ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 16, 2014 16:02 - 1 քննարկում

Արդյունքում աղքատները ավելի են աղքատանում, հարուստները՝ ավելի հարստանում, և ունենում ենք դատարկվող, հուսահատ երկիր:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի իմ պատկերացումները ներկայացնելու համար նշեմ մի քանի դիտարկում Եղվարդ քաղաքի և վերջինիս հարակից գյուղերի օրինակով:

Եղվարդ քաղաքը տեղակայված է Եղվարդի դաշտավայրում՝ Արա լեռան արևմտյան մասում և Երևանից հեռու է ընդամենը 20 կմ: ԽՍՀՄ տարիներին առկա էր բավականին զարգացած ոռոգման համակարգ, որը ապահովում էր քաղաքի և հարակից գյուղերի գյուղնշանակության հողերի ոռոգման կարիքները: Կլիման բավականին բարենպաստ է ոչ միայն հացահատիկային և այլ մշակաբույսերի աճեցման, այլև մրգատու այգիների զարգացման ու անասնապահության համար: Սակայն այսօր Եղվարդի գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում է, իսկ գյուղացին՝ բռնած գաղթի ճանապարհը:

Ինչու՞ է այդպես:

Որովհետև.
1.Հողի անհամաչափ բաժանում և անարդյունավետ օգտագործում; Եղվարդի գյուղնշանակության հողերի 50 տոկոսից ավելին իր ձեռքում է կենտրոնացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ եղվարդցի Գագիկ Խաչատրյանը, մնացած 50 տոկոսից 20-ը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ձեռքում, 10 տոկոսը վերածվել է պարսպապատված առանձնատների (դաչաների), իսկ 20 տոկոսը պատկանում է գյուղացիներին, բայց դրա միայն 5 տոկոսն է մշակվում:
Գագիկ Խաչատրյանին պատկանող 50 տոկոս գյուղնշանակության հողատարածքների 10 տոկոսը վերածվել է ջերմատների, իսկ մնացածը <> կարգավիճակում է, այսինքն չի մշակվում: Եթե կարծում եք, որ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը վճարում է սահմանված հարկերը, ապա սխալվում եք: Բնապահպանության նախարարին պատկանող հողերի մասին կարելի է կրկին խոսել <> տեսանկյունից: Մնաց 5 տոկոս մշակվող հողատարածքը, այսքան բան:
2. Ջրի խնդիր: Եղվարդի ու հարակից գյուղերի գյուղնշանակության հողերի միայն 15-ից 20 տոկոսը ներկայումս գործնականում հնարավոր է ջրել, քանզի ԽՍՀՄ-ից որդեգրած ոռոգման համակարգի մեծ մասի հետքն անգամ չկա: Ոռոգման գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունը ստեղծել է ջրօգտագործողների ընկերություն՝ Եղվարդի ՋՕԸ, որը ըստ օրենքի պետք է ղեկավարվի հենց նույն ջրօգտագործողների կողմից: Բայց արի ու տես, որԵրևանում բնակվող ինչ-որ մեկը Միհրան անունով դարձել է տնօրեն ու ղեկավարման մենաշնօրհը վերցրել իր ձեռքում: Ոռոգման ջուրը գյուղացուն է տրվում այսպես ասած կանալներով, որոնց մեծ մասը այնքան մաշված են, որ երբեմն գրայցվում է ջրի ավելի քան 50 տոկոս կորուստ: Իսկ հողատարածքներ էլ կան, որտեղ ջուրը հասնում է հողի վրայով, այսինքն չկա բետնոապատ ջրանքցքներ կամ խողովակներ: Արդյունքում գյուղացին վճարում է առանց այն էլ թանկ վարձավճար ու դրա դիմաց ստանում այսպես ասած կես փոխհատուցում:
3. Շուկայի բացակայություն: Մի կերպ ստացած բերքը գյուղացին չի կարողանում ժամանակին և համապատասխան գնով իրացնել; Նա կա՛մ պետք է բավականին ցածր գնով վաճառի այսպես կոչված խոշոր շնաձկներին կամ էլ ինքը ընկնի շենքից շենք, բնակարանից բնակարան ու վաճառի:
4.Պետության անտարբերությունը: Վերջիվերջո սա պետություն է և ստեղծված է քաղաքացիների ընդունելի պահանջմունքները բավարարելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է ուղիղ կապ իշխանության և ժողովրդի միջև: Այսօրվա իրականությունում կառավարությունն ու գյուղացին կապված են միայն մեկ թելով, որը պատկերավոր կարելի է ներկայացնել որպես վզին պարան գցված գյուղացի:

Վահագն

Արդյունքում աղքատները ավելի են աղքատանում, հարուստները՝ ավելի հարստանում, և ունենում ենք դատարկվող, հուսահատ երկիր:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գրիգոր
Mar 19, 2014 21:32


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('29267') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xAE\xD5\xB8\xD6\x82...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xAE\xD5\xB8\xD6\x82...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD5\xA1\xD6\x80\xD5\xAE\xD5\xB8\xD6\x82\xD5\xB4 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219