ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 21, 2014 5:17 - 1 քննարկում

«Բոինգի» կործանումը բեմադրվա՞ծ է

Ռուս որոշ փորձագետներ, հետազոտելով Դոնեցկի մոտ կործանված «Բոինգը», այնտեղ առկա զոհվածներին, եկել են իրապես սենսացիոն եզրակացության, որ այդ ամենը բեմադրված է, որ անմիջական կապ գոյություն ունի այս «Բոինգի» և ամիսներ առաջ անհետացած «Բոինգի» հետ: Ահա թե ինչ վարկած են առաջ քաշել ռուս փորձագետները. ,,

1. Մարտ ամսին առևանգվել էր Մալայզիական ավիաուղիների մի ինքնաթիռ, որն իբրև թե անհետ կորել էր: Իրականում այն տեղափոխվել էր Դիեգո Գարսիայի ամերիկյան ռազմաբազա:

2. Հետագայում այն տեղափոխվել էր Հոլանդիա: Համապատասխան պահին այն թռչել էր Մալայզիա: Ինքնաթիռի ներսում ոչ թե կենդանի մարդիկ էին, այլ դիակներ: Ինքնաթիռի ղեկին ոչ թե իսկական օդաչուներ են եղել, այլ ավտոպիլոտ: Հնարավոր է նաև, որ ղեկին նստած են եղել մարդիկ, ովքեր նախապես թռչել են օդապարիկներով: Դրանից հետո ինքնաթիռը ավտոմատ կերպով է թռչել: Պետք եղած վայրում ինքնաթիռը պայթեցրել են:

3. Բոլոր անձնագրերը նոր են` այն էլ այրված ու ջախջախված ինքնաթիռի մեջ: Այսինքն՝ անձնագրերը հետո են դրել, այլապես դրանք կայրվեին: Ինչո՞ւ են ինքնաթիռում հայտնվել հոլանդական անձնագրեր՝ տարօրինակ անցքերով: Չլինի՞ թե Նիդերլանդներում կեղծ անձնագրեր են բաժանում:

4. Աշխարհազորայինները խոսում են ինչ-որ տարօրինակ դիակային հոտի մասին: Այդ հոտից դատելով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ վաղուց են մահացել: Իսկ աշխարհազորայինները լավ գիտեն՝ ինչով է թարմ դիակը տարբերվում վաղուց մահացած մարդու դիակից: Ինքնաթիռ են դրվել ինչ-որ ուրիշ մարդկանց դիակներ, որոնք արդեն սկսել են նեխել: Զոհերի հարազատներին չեն ցուցադրում: Ասում են, իբրև թե ցանկանում են պաշտպանել նրանց հետաքրքրասեր մամուլից: Այսպիսի աղետների ժամանակ առաջին հերթին ցույց են տալիս զոհերի հարազատներին, ոչ թե դեպքի վայրը: Այնուամենայնիվ, այս դեպքում ճիշտ հակառակը եղավ:

Արտաքուստ, այս ամենը ճշմարտանման է, այս եզրահանգումները կարդալով՝ կարող ենք հայտարարել, թե Ռուսաստանի դեմ մեծ դավադրություն է գործվել, թե ամեն ինչ արվել է, որպեսզի միջազգային հանրության ատելության օղակը սեղմվի Ռուսաստանի շուրջ: Սակայն փորձագետները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ արդեն մի ընտանիք վկայություն է տվել, որ ինքը հրաշքով է փրկվել՝ հրաժարվելով այդ չվերթից: Հրապարակվել են զոհերի ցուցակները, ինչը նշանակում է, որ կարելի է հեշտությամբ պարզել տեղեկություններայդ մարդկանց մասին, օդանավակայանում տեսանկարահանվում է ուղևորների հոսքը դեպի հաշվառում, օդաչուները կապ են պահպանում կարգավարի հետ և այլն… Իհարկե, տարօրինակ էմիանգամայն նոր հոլանդական անձնագրերի առկայությունը՝ այն էլ 3-4 ծակերով:

Ինչևէ: Անպայմանորեն սպասվում են սենսացիոն բացահայտումներ: Իսկ թե ում օգտին կլինեն դրանք՝ ցույց կտա ժամանակը:

Մ. ԼևոնյանՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?36397&l=am/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

A.V.
Jul 22, 2014 12:43


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30170') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219