ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, October 3, 2013 13:51 - 1 քննարկում

Վանում հայերի զանգվածային գերեզմանոցի վրա դպրոց են կառուցել, ոսկորները հողի երես են դուրս եկել

Վանի Գևաշ գյուղում, որտեղ նախկինում հայեր են ապրել, նախակրթարան կառուցելիս պարզվել է, որ նշյալ վայրում զանգվածային գերեզմանոց է եղել: Շինաշխատանքների ժամանակ հողի երես դուրս եկած մարդկային գանգերն ու կմախքոսկրներն արդեն մեկ տարի է շարունակում են այդպես մնալ:
Այս մասին ահազանգող թուրքական «Հաբեր fx» լրատվական կայքը, նշում է, որ դպրոց հաճախող աշակերտները, տեսնելով այդ ոսկորները, ենթարկվում են հոգեբանական ծանր ազդեցության: Նրանցից որոշները նույնիսկ արդեն խուսափում են դպրոց գնան: Պատմում են, որ ուսուցիչներից մեկը, տեսնելով այդ ոսկորները, հրաժարվել է դասավանդել այդ դպրոցում և հեռացել է:

Գյուղի բնակիչ Յըլմազ Թուլայը նշել է, որ նշյալ ոսկորները հավանաբար Հայոց ցեղասպանությունից առաջ այդ գյուղում ապրած հայերի ոսկորներն են:

Ոսկորների մեջ երեխաներին կրթելը սկանդալ համարող Թուլայը նշել է, որ միաստվածային ոչ մի կրոնի հետևորդներ մարդկանց այդպես խմբակային չեն թաղում:

«Այստեղ մասսայական կոտորած է եղել: Գանգոսկրերից երևում է որ տանջահար են արել ու իրար վրա թաղել»,- համոզմունք է հայտնել Յըլմազ Թուլայը:
http://ermenihaber.am/?lang_id=2&news_=2



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արա Հովհաննեսյան
Oct 3, 2013 22:29


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28226') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB9\xD5\xB8\xD5\xB2 \xD5\xB0\xD5\xA1\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB9\xD5\xB8\xD5\xB2 \xD5\xB0\xD5\xA1\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB9\xD5\xB8\xD5\xB2 \xD5\xB0\xD5\xA1\xD5\xBE\xD5\xAB...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219