Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, August 28, 2013 14:18 - 19 քննարկում

ԳԵՐՎԱ՞Ծ ԹԵ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ… ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՎՐԻՊԵՑ. ՃԵՂՔՎԱԾՔՆԵՐԸ ԱՆԿԱՍԵԼԻՈՐԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ…

ԳԵՐՎԱ՞Ծ ԹԵ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ… ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՎՐԻՊԵՑ. ՃԵՂՔՎԱԾՔՆԵՐԸ ԱՆԿԱՍԵԼԻՈՐԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ

Սկզբնապես ծանոթացնեմ մի շարք հոդվածների հետ.Ն…

ՀՀ քրեական օրենսգրքի Գլուխ 32-ի ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ-ը սահմանում է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 356. ՀՐԱՄԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
1. Պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ առաջացրել է ծանր հետեւանքներ`
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասնհինգ տարի ժամկետով:
4. Հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
5. Սույն գլխով նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող):
6. Սույն գլխում պետ (հրամանատար) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով բարձր այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն:
7. Սույն գլխում գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
8. Սույն գլխում գույքային վնասի դեպքում ծանր հետևանք է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
(Հոդված 356 լրացվ. 19.12.07 ՀՕ-275-Ն, լրացվ. է 21.05.2013թ. ՀՕ-34-Ն օրենք)

Հոդված 360. Զինծառայողին վիրավորանք հասցնելը

1. Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 362. Դասալքությունը

1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ:
(362 հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն)

Եթե այս ամենը ճշմարիտ է և կատարվել է համաձայն իր՝ Հակոբ Ինճիղուլյանի ներկայացրածի, ապա սա ուղղակի խոսում է միայն պետական դավաճանության մասին: Մեղքի իր բաժինը ունի նաև տվյալ սպան, որը նման կերպ է վարվել իր ենթակայի հետ, թեև իրավասու է ծառայության կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով տալ ամենատարբեր կարգադրություններ և հրամաններ: ՝՝Հոգնած եմ՝՝ արտահայտությունը նման ճակատամերձ զորամասերում բացակայում է, և առհասարակ բանակ հասկացողության մեջ է բացակայում: Սակայն. կարող եմ առաջարկել ևս մեկ այլընտրանքային վարկած, թե ինչպես կարող է եղած լինել իրավիճակը: Եթե հիշում եք, սկզբնապես շրջանառվում էր այն վարկածը, համաձայն որի մեր հայ զինվորը ՝՝մոլորվել՝՝ էր և հայտնվել ադրբեջանական գերության մեջ՝ իբր հրամանատարի հրամանը կատարելու ընթացքում, որը նրան կարգադրել էր ջուր բերել հենակետ: Սահմանային զինված հակամարտող կողմերի պայմաններում, երբ երկուստեք հսկվում է շփման գոտին հազար տեսակ դիտարկումներով, փշալարերով, ականապատված դաշտերով, մեր հայ զինվորի մոլորվելը կարելի է բացառել, քանի որ նման պայմաններում նույնիսկ առավել քան ակտիվ են գորխծում գիշերային տեսանելիությամբ զինված ադրբեջանական դիպուկահարները: ցանկացած շարժում նշմարելի է եթե այն կատարվում է թաքստոցից դուրս: Հետևաբար ավելի քան մեծ էին հավանականությունները, որպեսզի մեր հայ զինժառայողը գնդակահարվեր տեղնուտեղ, երբ որ ՝՝մոլորվելով՝՝ մոտենար ադրբեջանական դիրքերին, քան՝ գերի ընկնելու հավանականությունն է ասում: Ադրբեջանական կողմը նման շարժը անպայման կբնութագրեր որպես հետախույզի կամ դիվերսանտի շարժ. ամեն դեպքում կգնդակահարեր միանգամից և չէր թողնի որ մոտենա իր դիրքերին: Հետևաբար, երեկոյան հրամանատարի կողմից զինվորին ուղարկելը ջրի հետևից ավելի քան անտրամաբանական է և այն էլ՝ միայնակ վիճակում և գիշերով: Կբացառեմ նաև հրամանատարի կողմից դիրքերում ծեծը Հակոբ Ինճիղուլյանին, քանի որ անմիտ է նման դեպքերում արդեն ամեն բան դառնում. երեկոյան կողմ զինվորին միայնակ ջրի ուղարկելը խելքից դուրս բան է: Ճիշտ ինֆորմացիա չի հայտնում ադրբեջանական լրատվամիջոցներով ՝՝հարցազրույցի՝՝ բերված մեր հայրենակիցը, քանի որ նրան ենթարկել են կտտանքների. նրա մարմնի մեծ մասը, բացի գլխից փակ է հագուստով, մենք ոչինչ չենք տեսնի, թե ինչպիսի վիճակում է մարմինը, սակայն այդ ո՞ր մի մարդը կարող է դիմանալ այդքան տանջանքների, որ նույնիսկ իր սեփական ձեռքով չստորագրի, որ ինքը հանդիսանում է այսպես կոչված ՝՝ամբողջ աշխարհի հանցագործը՝՝: Կբացառեմ նայեվ մեր զինվորի բերանից ԿՈՐԶԱԾ այն միտքը, որ իբր ՝՝նստած խմում էինք՝՝: Դիրքերում սպայի ներկայությունը, համենայն դեպս հայոց բանակում, անթույլատրելի մի բան էր և նման վիճակներում հազիվ թե հրամանատարի՝ ավագի, որը պատասխանատուն էր հանդիսանում այդ մարտական հենակետի, հանդուրժվեր նման անառողջ, ոչ սթափ վիճակների տանող քայլերը, երբ ամեն մի զինվորի կյանքի համար պատասխանատուն ոտքով-գլխով հանդիսանում է տվյալ սպան: Չի՛ կարող նման բան լինել, անհնար է: Ադրբեջանական կողմը ամեն կերպ մեր հայ զինվորի բերանով ստիպում է ՝՝խոստովանել՝՝ որ մեր բանակում տիրում է համատարած կաշառակերությունը, անկարգապահությունը, որ բացակայում է զգոնությունը և սթափ վիճակը, որ մեր սպաները չեն ծառայում կանոնագրքի և զինվորական կարգապահության դրույթներով, որ ամենուր բարձիթողի վիճակ է և այլն: Սա ընդամենը հերյուրանք է…
Որպես տեղյակ և շուրջ յոթ տարի առաջ ժամկետային ծառայությունս ավարտած անձ կարող եմ հայտարարել, որ դեռևս յոթ տարի առաջվա դրությամբ մեր բանակում կատարվել է հսկայական աշխատանքներ զինվորականնության և հիմնական կազմի մեջ կարգապահությունը և բարձր պատասխանատվության զգացումը ամրապնդելու ուղղությամբ: Հայոց Բանակից իմ հիշողությունները թարմ են. այն աստիճան թարմ, որ կհերքեմ, այն հիմար միտքը, ըստ որի զինվորը պետք է գնա ՝՝ջուր բերելու՝՝: Զինվորը շատ հազվադեպ դեպքերում է վարվում նման կերպ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՑ ՋՈՒՐ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, քանի որ թիկունքի մատակարարումը անձամբ է հոգում այդ պահանջները և այն էլ՝ դիրքերում: Ի վերջո, հայոց բանակը ունի թիկունքային կայացած ծառայություն, որը ամենադժվարամատչելի դիրքային պայմաններում կարողանում է ամեն ինչով ապահովել մեր զինվորի մարտական և կենցաղային կարիքները և այն էլ հատկապես նման կլիմայական տաք պայմաններում, երբ ամեն տեսակի և չափի ավտոմեքենա կարող է մոտենալ սահմանապահ ծառայության դիրքերին;: Դիրքերում՝ մարտական հենակետերում գտնվող և ոչ մի սպա իրավունք չունի առանց իր վերադասի հրամանի կատարել զինվորների նվազագույն տեղաշարժ. իսկ մարտական պայմաններում լիովին կբացառեմ հայ զինվորին նման հրաման տալու անմտությունը՝ այսպես կոչված ՝՝գնա ջուր բեր՝՝-ը: Գոյություն ունի մարտական հաշվարկ. նվազագույն անճշտություն ռազմականացված գոտում չի հանդուրժվում, իսկ ամեն վայրկյան նման գոտում սահմանախախտման դեպքերը դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից և նրանց հետ մարտի բռնվելը սովորական բան է և հետևաբար նման ուժերի ջլատում ՝՝ջուր բերելու՝՝ պայմանով , չէր կարող իրեն թույլ տալ ամեն մի խելամիտ սպա, որոնք հենց այն բանի համար են նշանակվում, որպեսզի կառավարեն այդ ամենը:
Շատ հարցեր իրենց պատասխաններն են գտնում, եթե խնդրին մոտենում ենք այն տեսանկյունից, որ մեր հայ զինծառայողին ուղղակի գողացել են գիշերով դիրքերից: Այդ նպատակով էլ հենց գոյություն ունեն դիվերսիոն-հետախուզական խմբեր: Պատերազմական պրակտիկայի մեջ մեծ է է նման ՝՝լեզու բերելու՝՝ պահանջը կամ պատվերը: Թե ինչ կերպ է այդ տեղի ունենում, շատերին է հայտնի. գիշերով և հնարավորինս անաղմուկ: Մնացած մանրամասները հայտնի են միայն ռազմական կիրառական հետախուզությանը: Հայ զինվորների մեջ համենայն դեպս շատ լավ նստած է այն գիտակցությունը, որ գերի մարդու հետ ինչպես ասես վարվում են, իսկ հայտնվելը թուրքերի մեջ որպես գերի, նշանակում է … դժվար է պատկերացնել, նույնիսկ դժվարանում եմ համապատասխան բառ գտնել…
Իսկ եթե հետագայում ճշմարիտ դուրս եկավ, որ Հակոբ Ինճիղուլյանը անցել է ինքնակամ թշնամու կողմը, ապա նրան Հայաստան վերադառնալու դեպքում սպառնում է քրեական պատասխանատվություն ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԳԼՈՒԽ 28. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ բաժնով կրելու պատասխանատվություն Հոդված 299.-ով ՝ Պետական դավաճանություն- ով, որը սահմանում է.

՝՝1. ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 302-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:՝՝

Սակայն այս հոդվածները մի կողմ թողնենք և հարցին մոտենանք քիչ այլ տեսանկյունից:
Որքան էլ չմտածված գործի հայ զինվորը, երբեք նա իր հայրենակիցներին թողած, որքան էլ վատ վերաբերվելիս լինեն նրա հետ մեկ վայրում ծառայող մնացած ընկերները, նա չի գնալ այդ քայլին՝ հուսալով առավել լավ վերաբերմունք այն թշնամուց, ում դեմ սպառազինված կանգնած էր մինչ այդ ՝ քաջ գիտակցելով, որ եթե կռիվը սկսվեց, միևնույն է, հանդիպելու է նույն չափ անխնա հակառակորդի, որչափ որ ինքն է նրա հանդեպ: Մեր զինվորը երբեք նման կերպ չի կարող վարվել գոնե իր պատվի և արժանապատվության դիրքերից՝ քաջ հասկանալով, որ գերության մեջ հայտնվող զինվորին ենթարկում են ամենատարբեր ստորացումների, ծեծի, կտտանքների: Իսկ մեր զինվորին ադրբեջանցիները նստեցրել են տեսախցիկի առջև ու անընդհատ լսում ենք այնպիսի ստանդարտ մտքեր, որոնք մենք առօրյայում ամեն քայլափոխին ենք օգտագործում: Եթե ուշադիր եղաք, մեր զինվորի բերանից անդրադարձ կատարվեց թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ոլորտին, որտեղ հնչեցին ուղղակի խոսքեր, որոնք վարկաբեկում են թե՛ մեր ներքին հասրակական կյանքը, թե՛ բանակն ամբողջ իր համակարգով վերցրած: Ակնհայտ երևում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից կեղծ, ապատեղեկատվական, հայաստանյան ամեն ինչը հեղինակազրկող հատուկ քարոզչականությունը: Ընդամենը պրոպագանդա է, ընդամենը… Հայ զինվորի համար որևէ երաշխիք գոյություն չի կարող ունենալ օտարին՝ թշնամուն հանձնվելու դեպքում , որ իր կյանքն ու արժանապատվությունը չի ստորացվի: Խլել են նրանից հայկական ամեն ինչ՝ համազգեստ, տարբերանշաններ, հագցրել են իրենց զինվորական համազգեստը… և իրենց ցանկացածը հրամայել են արդեն գերված կարգավիճակում գտնվող հայ զինվորին ասել այն, ինչ իրենք են ցանկանում: Սա պարզ քարոզչություն է: Ահա թե ինչու հայկական կողմը հայտարարեց, որ որևէ պատասխանատվության չի ենթարկվի գերված զինծառայողը: Տեսականորեն առաջարկում եմ մի պահ պատկերացնել հետևյալը. թող մեր դիվերսիոն հետախուզականան ծառայությունները որպես ՝՝լեզու՝՝ գերեն և մեր կողմ բերեն Ալիևի մերձավոր ազգականին և տեսեք, թե ինչպես կարելի է հողին հավասարեցնել գաղափարական-քարոզչական մակարդակով Ադրբեջան պետության բոլոր կառույցները՝ սկսած ռազմականից՝ վերջացրած քաղաքացիականով: Ուղղակի գերու կարգավիճակն է միայն խոսում մեր հայ զինվորի բերանով, ոչ ավելին, իսկ այդ բխում է միայն այն հանգամանքից, որ գերին մնում է գերի, ոչ մի կարմիր, կանաչ, շագանակագույն, սև խաչ կամ այլ տեսակների միջազգային ՝՝մարդասիրական՝՝ կազմակերպություններ չեն կարող ընդդիմանալ հատուկ պայմաններում գտնվող գերված զինվորի վրա կատարվող ամենատարբեր ֆիզիկական-հոգեբնանական միջոցներով գորժադրվող ճնշումներին: Սա է տրամաբանությունը: Եթե հանկարծ այդ գործընթացը օրերից մի օր տանի այն բանին, որ տվյալ հայ զինվորի արարքը իսկապես համապատասխանում է քրեական օրենսգրքով սահմանված բոլոր վերը մեջբերված կետերին, որոնք ես նշել եմ իմ առաջաբանում, ապա թող պատասխանատվություն կրի օրենքի ամբողջ խստությամբ՝ ազատազրկմամբ: Իսկ եթե այս ամբողջը տվյալ մեր հայ զինծառայողին կտանի մի որևէ երրորդ երկիր ապրելուն և եթե այդ ընձեռված հնարավորությունից չօգտվեց և հանդես չեկավ իր ասածները ԱՆՀԻՄՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ այդ նախաձեռնությամբ, քանի որ ինքը գտնվել է ֆիզիկական ճնշման և կտտանքների ներքո ու իր ամբողջ ասածը պայմանավորված էեղել միայն դրանով, մեր այդ զինվորը, որ իրեն ստիպել են նման հայտարարություններ կատարել հարցազրույցում, ապա կհաստատվի, որ նա կատարել է պետական դավաճանական արարք: Առայժմ մենք չենք հավատում, որ նրա ասածը եղել է իր սեփական մտածմունքներից բխած, քանի որ գտնվում է գերության մեջ. ոչ մի բավականին հասուն՝ 22 տարեկան տղամարդու մտքով անգամ չէր անցնի դիմելու իր թշնամուն՝ ակնկալելով առավել լավ վերաբերմունք, քան որ ստանում է իր հայրենակիցներից: Կարմիր Խաչ կոչվածը երբեք զորու չէ խոչընդոտել հատուկ պայմաններում որպես գերի պահվող զինվորի դեմ իրագործվող որևէ տեսակ բռնի գործողություն: Դրանք հեքիաթներ են: Նույն պատասխանը ես սպասում եմ հայկական կողմից. թող հայ ռազմական հետախույզները որպես ՝՝լեզու՝՝ գերի վերցնեն ադրբեջանական խրամատներից մի քանի ակնոցավոր, ոտքից առաջին աստիճանի հարթաթաթ զինվորի, խոհարարի, նույնիսկ՝ սպայի և նոր այն ժամանակ ի լուր ամբողջ աշխարհի կհայտարարվի, որ ադրբեջանական բանակն ու հասարակությունը առավել վատթար և կորումպացված դրության մեջ է գտնվում… սա է տրամաբանությունը նրանց կատարած քայլի: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հայ զինվորների մեջ առավել գերադասելի է սեփական կյանքին վերջ տալը, քան՝ գերի հանձնվելը. լինի այդ զինադադարի պայմաններում, թե պատերազմի ժամանակ: Նույնիսկ, եթե այստեղից-այնտեղից մենք լսում ենք երբեմն, որ հայ զինվորին ինքնասպանության են հասցրել իր զինծառայող ընկերները, դարձյալ խոսում է այն մասին, որ հայ զինվորը ինքնասպան լինելուց առաջ երբեք չի մտածել գնալ-հանձնվել իր հակառակորդին. հայ զինվորի մեջ նման բան գոյություն չունի. սա միայն քարոզչամեքենայի գործն է, որը նպատակ ունի թուլացնել հայ զինվորի ոգին, ստիպել դասալքելու: Տարածված տրյուկ է մի խոսքով, բոլորին էլ քաջ հայտնի և ակնառու է այս ամենը: Իսկ հայկական կողմը միայն մեղմել է այդ ՝՝գողացված լեզու ՝՝ լինելու պահը և հայտարարել է մեղմորեն ՝՝մոլորվելու՝՝ մասին: Ինչ խոսք, կարևոր է հասկանալը, որ միջպետական կամ տարածաշրջանային մակարդակում պետք է նման կերպ ձևակերպվեր այդ միջադեպի բացատրությունը, այդ էլ է հասկանալի: Ռազմական հակամարտության մեջ գտնվող ոչ մի երկիր, որքան էլ զգոն և աչալուրջ կերպով կազմակերպած լինի սահմանային զինվորական ծառայությունը, երբեք հարյուր տոկոսով երաշխավորված չէ խույս տալու նման տհաճ միջադեպերից և այդ ամենը կատարվեց միայն այն պատճառով, որ հաջող թիրախ ընտրվեց քարոզչամեքենան առավել էֆֆեկտիվ դարձնելու համար ակնոցներ կրող զինծառայող, որին երբեք չէին ուղարկի սահմանապահ ծառայության , եթե նա ունակ չլիներ գործնականում կատարել հրաձգային և այլ տեսակ ռազմական առաջադրանքներ: Նույնիսկ արտաքնապես երևում է, որ մեր հայ զինվորը ամրակազմ է, ունակ է ֆիզիկական ծանրաբեռնվածություն տանել իր ուսերին, իսկ ակնոցների կրելը բնավ չի նշանակում, որ այդ զինվորի համար էական խոչընդոտ է. նա պրակտիկորեն կարող է լինել մինչև (-2), կամ (-3) աաստիճանի կարճատես, ոչ ավելին: Երբեք և ոչ մի դեպքում ոչ մի հրամանատար զինվորին չի գրանցի մարտական ծառայության մեջ մեկնող անջնակազմի ցուցակում, եթե վստահ չլինի, որ այդ զինվորը պրակտիկ առողջ է: Իսկ ծանր, վերջին կարգի աստիգմատիզմ ունենալու մասին անգամ խոսք չի կարող լինել: Բանակում նույնիսկ որպես կանոն մարդու տեսողությունը ունի բարելավվելու միտում: Կրակային դասընթացներում էլ հրամանատարների կողմից կատարվող դիտողությունները չպետք է ընկալել միանշանակորեն որպես ՝՝նեղել՝՝ իմաստով: Սատանան տանի, ի վերջո, եթե կատարվում է նման նկատողություն և նույնիսկ կրակային հրաձգային պրակտիկ դասընթացից հետո հրամանատարի կողմից մի քանի քոթակ վզակոթին, դա չի կարելի ընկալել որպես կանոնադրային հարաբերությունների խախտում. այդ քոթակները մեկընդմիշտ կհիշի զինվորը՝ ի վերջո, նրա կենդանի մնալու աստիճանը պայմանավորված է հրամանատարի կողմից ուսոցողական ջանքերով. քոթակները միայն նպատակ ունեն կենտրոնացնել զինվորի ուշադրությունը: Նկատել տամ, որ նման քոթակները առավել էֆֆեկտիվ են զուտ ուսուցողական իմաստով, քան որ կանոնադրային կերպով տույժերի կիրառումն է հանդիսանում: Ի վերջո, կրակային հրաձգությունը դա մարտական իրավիճակ է, որտեղ չպետք է սխալվեն, կամ այդ սխալները հասցվեն նվազագույնի: Մինչև հիմա ականջիս մեջ լսվում իմ գումարտակի հրամանատարի խոսքերը կրակային դասընթացի ժամանակ. ՝՝Հիշի՛ր տղա, կռվի ժամանակ դու՝ որպես հրամանատար , կարևոր չէ, թե ինչ նշանառությամբ կկրակես, կարևորը, որ քո զինվորները կրակել իմանան…՝՝: Հետո , երբ զորացրվեցի հասկացա, որ նա իրավացի է . ահա թե ինչու էին ժամանակին՝ դեռևս հայրենական պատերազմի ժամանակ ԿՈՄԲԱՏԸ իր գումարտակը գրոհի տանելիս բավարարվում էր միայն իր գոտու արանից միայն մի փոքրիկ ատրճանակով: Հրամանատարը մարտը կառավարողն է՝ լինի դա պաշտպանության , թե հարձակողական գործողությունների ժամանակ: Ինչևէ, չշեղվեմ իմ հիմնական քննարկման առարկայից:
Հրամանատարի ամեն մի նվազագույն սխալ, չի ներվի մարտի դաշտում թշնամու կողմից, կամ հենց սեփական անփութությունը համազորային մարտում կդառնա որոշ դեպքերում կավարտվի ընդհանուրի համար աղետով: Այնպես որ նման հրամանատարական քոթակները իրենց մեջ չեն պարունակում ՈՉԻՆՉ ԱՆՁՆԱԿԱՆ ՝ հրամանատար-զինվոր հարաբերություններում: ՍԱ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԿԱՄ ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԻ ԶԻՆՎՈՐ: Այնպես որ ադրբեջանական քարոզչամեքենայի փորձը՝ վարկաբեկել մեր կայացած բանակը, չի հաջողվի. ՄԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ…
Ինչ վերաբերում է ոջիլին և նման հիմար զառանցանքներին, ապա չի կարելի ժխտել, որ այն գոյություն ունի հայկական բանակում, սակայն որ այն կրում է համատարած բնույթ և որ այն պայմանավորված է միայն այն բանով, որ բանակը ՀԱՅԿԱԿԱՆ Է, առնվազն հիմար մտածելակերպ ունեցող անձը կարող է հավատալ այդ ինֆորմացիային: Ինչ վերաբերում է նրան, որ հայկական բանակում սպաները հավաքում կամ վերցնում են զինծառայողների ձեռքից իրենց հասանելիք ՝՝աշխատավարձը՝՝, որի չափը ըստ ներկայացված տեղեկության կազմում է 3.400 դրամ, նորից իր մեջ պարունակում է ապատեղեկատվություն. ակնհայտորեն երևում է, որ հաղորդումը մոնտաժ է. այն երևում է դադարներից, երբ հարցերի շրջանակը, որը թիրախ է վերցրել հայկական բանակը և հայ հասրակությանը Ինճիղուլյան Հակոբին ստիպում են պատմել իրենց համար կարևոր հարցերի մասին: Հայոց բանակում թե՛ բաժանվում է զինվորներին ծխախոտ, թե՛ ամեն մի հիգիենայի պարագաներ. քաղցած, ոջլոտ զինվորներ չկան հայոց բանակում: Իհարկե կան ԵԶԱԿԻ այնպիսի զինվորներ, որոնք իրենց մաքուր չեն պահում, չեն հետևում իրենց անձնական հիգիենային, որը ,միանգամից արձագանք է գտնում հսարակ զինվորների շրջանում և այդ բացը միանգամից շտկվում է, սակայն խոսել, որ այդ կրում է համատարած բնույթ, առնվազն ծիծաղելի է: Իսկ այդ 3.400 դրամը, որն իբր ՝՝վերցնում՝՝ է գումարտակի հրամանատարը, կարելի է բացատրել միայն զինվորների անձնական կարիքների, կենցաղային պարագաների համար ծրագրավորած գնումներ կատարելուն ուղղված միջոցառում, սակայն ոչ թե՝ անձնական հարստացման համար ուղղված քայլ: Այս ամենը ես ներկայացնում եմ որպես հայկական բանակում ծառայած ՀՀ Քաղաքացի, հայ և որ գլխավորն է՝ որպես ճշմարտախոս մարդ՝ առանց ավելացնելու և պակասեցնելու: Այդ ո՞ր մի խելքը գլխին մարդը կգնար թշնամի ադրբեջանցու մոտ, այն պատճառաբանությամբ, որ իրեն ՝՝նեղում՝՝ են… Եվ հետո, այդքան հեշտ բան չէ գերի հանձնվելը: Հայ զինվորի կողմից նման դեպք չի եղել վերջին քսան տարվա մեջ և չի էլ լինի: Իսկ սա անկարելի է հաշվառել գերի հանձնվելու նախադեպերի մեջ: Նման բան չի կարող անցնել ոչ մեկի մտքով: Այս զինվորին գողացել են դիրքերից, որպեսզի ինչ որ պետք է իրենց սև քարոզչությանը ասել տան մեր ազգակցի բերանով: Եթե ուշադիր աչքով նայենք, նկատվում է նրա խոսակցականում և մարմնի շարծումներում ակնհայտ շփոթվածությունը. Ինճիղուլյանին կամ վախեցրել են, կամ ծեծել են՝ թերևս երկուսն էլ կիրառվել է: Հարցազրույցում զինվորի պահվածք գոյություն չունի, ինչը պայմանավորված է թշնամի երկրում գերու կարգավիճակով: Մի քանի անգամ նախապատրաստել են այդ հաղորդումը, ահագին մոնտաժել և նոր միայն հեռարձակել եթերով: Ամեն դեպքում խելքից դուրս է, որ նա իրա ոտքով գնացել է դեպի ադրբեջանական կողմ: Դեդավշինա գոյություն չունի մեր բանակում, նորմալ մարդավայել պայմաններ են ստեղծված: Զենք չի ունեցել, քանի որ կամ դուրս է եկել զուգարան միայնակ, առանց զենքի, գիշերով, կամ էլ գտնվել է դիրքերում ծառայության ու եկել փախցրել են՝ զենքերը թողնելով տեղում: Զենքերով չի եղել, այլապես կկրակեյին դեպի իրենց կողմը եկող հային՝ կարծելով թե դիվերսանտ է,սակայն… միայնակ դիվերսանտ ճակատամերձ պայմաններում հազվադեպ է լինում: Իսկ նա չի եղել հետախույզ: Եթե նրան հափշտակած լինեյին իր պահակակետից, ապա այդ արել են անաղմուկ, զինաթափել են, տեղում թողել են զենքեր, կամ տարել իրենց հետ. սակայն հայկական կողմից ասում են , որ զենքով չի եղել նա: Միայն նրա բերանը կապած տարել են դեպի իրենց դիրքերը: Այնպես որ ո՛չ գիշերով, ո՛չ ցերեկով չեն գնում ջրի, որ մոլորվեն, հեքիաթներ են: Սկզբնապես ջրի գնալու հողի վրա և հրամանին չենթարկվելու կերպով առաջ եկած միջադեպը շրջանառության մեջ դրվեց, իսկ հետո հատուկ հաղորդում տրվեց ութ րոպեանոց, որը վերաբերվում էր արդեն գլոբալ մասշտաբների թեմատիկաներին: Ամեն ինչից երևում է, որ մեր զինվորը այս ամենը կյանքի կամ առողջության հանդեպ վնաս հասցնելու սպառնալիքի տակ է ՝՝խոստովանել՝՝. նույնիսկ աչքերից է երևում, որ այդ նրա խոսքերը չեն: Ապրելու ցանկությունը շատ ավելի մեծ է, այդ բնական ցանկությամբ էլ պայմանավորված է մեր զինվորի այսպես կոչված ՝՝ցուցմունքը՝՝: Ինչ էլ լիներ, նա չէր գնա այդ քայլին. ամեն մի հայ զինվոր գիտակցում է , որ եթե հայտնվի գերության մեջ ադրբեջանցիների միջավայրում, շատ ավելի վատ վիճակում կարող է հայտնվել, քան որ՝ իր կենդանի վիճակն է իրենից ներկայացնում:

Մենք բոլորս սպասում ենք, որ Հակոբ Ինճիղուլյանը կազատվի գերությունից, կանցնի երրորդ երկիր, (քանի որ այլ ճանապարհ չկա դեռ հասնելու հայրենիք հասկանալի պատճառներով), իսկ հետո՝ Հայաստանի Հանրապետություն, կհրապարակի վաղ թե ուշ կատարվածը ըստ էության, որով կհաստատվի ադրբեջանական կեղծ քարոզչության սնանկությունը: Ի վերջո, նա հայ է՝ պատվի հարց է գտնվել հայոց բանակում, երդում տալ ԻՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ իր հայրենիքին հավատարմաբար ծառայելու և պաշտպանելու մասին՝ այն ամենը, ինչը թանկ է իր համար և ինչի հանդեպ լցված է սիրով և հարգանքով…

Հեղինակ՝ Ստեփան Աբրահամյան

Հ.գ. Անհրաժեշտ է , որ հարգելի պարոն Սամվել Բեկթաշյանի հետ՝ որպես արցախցու և Արցախյան պատերազմի մասնակցի կազմակերպվեր հաղորդում ՝՝Լույս Աշխարհ՝՝ կայքում և այլուր տեղադրելու համար, որով կենդանի խոսքով պատասխան կտրվեր Ադրբեջանի կեղծ և անգրագետ կազմակերպված քարոզչությանը: Հաղորդումը կվերաբերվի արցախի բանակի և բնակչության , հասարակական -քաղաքական և ռազմական կյանքի մասին: Դրանով կարելի է հաջողությամբ համացանցային ինֆորմացիոն մակարդակում, որի դերը շատ մեծ է այսօրվա ինֆորմացիոն պատերազմում, սպառիչ հերքել՝ Ադրբեջանական կեղծ քարոզչությունը, որը կատարում են՝ որպես կենդանի վահան մեր հայ գողացված-գերի զինվորի անօգնական կարգավիճակն օգտագործելով:



19 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ստեփան Աբրահամյան
Aug 28, 2013 14:52


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('27967') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\x90\xD4\xB5\xD4\xB1\xD4\xBF\xD4\xB1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\x90\xD4\xB5\xD4\xB1\xD4\xBF\xD4\xB1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\x90\xD4\xB5\xD4\xB1\xD4\xBF\xD4\xB1\xD5\x86 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219