ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 25, 2013 3:00 - չքննարկված

Դատական աբսուրդի թատրոն, կամ երանի մեզ որ Հայրիկյանը քաղաքական աղբի մաս է կազմում

«Վարդան Սեդրակյանի ազատազրկման, դատարանի որոշման մասին ինչ-որ բան ասելը դժվար է, քանի որ այդ ամբողջ շոուն, որ պատրաստվել էր, զարմանքն այն զգացողությունը չէ, որ առաջացնում է: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել, սա քաղաքական դատավարություն էր, քաղաքական ձերբակալություն եւ քաղաքական ազատազրկում: Այս ամենը քաղաքական կոնտեքստ պետք է ունենա, որովհետեւ անմեղ մարդուն, որը 5 տոկոսի շեմը չէր հաղթահարել, 14 տարով չեն ազատազրկում, մանավանդ, երբ դատական փաստերի խայտառակ անհամապատասխանություն է եւ դատարանը որեւէ լուրջ հիմնավորում չուներ Վարդան Սեդրակյանին ազատազրկել՝ Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ի պաշտպանություն Վարդան Սեդրակյանի ասաց PR խորհրդատու, Վարդան Սեդրակյանի համակիր Հայկ Կիրակոսյանը: Հայկ Կիրակոսյանի ձեւակերպմամբ՝ Վարդան Սեդրակյանի դեպքը մեր պետությանը լավ լույսի ներքո չի ներկայացնելու արտասահմանում, քանի որ այնտեղ էլ հետեւում են այս իրադարձություններին ու այն, որ նախագահի թեկնածուին ազատազրկում են 14 տարով՝ դա հետագայում օգտագործվելու է մեր պետության դեմ, մատնանշելով, որ մենք ունենք այդ մակարդակի քաղբանտարկյալ: «Ինչ վերաբերվում է իմ գրած բաց նամակին, ապա, ես իրոք հույս չունեմ, որ նախագահը կարդալու է դա, քանի որ օրվա ընթացքում շատերն են գրում բաց նամակ, փակ նամակ, իմը լավագույն դեպքում իր այդ համապատասխան բաժնի աշխատակիցները գուցե կարդան եւ մի գուցե դա ականջի ծայրով իրեն հասնի, եթե ուրեւէ կերպ հուզի այդ թեման, բայց եթե կարդալու է, կամ ականջի ծայրին հասնելու է այդ մասին, ապա ինքը իրավասու է վերանայել այս Սեդրակյանի նկատմամբ ցուցաբերած մոտեցումը»,- նշեց Հայկ կիրակոսյանը, որը Վարդան Սեդրակյանին 14 տարով ազատազրկելու հետ կապված՝ համոզված է, որ նա այդ պատիժը չի կրելու տարբեր հանգամանքների բերումով: Ըստ նրա՝«Գուցե գործը հասնի դատարան, կամ գուցե նախագահը կստիպի իրավասու մարմիններին վերանայել որոշումը: Համաշխարհային պատմությունը այդպիսի բազմաթիվ օրինակներ ունի, երբ մարդուն, որն առանց մեկին հարցնելու, թույլտվության, մտնում է քաղաքական, կրոնական, կամ հասարակական պայքարի մեջ, դառնալով անկանխատեսելի ուժ, փորձում են այսպիսի տարբերակով մեկուսացնել, կամ չեզոքացնել»: Հայկ Կիրակոսյանը, որը ներկա է եղել Վարդան Սեդրակյանի գործով բոլոր դատավարություններին նշեց, որ դատարանում անգամ հաշվի չի առնվել այն, որ վկայություն տվողներն իրենց խոսքերից հրաժարվում են, ու հազար ու մի հանգամանքներ, որոնք չեն համընկնում. «Հայրիկյանի, կամ նրա փաստաբանի ասածներից միայն այն ամենն է հաշվի առնվել, որոնք ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծել Սեդրակյանին ազատազրկելու համար, մնացած բոլոր փաստարկները դատավորի կողմից լռեցվում, կասեցվում էր: Անկախ ապացույցներից, գործի նյութերից, որոշված էր որ այս մարդուն պետք է ազատազրկել ու այդպես էլ արեցին ու այս դեպքում ինչի համար էր պետք այս ամբողջ դատական պրոցեսը»: Հայկ Կիրակոսյանը գտնում է, եթե իրավիճակն անփոփոխ մնա, ապա յուրաքանչյուրս պետք է շատ զգույշ լինենք, որ հանկարծ Հայրիկյանի հաջորդ մահափորձում մեզ չմեղադրեն՝ «Յուրաքանչյուրս այն վտանգի տակ ենք, որ առաջիկա ընտրություններում մեզ կարող են 305 հոդվածով ձերբակալել ու էական չէ, ովքեր կասեն, թե իրենք են պատվիրատուն, այսինքն` դա կարող է լինել մեկի էլեկտրիկը, մոդելյորը եւ այլն»: Ո՞վ կարող է իրավիճակը փոխել, այնպես անել, որ Վարդան Սեդրակյանը ազատազրկումից ազատվի, կամ՝ գոնե ավելի մեղմ պատիժ նշանակվի նրան, հարցին պատասխանելով էլ Հայկ Կիրակոսյանը ասաց. «Եթե 14-ը դարձվի 9 տարի, ապա սա նույն շարքից կլինի, համարեք որ ուրեւէ բան չի փոխվել ու այսպիսի հնարքներ բանեցնում են, սա ճիշտ տրանսպորտի թանկացման հարցի պես է, երբ մեկն տալիս են շատ տարի, հետո հենց բողոքի ալիք է լինում քչացնում են, կարող է այդպես անեն, որ ասեն տեսեք 9 տարի դարձրեցինք, լավություն արեցինք: Բայց անմեղ մարդուց նախ ներողություն պետք է խնդրեն 7 ամիս Ազգային անվտանգության պադվալներում պահելու համար: Իսկ եթե անձի մասին ենք խոսում, ապա վճռաբեկ դատարանը, դրանից ավելի վեր ատյաններ, եւ իհարկե, նախագահը, որովհետեւ նախընտրական պայքարի ժամանակ երկուսն էլ եղել են հավասար կետում որպես նախագահի թեկնածուներ»: Հայկ Կիրակոսյանը գտնում է, որ նախագահի թեկնածուի 14 տարվա ազատազրկումը Հայաստանում տեղի ունեցավ այնպես, կարծես ինչ-որ մեկը մյուսի խանութից մի քանի մեշոկ այլուր էր գողացել. «Սա լավ վախեցնելու կամ՝ մատ թափ տալու գործիք կհանդիսանա ապագա նախագահական ընտրությունների համար, այսինքն՝ գալիք ընտրություններին բոլոր այն ազնիվ, արդար, կամ նոր քաղաքական ուժերը, որոնք կարող են համարձակ խոսել, կամ ցույց տալ գործող, նախկին իշխանությունների սխալները՝ պետք է հիշեն Վարդան Սեդրակյանին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/24/389186/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ