ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, December 7, 2013 13:16 - չքննարկված

Դավութօղլուն ու Մամեդյարովը գալիս են Ղարաբաղից տարածք վերցնելու

Դավութօղլուն ու Մամեդյարովը գալիս են Ղարաբաղից տարածք վերցնելու
Նաիրա Հայրումյան

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մտադիր է ժամանել Երեւան: Չի բացառվում, որ կժամանի նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, համենայնդեպս հայտարարվել է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների բոլոր պատվիրակությունները ժամանելու են Երեւանյան նիստին:

Երկու նախարարների այցը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ եւ հայ-թուրքական հարաբերություններում, եւ ղարաբաղյան կարգավորման մեջ տեղի է ունենում «պարանի ձգում»: Եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը փորձում են օգտագործել հայկական խնդիրներն իրենց շահերում:

Արեւմուտքը ցանկանում է բացել Հայաստանի հաղորդակցությունները Թուրքիայի ու Իրանի հետ, չփոխելով Ղարաբաղի ստատուս-քվոն, քանի որ Հայաստանի հաղորդակցությունն Ադրբեջանի հետ արդեն չի հետաքրքրում Արեւմուտքին: Այս դեպքում դեր է խաղում Հայաստանի ունեցած աշխարհքաղաքական զսպման դերը:

Ռուսաստանը փորձում է նախեւառաջ բացել Ադրբեջանի հետ հաղորդակցությունները, Հայաստանով Իրան եւ Թուրքիա մուտք ունենալու համար: Մյուս կողմից, Ռուսաստանը Հայաստանի սահմանները պահում է իր վերահսկողության տակ եւ դրանք փորձելու է «բացել իր պայմաններով», թույլ չտալով Հայաստանի տնտեսական եւ հաղորդուղիների դիվերսիֆիկացիա:

Թուրքիան փորձում է խաղալ այս երկու տրենդների վրա եւ հասնել իր նպատակներին՝ Ղարաբաղից պոկել մի քանի շրջան եւ նվազեցնել Արեւմուտքի ճնշումը, որը կարող է մեծանալ 2015 թ.: Դրա համար Թուրքիային անհրաժեշտ է Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա, ինչը լիովին հնարավոր է, եթե Ադրբեջանը համաձայնվի բացել հաղորդակցությունները Ղարաբաղի մի քանի շրջանները հանձնելու դիմաց:

Չնայած ինքնիշխանությունը եւ ռազմավարական բոլոր ակտիվները Ռուսաստանին հանձնելու անհագ ցանկությանը, Հայաստանն այնուամենայնիվ մնում է աշխարհքաղաքական կարեւոր գործոն եւ կարող է վարել սեփական խաղը: Դրա համար չպետք է «գող փիսոյի» պես մի տիրոջից մյուսի մոտ վազել, այլ՝ պաշտպանել սեփական շահերը:

Իսկ Հայաստանի շահերը պարզ են՝ առանց նախապայմանների հաղորդուղիների բացումը հարեւանների հետ, Ղարաբաղի ստատուս քվոյի պահպանումը եւ Թուրքիայի հանդեպ պահանջների ուժեղացումը:

Դավութօղլուի եւ Մամեդյարովի այցը Երեւան կոչված է ստեղծել «բարի կամքի» անտուրաժ, որի դիմաց Հայաստանից կպահանջեն «նվերներ»: Սակայն այցի պատասխանը կարող է լինել միայն պատասխան այցը, եւ ոչ թե «դժվար որոշումները» հողերը հանձնելու եւ զորք մտցնելու վերաբերյալ: Հայաստանի հանրությունը պետք է դա ցուցադրի Թուրքիային, ինչպես ցուցադրեց Ռուսաստանին դեկտեմբերի 2-ին: – See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/92108#sthash.CpEVDuL2.dpuf



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ