ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, January 14, 2014 3:11 - 2 քննարկում

« Վերացնել մակաբույծներին կամ Հայկական ծովահրեշի ապոգեան » ՆԱԽԱԲԱՆ

ՆԱԽԱԲԱՆ
Սովետական միության փլուզումը իշխանության բերեց մի շարք մակաբույծների որոնցից շատերը կոմսոմոլի մակաբույծներն էին ,մյուսները մակաբույծներ որոնք ազգայնական կերպարներ ունեին: ուրիշները հանցագործ անցյալով մակաբույծներ։ Մակաբույծները բազմացել էին Սովետական վերջին տարիների վարչական անիմաստ քաղաքականությունից ։ Անկախությունից հետո բոլոր հետսովետական երկրները ենթարկվեցին մակաբույծների հարձակմանը տնտեսության վրա։ Արդյունաբերական միավորները ամբողջությամբ անցան մակաբույծների տնօրինության տակ ։ Գյուղատնտեսությունը մակաբույծները մասնատեցին։ Իշխանությունը մինչև այսօր նրանց ձեռքում է։ Ընդհամենը մի քանի տարիների ընթացքում մակաբույծները վերացրեցին բոլոր գործարանները : հիմնահատակ քանդեցին բոլոր լուրջ տնտեսական միավորները։ Ինժիներների երկրները վերածվեցին աղքատ Ինժիներների և հարուստ դատախազների երկիր։ Իսկ երբ դատախազը հարուստ է սա արդեն ցուցանիշ է թե ինչպես է կազմակերպված արդարադատությունը ։ Օրինակ Ռուսաստանում կամ ՈՒկրաինայում հարուստ են նաև շարքային քննիչները։ Հայաստանում օրինակ թաղային մակարդակով պետական ծառայողի պաշտոնը ընկալվում է որպես բարվոք ապրելու և հարստացման աղբյուր։

Բոլորին հայտնի են այն մեխանիզմները այսպես ասած ատկատի որի մասին չեն դադարում խոսելուց ։ Ասենք Նախագահը կարող է խոսել ատկատների մասին ասելով որ նա տեղյակ է, բայց երբեվիցե քրեական գործ չհարուցվի փաստի առիթով որի մասին բարձրաձայնել է Նախագահը։ Իրականում նման ատկատներից սնվում են մանր մակաբույծները ,մեծերը դրանցով առանձնապես հետքրքված չեն։ Սակայն որ Մեծերը սնվելու տեղ ունեն տրամաբանական է։ Ամենահետքրքիրը մեծ մակաբույծների սնման կետերն են ։ Քանի չի գտնվել մեծ մակաբույծների սնման կետը պետության առողջությունը վտանգի տակ է։

Խորհրդարաններում ընդունվում է կոռուպցիայի մասին անիմաստ օրենքներ աչք փակելու համար իրական մակաբուծությունը։ Քանի որ մակաբույծների վերացման համար պետական և վարչական կառուցվածքում և օրենսդրությունում չկան այն էլէմէնտները որոնք կկանխեին Բյուջէի խոշոր հափշտակությունները , Սոցիալական միջոցների յուրացումը ,պաշտոնի չարաշահումը , Ստրատեգիական միավորների հանձնումը կաշառքի դիմաց …
Այս բոլորը բերում է նրան որ տնտեսության ընթացքը արգելակվում է ։ Պետության շահերը փոխարինվում են մասնավորի կամ այլ կապիտալի շահերով։ Ինչը նշանակում է որ ազգաբնակչության շահերը ոտնահարվում են։Պետության դիրքերը թուլանում են ։ Ազգաբնակչությունը աղքատանում։ Հետո սկսվում են հետևանքները …

Մակաբույծներից փրկվելու մեկ ձև կա ։ Գտնել սնման և բազմացման աղբյուրները և վերացնել այդ աղբյուրները։ Հակառակ դեպքում նրանք կվերադառնան։ Իսկ հայ ժողովրդի դեպքում ամենակարևորը տեղեկացավածությունն է։ Բայց ոչ ոք տեղյակ չի պահում։ Նույնիսկ ընդիմադիրը։ Քանի որ ընդիմադիրը նույնպես մակաբույծ է և սնվում է նույն աղբյուրից ։ Իսկ բարձրաձայնողներին մակաբույծները կազմակերպված վերացնում են։ Քանի որ հասարակության լայն հատվածի տեղեկացված լինելուց վախենում են մակաբույծները , մեր կայքի նվիրական գործն է տեղեկացնելու մակաբույծների սնման աղբյուրները և բազմացման կետերը որպիսի մոլորյալ ամբոխը չվազի մակաբույծ դրածո ընդիմադիրի հետեվից մոմ վառելու կամ անիմաստ տեղը գոռալու ։ Նա պետք է վերացնի մակաբույծին։ Այսուհետ ներկայացնելու ենք « վերացնել մակաբույծներին կամ Հայկական ծովահրեշի ապոգեան » շարքը, որը ձեզ կարող է շատ օգտակար լինել առօրյա կյանքում։

ԼույսԱշխարհի իրավատնտեսական հարցերով մասնագիտական խումբ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Artak T.
Jan 14, 2014 15:48


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28760') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x92\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA5\xD5\xB6\xD5\xA4...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x92\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA5\xD5\xB6\xD5\xA4...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x92\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA5\xD5\xB6\xD5\xA4\xD5\xA5\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219