ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, November 5, 2013 7:06 - 1 քննարկում

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԴԵՊՔԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ… Պատմում է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հայկ Բաբուխանյանը.

« Ընթանում էր հարց ու պատասխան,ներխուժեցին մի խումբ արդեն հայտնի երիտասարդներ և նրանք անմիջապես կրակ բացեցին Վազգեն Սարգսյանի ուղղությամբ:Բոլոր պատգամավորները պառկեցին գետնին:Կրակոցները շարունակվուիմ էին,լսվում էին գոռում-գոչյուններ,այդ թվում նաև քաղաքական բնույթի:Այնուհետև հարձակվողները հայտարարեցին,որ մենք կարող ենք նստել:Երբ նորից լսվեցին կրակահերթեր,դահլիճը հեղեղվեց կրակոցներով և անգամ նռնակի պայթյունի ձայն լսվեց:Երկրորդ անգամ կրակահերթերը շեշտակիորեն ավելի ինտենսիվ էին:Բայց ավարտից հետո մեզ ասացին,որ հանգիստ կարող ենք նստել մեր տեղերը:Նաիրին,որն այդ խմբի ղեկավարն էր,ելույթ ունեցավ նկարագրելով իր նպատակը,պնդելով,որ ինքը փրկել է ազգը և այլն և հայտարարեց,որ պատգամավորների և նախարարների նկատմամբ որևէ խնդիր չկա:Դահլիճում կային վիրավորներ և երբ բոլորը համոզվեցին,որ կրակոցները չեն շարունակվելու,,բազմաթիվ առաջարկություններ հնչեցին,որ պետք է լուծվի վիրավորների հարցը:
Որոշ ժամանակ անց Նաիրին ճանաչելով ինձ (իսկ մենք միմյանց ճանաչում էինք 1988-89 թվականներից ի վեր,Նաիրին գլխավորուùմ էր ուսանողական դաշինքը և բավականին ակտիվորեն մասնակցում ղարաբաղյան շարժմանը),հրավիրեց իր մոտ քարտուղարություն և ասաց,որ ներկաներին վնասելու մտադրություն չունի և կրկնեց իր արարքի քաղաքական դրդապատճառները:Նա կոչ էր անում,որպեսզի պատգամավորները դիմեն ժողովրդին,աջակցություն ցույց տալու համար:Ես առաջարկեցի ձևավորել վիրավորներով զբաղվող խումբ:Նաև վտանգ կար,որ դահլիճի դրսից արդեն իսկ խոշորագույն վրիպում թույլ տված անվտանգության ուժերը կարող են գրոհել դահլիճ,որտեղ շուրջ ութսուն պատգամավոր և նախարար կար:Նոր զոհերից խուսափելու համար,Նաիրին ինձ առաջարկեց դուրս գալ դահլիճից և դահլիճը շրջապատած զինվորներին հայտնել,որ դահլիճը գրոհելը ծայր աստիճան վտանգավոր է:Ես դուրս եկա,բարձրացա Կարեն Դեմիրճյանի առանձնասենյակը:Այնտեղ էին ուժային նախարարներ և մի քանի պատգամավոր:Լուրը հայտնեցի,սկսվեց քննարկում,թե ինչպես կարելի է փրկել դահլիճում գտնվողների կյանքը:Մի փոքր անց,դահլիճից բաց թողեցին պատգամավորներ Արմեն Հակոբյանին և Խոսրով Հարությունյանին նույն առաքելությամբ:Այդ ընթացքում արդեն ծանր վիրավորներին էին դուրս բերում և կանանց ազատ արձակում:Արմեն Հակոբյանի հետ մտանք դահլիճ և հավաստիացրինք,որ գրոհ չի լինի,և եթե կան պատգամավորներին ազատ արձակելու պայմաններ,ապա դա կարելի է հայտնել:Մեզ ասացն,որ ցնկանում են զրուցել նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ և տեղեկանալ նախագահի մտադրությունների հետ:Կրակոցներից հետո Նաիրին բավականին սառնասրտորեն էր խոսում և անհամեմատ ավելի հանգիստ էր քան մյուս զինյալները:Աստիճանաբար նրանք եկան ավելի հավասարակշռված հոգևիճակի:Այնուհետև պատգամավորների և նախարարների հետ նրանք խոսում էին դուքով և պարոնով,ոչ մի վիրավորական արտահայտություն և առավել ևս ֆիզիկական բռնություն թույլ չէին տալիս:Ես նորից դուրս եկա,այդ պահին արդեն ժամանել էր հանրապետության նախագահը,դուրս էին եկել ևս մի քանի պատգամավորներ:Նախագահը տիրապետում էր զգացմունքներին և ցուցաբերում էր անհրաժեշտ սառնասրտություն,մենք նրան հայտնեցինք մեր մտադրությունը դահլիճը գրոհելու վտանգավորության վերաբերյալ:Նախագահին հանդիպեցինք Դեմիրճյանի առանձնասենյակում:Նախագահն ասաց,որ առանձնասենյակում միայն ուժային նախարարությունների ներկայացուցիչները պետք է մնան,մի փոքր կարգ և կանոն հաստատեց,որպեսզի տարբեր ծառայություններ իրար չխանգարեն:Պատգամավորներին նախագահն առաջարկեց դուրս գալ,որոշ ժամանակ անց մեզասացին,որ պետք է իջնենք ներքև:Փոքր ինչ տարօրինակ էր դա,որովհետև մենք բանագնացներ էինք և ասացինք,որ ներքևում սպասում ենք,որպեսզի նախագահի ասելիքը փոխանցենք դահլիճ (այդ պահին շատ կարևոր էր անընդհատ ապահովել երկխոսությունը,որպեսզի լարվածությունը թուլանա և կրքերը հանդարտվեն):Մի որոշ ժամանակ սպասելուց հետո,բջջային հեռախոսով ինձ զանգահարեց Նաիրի Հունանյանը:Նաիրին ասաց,ցանկանում է զրուցել Ալեքսան Հարությունյանի հետ:Նա ասաց,որ իրեն էլ զանգահարել են,որ հենց հիմա այդ հարցն է քննարկվում,որ անձամբ ինքը պատրաստ է,բայց նախագահի թույլտվությունն է անհրաժեշտ:Եղավ առաջարկ,որ ոչ թե Ալեքսան Հարությունյանը մտնի դահլիճ,աջլ Նաիրին դուրս գա:Ես հարցրեցի,դուք երաշխավորու՞մ եք նրա անվտանգությունը և ապահով վերադարձը դահլիճ,չէ որ Նաիրին դահլիճ չվերադառնալու կամ ինչ որ աղմուկի դեպքում մյուսները կարող են կրակ բացել:Ստանալով հավաստիացումները,մտանք դահլիճ ևառաջարկը ներկայացրեցինք Նաիրիին:Այդ պահին Նաիրին զրուցում էր Ազգային Անվտանգության փոխնախարար գեներալ Գրիգոր Գրիգորյանի հետ,և զինյալները կարծես թե հավատում էին,որ պարոն Գրիգորյանը կարող է անվտանգության հարցին լուծում տալ:Եվ մենք գեներալ Գրիգորյանի և Արմեն Հակոբյանի հետ ,բարձրացանք վերև,բազմիցս ելումուտ արինք,այդ ընթացքում ճշտվում էին ապագա հանդիպման մանրամասները,մեզ միացավ նաև այդ տղաներին երկար տարիներ ճանաչող հեռուստալրագրող Տիգրան Նազարյանը:Այնուհետև դահլիճում օգնություն էին ցույց տալիս վիրավորներին:
Մի փոքր անց,դահլիճին հարող միջանցքում,դռան մոտ տեղի ունեցավ Ալեքսան Հարությունյանի և Նաիրի Հունանյանի զրույցը և հանդիպման ընթացքում գեներալ Գրիգուրյանն ապահովել էր ,որպեսզի շենքում որևէ շարժ չլինի,որպեսզի որևէ մեկի նյարդերը տեղի չտան:Աստիճանաբար մթնոլորտը դահլիճում բարելավվում էր,հատկապես դիակները դուրս բերելու ժամանակ բավականին թվով պատգամավորներ և նախարարներ լդքեցին դահլիճը և չվերադարձան,սակայն զինյալները դրան որևէ կերպ չխոչընդոտեցին:
Վիրավորների և հիվանդների հեռանալուց և դիակները դուրս բերելուց հետո մթնոլորտն ավելի լիցքաթափվեց,պատանդներն ու գրոհայինները արդեն ե զրուցում էին և այդ ընթացքում զենքերը մի կողմ էին դնում:Դա դրական էր,քանի որ Նաիրիի խմբի անդամներին իրավիճակը սթափ գնահատելու հնարավորություն էր տալիս: Զինյալները ձևակերպեցին իրենց պահանջները,սկզբում ուղիղ եթեր ստանալու վերաբերյալ,իսկ այնուհետև դրան ավելացավ իրենց անվտանգ և առանց հաշվեհարդարի սպառնալիքի ԱԱ մեկուսարան տեղափոխելու և անաչառ քննություն ապահովելու վերաբերյալ:Այդ ընթացքում Նաիրին հայտարարեց,որ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ, և մնացած բոլոր զոհերը պատահականություն էին:Նա նաև pնդեց,որ դահլիճի լրագրողների համար նախատեսված օթյակներից կրակ էր բացվել և ցույց էր տալիս գնդակների հետքերը լուսատախտակի վրա և նստարաններին…Պատգամավորները օթյակում հայտնաբերեցին դատարկ պարկուճներ:Նաև ես բավականին պարզ հիշում եմ,որ կրակահերթերի երկրորդ սերիայի ժամանակ տպավորություն ունեի,թե կրակոցները գալիս են բոլոր ուղղություններից:
Նաիրին հայտարարեց,որ տեղի է ունեցել փոխհրաձգություն և ԻՐ ՏՂԱՆԵՐԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ:Նա խնդրեց որպեսզի ժամանի քրեագետ-փորձագետների խումբ, և կրակոցների հետքերը պատշաճ ձևով արձանագրվեն:Գեներալ Գրիգորյանը շատ ակտիվ ձևով կազմակերպեց դա,ժամանեց 5 հոգուց քննչական խումբ,որն այդ ամենն ուսումնասիրեց:Նաև հարց դրվեց,թե արդյոք որևէ մեկը տեսե՞լ է,թե օթյակից կրակոց է եղել,և պատգամավորներից մեկը հայտարարեց,որ իրոք տեսել է,որ վերևից բացվել է կրակ զինյալների ուղղությամբ:Մի շարք պատգամավորներ,այդ թվում նաև ես հավաստիացրինք,որ կրակոցների ձայնը լսել ենք բազմաթիվ ուղղություններից:Քննիչն առաջարկեց դա արձանագրել,և երբ Նաիրին համոզվեց,որ եկել է քննչական խումբ,կատարվում են զննումներ,արձանագրություններ կազմվում և այլն,բնականաբար դրական էմոցիաներ իր մոտ առաջացան և դրա շնորհիվ բանակցությունների գործընթացը մոտեցավ պատանդների ազատ արձակման փուլին»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գրիգոր
Nov 5, 2013 7:38


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28467') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD5\x8E \xD5\xA1\xD5\xB5\xD5\xBD\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD5\x8E \xD5\xA1\xD5\xB5\xD5\xBD\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD5\x8E \xD5\xA1\xD5\xB5\xD5\xBD\xD5\xBF\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219