ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 24, 2014 23:55 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 25

‘ ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ

Գերագույն Խուրհրդի դիմաց, ԱԻՄ-ի կազմակերպած նստացույցին միացավ նաև Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը,որը զոհված ամուսնու մարմինը Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա հողին հանձնելուց անմիջապես հետո,հենց այնտեղից եկավ ու նստեց նստացույցի:Ռուզաննա Գորգիսյանի այդ քայլը շատ հուզեց ու ոգեշնչեց մեզ՝ նստացույցի մասնակիցներիս:Նրա այդ քայլը, համազոր էր իր ամուսնու անձնվիրությանը՝ հանդեպ համազգային շարժումը:Եվ այդ երիտասարդ կինը, դարձավ պայքարող հայ կնոջ կենդանի օրինակ բոլորի համար,ով ի զորու էր կորստի ցավը հոգում անթեղած,լինել հպարտ,լինել անկոտրում,լինել ամուսնու կիսատ թողած գործի հավատարիմ շարունակող…Հանձինս նրա ամուսնու՝ Մովսես Գորգիսյանի,զոհվել էր քաղաքական կարկառուն մի գործիչ,որը՝ հակառակ շատերի,պահի թելադրանքով,պահի անհրաժեշտությունից ելնելով,թողել էր քաղաքական ասպարեզն ու զենք վերցնելով, անվարան մտել ռազմի դաշտ:Այս փաստն արդեն իսկ համազոր էր հերոսության,քանզի բարձրախոսներով ելույթ ունեցող շատ մորթապաշտներ,որոնք Մովսեսի եղունգն անգամ չարժեին,իրենց համարելով քաղաքական գործիչներ գտնում էին, որ պետք է նստեն տաքուկ անկյուններում, և որ ռազմի դաշտն իրենց տեղը չէ…Այն ժամանակ, Հանրապետությունով մեկ, Մովսեսի սպանության հարցում շոշափվում էր Վազգեն Սարգսյանի և առհասարակ՝ ՀՀՇ-ի անունը:Ճի՞շտ էին պտտվող այդ լուրերը ,թե՝ ոչ,չեմ կարող ասել:Բայց որ Մովսես Գորգիսյանի մահը անչափ մեծ ու անդառնալի կորուստ էր ոչ միայն նրա ընտանիքի,այլև ԱԻՄ-ի և առհասարակ՝ հայ ժողովրդի համար,դա փաստ էր:Նրա մահով գլխատվեց ԱԻՄ-ը Հայաստանում, զրկվեց համարձակ,գրագետ և հեռատես մի քաղաքական առաջնորդից,որն իրենից իրավամբ ներկայացնում էր հզոր ու անփոխարինելի մի ուժ:Նրա մահով,հայ ժողովուրդը կորցրեց անկոտրում,իր ազատության պայքարին մինչև վերջ ու անմնացորդ նվիրված մի իրական քաղաքական հսկայի:Կորցրեց մեկին,ով անդավաճան էր իր հայացքներում,ով չվաճառվող տեսակին էր պատկանում,ով եղել էր և հաստատապե´ս մինչև վերջ լինելու էր իր ժողովրդի կողքին բոլոր պարագաներում:Նրա մահը նաև ստիպեց շատերիս վերագնահատել ստեղծված իրադրությունը,բայց ինչպես ասում են՝ ձնագունդն արդեն գլորված էր…
Կամավորները նորից սահմաններում էին,իսկ ՀՀՇ-ի տղաները,որոնցից շատերը կոմունիստներ ու կոմերիտական առաջնորդներ էին, զբաղված էին անվերջանալի հանրահավաքներով,կոմունիստական իշխանության քարկոծմամբ,երկրի տնտեսության քանդման գործունեությամբ,կոմունիստական և կոմերիտական իրենց անդամատոմսերի հրապարակային ոչնչացմամբ՝ իբր քաղաքական մեծ ակտ և վստահության ձեռքբերման ցուցադրական քայլ:Նրանք բոլորը, հրապարակավ պատռում ու դեն էին նետում իրենց կոմերիտական ու կուսակցական տոմսերը և դարձել էին իրենց պատկանած նախկին կուսակցության երդվյալ թշնամիներ:ՀՀՇ-ի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ գործող «Գթություն» կազմակերպությունը,որը կոչված էր բարեգործական ծրագրեր իրականացնելու Հանրապետությունում,իր ձեռքն էր կենտրոնացրել աղետի գոտուն հասցեագրված ամբողջ օգնությունը և այդ օգնությունը տնօրինում էր իր առաջնորդի սրտի ուզածի պես ու մեծավ մասամբ՝ ոչ երբեք իր նպատակին ծառայեցնելով: «Աստվածավախ ու Աստվածապաշտ» Ստամբոլցյանը կարծես մոռացել էր Աստծո պատվիրանները և կարոտյալ հայրենակիցներին մեկ անգամ ևս ինքն էր զրկում իրենց հասանելիք օգնությունից:
Այսպիսին էր իրադրությունը 1990 թվ ականի սկզբին…
Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկների վերադարձը Գորիսի սահմանային գոտի,համարձակություն ներշնչեց Գորիսի «Գթություն բարեգործական միություն» կազմակերպության ղեկավարին,գալու և ջոկատի մարտիկների մոտ պատմելու Շառլ Ազնավուրի կողմից Գորիսի շրջանին հասցեագրված օգնության մասին,որը սակայն յուրացվել էր Խաչիկ Ստամբոլցյանի կողմից ու չէր հասել հասցեատիրոջը:Գորիսի «Գթություն» կազմակերպությունը օգնություն էր խնդրում մարտիկներից,լուծելու այդ հարցը:Ջոկատն արդեն ուներ 32 անդամ:«Գթության» ղեկավարից տեղեկանալով,թե Երևանում որտեղ են պահեստավորված օգնություն ուղարկված ապրանքները,Սամվելը վերցնելով ջոկատի տղաների մի խումբ և երկու բեռնատար մեքենա,Գորիսից իջնում է Երևան:Ըստ տեղեկության, ապրանքները պահեստավորված էին Երևանի չմշկասահքի դպրոցում և Լեչ Կոմիսիա կոչվող հիվանդանոցի շենքում:Եվ ցուրտ ձմռան այդ օրը,կեսօրին մոտ, Գորիսից եկած բեռնատարները կանգնում են Բանվորի արձանի խաչմերուկի հարևանությամբ գտնվող չմշկասահքի դպրոցի մոտ:Զինված պահակը հրաժարվում է դուռը բացել,ասելով,որ շենքում պահեստավորված ապրանքը Խաչիկ Ստամբոլցյանինն ու Վանո Սիրադեղյանինն են:Սամվելը պատասխանում է,որ այդ ապրանքը ոչ Ստամբոլցյանինն է,ոչ էլ Վանոյինը,այլ՝ աղետի և սահմանային գոտու բնակչությանն ու փախստականներինը և ինքը եկել է ապրանքը տանելու հասցեատիրոջը:Պահակը պահանջում է զանգահարել ու խոսել Ստամբոլցյանի հետ,բայց Ստամբոլցյանի հեռախոսը չի պատասխանում:Զանգահարում են Վանոյին:Սամվելը տեղեկացնում է նրան,թե ով է և ինչի համար է եկել:Վանոն անմիջապես կոպիտ ու ցինիկ կերպով պահանջում է հեռանալ,ասելով,որ այդ ապրանքը իրենցն է և իրենք կտնօրինեն,ինչպես իրենք են ուզում:Սամվելը նրան էլ է հիշեցնում,որ ապրանքը աղետյալներինը,փախստականներինն ու սահմանամերձ գոտու բնակչությանն է և նա պարտավոր է այն հանձնել հասցեատիրոջը:Վանոն հայհոյում է և ահաբեկելով պահանջում անմիջապես հեռանալ:Սամվելը հայհոյանքը փոխադարձում է և պահանջում ներկայանալ:Հետո դնելով լսափողը,հրամայում է մարտիկներին կոտրել դռան փականը և ապրանքը բարձել բառնատարները:Այնտեղ պահեստավորված բազմազան ապրանքներից ընտրելով ուտելիք ու հագուստեղեն և բարձելով բեռնատարները,ուղղություն են վերցնում դեպի Լեչ Կոմիսիայի շենք:Այդտեղ, արդեն առանց երկար-բարակ զրույցի,կարկամած պահակի աչքի առաջ կոտրում են դռան փականն ու ապրանքները սկսում բարձել:Նույն օրվա գիշերը, Գորիսի «Գթություն» միության տղաները ստանում են ապրանքով բարձված բեռնատարները և դրանից անմիջապես հետո, հրաժարվում մնալ այդ կազմակերպության անդամներ:
Ես այս պատմությամբ նկարագրեցի, այն տարիներին ՀՀՇ-ական հանցագործների կողմից իրականացվող անչափելի թալանի մեկ դեպք միայն:Դեռևս իշխանության չեկած ՀՀՇ-ն,հենց էն գլխից արդեն սկսել էր սեփական ազգին թալանելու իր հանցավոր գործունեությունը: Խաչիկ Ստամբոլցյանի և Վանո Սիրադեղյանի կողմից,իհարկե ո´չ առանց ՀՀՇ ոհմակի մյուս անդամների գիտության ու մասնակցության,տարիներ շարունակ թալանվեց,վաճառվեց ու գրպանվեց աղետի գոտուն ուղարկված ամբողջ օգնության մեծ մասը և ո´չ միայն եկած օգնության:Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Հանրապետությունում,երբ հայտնի դարձավ,որ Ազնավուրի կողմից աղետի գոտու սովալլուկ մանուկներին ուղարկված կաթի փոշին, անձամբ Վանո Սիրադեղյանի կողմից սեփականացվել է,ով էլ այն վեր ածելով պանրի,վաճառքի էր հանել՝ գրպանելով ամբողջ գումարը:Հուսահատ աղետյալների կատաղի բողոքներն այս հանցագործության վերաբերյալ, մնացին որպես՝ «ձայն բառբառո հանապատի»,ինչպես դրան նախորդած և հաջորդած մնացած բոլորը…Սրանք,այս պետական հանցագործները,դավաճանելով սեփական երկրին ու ժողովրդին,այդ նույն ժողովրդի ջանքերով հասնելով իշխանական աթոռների,փաստորեն չարիք դարձան նրա գլխին:Դրեցին երկրում աննախադեպ թալանի,սպանությունների,քաղաքական զանազան հաշվեհարդարների,կեղծիքի,թայֆայականության հիմքը:Պետական հանցագործներ,ովքեր այսօր բոլորից բարձր են աղաղակում ներկա իշխանավորներ հանդիսացող իրենց նախկին թիմակիցների,իրենց աճեցրած ու առաջ քաշած նախկին ընկերների,իրենց դրածոների,իրենց ախպեր-տղերքի գործերի մասին:Գործեր,որոնք ճիշտ և ճիշտ ՀՀՇ իշխանությունների կատարածի շարունակությունն են և ոչնչով ավել,կամ՝ պակաս չեն նախկինների կատարածից…
ԳՈՐԾԵՐ,ՈՐՈՆՔ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՍԿՍՎԱԾ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ…
Այստեղ շատ կցանկանայի մեջ բերել անչափ հուզիչ մի նամակից հատված,որը այն տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանին էր հղել նրա ուսուցչուհին .«…ինչպե՞ս չես կարողանում տեսնել,թե ինչ է կատարվում շուրջդ,ինչպես է տառապում մի ժողովուրդ,որը սեփական արյան գնով քեզ գահի արժանացրեց,որ այսօր այդ նույն ժողովուրդը հեծծի քաղցից ու աղքատությունից:Մեզ դարձրել ես ընչազուրկ,բառիս ամենալայն իմաստով:Քեզ հայտնի է, թե մեր թոշակը,թե հարկ ու տուրքը,թե դեղերի արժեքը,,ինչու՞ չեք տեսնում ժողովրդի ընչազուրկ վիճակը…Նորություն չէ,որ ասում են 2950 դրամ թոշակ 50 տարվա աշխատանքի դիմաց և այսքան բարձր հարկ ու տուրքեր:Էներգիայի վարձը,որը ինչպես քննադատվեց Ազգային ժողովում,վաճառվում է ինքնարժեքից 14 անգամ ավելի:Լսվա՞ծ բան է:Ինչու՞,մեր ո՞ր մեղքի համար…Մի՞թե խելքը գլխին մեկը չկար Ակադեմիայում,համալսարանում,որ Հրանտ Բագրատյանին վստահեցիր հանրապետրության ներկան ու ապագան:Ժողովուրդը չգիտի թե ինչպես որակի նրան:
…Տղաս,հողն է մեզ կերկրողը,հողը կսիրեն,կփայփայեն,կջրեն:Հողամաս ունեցողները աղի արցունք են թափում:Տարիներ շարունակ անապատը քրտինքով դարձրինք պարտեզ,բուրաստան,այսօր նորից այն դարձավ անապատ,ինչու՞ տղաս:
…Անցյալ շաբաթ ելույթ ունեցար «Շամիրամ»-ում,նախընտրական ժողով էր:Ելույթիդ հատկապես այն մասը,որ ասացիր՝ հրաշքների չհավատաք ով որ կխոստանա:Իսկ ժողովուրդն ասում է,հրաշքների ամեն օր է,որ հանդիպում ենք:Բա հրաշք չէ՞,որ դաշտ ու այգի անապատ են դառնում,մի՞թե հրաշք չէր,որ մթության մեջ խարխափեցինք տարիներ շարունակ,հրաշք չէ՞ր արդյոք, ցրտից սառած,մղկտացող թոռներին տաքացնելու համար արցունքն աչքերին ,սրտի ցավով ծառ կտրող պապի արարքը:Հրաշք չէ՞ արդյոք,որ 50 տարի իր ժողովրդին ծառայած աշխատավորը, մանկավարժը ուշաթափ լինի եփած մսի հոտից:
Այս բոլորը հրաշքներ են,սև հրաշքներ,որ իրագործվեց այն օրից,երբ իշխանությունը տվեցինք քո ձեռքը…Տղաս,կառչիր մեր ազգի արմատներից…»,(Ս.Հ.«ՀՀՇ-ն և Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը»):
Իսկ ԼՏՊ կոչված ԱՊԱԶԳԱՅԻՆ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ, ով որպես ծաղր ու ամոթ միջազգային քաղաքական արենայում՝ առանց որևէ ծրագիր ներկայացնելու,զուտ ժողովրդի վստահության հաշվին,կոմունիստական իշխանության դեմ բռնարարքներ իրականացնելու,հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Ոսկանյանի գլուխը կոտրելու միջոցով հասել էր իշխանության,անվերջ նետում էր խաբված,իր ոհմակի կողմից օգտագործված ու անտեսված,անխնա թալանված և ծայր աստիճան հուսահատ ժողովրդի երեսին,թե.«ես ձեզ ոչինչ չեմ խոստացել,ուրեմն ոչ մի լավ բան չսպասեք,դեռ սրանից էլ վատ է լինելու վիճակը»…
Իսկ հուսահատ ժողովուրդը պատեպատ էր խբվում և ելքը չէր գտնում…
Այսօր էլ դեռ կան մարդիկ,ովքեր ջուր լցնելով այս հրեշի ջրաղացին,բարբաջում են ,թե իբր այն աննախադեպ ծանր տարիներին, ժողովրդի «համբերատարությունը» պայմանավորված էր Արցախյան պատերազմով…
Սուտ է,կեղծիք է…
Համբերությունը հատած,թալանված,լքված,սոված ու խաբված ժողովուրդը ոչ թե գիտակցում էր,որ պատերազմ է և ներքին խժդժություններ հարկավոր չեն ու համբերում էր,այլ իրականությունն այն էր,որ ազգի ոգին վառ պահող անձնվեր քաջերը,ովքեր կարող էին անվարան կտրել ազգի գլխին չարիք դարձած այս բորենիների հանցագործ թաթն ու գլուխները,արդեն բանտերում էին ,կամ էլ՝ զբաղված սահմաններում պատերազմելով և վախվորած,անպաշտպան ժողովուրդը թիկունքում մնացել էր անօգնական լևոն-վազգեն-վանո եռագլուխ հրեշի ու մինչև ատամները զինված, սրանց պատժիչ ասֆալտի «ֆիդայիների» դեմ հանդիման,ովքեր անվարան ՀԱՅԱՈՐՍ էին իրականացնում երկրում…
Բոլոր ձևերով,իր սեփական տան մեջ տեռորի էր ենթարկվում մի ողջ ժողովուրդ,ով ԵՐԻՏՀԱՅԵՐ պիտակն էր տվել այն տարիներին լտպ-ականներին…
Իսկ այսօր,այդ ԵՐԻՏՀԱՅԵՐԻ մետաստազներ հանդիսացող շատերը,չհագեցած սեփական ժողովրդի հանդեպ կատարած դավաճանության,հրեշներին հովանավորելու համար իրենց առաջ շպրտված թերմածքից,հույսը դրած ժողովրդի հիշողության կորստի ու ներկայիս իշխանությունների հանցավոր քաղաքականության վրա,ջանք ու եռանդ չեն խնայում,վերջիններին պախարակելու գնով, իսպառ մոռացության տալ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԱՄԵՆԱՄԵԾ ԱԶԳԱԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և նորից կանաչ ճանապարհ հարթել նրանց համար, դեպի երկրի կառավարման ղեկ…
Դառնալով գործիք օտար ուժերի ձեռքին և դավաճանելով ազգային սկզբունքներին,շատ լավ գիտեին ՀՀՇ-ական ազգադավ ոհմակի ներկայացուցիչները,թե ուր պետք է ուղղորդեն շարժումը և անձնական ինչ նպատակների պետք է ծառայեցնեն այն:Իսկ իրենց այդ ստոր ու ազգադավ նպատակների իրագործման ճանապարհին խոչընդոտ կարող էին հանդիսանալ,Վազգեն Սարգսյանի խոսքերով ասած՝ ազգի նվիրյալ «ֆանատները»,որոնցից պետք էր անհապաղ ազատվել:Եվ իշխանության գալու հենց սկզբից,ՀՀՇ-ական հանցագործ ոհմակը,սահմանները ակտիվորեն պաշտպանող ազգի բազմաթիվ նվիրյալ մարտիկների հետ մեկտեղ,բանտեց նաև Սամվելին ու նրա ջոկատի մարտիկներին:Հանրապետության բանտերը լցվել էին ամենաճանաչված կռվող խմբերի 200-ից ավելի հրամանատարներով ու մարտիկներով,որոնք իրենց ուսերին էին տարել Ղարաբաղյան Շարժման ու արյունոտ մարտերի ողջ ծանրությունը:Իշխանական աթոռներին նստած ՀՀՇ-ական մեծամասշտաբ այդ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ու ԳՈՂԵՐԻ անմիջական կարգադրությամբ,բանդիտիզմի մեղադրանքով բանտերում գտնվող Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկների վրա բարդվեց նաև «Պետական գույքի խոշոր չափի հափշտակման» մեղադրանք ևս,Ադրբեջանական մեկ վագոն «թալանելու» համար:Սա ժամանակի ամենամեծ խայտառակություններից մեկն էր,որի մասին կխոսեմ իր տեղում:Ադրբեջանի շահերն այդպես ջանասիրաբար պաշտպանող,բայց սեփական երկիրն ու ժողովրդին անխնա թալանող ու անդունդ տանող այս «ազգային ջոջերը» շատ լավ գիտեին,որ առաջինը,բանտերում գտնվող այն «ֆանատներն» են,որ կարող են բռնել ու կտրել իրենց թալանի սովոր թաթերն ու ազգադավ գլուխները և հասկանալով այդ, իրենց ճանապարհից անհապաղ հեռացրեցին նրանց:Արդյունքում՝ ՀՀՇ կոչվող ոհմակի անդամներն,անխտիր բոլորը,կարճ ժամանակում դարձան մուլտիմիլոներներ: Ազգի նվիրյալ զավակներից շատերն էլ,դավաճանաբար թիկունքից գնդակահարվեցին և նրանց կատարած հայրենանվեր գործերը իրենց վերագրելով, ՀՀՇ-ական բորենիները ապահովվեցին իրենց համար հերոսական կենսագրություններ:Խաբվեց ու հոշոտվեց մի ամբողջ ազգ և այս անգամ, իր ծոցից ելած իր անարժան զավակների կողմից:
Փաստորեն,ՀՀՇ-ն միայն իրեն հայտնի մի ահավոր ծրագրի համաձայն,ամենասկզբում՝ իր իշխանության գալու հենց առաջին տասնօրյակին բանտերը լցրեց ամենահայտնի,թշնամու դեմ գնալիս աչքն անգամ չթարթող ,մի քանի կռիվների բովով անցած ու փորձ ունեցող ամենանվիրյալ մարտիկներին,ովքեր ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ ԷԻՆ,ովքեր ազնվության,մաքրության և հայրենասիրության իրական կրողներ էին և առաջին կամավորները…
Լևոն Տեր-Պետրոսյանը այդ օրերին առիթը բաց չէր թողնում, գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ և մամուլին տված իր հարցազրույցներում ի լուր աշխարհի բարձրաձայնելու,որ երկիրն ազատում է «ելուզակային խմբերից» (իր բառերն են):Այսպիսի որակումներով ու բանտային տաժանակրությամբ էին վարձահատույց լինում առաջին ազատամարտիկներին,իշխանության եկած «հայրենասեր և իմաստուն» նախագահն ու նրա «սպարապետը»…
Նրանց ազատազրկելուց հետո՝ «չգիտես ինչպե՞ս» հանկարծ թեժացան մարտերն ամբողջ սահմանի երկայնքով ու նաև Արցախում,ինչն էլ «առիթ հանդիսացավ» իշխանությունն արդեն վերցրած ՀՀՇ-ի համար, դավաճանական բոլոր ձևերով վիժեցնելու հնարավոր հաղթանակները բոլոր ճակատներում,տարածքների հաջորդական հանձնումն Ադրբեջանին և շարունակական պնդումները ԼՏՊ-ի բերանով,որ հարկավոր է հաշտություն կնքել անհապաղ՝ Ղարաբաղը թողնելով Ադրբեջանի կազմում և մտածել երկրի տնտեսության մասին:Վանո Սիրադեղյանը ցինիկաբար հայտարարեց,որ «Ո՞վ է ասում,թե Ղարաբաղը մերն է եղել:Ղարաբաղը երբեք էլ մերը չի եղել,դա Ադրբեջանական հող է»:Վազգեն Սարգսյանն էլ իր հերթին կտրականապես հրաժարվում էր զենք ու զինամթերքի մատակարարումը ամենաթեժ կռվի կետերում գտնվող մարտիկներին:
Կարճ ժամանակում բոլորը,այդ թվում նաև Ռուսաստանից կամովին Հայաստան վերադարձած հայ սպաները,ովքեր ավարտել էին Ֆրունզեի ռազմական ակադեմյան,անցել աֆղանական մարտերի բովով,ունենին բարձրաստիճան զինվորական կոչումներ և եկել էին իրենց փորձով օգնելու Արցախյան պատերազմի մարտիկներին,հասկացան,որ կատարվում է կառավարական մակարդակի դավաճանություն և ճակատներից խմբովին վերադառնալով Երևան,հայտարարեցին,որ իրենք հրաժարվում են ենթարկվել զինվորական ոչ մի կրթություն չունեցող ,զինվորական գործից ոչինչ չհասկացող և կասկածելի վարք դրսևորող Վազգեն Սարգսյանին…
Ահա,այս իրավիճակում,ՀՀՇ-ն ձեռնամուխ եղավ իր հրեշավոր ծրագրի հաջորդ կետի իրագործմանը…
Շարունակաբար կազմակերպվում էին տարբեր ջոկատների շրջափակման մեջ հայտնվելու և իսպառ ոչնչանալու դեպքեր,որոնք որպես կանոն,կատարվում էին նույնատիպ սցենարով և բոլորովին էլ՝ ոչ ադրբեջանցիների խելքի ու քաջության շնորհիվ:Ակնհայտ դավաճանության մասին խոսում էին բոլորը և անուն առ անուն…
Մեկը մյուսի ետևից, ռազմաճակատում,շատ կասկածելի պայմաններում սկսեցին սպանվել ամենահայտնի հրամանատարներն ու մարտիկները:Անհասկանալի պայմաններում,դաժանորեն ոչնչացվեցին «Արաբո» ջոկատի 79 ,ԱԻՄ-ի 40-ից ավելի մարտիկներ…
Արցախյան կռիվը դարձել էր ՀՀՇ իշխանության համար, ազգը իր կորիզից,ՑԵՂԻ ոգին կրողներից «մաքրազերծելու» վայր ու միջոց և «հաջողությամբ» ու անպատիժ «մաքրում» էին ազգը իր ԳԵՆԸ կրողներից…
Մաքրողները հետագայում պետք է սեփական անձերին վերագրեին նրանց քաջություններն ու դառնային գեներալներ,հերոսներ ու սպարապետներ…
Իսկ կենդանի մնացած վկաները՝ անկյուն քշված,ամեն կերպերով ճնշված ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ…
Որպես «կանոն», այդ բոլոր սպանություններից հետո տարածվում էին լուրեր, սպանված մարտիկների պատկանած կուսակցությունների ու ջոկատների, իբր՝ «կատարած» դավաճանությունների մասին…
ՀՀՇ-ն այսպես էր ջնջում հետքերը իր իսկ սեփական դավաճանության և սպանված մարտիկների ու ջոկատների հանդեպ, ժողովրդի մեջ սերմանելով կասկած ու ատելություն:
Մինչդեռ լուրեր էին գալիս սահմաններից,պատմություններ՝ կատարված դավերի մասին,որոնք որպես կանոն, բոլորն էլ կապված էին մեկ անվան հետ՝ Վազգեն Սարգսյանի անվան…
Այսպես,երիտթուրքերի օրինակով՝ նախ գլխատում էին ազգը,որպեսզի հետո հոշոտեն մարմինը…

Այս բոլորի հետ մեկտեղ,սահմաններում ու Արցախում ահագնացած պատերազմը ուղեկցվում էր ՀՀՇ-ի կողմից երկրի անխնա թալանով:Մինչ մարտիկները կենաց-մահու կռիվ էին տալիս թշնամու դեմ,թիկունքում թալանվեցին երկրի բոլոր հարստություններն ու ժողովրդի տարիների քրտինքով բանկերում տնտեսած գումարները:Ռազմաճակատից վերադարձած մարտիկները դեմ առան մի իրականության,որտեղ մուլտիմիլիոներներ էին դարձել Ղարաբաղյան շարժման միջոցով իշխանության հասած ՀՀՇ-ի անխտիր բոլոր «տղերքը» և փոշիացվել էր երկրի ողջ տնտեսությունը…
ՀՀՇ-ի ոհմակն այս անգամ պետք է «մաքրեր» ,կամ լռեցներ ճակատից հաղթանակով վերադարձած մարտիկներին,որպեսզի անպատիժ վայելեր իր գողոնը…
Այս ստոր ազգադավներից բացի,ազգի նվիրյալների դեմ գործում էր նաև երկրում խոր արմատներ գցած Կոմունիստական մաֆիան՝ իր կործանվող գոյությունը երկարաձգելու համար…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ