ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, September 22, 2013 16:09 - չքննարկված

«Հայերն ուզում են վերադառնալ, նրանք հողերի սեփականության վկայականներ ունեն»

«Հայերն ուզում են վերադառնալ Թուրքիա` նախկինում լքած իրենց տները, արտերը, այգիներն ու գերեզմանները վերցնելու համար: Լավ, բայց ինչպե՞ս. իրենց ձեռքին եղած սեփականության իրավունքի վկայականներով: Հենց այդպես»:

Հայերի վերադարձի ու պահանջատիրության այս հարցն է բարձրացրել թուրք վերլուծաբան Մեհմեթ Չեթինգյուլեչը «Թաքվիմ» պարբերականում տպագրված իր հոդվածում: Վկայակոչելով «Աքդենիզ» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իսրաֆլը Քուրթջեփհեին` նա նշում է, որ Հայաստանում արվող հարսանիքների ժամանակ պատահում է, որ ծնողներն իրենց հարսներին որպես նվեր տալիս են անշարժ գույքի սեփականության իրավունքի օսմանյան շրջանի վկայականներ, որոնք փոխանցվել են գաղթականների սերունդներին:

Չեթինգյուլեչն ակնկալում է, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` 2015-ին, հայկական կողմը մեջտեղ կբերի այդ վկայականները և իրավական պահանջներ կներկայացնի:

«Գաղթականների ժառանգորդները կասեն` մենք պահանջում ենք մեր գույքը: Շատ բարի, բայց արդյո՞ք Թուրքիան պատրաստ է դիմագրավել դրան: Ավելի ճիշտ, հնարավո՞ր է, որ այդ վկայականները որևէ արդյունք տան: Կկարողանա՞ն նրանք այդ վկայականներով գալ և փորձել վերատիրանալ 100 տարի առաջ լքված տներին, այգիներին»,- տարակուսանք է հայտնում հոդվածագիրը:

Հոդվածագիրը նաև նշում է, որ օսմանյան շրջանում տրամադրված հիշյալ վկայականներն իրավական ուժ ունեն: Հետևաբար հարցի լուծման իրավական ճանապարհները բաց են թե’ Թուրքիայում, թե’ արտերկրում: Ահա թե ինչու է սպասվում, որ 2015-ին ընդառաջ ավելի են շատանալու համապատասխան դատական հայցերի թիվը:

«Հայերը 13 նահանգի (վիլայեթ) հողերի նկատմամբ պահանջատիրություն ունեն: Գաղթած պապերի թողած գույքի նկատմամբ իրավական պահանջ ունեն: Մոտենում է 2015 թվականը, և հասկանալի է, որ նրանք և թուրքական, և միջազգային դատարաններում կփորձեն բարձրացնել այդ հարցը»,- մեջբերում է պրոֆեսոր Քուրթջեփեի դիտարկումները և նշում նրա առաջարկած տարբերակը, թե ինչ պետք է անի այդ դեպքում Թուրքիան:

Կոչ է արվում նախ Արտգործանախարարության մակարդակով ձևավորել հատուկ աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխարհում կասեցնեն հայանպաստ լոբբինգի առաջխաղացումը և միջազգային հանրությանը բացատրեն, որ «ոչ թե Ցեղասպանություն է եղել, այլ բախումների պատճառով հարկադրված տեղահանություն»: Եթե թուրքերին չհաջողվի այդ թեզը հասու և հասկանալի դարձնել աշխարհին, ապա, ըստ պրոֆեսոր Քուրթջեփեի, 2015-ին Թուրքիան կարող է տանուլ տալ և արժանանալ միջազգային հանրության բացասական վերաբերմունքին:

http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1048



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ