ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 2, 2014 17:29 - 4 քննարկում

Զգուշացեք բարիք չստեղծող պետպաշտոնյայից

harutyun-araqelyanԵվ այսպես… Անցած տարիներին, երբ հայկական մամուլում սկիզբ առան ներկայումս վարչապետի աթոռը զբաղեցնողի մասին խոշորամասշտաբ գումարներ մսխելու և գրպանելու մասին ոչ միայն տեղեկատվություն, այլև հստակ փաստեր, նրան սպասարկող մամուլը շատ սահուն սկիզբ դրեց հանրության ուշադրությունը շեղելու դարերով փորձված տեխնոլոգիային` մեջտեղ բերելով կեղծ թիրախներ… Ցավոք պետք է արձանագրենք, որ մինչ օրս էլ մեր հայրենակիցների մի մեծ զանգված իր ուժն ու էներգիան վատնում է այդ «կեղծ թիրախներին» քարկոծելու համար: Հիմնական կեղծ թիրախ է հանդիսանում հայկական օլիգարխիան: Այն իր էությամբ շատ հարմար թիրախ է քարկոծելու համար, որպեսզի ժողովրդին համոզեն, որ իրենց չքավոր կյանքի համար օլիգարխիան է մեղավոր ու իբր ազնիվ վարչապետը (ներիր Տեր այս բառակապակցության համար…) ջանք չի խնայում նրանց դեմ պայքարում… Նախ պարզ տրամաբանությամբ եկեք տեսնեք, թե ով է օլիգարխը… Մարդ, որը հարմարվելով երկրի տվյալ ժամանակահատվածում տիրող պետական կառավարման համակարգին` օգտվելով երկրի գրված և չգրված օրենքներից կարողացել է կուտակել հարստություն և որոշակի ոլորտներում ձեռք բերել մենաշնորհային կարգավիճակ: Ու հիմա «կռիվ» է տալիս` պահպանել կուտակածը, իսկ հնարավորության դեպքում ավելացնելու… Սա ընդունենք դասականին մոտիկ հիմնավորում… Հայաստանի նման երկրում մեծ հաշվով օլիգարխները ուժին հարմարվողներ են, քանի որ մեծ վախ ունեն վայրկյանապես կորցնել տարիներով կուտակվածը… Եվ ստացվել է այնպես, որ այսօր հայ օլիգարխի համար միակ դրախտային երկիրը Հայաստանն է… Հայաստանից դուրս նրանք դառնում են շարքային մահկանացուներ և չկա մի որևիցէ տեղ, որ նրանք իրենց կզգան ինչպես ձուկը ջրում… Հայ օլիգարխը հարստանալու մոլուցքի մեջ ակամայից ստեղծել ու ստեղծում է աշխատատեղեր, դեպի երկիր է ներգրավում ներդրումներ, ստեղծում բարիքներ, որոշ առումով գովազդում և ճանաչացնել է տալիս Հայաստանը` իհարկե երբեմն ցուցամոլության հասցնելով իր պահվածքը… Այո, գավառամիտ օլիգարխը խայտառակություն է ցանկացած ազգի համար, բայց համաձայնվեք, որ այսօր դա չէ մեր գլխավոր խնդիրը… Իրական վտանգը այսօր վարչապետին էտալոն դարձրած այն սանձարձակ ու ցինիկ պետպաշտոնյաներն են, որոնք երբևիցե բարիք չեն ստեղծել և տոգորված են օդից փողեր բռնելու մոլուցքով` թիրախ դարձնելով ՀՀ ցանկացած քաղաքացու, օլիգարխիան էլ ներառյալ… Սրանք ենք այսօր ազգի տականքը, որոնք թքած ունեն երկրի ապագայի վրա, քանի որ նրանց երազանքը արագացված տեմպերով հարստանալն է և երկիրը լքելն է, այսինքն պետպաշտոնյաների մոտ գերիշխում է մի տրամադրություն, որը յուրահատուկ է գործուղման մեջ գտնվող անձի հոգեբանական վիճակին… Այդպիսիններին` բանակում չծառայած ու ժելեոտ մազերով փափկասուն տղամարդկանց դուք կտեսնեք տարբեր նախարարություներում, դեսպանատներում, դատարաններում, դատախազություններում ու ոստիկանությունում, հարկային ու մաքսային մարմիններում, բանկերում… Այսօր երկիրը ճգնում է բազմաթիվ ձրիակերների պահելով, իսկ նրանք խժռում են ամեն ինչ` և պետական բյուջեն, և շարքային քաղաքացու և օլիգարխի միջոցները, վերջինիս համար դիմացը մատուցում եկամտաբեր ծառայություններ… Նրանք տիգրանսարգսյանիկներն են, որոնք փոքրամասշտաբ սրիկաներ հանդիսանալով` գիշերները լավ չեն քնում, քանի որ երազում են դառնալ ԽՈՇՈՐ ՍՐԻԿԱ… Այդ նրանք են, որ իրենց քաղաքական-պառլամենտական պապաների շնորհիվ երկրում օրենքով գործարարություն ծավալելը դարձել են վնասաբեր, հետևաբար ցանկացած ոք, ով կուզի զբաղվել գործարարությամբ նախ պետք է հաշվարկ կատարի չգրված օրենքների «դրույթները» հաշվի առնելով, հակառակ պարագայում սննկացումը անխուսափելի է… Գալով ձրիակեր պաշտոնյաների և օլիգարխայի օգտակարության և վնասակարության համեմատականին, ցանկանում եմ նշել մեկ անհերքելի փաստ` երբ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ դարձավ ուժ, նույն օլիգարխիան մեծ հաճույքով ծառայելու է հենց այդ ուժին, իսկ պետպաշտոնյան ամեն ինչ անելու է, որ ժամ առաջ լքի երկիրը և հասնի իր թալանին, որը վաղուց արտահանված է երկրից և «սպասում է» տիրոջը կամ տիրոջ մորը… ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ստանձնելով սահմանադրորեն իր իրավունքները ցանկացած պահի կարող է իրականացնել ազգայնացման մասսայական գործընթաց և այդժամ օլիգարխների ունեցվածքները կդառնան նորից ժողովրդական սեփականություն, իսկ նույն պարագայում տիգրանչիկսարգսյանատիպ էակների ունեցվածքը, որն ժողովրդի հանդեպ իրականացրած բացահայտ թալանի արդյունք է, չենք կարող հետ բերել տարբեր միջազգային բանկերից ու օֆշորներից… Մեր հայրենակիցների մի մեծ զանգված հայհոյելով օլիգարխիային, չի հասկանում, որ նրան ծնել է հենց ռեժիմը, «չաղացրել» ու «փափակասուն» է դարձրել, որ վերջինս էլ կերակրի պետպաշտոնյաների մի մեծ սոված զանգվածի, որն էլ հենց այժմ անում է… Կրկնում եմ` մեր հայկական օլիգարխիան սովոր է ենթարկվել ուժին, մնում է, որ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆ ՈՒԺԻ ՏԵՐ…

Հարություն Առաքելյան Եվրոպայի հայկական միությունների փոխնախագահ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/127597/



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Սոֆիա
Mar 4, 2014 2:21


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('29187') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219