ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, October 4, 2013 1:03 - 2 քննարկում

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ ԵՀՄՖ ՆԱԽԱԳԱՀ ԴՈԿՏՈՐ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

DSC00097Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը հպարտությամբ տեղեկացնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին Սլովակիայի Տրնավայի ինքնավար նահանգի նահանգապետ և կառավարության անդամ Տիբոր Միկուշի գլխավորությամբ Տրնավա քաղաքի Դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ պետական պարգևների հանձնման արարողություն, որի նպատակը գնահատանքի արժանացնելն էր Սլովակիայի մեծ ճանաչում ունեցող հասարակական, քաղաքական գործիչների տարիների վաստակը պետության հանդեպ:

Այդ միջոցառմանը հարգանքի ու մեծարանքի արժանացավ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սլովակիայի հոգևոր առաջնրդ, Արքեպիսկոպոս Զվոլենսկին և Արքեպիսկոպոս Բեզակը, պառլամենտի փոխխոսնակ Ռենատա Զմայկովիչովան, Սլովակիայի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Ֆրանտիշեկ Խմելարը և բազմաթիվ այլ քաղաքական, հասարակական, մշակութային, սպորտի, լրատվական գործիչներ:

ԵՀՄՖ նախագահին Պետական Պարգև հանձնելու ժամանակ նահանգապետ Տիբոր Միկուշը հատուկ նշեց սլովակ և հայ ժողովուրդների մերձեցման նրա բազմաթիվ նախաձեռնությունների մասին՝ միջպետական, տնտեսական, մշակութային մակարդակներում, ՀՀ Արմավիրի մարզի հետ համագործակցության և փոխօգնության դրական հետևանքները և փոխայցելությունները, որոնց շնորհիվ նախատեսվել են երկարամյա գործողության ծրագրեր:

Պարոն Գրիգորյանը իր շնորհակալական խոսքում հատուկ նշեց սլովակ ժողովրդի և կառավարության բարիդրացիական վերաբերմունքն ու ուշադրությունը հայ ժողովրդի հանդեպ և հավաստիացրեց, որ սլովակահայ համայնքը շարունակելու է նույն ոգով մերձեցնել և ամրապնդել հայ-սլովակյան կապերը բոլոր մակարդակներում:

Գնահատանքի միջոցառման վերջում նահանգապետի հրավերով ի պատիվ պարգևատրվածների տեղի ունեցավ Պաշտոնական Ընթրիք:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
04.10.2013թ.



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Artin
Oct 4, 2013 2:38


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28227') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x88\xD5\xBE \xD5\xAC\xD5\xB8\xD6\x82\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x88\xD5\xBE \xD5\xAC\xD5\xB8\xD6\x82\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x88\xD5\xBE \xD5\xAC\xD5\xB8\xD6\x82\xD6\x80 \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219