ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, December 23, 2013 1:21 - չքննարկված

«Հայռուսգազարդի» պայմանագրի խայտառակ պահերը, որ մամուլում չեն նշվում»

Կարդացի ՀՀ կառավարության և ՌԴ միջև «Հայռուսգազարդի» պայմանագիրը:
Ահա խայտառակ պահերը, որ մամուլում չեն նշվում ուղղակի`
Ուրեմն,
1. Այսուհետ տարին առնվազն մեկ անգամ գները գազի և էլեկտրականության պետք է սպառողների համար վերանայվեն:
2. Շահութահարկը «Հայռուսգազարդի» համար ֆիքսվում է 20 տոկոս, մինչև 2043 թվականը: Եթե դրույքաչափը իջնի, իրենցն էլ է իջնելու, իսկ եթե, ըստ մեր օրենքի, բարձրանա, ապա իրենք մուծելու են 20 տոկոս:
3. Գազը տրամադրել ՀՀ տարածքից դուրս մենք չենք կարող. միայն ՀՀ տարածքի ներսի համար է այն:
4. Եթե դատական հարցեր լինեն, ապա մենք պետք է ենթարկվենք իրենց նշած Ստոկհոլմի դատարանի որոշմանը, որի գործավարությունը լինելու է միայն ռուսերեն:
5. Տարեկան շահույթը իրենց պետք է լինի առանց ինֆլյացիայի 9 տոկոս: Սակագները պետք է ապահովեն այդ շահույթի տոկոսը, արժույթի փոխարժեքի տատանումը և ինֆլյացիան:
6. Տարին մեկ անգամ իրենք վերագնահատելու են իրենց հիմնական միջոցները, և ՀՀ-ն ընդունելու է դա որպես ծախս:
7. Եթե մենք հրաժարվենք այս պայմանագրից կամ պետականացնենք, ապա պետք է մուծենք 158 մլն դոլար + վնասները իրենց:
8. Իրենք այդ 9–տոկոսանոց շահույթը կիրառում են՝ սկսած 2004 թվականի հունվարի մեկից, որի համար պետք է վերահաշվարկվի և գնահատվի նոր պարտք: ՀՀ-ի վրա:
9. Իրենք կարող են վերակազմավորել և վաճառել «Հայռուսգազարդը»՝ ում ուզեն, այդ թվում՝ նրա հողերը, շենքերը և այլ հիմնական միջոցները:
10. Հակամենաշնորհային օրենքները ՀՀ-ի իրենց վրա այսուհետ չեն գործելու:
11. Աբոնենտների տվյալները չեն համարվում պետական գաղտնիք:
12. Վրաստանի տարածքի տրանզիտի գնի հետ իրենք կապ չեն ունենում, և գազի գինը որոշվում է ՀՀ սահմանի վրա:
13. Ոչ մի երաշխիք գազի գնի չփոփոխման իրենք չեն տալիս մեզ: Չկա տենց դրույթ, որ մեր գազը լինելու է ամենաէժանը:
14. Եթե գազի սպառումը նվազի պլանավորված գնման ծավալից, ապա գները պետք է վերանայվեն, որպեսզի իրենց շահույթը ապահովվի, մեկ ա:
Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ