են 1915 թվականի այն խավար օրերի պատմությունը…ընտանիքի, սիրո, հավատարմության ատելության, սպանության, կորստի և ներելու կարողության մասին:

«Մշո ճառընտիր»
Արտադրող կազմակերպությունն է «Արտ ստեպ ստուդիա»-ն:Սցենարի հեղինակը և ռեժիսորն է Սերժ Ավետիքյանը:
Թողարկումից հետո 15 րոպեանոց ֆիլմն ընդգրկվելու է ռուսական «Comer Work» ստուդիայի «WW1» ֆիլմ-ալմանախի ծրագրում, որն առնչվում է 1914-18 թթ իրադարձություններին: Այս իրական և անհավատալի պատմությունն արդեն լեգենդ է դարձել, իսկ Ճառըտիրը փրկող կանայք՝ հերոսներ:

«Ցեղասպանության հավերժական վիշտը»
Սցենարի հեղինակը և ռեժիսորը Մարտին Մահդալն է: Այն հովանավորում է Չեխիայի հեռուստատեսությունը: Ֆիլմը ներկայացնելու է հայ ժողովրդի պատմության դաժան էջերի վերաբերյալ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի աշխատությունները, որում արտացոլվում են լուսանկարներ և գրառումներ:

«Դաշտը»
Սցենարի հեղինակները և բեմադրող ռեժիսորներն են Արսեն Ազատյանը և Նարինե Մկրտչյանը: Արտադրող կազմակերպություններն են «Այսօր պլյուս»-ը և «Կոստալեյշն ֆակտորի»-ն (Ֆրանսիա): Գերմանացի ռազմական բժիշկը, լուսանակարելով Թուրքիայի արևելյան մասում կառուցվող երկաթգծի շինարարությունը, ականատես է լինում հայ բնակչության բռնի տեղահանումներին, կոտորածներին: Նա թաքուն լուսանկարում է հայերին: Բժշկին, ցավոք, հաջողվում է փրկել քիչ թվով մարդկանց: Դերասանների ընտրությունը կատարվել է Գերմանիայում և Հայաստանում:

«Մեր ատլանտիդան»
Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն Արթուր Սուքիասյանն է: Ֆիլմը պատմելու է անցյալ դարի 60-ականներին հայ որբերի կողմից Ստամբուլում կառուցված«Արմեն» ճամբարի մասին: Ճամբարին պատմությունը, Հրանտ Դինքի սպանությունն ու Հայոց ցեղասպանության դեպքերն ու իրադարձությունները փոխկապակցվում են միմյանց:

«Իմ քաղաքի առասպելը»
Սցենարի համահեղինակը և բեմադրող ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է: Պրոֆեսոր Էդգար Նովենցը Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման ընթացքում հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վերհանել մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը, գեղարվեստական նրբին ու զուսպ միջոցներով լույս սփռել նրա մեծ լռության վրա: Տեսիլքների միջոցով նա անցնում է նաև Մեծ եղեռնի պատկերների ճանապարհով:

«Մի խելագարի պատմություն»
Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռոբեր Գեդիկյանն է: Երիտասարդ մարսելցի Արամը Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով ծանր վիրավորվում է ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդը: Արամը փախչում է Բեյրութ և միանում 80-ականներին գործող Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժմանը, իսկ նրա մայրը ներողություն է խնդրում հեծանվորդ Ժիլից՝ ամբողջ հայ ազգի անունից:

«Երկար վերադարձ»
Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է: Ամուսնուն և երեխաներին կորցրած Սոնան այլընտրանք չունի, բացի զենք վերցնելուց և կռվելուց: Ֆիլմում զուգահեռներ է անցկացվում Սոնայի պապի՝ 1915 թվականին գերդաստան կորցրած և ազատության համար կռիվ մղած Վարդաի հետ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերրի վրա:

«Քարվաճառ»
Ֆիլմի պրոդյուսերը Թաղի Ալիղոլիզադեհն է: 20-րդ դարի մեծագույն ցեղասպանությունն ապրած ավելի քան 70 տարի ադրբեջանական ազգայնական քարոզչամեքենայի տակ գոյատևող և ապա իր իսկ կամքով ազատություն և անկախություն կերտած արցախցին անհողդողդ է, և այսօր ապրում ու արարում է: Արցախի իրական կյանքն է, ազատատենչ արցախցու ինքնուրույն կյանք վարելու իրավացի պահանջը:

«Ուելս-Հայաստան»
Արտադրող կազմակերպությունն է «ՌԿ ինտերթենմենթը» (ԱՄՆ): Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռուբեն Քոչարն է:
Ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ Ուելսում իրականացավ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Առանցքային է դառնալու Ուելսի Սուրբ Դավիթ եկեղեցու հայր Պատրիկ Թոմասի և Միացյալ Թագավորության հոգևոր հայր Վահան Հովհաննիսյանի կապը, որոնց շնորհիվ էլ նահանգում ընդունվել է ցեղասպանության ճանաչման փաստը:

Պատրաստեց Գարիկ Ավետիսյանը
orer.eu



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ