ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 27, 2013 20:02 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 33)

Կուզեի մի փոքր անդրադառնալ հատկապես իմ կողմից ընդգծված,մեծատառերով մեջբերված նրա խոսքերին:Նախ,այս քննիչ կոչվածը, հաճախ շփոթելով ամսաթվերն ու մանավանդ «մոռանալով», որ իր այս քերթվածքի շատ մտացածին երևույթներ չեն հաստատվել ոչ նախաքննությամբ և ոչ իսկ դատարանում և անգամ դատաքննության ժամանակ դուրս են հանվել շարադրանքից,նորից չի զլացել իր քերթվածքի էջերում տեղ տալ դրանց,որպես զգացմունքային զեղումներով լի մի պատմության:Գնացքն այո´, նախորոք կազմված ծարագրի համաձայն էր բերվել Արտաշատի կայարան,բերվել էր ջոկատը խայտառակելու ու հա´տկապես ստացված գումարի միջոցով պառակտում սերմանելու ջոկատում,սրանում այս ամբողջ տարիներին չեն կասկածել ոչ մի մարդ ու թեև Ներքին օրգանների այս նպատակը չիրականացավ,բայց սա է,ինչի մասին իր այդ գրքույկում շարունակում է զառանցել քննիչ Աբրահամյանը՝ թե իբր ՝.«պարզ է մի բան,որ նման հանգամանքներում ջոկատի ներսում անշուշտ պետք է ծագեին վեճեր ու կռիվներ»:Մինչդեռ քննիչ Աբրահամյանն էլ,նրա տերերն էլ շատ լավ գիտեին ու քննությամբ էլ էր պարզ դարձել,որ այդ գումարի համար երբե´ք և ո´չ մի անգամ թեթևակի վեճ տեղի չի ունեցել ջոկատի ներսում,ի պատիվ ջոկատի ազնիվ ու մաքուր հոգու տեր մարտիկների:Եթե դրանից հետո ինչ որ վեճեր լինեին,մենք ուղղակի անկարող կլինեինք այդքան միասնաբար պայքարելու հենց ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից զինած ու մեր դեմ հանած Արտաշատյան հանցագործ այն խմբավորումների դեմ,որոնք Արտաշատը ամիսներ շարունակ դարձրել էին արյունոտ մարտերի թատերաբեմ,իսկ ԼՏՊ-ի ու Վազգենի իշխանություններն ու սրանց հետ էլ այսպիսի «իրավունքի պաշտպանները» ԻՆՉՊԵՍ ՊԱՐԶՎԵՑ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ,ոչ թե միայն կողքից նայողի դերում էին,այլ՝ այդ դեպքերը կազմակերպողի ու պատվիրողի…
Հիմա հարց է առաջանում,իսկ ինչու՞ էր վագոնը բռնագրավելու այդ դեպքից տարիներ անց,իր գրքույկում,որոնք ընդգծել եմ վերևում,այսպիսի տողեր գրում քննիչ Աբրահամյանը՝. «Այս մասին ՋՈԿԱՏԻ ՏՂԱՆԵՐԸ հայտնել են Արտաշատում գտնվող Հակոբջան Թադևոսյանին…»:Լինելով մեր գործը քննող քննչական խմբի ղեկավարը մանավանդ,քաջ ծանոթ լինելով ամբողջ գործին ու բոլոր ցուցմունքներին,որոնք տեղ էին գտել ինչպես հենց իրենց կողմից կազմված մեղադրական եզրակացության մեջ,այնպես էլ հետագայում հաստատվել ու գրվել էին դատավճռում,այսքանից հետո,դժվար թե այս քննիչն անտեղյակ լիներ ,կամ՝ պատահաբար գրեր այս տողերը՝ միտումնավոր ընդհանրացնելով ամբողջը և ստվերի ետևում պահելով , իրականում վագոնի մասին Հակոբջանին հայտնողի անունը:Պարզ է,նա ամեն բան պետք է աներ,որպեսզի արդարացներ, կազմակերպված ձևով 15 մարտիկների ճակատագրերի խորտակման այս հանցավոր քայլը,կամ էլ ո՞վ գիտե,գուցէ այսպիսով ցանկացել էր լռեցնել իր ներքին ձայնը,համոզել ինքն իրեն,արդարանալ իր իսկ խղճի առա՞ջ…Նա չէր զլացել սվաղել ամբողջը և ընթերցողի մոտ թյուր կարծիք ձևավորելու միտումով,մտածված չնշելով,թե այդ ջոկատի տղա-ՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր էին,որ Հակոբջանին հայտնել էին վագոնի մասին:Մինչդեռ դատավճռի 29-րդ էջում պարզից էլ պարզ գրաված է՝.
«Հատոր 4 /2/ գթ.112-118, 136-144, դատ.նիստի արձ. էջ՝ 251-254
Ամբաստանյալ Հ.Թադևոսյանը բոլոր ցուցմունքներում հայտնել է,որ 1990 թ. մարտ ամսին իր մոտ է եկել Զավեն Պողոսյանը և հայտնել,որ Արտաշատի կայարանում Ադրբեջանին պատկանող արդյունաբերական ապրանքներ կա,անհրաժեշտ է դրանք բռնագրավել,վաճառել ազգաբնակչությանը և գոյացած գումարը օգտագործել ջոկատի կարիքների համար:Ինքը համաձայնվել է Զավեն Պողոսյանի հետ,ապա նրա,Վարուժանի,Վարդանի,Խաչիկի և այլ տղաների հետ,որոնց ինքը չի ճանաչել,գնացել են Արտաշատի կայարան…»:
Այսպես,մոտ մեկ տարի,երբ արդեն բանտերում էին Հակոբջան Թադևոսյանն ու ջոկատի մարտիկների համարիա կեսը, և նրանցից շատերը,ես ինքս էլ նրանց հետ երբ մեղադրվում էինք այս վագոնի գործով,թեև ոչ տեղյակ էինք եղել,ոչ էլմասնակից,դրսում իր ազատությունն էր վայելում Զավեն Պողոսյանը և եթե կանչվում էր դատախազություն ցուցմունք տալու,այնտեղից հանգիստ վերադառնում էր իր տուն,մինչդեռ ձերբակալման վտանգի մեջ էին ու փախուստի էին դիմել ջոկատի մյուս կեսը կազմող տղաները…Եվ երբ ծանոթանում էի գործին,այնտեղ չկար ոչ մի հարցում ուղղված Զավենին,թե նա ո՞րտեղից էր տեղեկացել այդ վագոնի ու նրա պարունակության մասին,որ հայտնել էր Հակոբջանին:Մինչդեռ,տրամաբանորեն, հենց սա պիտի լիներ նրան տվացվող հարցերից ամենակարևորը:Իսկ երբ կոծկվում,թաքցվում է այսքան կարևոր մի բան,ակամայից հարց է առաջանում՝. մի՞թե օրգանները պիտի հարցադրեին դեռ ու բացեյին իրենց իսկ կողմից կազմակերպված նմանատիպ ստորությունները:Սակայն նրանք դեռ չգիտեին,որ իրենց գործիքներն հանդիսացող ուրիշ մարդիկ,Արտաշատում դեռ Սովետական շրջանից որպես բանդայի ղեկավարներ գործող Ռուբեն Հակոբջանյանի և Կծան Միշայի խոստովանական ցուցմունքներն են,որ բացահայտելու են կատարված ամբողջ դեպքերի կազմակերպված լինելու և իրենց էլ մեր դեմ օգտագործելու փաստը ՝ ՀՀ Ներքին Գործերի Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյինի անմիջական հանձնարարությամբ…
Փաստորեն այսպես,հենց ի սկզբանե նպատակադրված,օգտագործելով այն ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազության կարևոր քննիչ հանդիսացող Աղվան Հովսեփյանի հովանավորությունն իր հայրենակցի՝ Ապարանից Արտաշատ տեղափոխված Զավեն Պողոսյանի հանդեպ,Ներքին օրգանները այս Զավենին մտցրել էին ջոկատ,իր ներկայությամբ և բոլոր մեղադրելի դեպքերին իր անմիջական մասնակցությամբ ու հրահրմամբ,ջոկատը հանցավոր խաղերի մեջ ներքաշելու համար:Ահա թե ինչու՞ Զավեն Պողոսյանը,որ անմիջական մասնակիցն ու մանավանդ ձեռնարկողն էր ջոկատի հետ կապված անխտիր բոլոր դեպքերի,ստացավ ամենացածր ազատազրկման ժամկետը,իսկ տղաներից շատերը,որ մասնակցություն անգամ չէին ունեցել այդ դեպքերին,բանդիտիզմի մեղադրանքներով երկար տարիներ փակվեցին բանտերում,իսկ Հակոբջան Թադևոսյանը դարձավ հենց այս անարդար կամայականության զոհը՝ պատիժը կրելու ընթացքում ստանալով հոգեկան խանգարում,իր վախճանը գտավ հոգեբուժարանում…
Հակոբջան Թեդևոսյանի՝ այդ պատմաբան,քաղաքական գործիչ ու հին քաղբանտարկյալ մարդու ողբերգական մահը,երբեք ծանր չէր նստել առևտրականի հոգեբանություն ունեցող այդ քննիչի՝ Սերգեյ Աբրահամյանի խղճին,քանզի նա իր «քերթվածքը արարել էր» Հակոբջանի մահից հետո…
Այդտեղ իմ կողմից արված ընդգծումներիցս մեկն էլ վերաբերվում է նրան,որ իբր,ըստ Աբրահամյանի,«Հակոբջան Թադևոսյանը մարտի սկզբներին Միացիալ կուսակցության կողմից Արտաշատ էր գործուղվել,կանխելու,ինչպես ասում են,հանցավոր ճանապարհից դուրս բերելու Սամվելի ջոկատի տղաներին»:Ի՞նչ հանցավոր ճանապարհի մասին կարող էր խոսք լինել,երբ մինչև մարտի վերջերը,մինչ այդ վագոնի ապրանքը առգրավվելը բացարձակապես չկար որևիցէ մեղադրելի դեպք,որ կատարած լիներ ջոկատը,կամ նրա անդամներից որևէ մեկը:Ասածս հաստատում է հենց ինքը՝ քննիչ Աբրահամյանն իր գրքույկի հետագա տողերում,գրելով,որ՝.«…և մի փաստ,որ թերևս ամենակարևորն է՝ այդ դեպքից հետո ջոկատի տղաները նկատելիորեն փոխվեցին.մեծ գումարի՞,թե՞ արտասահմանյան շքեղ ապրանքի ազդեցությունն էր,որ բարոյալքեց նրանց»:Ահա,թեև հատկապես կարևոր գործերի քննիչ,սակայն այսպես հակասելով ինքն իրեն (քանզի ճշմարտությունն ամեն դեպքում վեր է ելնում,որքան էլ որ ցանկանան այն լավ քողարկել),Սերգեյ Աբրահամյանը փաստորեն այստեղ ուզում է ամեն կերպ հաստատել,որ վագոնի ապրանքից գոյացած գումարի պատճառով բարոյալքվեց ջոկատն իբր,մոռանալով,որ ընդհամենը մի քնի տող առաջ գրել էր,թե իբր Միացիալ կուսակցությունը մարտի սկզբներին (այսինքն այն ժամանակ,երբ դեռ վագոնի առգրավում տեղի էլ չէր ունեցել),Հակոբջանին գործուղել է Արտաշատ,իբր կանխելու,հանցավոր ճանապարհից դուրս բերելու ջոկատը:Դե, եթե ջոկատը բարոյալքվել էր վագոնի ապրանքից գոյացած գումարները տեսնելուց հետո,ապա հարց է առաջանում,դրանից առաջ ուրեմն,ջոկատի կատարած այդ ի՞նչ հանցանքների պատճառով էր Հակոբջանն ուղարկվել Արտաշատ,«դարձի բերելու Սամվելի ջոկատի անդամներին»:Կամ ի՞նչ է,երկրում գոյություն չունե՞ր միլիցիայություն,որ զբաղվեր այդ հարցով,եթե այդ ժամանակ իրոք ջոկատը դուրս էր եկել իր ճանապարհից և օրգանների փոխարեն այդ դերն իր վրա էր վերցրել Սովետական շրջանում կազմակերպված այլախոհական մի կուսակցություն,որի իրական դերից շատ հեռու էր, սովետական միլիցիայի անպատվաբեր դերն ստանձնելը:Հակոբջան Թադևոսյանն իրականում, Աշոտ Նավասարդյանի կողմից,ով հանդիսանում էր «Անկախության բանակի» գլխավոր հրամանատարը,գործուղվել էր Արտաշատ,որպեսզի կոորդինացնի Արատաշատի և Արարատի ԱԻՄ-ների աշխատանքը,քանի որ այդ ժամանակ ՀՀՇ կազմակերպությունը ջանք ու եռանդ չէր խնայում իր կազմի մեջ ընդգրկելու հանրապետությունում արդեն մեծ ու բարի համբավ ունեցող այդ ջոոկատը և դա շատ լավ գիտեր Ա.Նավասարդյանը,սակայն, քանի որ Արարատի ԱԻՄ-ի ընդհամենը 5-6 անդամները արդեն հեռացել էին և փաստորեն ամբողջովին կազմալուծվել էր Արարատի ԱԻՄ-ը իր ղեկավարի և նրա հոր շատ կասկածելի գործունեության պատճառով՝Հակոբջանը մնաց Արտաշատում,որի ներկայությունն ավելի խուճապ առաջացրեց արդեն իսկ անդունդ գլորվող կոմունիստների շրջանում:Փստորեն չկարողանալով ջոկատն ուղղորդել դեպի ՀՀՇ-ի կողմ,ինչը պիտի լրիվ վերահսկելի լիներ հենց կոմունիստների կողմից,նրանց աչքի առաջ անդառնալիորեն միավորվեցին ռազմական ուժը՝ հանձինս այն ժամանակ ողջ հանրապետությունում մեծ փառք վայելող և ամենալավը զինված այս ջոկատի և Կոմունիստական կուսակցության համար իրական թշնամի համարվող գաղափարական միավորումը, հանձինս՝ ԱԻՄ-ի:Ահա թե ինչու՞ կոմունիստներն անցան մեծամասշտաբ հարձակման՝ մեր դեմ,որին համընկան նաև ՀՀՇ-ի շահերը:Այս բանը,ինչպես արդեն նշել եմ,անգամ մինչ օրս չեն թաքցնում նախկին կոմունիստները:Մի քանի անգամ և տարբեր մարդիկ են ինձ ասել այս խոսքերը,թե իբր՝. «եթե այդ Հակոբջանը չգար Արտաշատ,երևի ձեզ հետ նման բան չպատահեր»:Իրականում իր ստեղծման օրից ի վեր,ջոկատը անվերջ զբաղված էր եղել սահմանները հսկելով ու մարտերով միայն:Հակասելով ինքն իրեն,Սերգեյ Աբրահամյանը իր նույն բրոշյուրում գրում է այսպիսի տողեր նաև՝.«Ահա,այսպես,այս մթնոլորտում՝ 1989-1990 թ.թ. ձևավորվեց նաև Արտաշատի բնակիչ Սամվել Մարգարյանի զինված կայուն ջոկատը,որում ներգրավված անդամների թիվը կազմում էր մի քանի տասնյակ մարդ,ի թիվս որոնց մարտի էին ելնում նաև կանայք:Սամվել Մարգարյանի հրամանատարությամբ գործող ջոկատի մասին ականատեսները պատմում էին,որ սկզբնական շրջանում աչքի ընկնողներից էր,խիզախ կռվողներից և ուրեմն, մյուս ջոկատների նման ուներ կռվի իր ասքն ու լեգենդը,հերոսական պատումներն ու վիպական մոտիվը,հաղթանակներ ու նահանջներ էր տեսել,զոհեր ունեցել:Սակայն 1990 թվականից,հայրենասիրական նպատակով ստեղծված ջոկատը շուտով վերածվեց հանցագործ բանդայի…»:
Ահա,ինչպե՞ս վերածվեց բանդայի,կամ ու՞մ կողմից հայտարարվեց,որ այսուհետ անցնում են բանդիտական գործնեության,պարզություն մտցված չի Աբրահամյանի գրվածքում,ինչպես այդպես էլ մինչև վերջ չկարողավ ո´չ քննչական մարմինը,ո´չ էլ դատարանը պարզեցնել ու հիմնավորել, թե հատկապես ի՞նչն է հիմք ընդունում,դատելով մեզ բանդիտիզմի մեղադրանքով,երբ այն ժամանակվա ՀՀ-ում դեռևս գործող հին՝ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 72 հոդվածի (բանդիտիզմ) մեջ պարզ բացատրվում էր,որ բանդիտ կարող են համարվել այն խմբավորման անդամները,ովքեր նախօրոք համաձայնության գալով կատարելու հափշտակություններ,սպանություններ և այլ հանցագործություններ,դրանք իրականացնելու համար կազմում են խմբեր,կամ այլ նպատակներով կազմված այն խումբն է համարվում բանդա,որի անդամներից մեկը կամ մի քանիսը,կամ խմբի ղեկավարը հայտարարում է,որ այսուհետև ձևափոխվելու է խումբը և զբաղվելու է բանդիտական գործունեությամբ:
Ահա,այսպես:Մինչդեռ ոչ միայն խումբը չէր կազմվել այդ նպատակով,ինչն հաստատում է հենց ինքը,քննիչն իր գրվածքում,այլև դրանից հետո էլ երբեք ոչ ոք նման բան չէր հայտարարել ու ոչ էլ նման հանաձայնություն էր եղել երբևէ:Եվ ընդհակառակը՝ իր կազմման օրից՝ 1989 թվականի սեպտեմբեր ամսից սկսած մինչև 1990 թվականի Հոկտեմբերի վերջը,երբ արդեն ձերբակալեցին ջոկատի մարտիկներին,անկախ Արտաշատում տիրող իրադրության,ջոկատը մասնակցել էր ՀՀ սահմաններում տեղի ունեցած անխտիր բոլոր մարտերին:Ինչպե՞ս կարող էին մարդիկ բանդիտներ լինել և միաժամանակ պատրաստ լինել կյանքները զոհելու Հայրենիքի համար:Չկարողանալով իրավաբանորեն հիմնավորել մեզ կպցված բանդիտիզմի այս հոդվածը,Աբրահամյանը չզլացավ այն դնել մեզ վրա և ուղարկել գործը դատարան,թեև հենց այդ ժամանակ ևս, անօգնական մարդու խղճալի դեմքով արդարանում էր,մեզ՝ կալանավորվածներիս առաջ,ամեն անգամ գալով քննության ու բացահայտ հայտարարելով,որ ինքը դեր չունի այդ գործում,իրեն այդպես կարգադրել են հատկապես ԼՏՊ-ն ու Վազգեն Սարգսյանը:Այս առիթով,հերթական քննության ժամանակ,երբ հայտնում է բանդիտիզմի հոդված դնելու մասին,Սամվելի կողմից ստանում է իրեն արժանի պատիժը… և գուցե հասկանալով այդ պատժի ճշմարտացի լինելը՝ թողնում է այն քննասենյակի չորս պատերի,Սամվելի ու ականատես բանտի հսկիչի հիշողության մեջ ու լուռ հեռանում…
Դրանից երկու տարի անց,երբ ես ազատ արձակվեցի դատարանի դահլիճից,1992 թվականի դեկտեմբերյան մի ցուրտ օր,հանդիպեցի քննիչ Սերգեյ Աբրահամյանին արդեն Շահումյանի շրջանի դատախազի իր առանձնասենյակում:Իր օգնականի զարմացած հայացքի տակ,նա ինձ ընդունեց իր վաղեմի ծանոթին վայել ընդգծված հարգանքով և հոտնկայս:Ես,համաձայն իմ անմիջականությանը,բարևից հետո բարձրաձայնեցի՝.
-Պարոն Աբրահամյան,շնորհավորում եմ մեր ճակատագրերի գնով ստացած ձեր պաշտոնը:
Նա կարկամեց մի պահ ու դեմքին մի շփոթված ժպիտ,կարծես թե ընկավ իր բազկաթոռի մեջ,ասելով թե՝.
-Չէ ,սխալվում ես Սվետա ջան,նման բան չկա…
Հետո զրույցը գնաց իր հունով ու նույն արդարացումներով…
(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ