ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, June 3, 2014 20:45 - 1 քննարկում

Եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը

Ֆրանսիական Total եւ գերմանական E.on ընկերությունները պատրաստվում են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի նախագծից (TAP): Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիեւը` չնշելով այլ մանրամասներ: Նշվում է, որ ընկերությունում այդ տեղեկատվությունը չեն մեկնաբանո ւմ:
Մի քանի օր առաջ Total-ն ադրբեջանական «Շահդենիզ-2» նախագծում իր 10 տոկոս մասնաբաժինը վաճառել է թուրքական TPAO ընկերությանը: Իսկ մինչ այդ նորվեգական Statoil ընկերությունը SOCAR-ին է վաճառել «Շահդենիզ-2»-ի TAP-ում իր 10 տոկոս մասնաբաժինը:
Սպասվում է, որ մոտ օրերին նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում ընդունել ինչպես «Շահդենիզ»-ում, այնպես էլ «դարի պայմանագրում» իր մասնաբաժնի վաճառքի մասին:
«Շահդենիզ» կոնսորցիումի կողմից գազի փոխադրման համար Անդրանատոլիական (TANAP) եւ TAP նախագծերի երթուղին ընտրելուց հետո Statoil-ն ու Total-ը հայտարարել են, որ չեն մասնակցի 10 մլրդ եվրո արժողությամբ TANAP նախագծին: Իսկ այժմ էլ ֆրանսիական ընկերությունն ու նրա գերմանական գործընկերն են հրաժարվում TAP-ից:
Ադրբեջանում չեն կարողանում հասկանալ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրել նախատեսող 40 մլրդ եվրո արժողությամբ նախագծից եվրոպական էներգահսկաների հեռանալու պատճառը:
Դեռեւս հաստատումներ չկան, որ դա կապված է քաղաքականության հետ: Բայց դրա հետ միասին պարզ է, որ ընկերությունները չեն ցանկանում կիսել ռիսկերը: Դա կապված է ինչպես նախագծի բավական բարձր արժեքի, այնպես էլ ապագայի հնարավոր ռիսկերի հետ: Չնայած, այդ նախագծերն ավելի շատ Եվրոպային են պետք, քան Ադրբեջանին, քանի որ կապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ կիջեցնեն աշխարհամասի կախվածությունը ռուսաստանյան գազից, նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
մեկնաբանություններ
– See more at: http://maxinfo.am/60709.html#sthash.AwvHbG1s.dpuf



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Նազարյան
Jun 5, 2014 1:01


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30009') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBE...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBE...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5\xBE\xD5\xB8\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219