ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 24, 2014 5:11 - չքննարկված

«Աստված ինձ օգնեց ողջ մնալ, որպեսզի ես կարողանամ պատմել այդ պատմությունը»

Le Monde ֆրանսիական թերթը հարցազրույց է վերցրել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած Օվսաննա Կալուստյանից:

Հրատարակչությունը գրում է.

«Այս փոքրամարմին ծեր կինն այժմ հազվադեպ է դուրս գալիս Մարսելի փողոցներ: Նա նստում է՝ հենվելով ձեռնափայտին, իսկ նրա մասին հոգ են տանում դուստրն ու թոռները: Երբ նրան մանկության մասին են հարցնում, նա աշխուժանում է: Օվսաննա Կալուստյան, 106 տարեկան: Նա վերջին հայերից է, ով վերապրել է 1915 թ Ցեղասպանությունը: Նա հիասքանչ կերպով հասկանում է շուրջ մեկ դար վաղեմությամբ իրադարձությունների կրողի իր դերը:

«Աստված ինձ օգնեց ողջ մնալ, որպեսզի ես կարողանամ պատմել այդ պատմությունը»,- ասում է նա:

Օվսաննան հիշում է բազմաթիվ մանրամասներ ու հոժարակամ կերպով պատմում է Օսմանյան Կայսրությունում իր ժողովրդի տառապանքների` ահաբեկչության, կոտորածների ու տեղահանությունների մասին: Նա ծնվել է 1907 թ Ադաբազարում, որը գտնվում է Կոստանդնուպոլիսից (այժմ Ստամբուլ) մոտ 100 կմ հեռավորության վրա: Նրա ընտանիքն ապրել է ծխական եկեղեցու դիմաց գտնվող հոյակապ եռահարկ տանը, որն ունեցել է գեղեցիկ այգի: Ադաբազարը եղել է առևտրի ու արհեստի կարևոր կենտրոն: 1914թ այստեղ շուրջ 12,500 հայ է ապրելիս եղել: Հայերը կազմել են քաղաքի բնակչության գրեթե կեսը:

«Նույնիսկ թուրքերն ու հույներն էին հայերեն խոսում»,- հիշում է Օվսաննան: Նա ինքը թուրքերեն է սովորել միայն տեղահանության ժամանակ: Նրա հայրը սրճարան է ունեցել: Մինչ դպրոց գնալը նա ամեն օր այնտեղ էր գնում թեյ խմելու:

1915 թ, երբ Օվսաննան ընդամենը 8 տարեկան էր, երիտթուրքական կառավարությունը հրամայել է տեղահանել հայերին:

«Դա կիրակի օրն է եղել: Օվսաննայի մայրը եկել է եկեղեցուց և ասել, որ քահանան հայտարարել է, թե քաղաքի բոլոր թաղամասերը պետք է մաքրվեն 3 օրվա ընթացքում»,- պատմում է Օվսաննայի թոռ Ֆրեդերիկը, ով պահում է ընտանիքի պատմությունը: Նրանք ոտքով են ճանապարհ ընկնում:

Օվսաննան ծնողների, եղբայրների, հորեղբայրների, հորաքույրների ու զարմիկների հետ արդյունքում հասել է Էսքիշեհիր, որտեղ նրանց քշում են անասունների տեղափոխման համար նախատեսված վագոններ ու տանում են Սիրիայի անապատներ: Սակայն գնացքը հասնում է մինչև Աֆյոն նահանգի Չայ քաղաք, այստեղ հայերին իջեցրել են ու հրամայել ժամանակավոր ճամբար կառուցել: Տեսակավորման կենտրոններն առջևում արդեն լեփ-լեցուն են եղել:

Դրանից միայն 2 տարի անց են նրանց բաց թողել: Հետո նրանք թաքնվել են գյուղերում: Օվսաննան հիշում է, թե ինչպես էին ավագները վախենում, որ աղջիկներին կփախցնեն Օսմանյան բանակի օժանդակ զորամասերից ավազակները: 1918 թ հրադադարից հետո Օվսաննայի ընտանիքը վերադարձել է Ադաբազար, սակայն պարզվել է, որ նրանց տունը մոխրի է վերածված: Իսկ քաղաքի նոր բնակիչները` թուրքերը, նրանց վռնդել են: Դրանից հետո ընտանիքն ուղևորվել է Կոստանդնուպոլիս: 1924 թ Օվսաննայի հորեղբայրները , մորաքույրները և զարմիկները արտագաղթում են ԱՄՆ: 4 տարի անց նա ծովով Մարսել է ժամանել:

«Մենք ժամանեցինք ձնառատ դեկտեմբեր ամսին»,- հիշում է նա:

Այժմ Մարսելի բնակչության 10%-ը կազմում են Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգները:

Օվսաննան, աշխատելով մանածագործական գործարանում, մի փոքր գումար է խնայում և ամուսնանում է Զավե Կալուստյանի հետ, ով ընտանիքից միակ ողջ մնացածն է եղել: Նրանք արևելյան ապրանքների խանութ են բացում, գնում են փոքրիկ հողակտոր ու տնտեսություն ստեղծում:

«Նա մեզ հայերեն էր սովորեցնում, իսկ ավելի ուշ սկսեց պատմել իր կյանքից պատմություններ»,- ասում է Ֆրեդերիկը: Օվսաննան մասնակցում է մշակութային ասոցիացիաներին ու հասարակական բողոքներին:

«Հերքել Հայոց ցեղասպանությունը նշանակում է հերքել իմ տատիկի խոսքերը»,- կարծում է Ֆրեդերիկը:

Տաթև Ֆռանգյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ