ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, July 29, 2014 0:24 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ` ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 1

ԿՐԱԿՈՑ` ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 1

Ես Սամվել Մարգարյանի քույրն եմ՝ Սվետլանա Մարգարյանը: Այն Սամվելի, որի մասին Հանրապետությունում, 1990թ.-ի սկզբներին հերոսական լեգենդներ էին պատմվում, իսկ հետո, կարճ ժամանակ անց, ամենասարսափազդու պատմություններ էին շրջում: Ինչպե՞ս կարող էր այդքան արագ ետ պտտվել ճակատագրի անիվը, կամ ինչու՞ ետ պտտվեց ու ազգային հերոսի անուն հանած մարդն ու իր ջոկատի մարտիկները հանկարծ դարձան ամենասարսափազդու կերպարներ, որոնց մասին ամենուր շրջում էին զանազան պատմություններ, որոնց անունները կապվում էին մի շարք հանցագործությունների հետ: Ի՞նչ էր կատարվել իրականում, ովքե՞ր էին կանգնած կազմակերպված այդ արյունոտ դեպքերը իրականացնողների ետևում և ու՞մ շահերի համար էին արվում այդ ամենը…
Ահա այս ամենի մասին է, որ այսօր, 22 տարի անց ցանկանում եմ պատմել: Պետք է ասեմ, որ նպատակս երբեք գրական գործ, գրական մնայուն արժեք ստեղծելը չէ, ոչ էլ փառքի մոլուցքն է, որ ստիպել է ինձ գրիչ վերցնել ու շարադրել մեր ապրած ողբերգությունը, ա´յն ազգային հերթական ողբերգությունը, որի զոհերը եղանք մենք:ԵՎ ո´չ միայն մենք…
Ես պարզապես նպատակ ունեմ գրելու, ո´չ, ուղղակի ՓՐԿԵԼՈՒ կատարված դաժան իրական պատմություններն այն տարիների, որոնք կարող են ոչ միայն լույս սփռել շատերի համառ ջանքերով խեղաթյուրված ու ծուռ հայելու մեջ ներկայացված իրականության վրա, այլև կարող են ուսանելի դաս լինել սերունդների համար:Այժմ, երկար ու ձիգ տարիների այս հեռվից, երբ ետ եմ նայում անցյալին,կարծես ավելի պարզ եմ տեսնում անցած իրականությունը, տեսնում եմ կատարված բազմաթիվ դեպքերի տրամաբանական կապը, ամբողջանում են կերպարներն ու դառնում ավելի հասկանալի և նույնքան ողբերգական ու ահավոր:
Եվ ներքին մի ձայն ինձ անվերջ հանգիստ չի տալիս, ստիպում է գրիչ վերցնել ու շարադրել, թղթին հանձնել ազգային ողբերգության իմ բաժինը, իմ ապրածն ու տեսածը,ինչը սոսկ անձնական չէր,քանզի այդ անձնականը կազմում էր ազգային հերթական ողբերգության մի մասը: Որքան էլ ողբերգական, այս իրական պատմությունը մի յուրօրինակ հուշարձան կլինի այն բոլոր մարտիկների համար, ովքեր իմ ընկերներն էին, ովքեր առաջիններից էին, որ կամովին դուրս էին եկել մատաղվելու ազգի ազատության զոհասեղանին, բայց մեր օրերի «հերոսներ» հորջորջված հանցագործների անմիջական ջանքերով դարձան զոհերն ազգային ՏԱԿԱՆՔՆԵՐԻ:
Ո՞վ կարող է ի վերջո ավելի ճշմարտացի ներկայացնել իրական պատկերն այդ ամբողջ կատարված ողբերգության՝ եթե ոչ ես, որ ականատեսն ու մասնակիցն եմ եղել այդ դեպքերի: Որքան էլ ցավալի լինի վերապրել անցածը, ավելի ցավալի կլինի լռելը հավիտյան: Լռել՝ նշանակում է ապահովել ստի, խաբեության վերջնական հաղթանակը, նշանակում է ոչ միայն մոռացության քարե պատնեշով ծածկել իրականությունը, այլ որ ամենաահավորն է՝ ատելության, փնովանքի ծանր պատանքով փթաթված թողնել անիրավության զոհ դարձած այն հայրենասեր հայորդիներին, ովքեր դարձան ժամանակի քավության նոխազներ:
Նպատակս չէ արդարացնել մի խումբ մարդկանց և անարգանքի սյունին գամել մյուսներին: Նպատակս է մատուցել իրականությունն այնպես, ինչպես այն եղել է, նպատակս է սերունդների առաջ բացահայտել կերպարներ՝ մոռացության մատնված, հանիրավի վարկաբեկված կերպարներ, որոնց անձնազոհ պայքարով նաև´ մենք ունեցանք հաղթանակ, ունեցանք ազգային նորագույն պատմություն՝ Հաղթանակած ազգի´ պատմություն,նաև նորօրյա հայդուկների պանծալի կերպարներ:
Գիտեմ, որ հուշերս հանձնելով թղթին, ակամայից կբացահայտվեն այնպիսի´ կերպարներ նաև, որոնք արդեն քսան երկար ու ձիգ տարիներ ներկայացվում են հերոսների ու սրբերի լուսեպսակով, պղծելով իրական հերոսների հիշատակը, որոնցից շատերը դարձան հենց այդ սուտ ու հորինովի «հերոսների» զոհերը: Այս մասին դեռ կգրվեն շատ պատմություններ, (իսկ գուցէ արդե՞ն գրվել են), շատ ականատեսներ կպատմեն իրական դեպքեր և երբ մի օր կհալվի սառույցը, դրանք կդառնան լայն հասարակության սեփականությունը:
Եվ կփլվի փառքի տաճարը սուտ կուռքերի, հօդս կցնդի պատրանքը և «Սրբերի» դիմակի տակից դուրս կգան հրեշավոր այն կերպարները, ովքեր իրենց «հերոսական» ձեռքով տեռորի ենթարկեցին մի ողջ ժողովրդի՝ իրենց ծնած ու սնած ժողովրդին ու նրա լավագույն զավակներին…
Ստով ու կեղծիքով ստեղծված փառքի ու նաև բարձրացված գրանիտե պատվանդաններից ցած կգահավիժեն նրանք և այդ անկումը կլինի ավելի ահավոր, քան թե նրանց ապրած կյանքն էր ու կատարած սև գործերը…
Եվ սերունդները անեծքով կհիշեն նրանց, նաև ա´յն սերունդը, որին արդեն 22 տարի մատուցում են հորինովի պատմություններ, ապակողմնորոշելով ու ստիպելով պաշտամունք դարձնել ազգակործան այնպիսի մարդկանց, ովքեր ճանապարհից հեռացրեցին ազգի փառապանծ զավակներին, որդեգրելով նրանց կատարած հերոսական գործերը:Այնպիսի մարդկանց, ովքեր ժամանակին երկիրն հասցրեցին անդունդի եզրին, ովքեր կտրեցին Ազգի արյունատար անոթն ու թողեցին նրան արնաքամվելու մինչև վերջ…
Ապավինենք ժամանակին, քանզի ժամանակն ամենամեծ դատավորն է…

( Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ