ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, September 22, 2013 16:09 - չքննարկված

Որտե՞ղ են գույքամատյանները:

Թաներ Աքչամ

Պրոֆ. Սուլեյման Յաշարը «Սաբահ» օրաթերթի` սեպտեմբերի 13-ի համարում շարունակել է հայկական գույքի կողոպտման և սպիտակ թուրքերի վերաբերյալ քննարկումը և առաջ քաշել այն տեսակետը, թե առկա է որոշակի կապ Էրդողանին որպես բռնապետ որակելու և փոքրամասնությունների գույքի վերադարձի միջև: Հեղինակը, որպես այդ պնդման ապացույց, բերել է Յունուս Նադիի և «Ջումհուրիյեթ» թերթի օրինակը, որն իրոք կարևոր տեղեկություն է:

Այս հարցում ցանկանում եմ նշել, թե Էրդողանի նախաձեռնությունն, ընկալելի քայլ լինելով հանդերձ, բոլորովին էլ բավարար չէ` փոքրամասնությունների վաքըֆներին պատկանող գույքի վերադարձի ուղղությամբ կատարվող գործողությունների առումով: Վերադարձվող գույքն անգամ 20 տոկոսը չի կազմում այն ունեցվածքի, որը պետք է հետ տրվի: Հանձնվող գույքի մեջ է նաև Թուզլա որբանոց-ճամբարը, որտեղ մեծացել է Հրանտ Դինքը:

Արդյունքում, մեկը թերևս կարող է սույն նախաձեռնությունը գնահատել որպես չափազանցություն, մյուսը` «մեծ պատմական քայլ» կամ «աչքին թոզ փչելու գործողություն»:

Ես ցանկանում եմ թեման շարունակել` ասելով, թե սպիտակ թուրքերի մտավախությունը միայն մեկ դեպքում է հավանական: Խոսքը վերաբերում է այն հավանականությանը, որի դեպքում հորիզոնում կլինի ոչ միայն վաքըֆների գույքը, այլ նաև` անհատների կողմից ևս կողոպտված գույքը վերադարձնելու կամ դրա դիմաց փոխհատուցում վճարելու հարցը: Այնժամ այդ ունեցվածքը թալանած յուրաքանչյուր ոքի վախն ընկալելի կլինի, բայց դրա մասին մտածելն անգամ երևակայությունից դուրս է:

Մի կողմ թողնենք գույքի վերադարձման հարցը. ես շատ ավելի համեստ ցանկություն ունեմ: Այն է` Կալվածագրերի կադաստրի գրանցումները դադարեն ազգային անվտանգության գաղտնիք լինելուց:

Ինչպես հայտնի է, ներկայում ոչ մի ուսումնասիրող չի կարող Կալվածագրերի կադաստրի վարչություններ մուտք գործել և հայկական գույքի վերաբերյալ տեղեկություններ քաղել:

1983 և 2001 թվականներին Կալվածագրերի կադաստրի գլխավոր վարչությունը, երկու շրջաբերական հրապարակելով, արգելել է տեղեկություններ տրամադրել բոլոր նրանց, ովքեր նման դիմումով հանդես կգան:

Բացի այդ, 2006 թ. Ազգային անվտանգության խորհուրդը, թվայնացված գույքային գրանցումները արխիվներ փոխադրելով, արգելել է դրանք ուսումնասիրողներին տրամադրել` դա ազգային անվտանգությանը սպառնալիք համարելով:

Մենք ապրում ենք մի երկրում, որն ազգային անվտանգությամբ մտահոգվելով` դեռ թաքցնում է 100 տարվա վաղեմությամբ գույքային գրանցումները և վախենում, թե դրա տերերը կբացահայտվեն:

Մի կողմ թողնենք գույքը վերադարձնելու հարցը. անգամ բավարար կլինի, եթե այդ սկզբունքային արգելքը վերանա:

Դրա շնորհիվ գոնե կկարողանանք իմանալ` ճի՞շտ է արդյոք պրոֆ. Յաշարի այն պնդումը, թե «Արևմտյան Անատոլիայում և Ստամբուլում կողոպտված հայկական ունեցվածքը, որպես տնտեսական արժեք, ավելի մեծ է եղել, քան արևելյան շրջաններում նրանց ունեցած հարստությունը»:

Խիստ կարևոր պնդում է դա, սակայն ոչ մի լուրջ ուսումնասիրություն չկա սույն խնդրի շուրջ: Չնայած այն փաստին, որ հայերի 70 տոկոսը բնակվել է Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում-Ակունքի խմբ.), արևմտյան շրջաններում ապրած հայերի հարստությունն իրո՞ք ավելի մեծ է եղել:

Դրա համար պետք է քաղաքային մակարդակով ուսումնասիրություն կատարել: Նման մի աշխատության համար բավարար չի լինի միայն գույքային գրանցամատյանների բացումը: Հարկ կլինի, որ ուսումնասիրողներին հասու դառնան նաև 1915 թ. հայերի ունեցվածքի վերաբերյալ պահված գույքամատյանները:

Գուցե հայտնի չէ այն փաստը, որ 1915 թ. սեպտեմբերի 26-ով թվակիր ժամանակավոր օրենքի երկրորդ հոդվածի համաձայն` հայկական հարստությունը, ըստ ունեցվածքի բնույթի, արձանագրվել է կա’մ Վաքըֆների նախարարության (ներկայիս Վաքըֆների գլխավոր վարչության), կա’մ էլ` Ֆինանսների նախարարության անունով: Վճռվել է, որ 1915 թ. նոյեմբերի 8-ով թվագրված որոշման համաձայն պահվելիք գույքամատյանների մեկական օրինակներն ուղարկվեն Ստամբուլ, իսկ մյուսները` պահվեն համապատասխան միավորման մեջ: Երբ 1923 թ. ապրիլին սույն օրենքը վերակարգավորվեց, կրկնվեց նույն կանոնը:

Եթե հնարավորություն ունենանք գտնել այդ գույքամատյանները, կկարողանանք տեղեկանալ, թե որ քաղաքի հարստությունն ինչ է եղել, և հետո ում ձեռքն է անցել այդ ունեցվածքը, բայց այդ մատյանների գտնվելու վայրն էլ է անհայտ: Ես ենթադրում եմ, թե դրանք չեն ոչնչացվել, այլ պահվում են մի որևէ տեղ:

Արդարություն և զարգացում կուսակցությունը, եթե լուրջ է տրամադրված այդ հարցում, նախ պետք է վերացնի Կալվածագրերի կադաստրի վրա դրված արգելքը և 1915 ու 1923 թվականներին պահված այդ մատյանները գտնելով` դրանք տրամադրի ուսումնասիրողներին: Եթե նկատի ունենանք այն փաստը, որ 11 տարի շարունակ այդպես չի վարվել, կարող ենք ենթադրել, որ թերևս Արդարություն և զարգացում կուսակցությունն էլ է վախենում…

tanerakcam@gmail.com

http://www.taraf.com.tr/taner-akcam/makale-defterler-nerede.htm

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ