ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, November 28, 2013 9:00 - չքննարկված

Ֆանտոմ պետությունների հաջող գործարքները : « Ֆիգարո»

Ձեր երկիրը ձեզ դուր չի գալիս՞ : Հայտնագործեք նորը : Նրանց անուններն են Կրիստիանիա, Կոնչի Հանրապետություն, Հատ Ռիվերի կամ Սեբորգայի Դքսություն , Լադոնիա, Սիլանդ, Ռեդոնդայի Թագավորություն… Սրանք « Ժողովրդական միկրոպետություններ են» որտեղ մի խումբ մարդիկ հայտարարել են անկախ :Ի տարբերություն գաճաճ երկրների ինչպես Սան մարինոն կամ Անդորրան , Նրանք չեն ճանաչված և իրավաբանորեն գոյություն չունեն : Սակայն նրանք ունեն իրենց սեփական դրոշները,դրամը,նամականիշերը,անձնագրերը:Նրանք մի քանի հարյուրն են , եթե հաշվենք նաև ինտերնետում ստեղծված վիրտուալ պետությունները : Նրանցից երեսունը ունեն սեփական , փոքր տարածքը :Որոշները իրավական ակտեր են ձևակերպում իսկ մյուսները մաքուր երեվակայության հետեվանք են : Որոշները առեվտրական գործարքներ են անում իսկ մյուսները խաբեբայության սահմաններին են :

Նրանցից վեցը մասնակցել են առաջին միջազգային գագաթաժողովին, որը տեղի է ունեցել Հելսինկիում 2003 ին :Այն կազմակերպվել էր Ֆին արտիստների կողմից , որոնք տարված են այս ֆենոմենով : Երկրորդը կայանալու է 2008 ին Բրիոնի արխիպելագում . Խորվաթիա :

Այս տարվա քրոնիկոնի առաջին խոսակցությունների թեման Սիլանդն է : Այս երկրի «արքայազնը» վաճառում է իր թագավորությունը, որն իրականում Թամիզի ափին առափնյա ժանգոտած պլատֆորմ է :Երկրագնդի մյուս մասում միկրո պետությունների հետ չեն կատակում :

Հատ Ռիվերի դքսությունը գտնվում է Պերթից 500 կմ հեռավորության վրա Ավստրալիայում : Սա 70 քառակուսի կիլոմետրը տարածություն ունեցող գյուղատնտեսական հողատարածք է,որն իրեն անկախ է ճանաչել 1970 թվականին : Սեփականատեր Լեոնարդ Ջորջ Կասլեյը հրաժարվել է կառավարաության կողմից դրված գյուղատնտեսական արտադրության քվոտաներից : Անցնելով բազմաթիվ դատական պրոցեսներով նրան հաջողվել է ունենալ , առանց լիցենզիայի գինու վաճառքի իրավունք ,Ինչպես նաև սեփական հաճախության ռադիո հաղորդումների սփռում : Օգտվելով իրավական խառնաշփոթից նրան հաջողվել է չվճարել հարկ Ավստրալիային և գրանցել իր տարածքում բանկեր և ձեռնարկություններ :Տուրիզմն ու Գյուղատնտեսությունը երկրի հիմնական եկամտի աղբյուրն են : «Երկիրը» ունի մոտ հազար բնակիչ և ավելի քան քսան հազար այցելու տարվա ընթացքում :Իսկ «Արքայազն» Լեոնարդին հաջողվել է մեդիահամբավ ունենալ ընդունելով «Վիրալժիկ» դեղամիջոցի ֆրանսիացի հեղինակը Ժան Պիեռ Ռավենոին : Ով ստեղծել է վիճահարույց դեղամիջոցը սպիդի դեմ, որը Պաշտոնական Փարիզը արգելել է շուկա մտցնել : Դեղամիջոցը արտադրող կազմակերպությունը տեղափոխվել է Հատ Ռիվերի դքսություն : Դքսությունը նրան արտադրության լիցենզիա է տվել և օգնում է արտահանելու Աֆրիկա :

Կոնչի Հնարապետությունը ծնվել է 1982ին նույնպես դատական պրոցեսի հետեվանքով ;Դենիս Վարդլոուն Քեյ Վեստի քաղաքապետը , դատի է տալիս ոստիկանությանը որոնք չափից ավելի փակել էին արխիպելագի մուտքը , անկախության դեկլարացիա անում և իրեն նշանակում վարչապետ :Կոնչը, որին ԱՄՆ ն չի ճանաչում, ունի թագավոր Մել Ֆիշերը և դեսպան Ֆրանսիայում Ռոջեր Հոբբին, ով համատեղության կարգով դեսպան է նաև Տնտեսական համագործակցության միջազգային կառույցում :Նա հարցին մոտիկանում է լրջորեն : ԵռեսունԵրկուամյա տղամարդը սիրահարվել է տեղանքին իր արձակուրդներից մեկի ժամանակ : Իր պաշտոնը ձեռք է բերել այն բանից հետո երբ Փարիզում կազմակերպեց Կոնչի Հանրապետության պատվին ընդունելություն : Նա հավաստիացնում է որ Քեյ Վեստի բնակիչների մեծամասնությունը իրենց համարում են Կոնչի քաղաքացիներ և որ զբոսաշրջիկներին դուր է գալիս այցելել կոնչի հանրապետությունը :

Կրիստիանիայից Սեբորգա անցնելով Սոժեյի հանրապետությունով :

Սեբորգայի դքսությունում որտեղ բնակիչները իրենց համարում են հավասարապես իտալացիներ և դքսության բնակիչներ, նույնպես Տուրիզմն ու Ֆոլկորն են հիմնական եկամուտի աղբյուրը :Նույնը կարելի է ասել Սոժեյի Հանրապետության մասին, որը գտնվում է Ֆրանսիայում :Ստեղծված 1947 ին մի հյուրանոցատիրոջ և ռեգիոնալ պրեֆեկտի կողմից , Վերջինս ունի Պռեզիդենտ Ժորժետ Բերտեն Պուրշետը, Մոնտբենուայի ռեստորանատիրոջ աղջիկը :Երկիրը ունի վարչապտետ,երկու մաքսային աշխատող և մեկ պետքարտուղար , Լուիզ Պերրեն : Նա կատակով է այս ամենին վերաբերվում , սակայն հավաստիացնում է որ հինգ հազար բնակիչ ունեցող և տասներկու հազար հեկտար հող ունեցող երկիրը ողողված է զբոսաշրջիկներով ,և շատերը պատրաստ են վճարել գտնվելու համար Սոժեյի Հանրապետությունում :

Իսկ ահա Կրիստիանիայի ազատ և անկախ Հանրապետությունը որը հիմնադրվել է Կոպենհագենի սրտում գտնվող նախկին ռազմական բազայի տարածքի վրա 1971ին յոթհարյուր անօթեվանների կողմից , բարձր և ուժային հնչեղությամբ հայտարարել է իրեն անկախ : Չնայած նրան որ Դանիան ոչ մի ձև չի ճանաչում , Կրիստիանիան ունի երկուս ու կես միլիոնանոց տարեկան բյուջե իսկ պետության կառավարման համակարգը ինքնակառավարվում է բնակիչների կոլլեգիալ համակարգով և լայնածավալ իրավական գրոհ է սկսել ճանաչվելու համար :

Վերջերս Միկրո երկրների գագաթաժողովում տասնըմեկ միկրոերկրները ճանաչել են Թայվանի Հանրապետությունը ինչպես անկախ իր տարածքային ամբողջականությամբ, Բարեբախտար առանց Թայվանի դիվանագիտության ներկայությամբ է ստորագրվել փաստաթուղթը :Գագաթաժողովի նախագահը անմիջապես նկատել է որ իրենք կրակի հետ են խաղում :

Առնո Ռոդիե «Ֆիգարո» 10/05/2007



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ