ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, March 17, 2014 23:42 - չքննարկված

Թուրքիայի նախագահի նստավայրը պատկանել է հայի

Թուրքիայի նախագահի նստավայրը պատկանել է հայի Տարածաշրջան 16:31 – 14.03.2014 Ուզում եք Ցեղասպանություն ասեք, ուզում եք՝ 1915 թվական, կամ էլ՝ Հայկական հարց, ես մի պարզ բացատրություն ունեմ այս նյութի վերաբերյալ: Ինչպես փոշին ու ամպն են անցնում, այնպես էլ խառը խնդիրը լռության է մատնվում: Հայկական հարցը ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԽՆԴԻՐ Է: Իսկապես, 1915 թվին ցտեսություն ասելու խնդիրը հենց սա է: Հայերի հանդեպ ատելություն ունեցողները նույնիսկ այս օրերին ընդունում են, որ 1915 թվականին նրանց նկատմամբ բռնություն է կատարվել: Իր անունը, ինքնատիպ մշակույթն ու հավատքը ունեցող ժողովուրդը երկրի հորինած կեղծ պատճառաբանությունների զոհն է դառնում: Եկեք չխաբենք ինքներս մեզ: Իրավունքն էլ, ճշմարտությունն էլ կուլ չեն գնում ո՛չ քաղաքականությանը, ո՛չ ռազմավարությանը, ո՛չ էլ հիշողությանը: Պատասխանատվության չենթարկված մեր արարքը ժխտողներից չլինենք: Բայց այս խնդիրը միայն խղճի հարց չի եղել երբևէ: Առաջին հերթին` եղել է սեփականության հավաստագրի խնդիր: Հազարավոր հայեր ոչնչացվեցին, սակայն նրանց ունեցվածքը մնաց այստեղ: Նրանց իրավունքն էլ՝ այստեղ մնացողներին: Բայց ամենակարևորը` այս հարստությունը իշխանությունների և նրանց գանձանակը համարվող սպիտակ թուրքերի (վերնախավի. – խմբ.) եկամտի «շարժիչը» դարձավ: Էհ, յուրաքանչյուր հանցագործություն իր մեջ է կրում սեփական պատիժը: «Անեծք» ասվածի բացատրությունն էլ հենց սա է: Այս իսկ պատճառով ամեն անգամ, երբ, 1915 թվականի հետ կապված, Թուրքիայի խիղճն արթնանում է, ամանաազդեցիկ զենքը միանգամայն պարզ է դառնում` եթե ճանաչվի 1915 թիվն ու դադարեն այն հերքել, ապա հայերը հետ են պահանջելուիրենց ունեցվածքը: ՆՐԱՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ Այս պատճառով նախկին տնտեսագետ-խմբագիր Նևզաթ Օնարանի ուսումնասիրությունների արդյունքում` Օսմանյան և հանրապետության հռչակման ժամանակաշրջանում հայերի և հույների ունեցվածքը «թուրքացնելու» գործընթացի մասին Haberturk-ը`«Հայերի աչքը այս հինգ սեփականության վրա է» վերնագրով հոդված է տպագրվում: Այդ սեփականություններն են` Էլմադաղի Հարբիյե զորամասը, «Հիլթոն» և «Դիվան» հյուրանոցների տարածքը, այսինքն` հայերի` նախկին Սբ Հակոբ գերեզմանատունը, Կարինի Կոնգրեսի շենքը, Շիշլիի Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի թանգարանը, Հեյբելիադայի Չարքչը դպրոցը, ինչպես նաև Գասապյանների ձեռքից խլված ունեցվածքը, որն այժմ Չանքայա պալատն է (նախագահի նստավայրը.-խմբ.): Նախկին և ներկայիս սեփականատերերը որքան սեմվոլիկ են, չէ՞: Ամբողջ իրադարձությունը, ասես, ամփոփվում է: Ոչ մի հայ այդ սեփականությունները վերադարձնելու պահանջ չէր ներկայացրել: Մեջտեղում միայն մի գիրք կար: Սակայն թերթը լուրը այնպես է հրատարակում, ասես` հայերը սեփականությունները հետ պահանջելու գործընթաց են սկսել: Հայերի ունեցվածքը ովքե՞ր վերցրեցին Երիտթուրքերը տեղահանությունից անմիջապես հետո հայերի ունեցվածքի մասին օրենք էին հռչակել` հայերից դատարկված տարածքներում գույքագրող հատուկ հանձնաժողով պետք է ձևավորվեր: Սա խորհրդարանում քննարկվելիս երիտթուրք առաջատարներից Ահմեդ Ռըզա բեյը ասել էր, որ անօրինական է այդ ունեցվածքի մասին ասել` լքված, որովհետև հայերին ստիպել են լքել այն: Սակայն ոչ ոք չի ընդունել նրա ասածները: Ըստ հրահանգի` հանձնաժողովը հայերի ունեցվածքը գնահատելուց եւ կնքելուց հետո պետք է գրանցեր այն, իսկ փչացող ապրանքները` վաճառեր: Հայերի ձեռքից խլված ունեցվածքի մի մասը տեղի թուրքերի, քրդերի եւ չերքեզների կողմից թալանվել էր, մի մասն էլ` Բալկաններից եկած փախստականներին բաժանվել, իսկ մնացածը` թուրքերի եւ այլ մահմեդականների վաճառվել` չնչին գումարի դիմաց: Շենքերն ու հողատարածքները, այգիներն ու պարտեզները վաճառվել էին ու եկամուտը զորքին տրվել: Որոշ շենքեր էլ օգտագործել էին որպես բանտ, դպրոց, հիվանդանոց, ոստիկանատուն: Գումարից բաժին էին հանել նաեւ հայերին կոտորող զինյալներին, և բնականաբար, հայերին վերադարձնելու բան չէր մնացել… Մարգար Եսայան Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի

Մանրամասները` yerkir.am կայքում:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ