ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, May 27, 2014 20:22 - չքննարկված

գլխավոր դատախազ Կոստանյանը կրակն է ընկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք հարուցված քրեական գործերի պատճառով:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կոստանյանը կրակն է ընկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք հարուցված քրեական գործերի պատճառով: Արդեն տասն օր է, ինչ դատախազությունը չի կարողանում պատասխանել մեր հարցմանը, թե ինչ ընթացք ունի 2 տարի առաջ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի գործը: Ուստի, հակված ենք հավատալու Հարություն Առաքելյանին, որը պնդում է, որ գործը «քնած» է դարակում, եւ դատախազությունը չգիտի ինչ անել դրա հետ: Այն հարուցվել է յուրացման հոդվածով, 2011 թվականի աշնանը, ՀՌԱԿ-ի գույքն օտարելու ընթացքում արձանագրված խախտումների կապակցությամբ: Ինչպես հայտնի է, նախկին վարչապետը դատավորներ, դատախազներ, յուրային փաստաբաններ ուներ, որոնց ձեռքերով հաշվեհարդար էր տեսնում անցանկալի գործիչների դեմ, հասցնում էր նրանց սնանկության, անցկացնելով դատական մսաղացով: Ահա ինչու զարմանալի չէր, որ կուսակցության նախկին ատենապետը, վստահ լինելով, որ Տիգրան Սարգսյանի մատը խառն է այս պատմությանը, հեռացավ Հայաստանից, քանի որ դրանից առաջ նա «Նաիրիտ» ՓԲԸ-ում կատարվող չարաշահումները բացահայտող փաստաթղթեր էր հավաքում եւ հրապարակավ ապացուցում, որ Տիգրան Սարգսյանը նպատակաուղղված սնանկացման է տարել գործարանը: Այժմ Հարություն Առաքելյանին քաղաքական ապաստան է տվել Չեխիայի կառավարությունը, եւ նա իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագրի մասին ոչինչ չգիտի: «Գիտեմ միայն, որ «Նաիրիտի» գործը եւ իմ դեմ սարքված գործը միացրել են իրար, եւ դրանք գտնվում են մի երիտասարդ քննիչի դարակում: Նրանց կուսակցությունն էր պետք, օգտագործեցին Ավետիքյանին եւ փալասի պես դեն գցեցին»:

– Մենք չգիտենք, թե ինչ հանգամանքներում Դուք գնացիք Հայաստանից:

– Իմ դեմ հարուցված, մեղմ ասած, քրեական գործին լծվել էին էլ դատախազությունը, էլ ոստիկանությունը, էլ արդարադատության նախարարությունը: ԱԱԾ-ից էլ «պոստ» էին դրել տանս ու գրասենյակի մոտ… Նույնիսկ մշակույթի նախարարն էր խառնվել` մարդիկ էր տվել, որոնք, իբր, ռամկավար են ու համագումարին են մասնակցում: Ո՞ր մեկն ասեմ: Երեւի, մենակ բանակը չի խառնվել իմ դեմ կամպանիային:

– «Նաիրիտը» սնանկացման տանելու մասին Ձեր կանխատեսումն իրականացավ, փաստորեն:

– Ցավոք, դա կանխատեսում չէր, այլ պարզ հաշվարկ:

– Չեխիայի կառավարությունը Ձեզ հե՞շտ ընդունեց երկիր:

– Մեկ տարի չեխական մարմինները ստուգեցին ու տեսան, թե ինչ աբսուրդ է տիրում հայկական իրավաբանական-ուժային ոլորտում: Թե չէ չեխերը ոչ մի հայաստանցու ապաստան չեն տալիս: Ինձնից առաջ Տիմոշենկոյի ամուսնուն էին քաղաքական ապաստան տվել:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կուսակցության ներկայիս վիճակը:

– Իսկ կուսակցության անունը դուք լսե՞լ եք իմ գնալուց հետո: Դա էլ սպանեցին Ավետիքյանով: Բայց իմ ընկերները բոլորը կան, երբ վերադառնամ, պատրաստ են:

– Փաստորեն, Չեխիայում եւս «Նաիրիտի» հարցով հետաքննություն են կատարել:

– Այո, եւ ավելի հզոր հետաքննություն: Ստուգել են, թե Ռուսաստանում ինչ մարդկանց հետ եմ հանդիպել, ու իմ բոլոր փաստերը` մանավանդ օֆշորների պահով, 100 տոկոսանոց ճշմարտություն դուրս եկան: Ես էլ չէի սպասում: Իմ 7 «բաց ֆաքսերով» ես դրանք ներկայացրել էի լրագրողներին:

– Մեկ էլ մի բան ինձ հետաքրքիր է, Դուք վստահո՞ւմ եք ՀՅԴ ազնիվ մղումներին, որ ուզում են անպայման բացահայտել «Նաիրիտի» հետ կապված հանցանքները՝ հանձնաժողով ստեղծելու միջոցով:

– Դե, իհարկե ոչ: Եթե շատ էին ուզում, թող այն ժամանակ անեին, հիմա նրանք անելիք չունեն: «Նաիրիտի» հարցը քաղաքական չէ, այլ քրեական է: Էժանագին քաղաքական դիվիդենտներ են ուզում քաղել: Իսկ եթե իրոք ուզում են, թող որպես ֆրակցիա գլխավոր դատախազից պահանջեն, որ հանցագործության փաստերը ստուգվեն:

– Հիմա խոսակցություններ կան, որ սնանկության գործընթաց են սկսելու, նշանակում է՝ «Նաիրիտի» պարտքերը պետք է հրապարակվեն: Սա բացահայտման ճանապարհ չէ՞:

– Այդ սնանկությունը փոքր գումարի մասին է, չնայած տանում է էլի Սեյշելյան կղզիներ: Երեւի փորձարկում են խոշոր սնանկացումից առաջ:

ՀԳ. Բազմիցս գրվել է, որ Սեյշելյան կղզիներն օֆշորային գոտի են հանդիսանում, Հարություն Առաքելյանի «բաց ֆաքսերում» ներկայացրել էր, թե ինչպես են օֆշորներում գրանցված մի քանի ընկերություններ սնանկացնում մեր քիմիական հսկային եւ դրա հաշվին տասնյակ միլիոնավոր դոլարներ ստանում:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
http://www.hraparak.am/news/view/55449.html



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ