ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 26, 2013 16:54 - չքննարկված

Անկանխատեսելի արդյունք. արաբացած հայեր

Էմրե Ջան Դաղլըօղլու

nm_cobanyan550_0137Գայանե Չոբանյանն, ով գիտաժողովում հանդես եկավ «Արաբացած հայերի հիմնախնդրի շուրջ» զեկույցով, սովորում է Երևանի պետական համալսարանի Թյուրքագիտության ամբիոնի ասպիրանտուրայում: «Քաղաքական իսլամն Ադրբեջանում» թեմայի շուրջ աշխատող Չոբանյանը նույն համալսարանում դասավանդում է ադրբեջաներեն: Չոբանյանն ասում է, որ վերջին տարիներին իսլամացած հայերի վերաբերյալ աճող հետաքրքրությունը թուրքացված և իսլամացված հայերի շուրջ է կենտրոնացված, մինչդեռ արաբացած հայերի վերաբերյալ որևիցե աշխատանք չի կատարվել:

Չոբանյանը նշելով, որ անհրաժեշտ է անդրադառնալ նաև արաբացած հայերին, ովքեր Մերձավոր Արևելքում զգալի թիվ են կազմում, հայտնում է, որ օսմանյան ժամանակաշրջանում հիմնասյուն հանդիսացող իսլամը հանրապետության ժամանակ հավասարվեց թյուրքիզմին և հայերի թուրքացումն ու քրդացումը դարձավ Համիդիան գնդերի կոտորածների և ցեղասպանության հիմնական քաղաքականություններից մեկը: Ըստ Չոբանյանի՝ հայերի արաբացումն այս կոտորածների անցանկալի արդյունքներից մեկն էր:

Չորս խումբ

Չոբանյանը, նշելով, որ այս գործընթացում կարևոր տեղ է ունեցել ձուլումը, հայտնում է, որ արաբացած հայերին անհրաժեշտ է բաժանել չորս խմբի.

Արաբացած մուսուլման հայեր
Արաբացած, բայց Հույն ուղղափառ կամ Հույն կաթողիկե եկեղեցու հտևորդներ
Արաբացած լատինադավաններ
Արաբացած հայեր, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են:

Արաբացած մուսուլման հայերն ապրում են Թուրքիայում` Սասունում, Մարաշում, Հաթայում և Այնփեպում, Սիրիայում՝ հատկապես Թուրքիային և Իրաքին սահմանակից շրջաններում, Լիբանանում, Հորդանանում և Իրաքում: Չոբանյանը դժվարանում է Թուրքիայում բնակվողների համար որևիցե թիվ նշել, սակայն ըստ նրա՝ Սիրիայում բնակվում է մոտ 100 հազար արաբացած հայ: Չոբանյանը հայտնում է, որ Լիբանանում փոքրիկ խումբ է ապրում. այս մարդիկ կարողանում են պահպանել իրենց քրիստոնեական ինքնությունն այն բանի հաշվին, որ Լիբանանում մեծ քրիստոնեական համայնք կա:

Չոբանյանը նշում է, որ բացի հայ առաքելական եկեղեցու հետևորդ խմբից, մնացած խմբերը լուրջ ձուլման են ենթարկվել: Նա համարում է, որ խնդիրը լոկ կրոնական ինքնությունը չէ, քանի որ քրիստոնյա հայն էլ կարող է հայկական մշակույթից և հայերենից հեռու լինել: Չոբանյանն ասում է, որ այս մարդիկ իրենց ներկայացնելիս կարևորում են կրոնական ինքնությունը, ինչը հայկականության հետ կապելու համար բավարար չէ:

Հատկապես իսլամացած հայերի խնդիրը ինքնության խնդիր համարող Չոբանյանի կարծիքով, սա անլուծելի հարց է նաև Հայաստանի և սփյուռքի համար: Հայկական մշակույթի և հայերենի հետ կապ չունենալու պատճառով Հայաստանը խուսափում է հարաբերություններ հաստատել արաբացած հայերի հետ:

Սիրիայում հայ իսլամական ցեղախումբ

Արաբացած մուսուլման հայերի ամենահայտնի օրինակը Սիրիայի աշիրաթ արման ալ մուսլիման (հայոց իսլամական ցեղախումբ) է: 1988 թ. շեյխ Էլի Հովակիմյանի կողմից կազմավորված ցեղախումբն ապրում է գլխավորապես Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի սահմանայնին շրջաններում, որոնց կենտրոնական շրջան է համարվում Ռեսուլայնը: Մոտ 25.000-ի հասնող ցեղախմբի անվանումը հետագայում փոխվել է՝ դառնալով աշիրաթ արման ալ շաթաթ (հայոց սփյուռքի ցեղախումբ):

Քանի որ ցեղախումբն օգտագործում է Հայաստանի դրոշն ու դրոշի գույները, ասում են՝ լուրջ հայ ազգայնականներ են: Թեև Հայաստանի հետ ցեղախումբը ցանկանում է քաղաքական և տնտեսական հարաբերություններ հաստատել, սակայն հայտնի է, որ Հայաստանը կասկածով և վախով է վերաբերվում այս առաջարկին: Գայանե Չոբանյանը հայտնում է, որ այս ցեղախումբը ցանկանում է վերադառնալ իր ինքնությանը՝ ցանկություն հայտնելով մնալ մուսուլման: Գևորգ Աբելյանի հետազոտությունների արդյունքում հայտնի դարձած այս ցեղախումբն ընդհանրապես խոսում է արաբերեն և քրդերեն: Ցեղախմբի անդամների մեծ մասն ամուսնանում է ցեղախմբի ներսում:

Ցեղախմբից դուրս ամուսնանալ ցանկացողը պետք է ստանա շեյխի թույլատվությունը: Բացի այդ` ցեղախմբի անդամները ցեղախմբում մնալու համար պետք է կանոնավոր գումար վճարեն, որն ընդհանուր գանձարանում է հավաքվում և օգտագործվում է ցեղախմբի ընդհանուր կարիքների համար: Ըստ Չոբանյանի՝ Հաֆեզ և Բաշար ասադների կառավարությունն աջակցում է այս ցեղախմբին` դիտարկելով այն քրդական քաղաքական-անջատողական շարժումներին հակակշիռ տարր: Ներկայում Սիրիայում ընթացող պատեազմում այս ցեղախումբն աջակցում է Ասադի կառավարությանը: Չոբանյանը հատկապես շեշտում է, որ Սիրիայի բոլոր մուսուլման հայերն այս ցեղախմբի անդամ չեն:

misakmanusyan@gmail.com

http://www.agos.com.tr/haber.php?seo=hesapta-olmayan-sonuc-araplasan-ermeniler&haberid=6093

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ