ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, November 24, 2013 2:14 - չքննարկված

Իսլամացած հայերի մի մասը հաշտվել է վիճակի հետ, մյուսները ծպտյալ հայեր են

Ստամբուլում վերջերս կայացած` իսլամացած հայերին նվիրված համաժողովը կարևոր նշանակություն ուներ խնդիրը հենց տեղում ուսումնասիրելու առումով: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը նշեց, որ համաժողովին Հայաստանից ներկա են եղել և հայերեն զեկուցմամբ հանդես եկել չորս մասնակից, ընդհանուր առմամբ լսել են 26 զեկուցում, որոնք բոլորը թարգմանվում էին:

«Կոնֆերանսին մեկնելիս ես մտահոգված էի. գիտեք, որ Թուրքիան խայտաբղետ երկիր է, բայց անվտանգությունը լավ էր կազմակերպված: Սա իրոք մեծ իրադարձություն էր իսլամացած հայերի կյանքում, ընդհանրապես հայերի կյանքում, որ տեղի է ունենում Ստամբուլում: Այն նախաձեռնել էր «Հրանտ Դինք» հիմնադրամը: Հիմնականում կոնֆերանսի թեման իսլամացած հայերն էին՝ համիդյան ջարդերի ժամանակ, Մեծ եղեռնի տարիներին, առանձին թեմա էր նվիրված նաև բռնի կերպով իսլամացածների թոռներին, նրանք իրենց կյանքի մասին էին պատմում, հիմա պիտի հասկանան, որ իրենց թոռները հայ չէին, բայց հայի ցավն իրենց հարազատ է»,- ասաց նա: Վարդանյանի խոսքով՝ դահլիճում անգամ մարդիկ կային, ովքեր ցույց չէին տալիս, որ իրենց հետաքրքրում են այդ զեկուցումները, բայց ելույթները լսելով՝ հուզվում էին, խոստովանում, որ իրենց նախնիներն էլ էին հայ: Համաժողովը, ըստ Վարդանյանի, կարևոր էր նաև նրանով, որ առաջին անգամ իսլամացած հայերն իրենց խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն ստացան:

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ թեև անձամբ չէր մասնակցում համաժողովին, բայց ուշադիր հետևել է: «Թուրքիան այսօր բավական խնդիրներ ունի լուծելու՝ իր նպատակներին հասնելու համար, այդ ճանապարհին կարևոր է ազգերի, կրոնական ազատությունների խնդիրը, և այս առումով առաջին հերթին մեզ հետաքրքիր է իսլամացած հայության խնդիրը, այս հարցի տակից պետք է մի կերպ դուրս գալ: Իրենք, թվում է, խնդիրներ են լուծում, բայց սրանք ձևական բնույթ են կրում, ազգային փոքրամասնություններն իրենք ևս բարձրացնում են խնդիրը: Իսլամացած հայերը մեծ խումբ են կազմում, մի մասը հաշտվել է վիճակի հետ, չի ուզում հիշել անցյալը, նաև վախ կա»,- ասաց նա՝ հավելելով, որ կա ևս մեկ խումբ՝ այսպես կոչված ծպտյալ հայերը: Վերջիններս պահպանել են ներքին կյանքում ինքնությունը, սովորույթներն, ավանդույթները, որոշները` նաև լեզուն, կրոնը, իրենք են, որ ուզում են բարձրաձայնել իրենց ազգային ինքնության մասին, խոսել իրենց իրավունքների մասին: Այս առումով, ըստ Ալվրցյանի, մեծ գործ կատարեցին Հրանտ Դինքը և «Ակօս»-ը, այնքան մեծ, որ Թուրքիայի ներքին ինքնությունը պայթեցնող առաջին ռումբը նա գցեց, և աստիճանաբար սկսեց ինքնության զգացումի վերելք ապրել փոքրամասնությունը:

Թվում է՝ մենք քիչ բան գիտենք ծպտյալ, իսլամացած հայերի մասին, բայց, ըստ Ալվրցյանի, այդպես չէ: «Որոշ տեղեկություններ ունենք՝ ոչ օդից վերցրած, նաև ուսումնասիրություններ ենք կատարել: Իսլամացման բռնության մեջ կար նաև չակերտյալ կամավորություն: 1922 թվի տվյալներով՝ Թուրքիայում 400,000-ի մոտ իսլամացած հայություն կար՝ ստամբուլահայությանն ու համշենահայությանը չհաշված, նրանք վաղուց էին իսլամացել: Հայերն ավելի շատ էին արտագաղթում, բայց մենք հաշվարկել ենք՝ այնտեղ պիտի լինեն 3 մլն-ից ավել իսլամացած հայեր՝ համշենահայությունն էլ հետը»,- ասաց նա՝ հավելելով, որ նրանց մի մասը խորթ են, մոտ երկու միլիոնը՝ ծպտյալ հայություն: Ալվրցյանը մեջբերեց Հրանտ Դինքի խոսքերը՝ «եթե մի օր Թուրքիան ժողովրդավար երկիր դառնա, ապա հայության թիվը երկու անգամ կավելանա»: Հայերն, ըստ Ալվրցյանի, ոչ թե եկվորներ են, այլ իրականում հիմնական զանգվածն ապրում է Մեծ Հայքի տարածքում:

http://m.1in.am/arm/armenia_society_230641.html



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ