ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 4, 2014 15:28 - 4 քննարկում

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՔ. ՎԱՆՈՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՎԱՐԿԱԲԵՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Մոնթե Մելքոնյանի մահվանից՝ 1993թ-ի հունիսի 12-ից անցել է 21 տարի: Պաշտոնական տեսակետի համաձայն՝ հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։ Շատերի կարծիքով, սակայն, ադրբեջանական զրահամեքենայի Մարզիլի գյուղի մատույցներում հայտնվելը կազմակերպված էր: Կարծիք կա, որ ժողովրդի կողմից իր կենդանության օրոք սիրված Մոնթեի մահը ձեռնտու էր ՀՀ այն ժամանակվա իշխանություններին: Պատահական չէ, որ այսօր Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով է սպանվել Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը:
Արդյոք ՀՀ առաջին նախագահ կապ ունի այդ սպանության հետ, «Իրավունքը» փորձեց պարզել Մոնթեի մտերիմ ընկերոջ, արցախյան ազատամարտի մասնակից Վահե Շահմուրադյանից: Վերջինս հիշեցրեց 1992-1996 ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հայտարարությունը. «Երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ եղած ժամանակ ճնշեց Վանո Սիրադեղյանին, վերջինս ասել էր՝ Արթուր Մկրտչյանի, Մոնթե Մելքոնյանի համար պատասխան տվեք: Վանոն ուզում էր վարկաբերել Քոչարյանին»:
Ըստ ազատամարտիկի՝ իրականությունը մի փոքր այլ է. «Մոնթեն գաղափարական կռվող էր, ում սիրեց ժողովուրդը նրա կենդանության օրոք և այն աստիճանի, որ պատրաստ էր անգամ արձան կանգնեցնելու նրա պատվին: Կռվող տղերքի սերուցքին 1990- ականներին վերացրին, բայց ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռ.Քոչարյանը չունեին հնարավորություն՝ սպանության պատվեր իջեցնելու, քանի որ ցածր օղակների ներկայացուցիչներ էին: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս Ղարաբաղում այդքան ուժ չուներ, որ կարողանար այդ քայլն անել: Կար մի ուժ, որն այն ժամանակ իշխում էր և՛ Արցախի, և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի զինուժի ու գաղտնի ծառայությունների վրա: Խոսքը Ռուսաստանի գլխավոր ռազմական հետախուզության վարչության մասին է»:
ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՆ ԱՍԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ՈՐ ՄՈՆԹԵՆ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԱԶԻԼԻԿ ԳՅՈՒՂԻ ԿՈԼՑԵՎՈՅԻ ՄՈՏ

Վահե Շահմուրադյանը պատմում է մանրամասներ Մոնթե Մելքոնյանի զոհվելուց 20 րոպե առաջ. «Մոնթեն իր մահվանից քսան րոպե առաջ խոսում է արցախյան ազատամարտի մասնակից Վիտալի Բալասանյանի հետ՝ասելով, որ իր մոտ քարտեզ կա և 15 րոպե հետո կլինի այս կետի, 20 րոպե հետո՝ այն կետի վրա: Մոնթեն գնում էր ներկայումս Նելսոն Սողոմոնյանի մոտ (ներկայումս նա ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարն է-խմբ.)՝Աղդամի ազատագրման պլանը կազմելու համար: Ճանապարհն անցնում էր Աղդամի Մարզիլի գյուղով: Մի քանի անգամ Մոնթեն կապվում է Նելսոնի հետ, ով նրան ասում է՝ճանապարհը մաքուր է: Հասնելով գյուղի կոլցեվոյի մոտ՝ Մոնթեն ու նրա վարորդը՝Կոմիտասը, տեսնում են զինվորների և զրահապատ մեքենա (ԲՄՊ -1): Ավոն կանգնեցնում է մեքենան և հարցնում. «Ասոնք հոս ի՞նչ կենեն»: Կոմիտասը հարցնում է զինվորներին՝ հայեր եք, թե՞ թուրքեր: Ասում են՝ թուրքեր: Սկսվում է կռիվը: Մոնթեն, Կոմիտասը և իր երեք օգնականները վազում են դեպի պատի կողմը: ԲՄՊ-ն կրակում է. մի փամփուշտը զուր է անցնում, երկրորդն արդեն դիպչում է պատին, պատն էլ ռեկաշետ անում ու բեկորը մտնում է Մոնթեի գլուխը: Ադրբեջանցի զինվորներից երկուսին գերի են տանում: Հետագայում այդ զինվորներից մեկին Մոնթեի օգնականը, ով հիմա ԼՂՀ պաշտպանության նախարարն է՝ Մովսես Հակոբյանը, գնդակահարում է, մյուսին Ռոբերտ Քոչարյանը, չգիտես ինչու փոխանակում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներից մեկի հետ: Գերի ընկած ադրբեջանցի զինվորը մինչ գնդահակարվելն ասում է, որ վաթսուն զինվոր, երկու տանկ, մեկ ԲՄՊ նորից գալիս են դեպի գյուղի մատույցներ: Մեր շտաբի պետ Աբրիկ Հայրապետյանը հասնում է իր զինվորներով. ազերի զինվորները ճողոպրում են: Ես կարծում եմ՝ ինչ-որ մեկն ասել է հակառակորդին, որ Մոնթեն լինելու է Մազիլիկ գյուղի կոլցեվոյի մոտ»:
Ըստ ազատամարտիկի՝ այս պատմությունը բավական երկար է և շատ մանրամասներ կարելի է ներկայացնել, բայց մի բանում պրն Շահմուրադյանը վստահ է՝ ոչ միայն Մոնթեի, այլև Լեոնիդ Ազգալդյանի և արցախյան շարժման լավագույն տղաների սպանությունը կարող էր պատվիրել երրորդ մի ուժ՝ Ռուսաստանի գլխավոր ռազմական հետախուզության վարչությունը:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԿՐՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվությանը Մոնթե Մելքոնյանի մահվան հարցում, ըստ Շահմուրադյանի՝ ՀՀ առաջին նախագահն այդ պատասխանատվությունը անուղղակի կրում է թե Մոնթեի, թե մնացած տղաների համար: «Մոնթեին շատ հրամանատարներ ու պաշտոնյաներ խանդում էին, չէին սիրում նրան, քանի որ նա սիրված էր ժողովրդի կողմից: Եթե Մոնթեն հիմա ողջ լիներ, կլիներ ՀՀ նախագահ»- եզրափակեց Վահե Շահմուրադյանը:

Իսկ թե որտեղ է հիմա Մոնթեի ընտանիքը եւ ինչով է զբաղված, կներկայացնենք հաջորդիվ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Iravunk.com

Հիմա ի՞նչ շահ ուներ Ռուսաստանը որ ՄՈՆԹԵԻՆ սպաներ։
Ոչ մի։ Ինչ պրպտում եմ, բոլորովին հետաքրքրություն չկա որ
սպաներ։ Ուրիշ է որ ԼՏՊն կունենար շահագրգռվածություն
ՄՈՆԹԵԻՆ վերացնելու որպես իր ապագա մրցակից։
Երբ նայում ենք տարիների հեռավորությունից, տեսնում ենք թե ո՞վ է հսկում Հայաստանի ԱԱԾ, պարզ է դառնում որ այն
ամերիկյան սիոնիստական մաֆիան է։ Արդեն քսանչորս տարի է
Հայաստան սիոնիստների լծի տակ է։
ՀՀ ԱԱԾ նույնպես լցված են թաքնված ջհուդներով, առաջին հերթին Գորիկ Հակոբյաններով։ Կառլոս Ղազարյանին սիկտիր
արին ( որպես փալաս – բա հայ մարդը՝ մանավանդ ԱԱԾի ղեկավար, ամեն ինչից տեղյակ, կթողնի Հայաստանը ու կգնա
Ռուսաստան ինչ–որ բիզնես անելու– էս մարդու վրա ենք դրել մեր երկրի անվտանգությունը) ու ջհուդ Գորիկը իր մոսկովյան
ԿԳԲի ներսի թաքնված ռուս ջհուդների ու ազերի–ջհուդների հետ իրականացրին այս ոճրագործությունը։
Թաքնված ջհուդներն այսօր էլ մեծ վտանգ են ։
Նայեք թե ո՞վքեր են ՈՒկրաինային վարի տալիս։
Վրաստանում էլի իրանք են։
ՕՐ առաջ պետք է ազատվել այս վիրուսներից։

Es hos em.com



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Sep 6, 2014 18:02


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30330') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xA4\xD5\xB4\xD5\xAB\xD5\xB6\xD5\xAB...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xA4\xD5\xB4\xD5\xAB\xD5\xB6\xD5\xAB...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xA4\xD5\xB4\xD5\xAB\xD5\xB6\xD5\xAB\xD5\xB6....', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219