ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 21, 2014 17:25 - 4 քննարկում

Հայոց հանճարը չի մեռնում : Հայոց հանճարը վերածնվում է:

1904 թ Վիեննա: Արշակ Չոպանյանը շտապում էր համերգասրահ:Նա հատուկ ժամանել էր Փարիզից: Կառքը կանգնեց համերգասրահից բավականին հեռու , քանի որ փողոցում կուտակված կառքերը չէին շարժվում:Կանգնելուն պես նա մի շարժումով ցատկեց ներքև,ձեռքը մեկնեց կառապանին և արագ շարժվեց առաջ:
– Արշակ սպասե,լսվեց կնոջ ձայնը
Արշակը ետ պտտվեց : Կինը մի ոտքով գետնին հպվելով, կառքից իջնելու փորձ էր անում :
-ժամ չկա, ժամ չկա, պատասխանեց Արշակը արդարանալով և շարունակեց շարժվել առաջ երբ կինն արդեն ամբողջությամբ իջել էր, ապա մխրճվեց համերգասրահի դեմ հավաքված ամբոխի մեջ:Կինը շրջազգեստը մի փոքր վերև քաշեց և մանր քայլերով վազեց Արշակի հետևից:
Դահլիճը սպասում էր երաժշտին:Վիեննայի երաժշտությամբ երես առած հանդիսատեսը եկել էր լսելու հայկական էթնիկական վերածնված երաժշտություն:Բեմի հետևում Կոմիտասն էր ….

1964թ Հռոմ : “Ակադեմիա նացիոնալե դի Սանտա Սեսիլիա” Պատմական համերգասրահը սպասում է Երգչախմբի մուտքին:Պարտերի Չորրորդ շարքում կողք կողքի նստած են մի քանի հայ երիտասարդներ: Արագ Շարք է մտնում Հերման Վարդանյանը և նստում: Հերմանը, որն Իրանից էր եկել Իտալիա ուսանելու և նրա ընկերները, Գեվորգ Մոմջյանը,Ռիտա Զարյանը, Ալֆոնսո Ավանեսյանը քարացած նայում են դատարկ լեգենդար բեմին, որտեղով անցել է համաշխարհային երաժշտության պատմությունը: Միակ դատարկ աթոռին նստում է Լոնդոնից ժամանած Իրաքահայ Հայկ Փանոսյանը:
-Բերեցի՞ր, հարցնում է Հերմանը գլուխը պտտացնելով դեպի Հայկը:
Լայն Ժպտալով Հայկը ցույց է տալիս բաճկոնի գրպանում ինչ որ բան:
– Հյուրանոցի աշխատակցուհուն նամակը տվեցի, ասում է Հայկը
Բեմի ետնամասում շարժում է նկատվում:Դահլիճը պայթում է ծափահարություններից: Հռոմի գերզգայուն հանդիսատեսը անհամբեր է լսելու կոմպոզիտորի խմբավարությամբ՛ արդի դասական երաժշտություն, ժողովրդական մոտիվներով : Բեմի հետեվում է Արամ Խաչատրյանը :

2014 Փետրվարի Տասնչորսին Բրյուսելյան հայ մելոմանների համար բացառիկ տոն էր: Առաջիկա երկու օրերին Բրյուսելը պետք է խոնհարվեր երկու ժամանակակից հայ վարպետների երաժշտության առաջ:
Մի քանի տասնյակ հայեր շարժվում էին առաջ պատռելով բելգիացի հանդիսատեսի հոծ ամբոխը: նրանք շտապում էին լսելու երաժիշտների որոնք արդեն մի քանի տարի լցնում են աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները :
Երկու օր,Երկու հայ, Երկու ժանր:
Առաջին օր . Հանդիաստեսը հայացքը սևեռել է Ստրադիվարիուսի ջութակը բանեցնելու պատիվ ունեցող եզակի ջութակահարներից մեկին: բեմում է Սերգեյ Խաչատրյանը:Նա քսանութ տարեկան է , բայց արդեն ունի դասական երաժշտության համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակների հավաքածու:Նվագել է աշխարհի ամենաանվանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի նվագակցությամբ: նրա շնորհիվ Խաչատրյան ազգանունը դասական երաժշտության մեջ այսօր ունի երկակի հեղինակություն:
Երկրորդ օր : Դահլիճը էքստազի մեջ է այն երաժշտական ճաշից, որը պատրաստել է հանդիսատեսին կիսով չափ մեջքով նստած, դաշնամուրին խոնարված քսանվեցամյա երիտասարդը: Բեմում է Տիգրան Համասյանը: Նա Հայկական էթնիկական մեղեդու բուրմունքը հասցնում է հանդիսատեսին ջազի և Ռոքի հարմոնիկ միաձուլումով : Նա արդեն անցել է աշխարհի ամենահայտնի բեմերով:Նրա մասին արդեն խոսել են աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտները:Նա վերապրեցնում է հայ էթնոսի մեղեդին իր ժամանակի մեջ , այնպես ինչպես…
…և այստեղ մի հարց …
Ինչու՞ դեռ կա Հայոց աշխահը …
Հուր կլինի Հայոց աշխարհը,
քանի դեռ կա Հայոց հանճարը :
Հայոց հանճարը չի մեռնում,Հայոց հանճարը վերածնվում է:

Հովհաննես Մարգարյան



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԹԱՄԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Feb 21, 2014 18:38


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('29136') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5\xD5\xBD \xD5\x80\xD5\xB8...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219