ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, September 12, 2014 0:29 - 1 քննարկում

Ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների

Ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների
Լոս Անջելեսում սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքի մասնակիցների դիմումը ՀՀ իշխանություններին
Ցավոք անկախ Հայաստանը երկար տարիներ է, ինչ գտնվում է քաղբանտարկյալներ ունեցող երկրների ամոթալի ցուցակում: Այսօր էլ քաղբանտարկյալների կարգավիճակով հայաստանյան բանտերում են գտնվում Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները՝
Շահեն Հարությունյան,
Հայկ Հարությունյան,
Ալեք Պողոսյան,
Տիգրան Պետրոսյան,
Լիպարիտ Պետրոսյան,
Սևակ Մնացականյան,
Ավետիս Ավետիսյան,
Վարդան Վարդանյան,
Արմեն Հովհաննիսյան,
Միսակ Առաքելյան,
Ալբերտ Մարգարյան,
Անուշավան Գրիգորյան,
Մկրտիչ Հովհաննիսյան,
Վահե Մկրտչյան
Վոլոդյա Ավետիսյան
2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր ընկերների և իրենց միացած քաղաքացիների հետ միասին, դուրս եկավ երթի: Հաշվի առնելով նախկին երթերի ու ցույցերի փորձը, երբ ոստիկանությունը ուժ էր կիրառում օրենքի սահմաններում խաղաղ միջոցառման դուրս եկած մարդկանց նկատմամբ, երթից առաջ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են պաշտպանվել սպասվող ոստիկանական բռնությունից և հորդորեց ոստիկաններին՝ զերծ մնալ չարդարացված բռնություններից:
Որպես սպասվող սադրանքից պաշտպանվելու պատրաստակամության ցուցադրում ցուցարարներն իրենց ձեռքերում ունեին խանութներից գնված բահի պոչեր և, ինչպես պարզվեց, նաև ձեռնաշեն պայթուցիկներ, որոնց պայթյունը ընդամենը կարող էր խուճապ առաջացնել, բայց որևէ մեկին չէր կարող ու չի նվասել : Երթը պետք է ունենար խաղաղ ընթացք: Այդ մասին երթից առաջ հայտարարեց Շանթ Հարությունյանը: Սակայն ցուցարարների մեջ գտնվող քաղաքացիական հագուստով ոստիկանների հրահրամբ, ինչը, անկասկած, նախապես ծարագրավորված էր իշխանական օղակներում, ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում, ինչի արդյունքում ձերբակալվեցին բազմաթիվ ցուցարարներ, որոնցից տասնյոթը արդեն 10 ամիս է ազատազրկված են:
Հայաստանի իշխանություններն իրենց կեցվածքով ամեն վարկյան ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու: Նրանք կեղծում են ընտրությունները և յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ժողովրդի արդարացի ընդվզումը ճնշում են մահակներով ու ավտոմատների կրակահերթերով՝ չխորշելով ո՝չ բռնություններից եւ, ո՝չ էլ սպանություններից: Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների պայքարի ընտրած ձևը երկրում ստեղծված իրավիճակին համարժեք էր և է: Նրանք քաղբանտարկյալներ են և մենք պահանջում ենք ՀՀ իշխանություններին սթափվել ու անհապաղ ազատ արձակել նրանց:

Լոս Անջելոսահայ մտահոգ հայորդիներ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Siranuysh
Sep 17, 2014 21:22


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30368') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219