ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, June 7, 2014 9:37 - 5 քննարկում

Արիս Քարամյանը պատասխաանում է Ռ, Համբարձումյանին

Ամեն մի ազգ ունի իր համար անկախության հետ առնչվող խորհրդանիշ: Այդպիսի խորհրդանիշ էր խորհրդային փլուզման ժամանակ՝ 1988 թ-ի մայիսի 28-ին անկախության եռագույնը պարզած՝ Մովսես Գորգիսյանը:

Սա այն խառը ժամանակներն էին, երբ շատերը վախենում էին անգամ շշուկով անկախություն բառն արտաբերել: Մովսեսն այն քչերից մեկն էր, ով արհամարհել էր ստորաքարշ գոյությունը, ամենակարող խորհրդային ՊԱԿ-ի հալածանքներն ու անգամ մահը, նախապատվությունը տալով ազատությանն ու ամեն ազգի հենասյունը հանդիսացող անկախության վեհ գաղափարին: Դա նշանակում էր ձեռնոց նետել Կրեմլին: Նա կարիք չունի ներկայացման, քանզի ովքեր որ հարկն է, գիտեն նրա ով լինելը:

Բայց վերջերս պատահաբար համացանցում զարմանքով նկատեցինք նախկինում Մովսեսի գարշապարը հաճույքով լիզող մի քաղաքական դիակի ցեխարձակումները նրա հասցեին: Առածն ասում է «մեռնողի հետևից կամ լավը, կամ՝ ոչինչ»: Բայց այս թերմացք-դուրսպրծուկը իրեն թույլ է տվել ողջերին թողած վայրահաչել մեռնողի հետևից, որը համենայնդեպս շարքային մահկանացու չէր: ՄՈՎՍԵՍՆ ԷՐ : Բայց միգուցէ Համազասպը (այդ օրհասական օրերին մեր «առաջամարտիկ-ղեկավար» Ռաֆիկ Համբարձումյան կոչեցյալը ծպտված էր հենց այս անվան տակ) վիրավորված է մի ահավոր ու լուրջ անարդարությունից:

Հոդվածը (Հայոց պատմութեան խեղաթիւրումը այլեւս անհանդուրժելի է) կարդալուց հետո բանից պարզվում է նրա ողջ «վրդովմունքի» պատճառը ժողովրդի կողմից Գորգիսյանին նահատակ անվանելն է: Պարզվում է ըստ Համազասպի, որ Մովսեսը հետմահու այդ կոչմանն էլ անգամ արժանի չէ: Ու այս միջակությունը չի զլացել ու մի ամբողջ հոդված է թխել, երկար ու բարակ մանրանալով նահատակ բառի իմաստի վրա:

Թու՜ քեզ մարդ ասողի: Ինչպես որ բանաստեղծը կասեր «թող որ հայակեր ճակատիդ թքեմ»:

Համազասպ` եթե բառերում ու տերմինաբանության մեջ այդքան բծախնդիր ու արհեստավարժ էիր, ու՞ր էիր երբ Վազգենը ազգային հերոս կոչմանն արժանացավ: Եվ երբ նվնվում ես, թե Մովսեսը «Երասխաւանում նա ոչ մի թշնամու չի սպանել», չէ՞ որ Վազգենը հաստատ ինչպես դու ես նշել, ոչ մի խրամատից փամփուշտ չի արձակել ոչ մի թշնամու վրա: Ավելին՝ Վազգենը սպարապետ կոչմանն էր արժանանում հավասարվելով ոչ ավել ոչ պակաս Գարեգին Նժդեհին: Ի դեպ հատուկ քո համար նշենք, որ սպարապետ չեն դառնում առանց ռազմական համապատասխան կրթության:

Եթե այդքան ջոջ ես, ինչու՞ սուր չես ճոճում այս ու նման բազմաթիվ աղաղակող դեպքերում: Երբ ասենք քրեաօլիգարխ Կոբզոնին շնորհվում էր սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետի կոչում 2004թ.-ին, ինչո՞ւ էիր լուռ:

Ասենք օրինակ՝ ու՞ր էիր, երբ Ալլա Պուգաչովան 2009 սեպտեմբերի 17-ին պարգևատրվում էր սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետի կոչմամբ և որ ամենակարևորն է, ո՞ր արժանիքների համար: Կամ երբ ասենք 2010 օգոստոսի 19-ին Սերգեյ Լավրովն էր արժանանում նույն սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետի կոչմանը, հավանաբար հայ-թուրքական «փայլուն» ֆուտբոլային դիվանագիտության դավադրությունը նախաձեռնելու ու մեր վզին փաթաթելու համար, ու՞ր էիր դու Համազասպ: Էլ չասենք որ նույն շքանշանի ասպետի կոչմանն է արժանացել կրիմինալ օլիգարխ Լուժկովը:

Ու՞ր էիր, երբ մի պոռնիկ փալաս Քսենյա Սոբչակ անվամբ, Երեւանում տուն-տեղ էր ստանում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ, իսկ շատ ազատամարտիկների ընտանիքներ զրկված են տարրական ապրուստի միջոցներից…

Կամ երբ 2010թ. ՀՀ Լոս Անջելեսի հյուպատոս Հակոբ Հովհաննեսյանը Հայաստանի կառավարության կողմից, Հայաստանի պատվավոր քաղաքացու անձնագիր էր տալիս ամերիկյան համալսարանների հայագիտությամբ զբաղվող հանցագործ կեղծարար Պիտեր Քաույին, այդ ժամանակ ու՞ր էիք, պարոն Համազասպ:

Ու՞ր էիր, երբ մի հաստահետույք երգչիստ ամորձիքներն էր պատռում, խորհրդարանում պատգամավոր դառնալու համար, իսկ երբ արդեն երազն իրականացել էր, շփոթված չգիտեր, որ հարցի դեպքում որ կոճակը սեղմեր ( դեմ, թե կողմ ):

Ու՞ր էիր, երբ կռազի ու զլի շոֆերներն այսօր գեներալի կոչման են հասել ու ազգի հետ ամեն բիզնեսում «փայ» են մտնում: Ինչու՞ ձայնդ չի լսվում, երբ Շուշիի ազատագրման կապակցությամբ պարգևատրվել են 4000-ից ավելի մարդ, այնինչ իրականում մասնակիցների թիվը չի անցել հազարից:

Ասում ես, թե.

– «Գորգիսեանի մասնակցութիւնը այդ պատմական հանրահաւաքին եղել է հետեւեալը. նա հանրահաւաքին կարդաց Հայաստանի անկախութեան 70-ամեակի առթիւ գրածս երկու Յորդորակները, իսկ հանրահաւաքի վերջում, իմ յանձնարարութեամբ, մի խումբ երիտասարդների հետ եռագոյնները պարզած՝ քայլեց Օպերայի հրապարակին հարող փողոցներով, որից յետոյ նոյն օրը Մեխակ Գաբրիելեանի եւ Գէորգ Միրզոյեանի հետ ձերբակալուեց:»:

Հարց. իսկ դու, որն իրեն է վերագրում այդ օրերի ղեկավարությունը, ինչպե՞ս դու´՝ «ղեկավարդ», խուսափեցիր ձերբակալումից, իսկ տղաները՝ ոչ:

Կամ երբ ասում ես. «Իր անփորձութեան պատճառով խփնուել է ազէրի դիպուկահարի գնդակից՝ պատճառ դառնալով իրօք որ հերոս Երուանդ Սաղումեանի եւ մէկ այլ երիտասարդի մահուան: Երուանդ Սաղումեանը եւ իր ընկերը փորձել են մահացու տեղից ետ բերել հրամանատարութեան (օրինակ՝ Սամուէլ Գեւորգեան) յորդորներին չենթարկւող անփորձ նորակոչին, բայց նրա կեանքը փրկելու փորձի ժամանակ երկուսն էլ զոհուել են:

Փաստօրէն՝ նահատակ- հերոս հռչակուածը ոչ միայն թշնամական որեւէ զինւորի շարքից չի հանել, այլ իր անխոհեմ քայլով մեր երկու կռւողների մահուան պատճառ է դարձել: Արցախականի աւելի քան 5 տարիների մեր կռիւների ընթացքում երեւի թէ չի եղել մի երկրորդ այսպիսի դէպք, երբ երկու իւրային մարտիկների զոհուելու պատճառ դարձած մէկը սպանուելուց յետոյ հռչակուէր ազգային հերոս. իրօք որ եզակի ու անկրկնելի…»:

Այստեղ հարցն այն է, թե այդ նույն մարդը, որ ողջերին թողած մեռելների հետ է կռիվ տալիս, այդ օրն իր «պրոֆեսիոնալ» վերլուծաբանական ու ռազմական ողջ արսենալով արդյո՞ք նույն դիրքում էր և տղաների մահը կանխե՞ց։ Ինչ որ նրան այդ օրը տղաների հետ նույն դիրքում չտեսանք։

Ով ով, բայց գոնե դու՝ Համազասպ, բարոյական դիակդ, նման մեկնաբանություններ անելու իրավունքը չունես:

Այդպիսի իրավունք իրեն կարող է վերապահել միայն այն անձը, ով առնվազն անձամբ դեպքի վայրում է եղել՝ նույն խրամատում և առնվազն կրակը վերցրել իր վրա, փրկելով ուրիշների կյանքը։ Հիմա էլ տխմարությունդ այնտեղ է հասել, որ վարչապետից պահանջում ես թե. «Ձեզ յորդորում եմ կասեցնել Պետական բարձրագոյն պարգեւի եւ հայոց պետականութեան այս անհանդուրժելի ապականումն ու արժեզրկումը, այսինքն՝ այդ անձին զրկել նրան տրուած կեղծ կոչումից եւ աճիւնը եղեռնի յուշարձանից փոխադրել իր ընտանեկան գերեզմանոց»:

Որքան ողորմելի ես դու, որ մահկանացուների հետ է կռիվդ Համազասպ: Բայց դու, կենդանության օրոք արդեն իսկ բարոյազուրկ դիակ ես:

Վերջում միայն մի հիշեցում. մթության մեջ կրկնիր Համազասպ և ապա Գյոթե, կամ հակառակը (Խաթաբալադա)… Նահատակ լինելու արժանի չեղար, տես հանկարծ շանսատակ չլինես Համազասպ …

Մովսեսի կյանքը փրկողներից ով է սպանվել, որ քսանչորս տարի է ոչ մեկին հայտնի չէ, բացի իրենից: Էդ անասունը ամեն ինչ անում է, որ պատմության մեջ մնա, նույնիսկ որպես Հերոստրատ …

Այդ օրը Երասխավանի հաշվապահը գյուղապետարանի առաջ կանգնած ռմբակոծությունից է մահացել, Վարդան Պապիկյանը վիլիսում է եղել, որ ռուսները ճանապարհ են տվել, հաջորդ օրը ուսի վերքից մահացել է Երվանդ Սաղումյանը:Հետաքրքիրն այն է, որ մեր և Մոսի գաղափարական հակառակորդ ՀՀՇ-ն և այն տարիների իրենց իշխանությունը ՀՀ ազգային հերոսի հրամանագրում, ի դեպ միակ հրամանագիրն է, ուր նշված է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ, հասկացել ու գնահատել են թեկուզ մահից հետո, իսկ այս տականքը թողած ՀՀ ազգային հերոսների ամոթալի ցանկը, նույնիսկ Ռիժկովին ու Դեմիրճյանին, սլաքն ուր է ուղղում: Սա այն պարագայում, երբ Երևանի կենտրոնում մարդասպան հրեշ Միկոյանի արձանն են ուզում տեղադրել:

Երասխավանում ոչ ոք չի զոհվել Մոսին փրկելու համար, ( Երասխավանում գտնվող տղաները պետք է որ հիշեն) : Երվանդ Սաղումյանը ուսից վիրավոր է եղել, երբ Մազենք լսել են Մոսը վիրավոր է, թողել են Երոյին, թե դու կարող ես քայլել, …իրենք վազել են Մոսի մոտ: Ոչ ոք չի զոհվել Մոսին փրկելու համար:

Այս ճիվաղը այնքան անգրագետ է, որ չի էլ իմանում, որ կոչումը ՀՀ նախագահի հրամանագիրն է, ոչ թե վարչապետի: Եվ տրվում է հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության համար, ոչ մի տեղ գրված չի ադրբեջանցի սպանելու համար:

Քսանչորս տարի է անցել, բայց քսանութ ամյա երիտասարդը դեռ վտանգավոր է իրենց համար… Փառք քեզ ՄՈՎՍԵՍ ազատության ու անկախության ՌԱՀՎԻՐԱ..

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ»ի ազատամարտիկ՝

ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ

06.06.2014



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ
Jun 7, 2014 10:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30021') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD5\x90\xD4\xB1\xD5\x91\xD5\x88\xD5\x92...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD5\x90\xD4\xB1\xD5\x91\xD5\x88\xD5\x92...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD5\x90\xD4\xB1\xD5\x91\xD5\x88\xD5\x92\xD5\x84\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219