ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, October 4, 2013 13:13 - 1 քննարկում

Դարի հանցագործությունը՝ ՀՀ Կառավարության կատարմամբ

Մինչ ողջ հայությունը ուշադրությունը սևեռել է Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտարարություն ու դրա հայաստանյան արձագանքների վրա, աննախադեպ բան է բացահայտվել. պարզվում է, որ ողջ Հայաստանի բնակչությունը, բոլոր ձեռնարկությունները, որոնք գազ են օգտագործում, արդեն մի քանի ամիս է վճարում են սպառված գազի դիմաց սահմանված թանկ սակագինը, մինչդեռ այդ սակագնի համար հիմք հանդիսացող համապատասխան պայմանագիր Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն չունի:

Ընդ որում, ինչպես գիտեք, թանկացումը բավականին բարձր էր ու որպես հետևանք առաջացրել էր նաև էլեկտրաէներգիայի սակագնի և այլ ապրանքների ու ծառայությունների գնի բարձրացում: Միևնույն ժամանակ, արդեն մի քանի ամիս է, ինչ կառավարության ու ՀայՌուսԳազԱրդի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Ռուսաստանը թանկացրել է գազի սակագինը, ինչի հետևանքով, իրենք ևս ստիպված էին թանկացնելու գազի սակագինը՝ ներքին շուկայում: Չմոռանանք նաև, որ անգամ վարչապետի մակարդակով հայտարարվել էր, որ սոցիալապես խոցելի խավերի համար պետություն կսուբսիդավորի գազի սակագնի թանկացումը, որպեսզի դա այդքան ցավոտ չանդրադառնա առանց այն էլ խողճուկ վիճակում գտնվող նրանց ընտանեկան բյուջեի վրա:

Եվ ի՞նչ է պարզվում… Պարզվում է, որ մինչ օրս էլ ոչ մի պայմանագիր չի ստորագրվել հայկական ու ռուսական կողմերի միջև, որը կսահմաներ գազի այլ սակագին, քան այն, որ գործում էր մինչև թանկացումը և ստացվում է, որ թանկացումներն արվել են լրիվ կամայական ու որևէ իրավաբանական հիմնավորում չունենալով: Արդյունքում, մի քանի ամիս է, ինչ հազարավոր ընտանիքներ ու հարյուրավոր կազմակերպություններ վճարում են հավելյալ գումարներ, որոնք հանրապետության մասշտաբով կազմում են միլլիոնավոր ու տասնյակ միլլիոնավոր դոլար և հասկանալի չէ, թու ո՞ւր է գնում այդ ավելցուկը:

Այլ կերպ ասած, տեղ է գտել իր ծավալներով ու ցինիզմով աննախադեպ հանցագործություն. երկրի կառավարությունը առանց խղճի խայթ զգալու, կթում է սեփական ժողովրդին և դա անում է առանց կարմրելու: Ավելին, կառավարությունը դա անում է որևէ խելքին մոտ բացատրություն չնախապատրաստելով այն դեպքի համար, եթե այդ կեղծիքը բացահայտվի: Ստեղծված իրավիճակում կարելի է արձանագրել միակ հստակ հայտնի փաստը. հուլիսի 1-ից գազի համար գանձվող գումարը բարձրացել է 18 տոկոսով, իսկ որպես գազի թանկացման հետևանք՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 27 տոկոսով: Հետևաբար, կա երկու հավանական տարբերակ, թե ո՞ւր են գնացել ու շարունակում գնալ այդ թանկացումից գոյացած գումարային ավելցուկները.

– Գումարի ավելցուկը փոխանցվել է ռուսական կողմին՝ առանց որևիցե իրավաբանական հիմնավորման ու ըստ երևույթի՝ ջենթլմենական կուզեք, թե ստվերային, բայց պայմանավորվածությամբ: Այս դեպքում գործ ունենք միջնադարյան կաբալիստական քաղաքականության հետ, երբ վասսալը տուրք է մուծում իր սյուզերենին:

– Գումարի ավելցուկը յուրացվել է կամ էլ օգտագործվել է բյուջեյի հավերժական սև անցքը փոքրացնելու համար:

Երկու դեպքում էլ գործ ունենք հանցագործության հետ ու եթե այս խայտառակությունը էլի մի քանի ամիս շարունակվի, ապա բնակչությունից կորզված գումար կկազմի աստղաբաշխական թիվ, իսկ բուն փաստը կդառնա դարի հանցագործությունը՝ Հայաստանի համար:

BlogNews



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Artak
Oct 4, 2013 17:09


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28228') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB3\xD5\xAB\xD5\xBF\xD5\xB8\xD6\x82\xD5\xA9...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB3\xD5\xAB\xD5\xBF\xD5\xB8\xD6\x82\xD5\xA9...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB3\xD5\xAB\xD5\xBF\xD5\xB8\xD6\x82\xD5\xA9\xD5\xB5\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219