ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, March 19, 2014 8:37 - 3 քննարկում

Հայաստանի Հրեաշնչային Ընկերություն`«Հայ մանուկների հրեականացումը մեր աստվածահաճո նպատակն է»:

Հայաստանի Հրեաշնչային Ընկերություն`
«Հայ մանուկների հրեականացումը մեր աստվածահաճո նպատակն է»:

Շնորհակալագիր Ամենայն հայոց hուդողիկոսին, ՀՀ նախրագահին և հավատացյալ հայ ժողովրդին

-Ինչպես ծանոթ է Ձեր նորին սուրբ սուրբ օծությանը` պարոն հուդողիկոս, և Ձեր վսեմապատվությանը` պարոն ՀՀ նախրագահ, Հայաստանի հրեաշնչային ընկերությունը Տիրոջ գործին անխոնջ կերպով ծառայում է Հայաստան գավառի ամեն շրջանի, գյուղի ու թաղի մեջ բացելու նպատակով` Հրեաշունչը բարձրաձայնելով Տիրոջ կամքը կատարող եկեղեցիներ: Ձերդ համագործակցությամբ ու բարձր հովանավորությամբ մենք անպայման կհասնենք այս սրբազան նպատակի իրագործմանը: Հայաստանը շուտով կվերածվի աստվածահաճո հրեական կրոնամշակութային ֆորպոստի` Նեռի իսլամական ամեհի օվկիանոսում:

-Աստվածասեր կրոնականների տքնաջան աշխատանքով քարոզում ենք Սուրբ Հրեաշունչը, Եհովան, հրեաների ընտրյալությունը և հոգիների փրկության համար բոլոր ազգերի նրանց ենթարկվելու քրիստոսակերտ անհրաժեշտությունը: Մեր աշխատանքի երկարաժամկետ արդյունավետությանը համար թիրախ ենք ընտրել նախադպրոցական մանուկներին և դպրոցական երեխաներին: Հրատարակության մեջ է քառասուն տեսակի Հրեաշունչ` բոլոր տարիքների, սեռերի և ընդունակությունների համապատասխան` աչք շոյող, ականջ ազնվացնող` մանկամատչելի, կնամատչելի, կրթամատչելի, հանրամատչելի, գավառամատչելի, բարգավաճամատչելի և սերժամատչելի` գեղազարդ և ազնվական Հայաստանի նորակառույց դղյակներում ցուցադրության պահանջները լիովին գոհացնող կաշեկազմ տարբերակներով: Ունենք նաև օձի կամ աղվեսի կաշվից պատրաստված սահմանափակ թվով օրինակներ:

-Արտադրում ենք դասագրքեր: Հատկապես զարկ ենք տալիս հրեական կրոնի հիմքով մանկական գրականությանը: Տիրոջ խոսքին անսալով և հավատքի անհրաժեշտությունից մղված` վերհանում ենք հրեաների պատմական կրոնական ղեկավարների մարգարեական սրբությունը մանուկների անեղծ միտքը Տիրոջը առաջնորդող արվեստազեղուն գրքերի մեջ: Այսպիսով ծառայում ենք Տիրոջը` հօդս ցնդեցնելու մեր թշնամիների` մարգարեներին «արյունարբու բարբարոսներ» անվանող պիտակը: Պայքարում ենք աշխարհիկ կրոնագիտության և աստվածաբանության վերջին հարյուր տարիների այսպես կոչված ձեռքբերումների դեմ, որոնք իբրև թե բանասիրական քննությամբ հազարավոր կեղծիքներ են հայտնաբերել ավետարանների մեջ: Իբրև թե` աշխարհի վերջը, վերջին դատաստանը, դժոխքն ու դրախտը, Սատանան ու հրեշտակները, սպասվող փրկիչը զրադաշտական առասպելներ են, որոնք հուդայականության միջոցով թափանցել են քրիստոնեության մեջ: Իբրև թե` Տիրոջ ներշնչանքով գրված սուրբ խոսքը չորս դարերի զեղծարար կրոնականների կողմից է հերյուրված: Իբրև թե` հնագույն ձեռագրերում բազմատասնյակ «հեքիաթներ» բացակա են մեղա, մեղա, մեր Տեր Հիսսուս Քրիստոսի սուրբ ծննդյան, կյանքին, մահվան, հրաշքներին, սուրբ հարության, սուրբ համբարձման և աստվածությանը վերաբերյալ: Իբրև թե երրորդ ու չորրորդ դարի ձեռագրերում նոր են հայտնվում մեր վարդապետության հիմքերը կազմող բանալի դրվագներից շատերը: Իբրև թե Պողոս առաքյալի ու Տիրոջ մյուս առաքյալների նամակների կեսը գրված են երկրորդ դարում զեղծարար կրոնականների կողմից` կրոնաքաղաքական նպատակներով, ու վերագրվել Տիրոջ առաքյալներին: Իբրև թե` մեր փրկիչը ծնվել է Նազարեթ աննշան գյուղում, իսկ Մատթեոսը նրա ծնունդը տեղափոխել է Բեթլեհեմ` հրեաների Դավիթ թագավորի քաղաքը` արդարացնելու` Դավթից ու Աբրահամից սերող իր ստեղծած ամբողջությամբ հերյուրածո ծննդաբանությունը: Իբրև թե` Մատթեոսի` Տիրոջ Երկիր ժամանելու փաստը մարգարեություններին վերագրելը հրեաների գրական ժառանգությունը ամբողջովին խեղաթյուրող ստեղծագործական անհեթեթությունների մի փորձ է: Իբրև թե` Ա. Հովհաննու Թղթում` Նոր Կտակարանի մեջ Երրորդությանն ակնարկող միակ համարը հետագա դարերում է ավելացվել: Իբրև թե` Հովհաննու ավետարանի առաջին տասնութ համարները թե` սկիզբեն էր Բանը, իսկ Մարկոսի և Ղուկասի ավետարանների համբարձումը նկարագրող վերջաբանները հին ձեռագրերում չկան: Իբրև թե` ավազանի մոտ անդամալույծի բժշկությունը, Տիրոջ` պոռնիկ կնոջը թողություն շնորհելու պատմությունը, Տիրոջ հավաստիացումը թե իր անունով դևեր պիտի հանեն ու զանազան լեզուներով պիտի խոսեն, Ղազարոսի հարությունը, Վերջին ընթրիքում` Տիրոջ կողմից գինու բաժակը իր աշակերտներին փոխանցումը որպես թափվելիք արյան խորհրդանիշ, Տիրոջ աղոթքն ու տառապանքը` արյան մեծ կաթիլների նման թափած քրտինքը խաչելությունից առաջ, Պետրոսի` Տիրոջ գերեզման արտորալն ու դատարկ գտնելը, բոլորն էլ հետագա դարերում ավելացված հերյուրածո հատվածներ են, որոնք հին ձեռագրերում չկան: Բայց մենք այսպիսի ստախոսներին կասենք. «Ետի՛ս գնա, Սատանա. Վասնզի գրված է, որ քու Տեր Աստվածդ չփորձես»: Մեր նվիրական պարտքն է հայը փրկել համալսարանական աշխարհիկ կրոնագիտության այսպես կոչված հայտնաբերումներից ու հարյուրավոր հրատարակությունների խարդախություններից` ուղեղալվացման ու հավատի աստվածահաճո և փորձված ուղուն հետևելով: Վասնզի մեր Տերը կըսե. «Կրթե մանուկը իր ճամփան սկսած ատենը»: Թարգմանությանց մեջ բծախնդրորեն ու անթերի շարունակել ենք մեր համաշխարհային 200-երկրանի էկումենիկ կազմակերպության հնադարյան խմբագրական ավանդույթը` փյունիկյան-ուգարիթյան «Էլ» և սամարական «Եհովա» տեղական չաստվածությունների անունները Տիրոջը ձեռքով ու կամքով 465 տեղում փոխարինելով «Տերը» մակդիրով` Չարի ժանիքների մեջ միամտաբար ընկնելու սրբապիղծ ներշնչանքից ու մեղանչանքից հեռու պահելու համար Երկրի ազգերի հավատացյալներին: Տիրոջ օգնությամբ և մեր անխոնջ ջանքերի շնորհիվ, համեստորեն և հպարտությամբ հայտնում ենք, որ Հայաստանն անցյալ տարի հանդիսացել է աշխարհի երրորդ «ամենակրոնամոլ երկիրը»` առաջ անցնելով Իրանից ու Աֆղանստանից: Քանզի Տերը կըսե. «Առաջիններուն պիտի ընեմ վերջին, և վերջիններուն` առաջին»:

-ՀՀ պետության անվերապահ աջակցության համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը, որը մեր առջև հայտնապես բացել է ուսումնական համակարգի բոլոր փակ դռները: Ինչպես նաև փակել` հայ մանուկների ականջները` իբրև թե Սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով պաշտոնականացված և վեց դարեր շարունակվող Հայաստանեայց սուրբ եկեղեցու կողմից հայկական, բյուզանդական և արաբական բանակների հրավերքով գործադրված` մեկ միլիոն հերետիկոս հայերի սպանության և մի երկրորդ միլիոնի երկրից տեղահանումը հայոց առաջին ցեղասպանությունն է: Իբրև թե` հազարավոր ընտանիքներ եկեղեցու կողմից ողջակիզվել են իրենց տների մեջ` երեխաներով հանդերձ, թե` հարյուրավոր գյուղեր հրկիզվել, թե` Մաշտոցը հրեական կրոնը պարտադրել է հայերին բյուզանդական կայսրի նեցուկով, թե` գյուղ-գյուղ մտնելով հրաժարվողների ոտքերի ջղերն էր կտրում ու որպես անվերականգնելի անդամալույծների գցում բորոտանոցները, թե` Նարեկացին թույն սփռող հայտարարություններով զորավիգ է կանգնել եկեղեցու կողմից պարտադրված վարդապետությունը չընդունող հարյուր հազարավոր հայերի սպանդին ու արտագաղթին, որի հետևանքով փլուզվել է հայկական թագավորությունը` կորցնելով զավթիչներին դիմադրելու ունակությունը, և Հայաստանը մի հազարամյակ մխրճվել է օտար տիրապետության խավարում, որը և հանգեցրել է մեր երկրորդ ցեղասպանությանը թուրքերի կողմից: Թե` ամբողջ հայոց պատմությունը խեղաթյուրվել է եկեղեցու կողմից ու հայը չգիտի իր իսկ սեփական պատմությունը: Դարձյալ շնորհակալություն ՀՀ պետությանը` մեր ազգանվեր ծրագիրը խոչընդոտող, կաթողիկոսակործան ու ազգադավ այս գրող կոչեցյալներին երկրից արտաքսելով` անվերապահորեն խրախուսելուն համար նման անարժեք և անաստված գրողների կողմից պիտակված «համազգային տգիտությունը»:

-Մեր սուրբ նպատակին զորավիգ են կանգնում` Հայաստանեայց հրեաքելական եկեղեցին, Մեծի տանն Կիլիկիո մասոնախարիսխ կաթողիկոսությունը, Հայ հրեաոռապաշտ դաշնակցությունը, Հայ մասոնագործական ընդհանուր միությունը, Ռամկավարտիք ազատական կուսակցությունը, Հայաստանի հանրապետքարան կուսակցությունը, Ժառանգություն մանկանց ու մամիկների ժողովրդաթագավորական կուսակցությունը (աղոթքով, ծոմապահությամբ ու երկյուղածությամբ) և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (եկեղեցաշինությամբ, փաթաթեսով և մասամբ նորին):

-Տիրոջ կամքով լինելով անարժան ներկայացուցիչները հուդա-քրիստոնեական կրոնամշակութային` նախանձ մարդկանց կողմից այսպես կոչված` «իմպերիալիզմի», ունենք իրավական օրհնյալ կարգավիճակ Հայաստանի հանրապետության մեջ: Առ այն, երախտագիտություն ենք հայտնում ՀՀ (տեղական բառապաշարով` հասկանալիության պահանջից) առաջին գյօօթագահ Լիվոն Տեր Փիտրուսյանին, ՀՀ երկրորդ կրկնակի գյօօթագահ Ռոբերթ Քոչարյանին, ՀՀ երրորդ երիցս անմահ գյօօթագահ Սերգեյ Սարգիսյանին, ՀՀ գյօօթառավարությանը, ՀՀ գլխավոր գյօօթխազին և ՀՀ Ազգային գյօօթերի ժողովին` մեր գործունեությանը ոչ մի կերպ չխոչընդոտելու, այլ` մեր թշնամիներին Տիրոջը խարազանով մոլեգնորեն հալածելու և երկրից արտաքսելու համար: Ինչպես Տերը կըսե. «Սեղան կպատրաստես իմ առջևս, իմ թշնամիներուս դիմաց: Իմ գլուխս յուղով կօծես, իմ բաժակս խիստ լեցուն է»:

-Հատուկ շնորհակալության խոսք ունենք հայտնելու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որ քսան տարի շարունակ իր բոլոր միջոցները ի սպաս դրեց Տիրոջը սուրբ նպատակն իրականացնելու և մեր համաշխարհային տիրամեծար ու ազգակերտ ծրագրին ծառայող ԱԱԾ-ի մեջ` հանց սեփական տանը տեղավորված նվիրյալ գործակալների հանդեպ ցուցաբերած ջերմ հանդուրժողականությանն ու հայրական հովանավորությանը համար: Բարի ենք հիշելու Մեծն Ռուսաստանի կայսերական օժանդակությունը` Սուրբ ԱԱԾ-ի գնդերը հրեածին, հրեաբարո ու հրեափառ գործակալներով լրացնելուն համար: Այս առիթով հարկ է նաև հիշել ԱԱԾ-ի ամպհովանու ներքո բանող բոլոր թերթերին ու լրատվամիջոցներին, խմբագիրներին ու լրագրողներին, մարդկային իրավանց կազմակերպություններին, աստվածամեծար ու նախագահամեծար հետսանվիրյալ ոմնպուտսկերմաններին, գրողների և ստեղծագործողների միություններին, խաչ ու խաչքար սարքող արվեստագետներին, եկեղեցի կառուցող ճարտարապետներին իրենց անվերապահ աջակցությանն ու Տիրոջ գործը միամտաբար հալածող աստվածադավ ու հայադավ գրողներին ըստ արժանվույն` երկնային տասնամյա անձեն ու անծպտուն խաղաղությամբ, դատապարտելու համար: Մեր երկնավոր հայրը բնակարաններ է պատրաստել ձեզպիսիներիդ` անդենական կյանքի հավիտենական փառքին հույժ արժանիներիդ:

-Չենք մոռանա Տիրոջը գործին հարյուրավոր նվիրյալների արի կեցվածքը, որոնք սպանության հարյուրավոր սպառնալիքներով ու հազարավոր անեծքներով մեզանից ու Հայաստանից հավերժորեն հեռու պահեցին դժոխադավ այդ գրողներին` Տիրոջ փառքին նպաստելով, որի արդյունքում արտասահմանում նրանց ձայնը լսելի դարձնող հեռուստատիրոջ հոգին այժմ ճարճատում է դժոխքի կրակներում`մի կաթիլ ջուր հայցելով աղքատ Ղազարոսից: Մենք չենք քաջալերում նման միջոցները, սակայն ի զորու չենք Տիրոջ բազկի հարվածը կասեցնելու: Կյանքն ու մահը Տիրոջ ձեռքում են: Քանզի Տիրոջ ճամփաները հասու չեն մահկանացուներիս` ամեն բան նախասահմանված լինելով: Տիրոջ անունը Զորաց Աստված է: Վասնզի իր ուխտյալների միջոցով հրեաների Եհովա Աստվածը ցիրուցան պիտի անի իրեն չերկրպագող ազգերին, վերացնի նրանց թագավորներին, ոչնչացնի նրանց այրուձին, տղամարդուն ու կնոջը, ծերին ու երիտասարդին, կտրիճին ու կույսին, զորավարներին ու զորագլուխներին: Վասնզի Տերը կփրկի և ազգերի առջև կփառաբանի իր կամքին հետևող մարդասպաններին` ինչպես Դավթին ու Մովսեսին և խաչի վրա դարձի եկող ավազակին: Ալե՛լուիա:

-Ի մասնավորի երախտագիտության խոսք ունենք ուղղված արևմտյան երկրների դեսպանատներին` ԱՄՆ, Մեծն Բրիտանիա, Ֆրանսիա, որոնք ժողովրդավարության ամպհովանու տակ մեր, բազմատասնյակ քույր կազմակերպությունների և Տիրոջ հարյուրավոր քարոզիչների հոսքը հեշտացրին Հայաստան, և տասը տարի շարունակ իմաստնությամբ ու հեռատեսությամբ արժանավայել լռություն պահպանեցին իրենց այն քաղաքացիների խոսքի դժոխային ազատության և այսպես կոչված մարդկային իրավունքների նկատմամբ, ովքեր արժանաբար աքսորվել էին Հայաստանից Տիրոջ սուրբ նպատակի իրագործմանը խոչընդոտելու պատճառով:

-Ամենայն հայոց կյօօթողիկոսի վեհանձն առաջնորդությամբ և բոլորիս համատեղ ջանքերով արդեն իսկ հայ երիտասարդության մեջ ձևավորվել է քրիստոնեության սուրբ շղարշի տակ հրեական կրոնաքաղաքական աստվածային նպատակներին նվիրաբար ծառայող ու հավատորեն մոլեռանդասուրբ առաջին սերունդը: Այն իր ձեռքերի մեջ կվերցնի երկրի կրոնական, մշակութային և քաղաքական ճակատագիրը: Կմեկուսացնի ու կոչնչացնի բոլոր նրանց ովքեր իբրև թե մտքի, խոսքի և հոգու ազատության ջատագովներ են: Հայը կյանքի ընթացքում հավատարմությամբ պարտի փառաբանել հրեաների Երուսաղեմը, մահից հետո ուղարկվելու` Վերին Երուսաղեմ, որպեսզի կատարվի Հազարբազարքաքսնազար մարգարեի ձեռքով գրվածը` «Երուսաղեմեն կանչեցի իմ որդիս»: Հավաստիացնում ենք մեր հովանավորներին, որ մեր քրիստոսամեծար ու հրեակենտրոն ծրագրի իրականացումն արդեն իսկ մոտենում է իր ավարտին: Շուտով կմահանա սադայելական կոմունիզմի տարիներին դաստիարակված Սատանայի գիտությամբ «լուսավորյալ» հորջորջված անիծյալ սերունդը և Հայաստանը կդառնա, ի փառս Երկնավորի, ինքնակամ ու ընծայյալ սպասարկուն հուդաքրիստոնեական մշակութային` նախանձ ու անաստված մարդկանց կողմից այսպես կոչված` «իմպերիալիզմին»:

-Կեցցե՛ն հայ դպրոցների լուսամիտ տնօրենները` Տիրոջ հոգևոր-դաստիարակչական ծրագիրը դպրոցական ծրագրի մեջ գրկաբացորեն ներառելուն համար: Կեցցե՛ հայոց քաղաքական ավագանին` քաղաքական ճշմարիտ հասունություն ցուցաբերելուն համար: Կեցցե՛ հայ կղերականությունը` ներքին թշնամիների դեմ շղթայազերծած պատերազմին ու իր ցուցաբերած Եհովական աննկուն կամքին համար: Կեցցե՛ հայ ժողովուրդը` իր մատղաշ զավակներին կամովին Եհովայի զոհասեղանին ընծայաբերելուն համար:

Եվ հիմա մեր Տեր Հիսսուս Քրիստոսի անունը, բոլոր Աստծու սերը և Հոգվույն Սրբո հաղորդակցությունը ձեր ամենուն հետ ըլլան մինչև մեր Տեր Հիսսուս Քրիստոսի հաղթական գալուստը: Ամեն:

Հայաստանի հրեաշնչային ընկերություն

(հեղինակային իրավունքներից ազատ`
հրապարակման թողտվությամբ—Արմեն Մելիքյան)



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Armen Melikian
Mar 20, 2014 10:50


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('29271') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xB6\xD5\xB8\xD6\x80\xD5\xB0\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xB6\xD5\xB8\xD6\x80\xD5\xB0\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xB6\xD5\xB8\xD6\x80\xD5\xB0\xD5\xA1\xD5\xAF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219